Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԱՄՐԱՑՆԵ ...

 

 

040.0640.280608

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 մայիսի 2008 թվականի N 640-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 749-Ա ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 561-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ և 685-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» և «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկներին ամրացված շենքերում`

1) պետական մարմինների, պետական կառավարչական հիմնարկների, պետական հիմնարկների կողմից զբաղեցված տարածքներն անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել իրենց` համաձայն N 1 հավելվածի.

2) պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից զբաղեցված տարածքները հինգ տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել իրենց` համաձայն N 2 հավելվածի.

3) կազմակերպությունների կողմից զբաղեցված տարածքները հինգ տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել իրենց` համաձայն N 3 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 07.05.09 թիվ 483-Ա որոշում)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` երկամսյա ժամկետում` սույն որոշման NN 2 և 3 հավելվածներում ընդգրկված կազմակերպությունների հետ կնքել անհատույց օգտագործման պայմանագրեր:

3. Սահմանել, որ սույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներում ընդգրկված պետական մարմինների, պետական կառավարչական հիմնարկների, պետական հիմնարկների և կազմակերպությունների գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` վերջիններիս միջոցների հաշվին:

4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի «Տարածք տրամադրելու մասին» N 749-Ա և 2006 թվականի մայիսի 4-ի «Տարածք տրամադրելու մասին» N 561-Ա որոշումները:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2008 թվականի մայիսի 8-ի

N 640-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԱՅՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

 

.________________________________________________________________________.

|NN |                   Անվանումը                    |Զբաղեցված  | Հարկը |

|ը/կ|                                                |մակերեսը   |       |

|   |                                                |(քառ. մետր)|       |

|___|________________________________________________|___________|_______|

| 1 |                      2                         |     3     |   4   |

|___|________________________________________________|___________|_______|

|   |        քաղ. Երևան,  Զարյան 22                  |           |       |

|___|________________________________________________|___________|_______|

|1. |Հայաստանի Հանրապետության պաշտպանության          |      539.9|    5  |

|   |նախարարություն (զինծառայողների սոցիալական       |           |       |

|   |պաշտպանության վարչություն)                      |           |       |

|___|________________________________________________|___________|_______|

|2. |Հայաստանի Հանրապետության պաշտպանության          |      534.4|    6  |

|   |նախարարություն (կապիտալ շինարարության և  զորքերի|       72  |    1  |

|   |բնակավորման վարչության նախագծանախահաշվարկային   |           |       |

|   |ծառայություն)                                   |           |       |

|___|________________________________________________|___________|_______|

|   |        քաղ. Երևան,  Սարյան 22                  |           |       |

|___|________________________________________________|___________|_______|

|3. |«Լինսի» հիմնադրամի «Ճանապարհաշինություն»        |      389.2|   10  |

|   |ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ |           |       |

|___|________________________________________________|___________|_______|

|4. |«Լինսի» հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրերի  |      373.4|   11  |

|   |իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ          |           |       |

|___|________________________________________________|___________|_______|

|5. |(5-րդ կետն ուժը կորցրել է 27.01.2021 թիվ 98-Ա որոշում)              |

|___|________________________________________________|___________|_______|

|6. |«Հայաստանի Հանրապետության աշխատանքի և           |       65.0|    3  |

|   |սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ»    |           |       |

|   |պետական կառավարչական հիմնարկ (Հայաստանի         |           |       |

|   |Հանրապետության «Զբաղվածության ծառայություն»     |           |       |

|   |գործակալության Քանաքեռ-Զեյթուն զբաղվածության    |           |       |

|   |տարածքային կենտրոն)                             |           |       |

|___|________________________________________________|___________|_______|

|   |        քաղ. Երևան,  Փավստոս Բուզանդի 1/3       |           |       |

|___|________________________________________________|___________|_______|

|7. |«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր|      707.8|2, 3, 5|

|   |հարկային պետական ծառայության աշխատակազմ» պետական|           |       |

|   |կառավարչական հիմնարկ (Սպանդարյանի հարկային      |           |       |

|   |տեսչություն)                                    |           |       |

|___|________________________________________________|___________|_______|

|8. |«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր|      736  |   3, 4|

|   |հարկային պետական ծառայության աշխատակազմ» պետական|           |       |

|   |կառավարչական հիմնարկ (Մյասնիկյանի հարկային      |           |       |

|   |տեսչություն, այդ թվում` օպերատիվ հետախուզության |           |       |

|   |վարչության Մյասնիկյանի բաժին)                   |           |       |

|___|________________________________________________|___________|_______|

|9. |«Հայաստանի Հանրապետության արդարադատության       |       50.7|    4  |

|   |նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական  |           |       |

|   |հիմնարկ (Հայաստանի Հանրապետության իրավաբանական  |           |       |

|   |անձանց պետական ռեգիստրի գործակալություն,        |           |       |

|   |Կենտրոնի տարածքային բաժին)                      |           |       |

|___|________________________________________________|___________|_______|

|10.|«Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմ» պետական     |1895.7     |1, 3,  |

