Սեղմել Esc փակելու համար:
ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀ ...

16.09.2010 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   04.09.2004  -ից մինչեւ   16.09.2010  -ը:
 

(ուժը կորցրել է 03.09.10 թիվ 1125-Ն որոշում)

i

040.0742.100801

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» օգոստոսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 օգոստոսի 2001 թվականի N 742

 

i

ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «դ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բույսերի պաշտպանության միջոցների ներկրման և արտահանման մասին իրավաբանական և ֆիզիկական անձանց եզրակացություն տալու կարգը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 10-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թ.

օգոստոսի 10-ի N 742 որոշմամբ

 

ԿԱՐԳ

ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Իրավաբանական և անհատ ձեռնարկատերեր գրանցված ֆիզիկական անձանց` (այսուհետև` իրավաբանական և ֆիզիկական անձինք) բույսերի պաշտպանության միջոցների ներկրման և արտահանման մասին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության բույսերի պաշտպանության ծառայությունը (այսուհետև` բույսերի պաշտպանության ծառայություն), հայտատուի դիմումում նշված բյուսերի պաշտպանության միջոցների տեսականու և քանակի համար, 24 ժամվա ընթացքում տալիս է եզրակացություն իր կատարած փորձաքննության տվյալների հիման վրա (ձևը կցվում է):

i

2. Բույսերի պաշտպանության ծառայությունը իրավաբանական և ֆիզիկական անձանց եզրակացություն է տալիս միայն բույսերի պաշտպանության այն միջոցների մասին, որոնք ընդգրկված են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 11-ի «Ագրարային կանոնները հաստատելու մասին» N 171 և 2000 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 11-ի N 171 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 608 որոշումներով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում և համապատասխանում են ընդունված նորմատիվային պահանջներին:

3. Բույսերի պաշտպանության միջոցների ներկրման և արտահանման մասին իրավաբանական և ֆիզիկական անձանց տրվում է գործառնության յուրաքանչյուր տեսակի համար առանձին եզրակացություն, որը այլ անձանց փոխանցման ենթակա չէ:

4. Բույսերի պաշտպանության միջոցների ներկրման կամ արտահանման մասին եզրակացությունը կազմվում է 3 օրինակից: Եզրակացության մեկ օրինակը մնում է այն տվող մարմնի մոտ: Մնացած օրինակները տրվում են դիմողին, որը մաքսային ձևակերպումների իրականացման ժամանակ եզրակացության օրինակներից մեկը մաքսային անհրաժեշտ մյուս փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության համապատասխան մաքսային մարմին:

5. Եզրակացություն ստանալու համար դիմողն իր կողմից ներկայացված սխալ տեղեկությունների համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Եզրակացություն տալու ուշացումը կամ մերժումը դիմողի կողմից կարող է բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

7. Բույսերի պաշտպանության ծառայությունը դիմողին զգուշացնելու պահից կարող է ուժը կորցրած հայտարարել բույսերի պաշտպանության միջոցների ներկրման կամ արտահանման մասին իր կողմից տրված եզրակացությունը, եթե կեղծիք կամ սխալ տվյալներ են հայտնաբերվել եզրակացություն ստանալու համար ներկայացված փաստաթղթերում:

Նման դեպքերում տվյալ տնտեսավարող սուբյեկտը տեղեկացվում է այդպիսի որոշում ընդունելու հաջորդ օրը:

i

8. Բույսերի պաշտպանության միջոցների ներկրման և արտահանման մասին եզրակացության մերժման հիմք է հանդիսանում սույն կարգի 9, 10, 11 և 12-րդ կետերում եզրակացություն տալու համար պահանջվող որևէ փաստաթղթի բացակայությունը, իսկ դրանց առկայության դեպքում` փորձաքննության բացասական արդյունքները:

(8-րդ կետը փոփ. 10.06.04 թիվ 1052-Ն որոշում)

 

II. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ

 

9. Բույսերի պաշտպանության միջոցների ներկրման մասին իրավաբանական և ֆիզիկական անձանց եզրակացություն տրվում է հայտատուի դիմումում նշված բեռնատեսակի և բեռնաքանակի համար` փորձանմուշի և անհրաժեշտ փաստաթղթերի ստացումից հետո` 24 ժամվա ընթացքում:

10. Եզրակացություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել`

ա) իրավաբանական կամ ֆիզիկական անձանց դիմումը.

բ) ֆիզիկական անձի` անհատ ձեռնարկատիրոջ վկայականի պատճենը.

գ) իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճենը.

դ) ներկրվող բույսերի պաշտպանության միջոցների նկարագրությունը (անվանումը, ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, քանակը, թողարկման տարեթիվը, ձեռքբերման վայրը, տեղեկաթերթիկը (պասպորտ), նորմատիվ փաստաթղթերով սահմանված չափի նմուշներ` լաբորատոր փորձաքննության համար):

 

III. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ` ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ

 

11. Բույսերի պաշտպանության միջոցների արտահանման մասին իրավաբանական և ֆիզիկական անձանց եզրակացություն տրվում է հայտատուի դիմումում նշված բեռնատեսակի և բեռնաքանակի համար` փորձանմուշներ և անհրաժեշտ փաստաթղթեր ստանալուց հետո` 24 ժամվա ընթացքում:

12. Եզրակացություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել`

ա) իրավաբանական կամ ֆիզիկական անձանց դիմումը.

բ) ֆիզիկական անձի` անհատ ձեռնարկատիրոջ վկայականի պատճենը.

գ) իրավաբանական անձի պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճենը.

դ) արտահանվող բույսերի պաշտպանության միջոցների նկարագրությունը (անվանումը, ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, քանակը, թողարկման տարեթիվը, ձեռքբերման վայրը, տեղեկաթերթիկը (պասպորտ), նորմատիվ փաստաթղթերով սահմանված չափի նմուշներ` լաբորատոր փորձաքննության համար):

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Եզրակացություն N ____

 

բույսերի պաշտպանության միջոցների ________________________ մասին

(ներկրման և արտահանման)

 

Դիմող ____________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

 

__________________________________________________________________________

                                (հասցեն)

 

Մատակարարը _______________________________________________________________

 

._____________________________________________________.

|Բույսերի պաշտպանության| ԱՏԳ ԱԱ   | Քանակը| Թողարկման |

|միջոցի անվանումը      | ծածկագիրը| (կգ)  | ժամկետը   |

|______________________|__________|_______|___________|

|______________________|__________|_______|___________|

|______________________|__________|_______|___________|

|______________________|__________|_______|___________|

|______________________|__________|_______|___________|

._____________________________________________________.

 

Եզրակացություն: Դիմողի պայմանները և արտադրանքի նմուշները համապատասխանում

են նորմատիվային փաստաթղթերի պահանջներին: Բույսերի

պաշտպանության նշված միջոցները կարելի է ներկրել Հայաստանի

Հանրապետություն, արտահանել Հայաստանի Հանրապետությունից

(ընդգծել):

 

Եզրակացությունն ուժի մեջ է մինչև _____ ____________ 200 __ թ.

 

    Ծառայության պետ               ____________________________

                                       (անունը, ազգանունը)

 

    Կ.Տ.                          _____ ____________ 200  __ թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.08.2001
N 742
Որոշում