Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1183- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հունվարի 2021 թվականի N 15-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 1986-Ն և 2005 թվականի սեպտեմբերի 15-ի N 2114-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1183-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) 2-րդ կետի`

i

ա. «բ» ենթակետը «զավակներին» բառից հետո լրացնել «, ծնողներին, ամուսնուն (կնոջը)» բառերով,

բ. վերջին պարբերության մեջ «երեխա-ուսանողներին» բառերը փոխարինել «մինչև 27 տարեկան զավակներին, ծնողներին, ամուսնուն (կնոջը)» բառերով.

i

2) 2.1-ին կետում «կրթության և գիտության նախարարության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` նախարարություն)» բառերով.

i

3) 2.2-րդ և 2.4-րդ կետերից հանել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության» բառերը.

4) 2.3-րդ կետում`

i

ա. «սեպտեմբերի 10-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 30-ը» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Բարձրագույն ուսումնական հաստատությունները մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 20-ը նախարարություն են ներկայացնում սույն կարգի 2.1-ին կետով սահմանված ուսանողների խմբերի վերաբերյալ տվյալները` համապատասխան ֆինանսական միջոցներ ստանալու համար:».

i

5) 2.5-րդ կետից հանել «, ինչպես նաև Տավուշի մարզի Բերդի համայնքում» բառերը.

6) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր նախադասությամբ.

i

«Սույն կետի պահանջները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նշած վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու մասին քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքած սովորողների վրա` պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում:».

7) 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

i

«Առաջին կուրսում պետական կրթաթոշակ տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ընդունելության կանոններով սահմանված կարգով պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ տեղերում ընդունված բոլոր ուսանողներին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. հունվարի 14

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 15 հունվարի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.01.2021
N 15-Ն
Որոշում