|   |կառավարչական հիմնարկ (ճարտարապետության և        |(որից`     |4, 5   |

|   |քաղաքաշինության վարչություն)                    |338.3-ը    |       |

|   |                                                |միջանցք)   |       |

|___|________________________________________________|___________|_______|

|11.|Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական   |         35|    4  |

|   |ծառայություն (տեսչություն)                      |           |       |

|___|________________________________________________|___________|_______|

|12.|«Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի      |      494.5|    4  |

|   |նախարարություն                                  |           |       |

|   |(կենսառեսուրսների կառավարման                    |           |       |

|   |գործակալություն)                                |           |       |

|___|________________________________________________|___________|_______|

|13.|«Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության       |       74.1|    4  |

|   |նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական  |           |       |

|   |հիմնարկ (լիցենզավորման կենտրոն)                 |           |       |

|___|________________________________________________|___________|_______|

|   |        քաղ. երևան,  Մոլդովական 54              |           |       |

|___|________________________________________________|___________|_______|

|14.|«Հայաստանի Հանրապետության առողջապահության       |      185.3|    1  |

|   |նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական  |           |       |

|   |հիմնարկ (պետական հիգիենիկ և  հակահամաճարակային  |           |       |

|   |տեսչության Նոր Նորքի և  Ավանի տարածքային        |           |       |

|   |կենտրոն)                                        |           |       |

|___|________________________________________________|___________|_______|

|   |        քաղ. Երևան,  Կիևյան  16                 |           |       |

|___|________________________________________________|___________|_______|

|15.|«Հայաստանի Հանրապետության կրթության և  գիտության|        250|    9  |

|   |նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական  |           |       |

|   |հիմնարկ (լեզվի պետական տեսչություն)             |           |       |

|___|________________________________________________|___________|_______|

|   |        քաղ. Երևան,  Իսահակյան 28               |           |       |

|___|________________________________________________|___________|_______|

|16.|Հայաստանի Հանրապետության վարչապետի              |     1629.1|նկուղ, |

|   |աշխատակազմ                                      |           |1, 2,  |

|   |                                                |           |3, 4   |

|___|________________________________________________|___________|_______|

|   |       քաղ. Արմավիր, Հանրապետության 6           |           |       |

|___|________________________________________________|___________|_______|

|17.|«Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության       |       50.8|    2  |

|   |նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական  |           |       |

|   |հիմնարկ (քաղաքաշինական պետական տեսչության       |           |       |

|   |Արմավիրի տարածքային բաժին)                      |           |       |

|___|________________________________________________|___________|_______|

|18.|«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր|        350|    2  |

|   |անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի          |           |       |

|   |աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ        |           |       |

|   |(Արմավիրի տարածքային ստորաբաժանում)             |           |       |

.________________________________________________________________________.

(1-ին հավելվածը փոփ. 23.08.18 թիվ 930-Ա, 12.09.2019 թիվ 1230-Ա, 27.01.2021 թիվ 98-Ա որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2008 թվականի մայիսի 8-ի

N 640-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԱՅՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՀԻՆԳ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

 

.________________________________________________________________________.

|NN |                   Անվանումը                    |Զբաղեցված  | Հարկը |

|ը/կ|                                                |մակերեսը   |       |

|   |                                                |(քառ. մետր)|       |

|___|________________________________________________|___________|_______|

|   |        քաղ. Երևան,  Փավստոս Բուզանդի 1/3       |           |       |

|___|________________________________________________|___________|_______|

|1. |«Երևանի  կառուցապատման ծրագրերի իրականացման     |      412.2|   5   |

|   |գրասենյակ» պետական ոչ առևտրային                 |           |       |

|   |կազմակերպություն                                |           |       |

|___|________________________________________________|___________|_______|

|2. |Երևանի  քաղաքապետարանի «Յու. Բախշյանի անվան     |      235.5|   2   |

|   |մանկական ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային      |      163.2|   5   |

|   |կազմակերպություն                                |           |       |

.________________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2008 թվականի մայիսի 8-ի

N 640-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԱՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՀԻՆԳ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

 

.________________________________________________________________________.

|NN |                   Անվանումը                    |Զբաղեցված  | Հարկը |

|ը/կ|                                                |մակերեսը   |       |

|   |                                                |(քառ. մետր)|       |

|___|________________________________________________|___________|_______|

|   |        քաղ. երևան,  Սարյան 22                  |           |       |

|___|________________________________________________|___________|_______|

|1. | (1-ին կետն ուժը կորցրել է 19.01.12 թիվ 80-Ա որոշում)               |

|___|________________________________________________|___________|_______|

|   |        քաղ. Երևան,  Իսահակյան 28               |           |       |

|___|________________________________________________|___________|_______|

|2. |«Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական |       27.2|   1   |

|   |կազմակերպություն                                |           |       |

|___|________________________________________________|___________|_______|

|   |        քաղ. Երևան,  Փավստոս Բուզանդի 1/3       |           |       |

|___|________________________________________________|___________|_______|

|3. |«Մելտեքս» սահմանափակ պատասխանատվությամբ         |      264.3|   5   |

|   | ընկերություն                                   |           |       |

.________________________________________________________________________.

(3-րդ հավելվածը փոփ. 19.01.12 թիվ 80-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.05.2008
N 640-Ա
Որոշում