Սեղմել Esc փակելու համար:
{27.01.2021 - 01.05.2022} ԲՆԱԿԵԼԻ, ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{27.01.2021 - 01.05.2022} ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.01.2021  -ից մինչեւ   01.05.2022  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

117.0128.150917

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «15»        09            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11717373

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ

 

11 սեպտեմբերի 2017 թվականի N 128-Ն

 

i

ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 273-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5.1-րդ կետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել` բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը սահմանող կանոնները` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 29-ի «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը սահմանող կանոնների հաստատման մասին» N 273-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

(հրամանը փոփ. 20.01.2021 թիվ 03-Ն հրաման)

(նախաբանը փոփ. 14.04.2022 թիվ 09-Ն հրաման)

 

Հավելված

ՀՀ ԿԱ քաղաքաշինության

պետական կոմիտեի նախագահի

2017 թվականի սեպտեմբերի 11-ի

N 128-Ն հրամանի

 

ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՆՈՆՆԵՐ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը սահմանող կանոնները (այսուհետ` կանոններ) մշակվել են «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1 հոդվածի առաջին մասի «գ» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 77-րդ կետին համապատասխան: Փաստաթուղթը նախատեսված է ՀՀ տարածքում քաղաքաշինական գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կիրառման համար և սահմանում է բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջները:

 

II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Նախագծային փաստաթղթերի մշակումը, փորձաքննությունը, համաձայնեցումը, հաստատումն ու փոփոխումն իրականացվում են ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ տարածքում գործող շինարարական նորմերին և սույն կանոններին համապատասխան:

2. Նախագծային փաստաթղթերի մշակման համար հիմք են հանդիսանում`

i

1) ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգով տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը (նախագծման թույլտվությունը),

2) ճարտարապետահատակագծային առաջադրանքին համապատասխան պատվիրատուի կողմից կազմված նախագծային առաջադրանքը (տեխնիկական բնութագիրը), ինժեներական ցանցերին միանալու տեխնիկական պայմաններն ու ելակետային այլ նյութերը,

3) վերակառուցվող, ուժեղացվող, վերականգնվող և արդիականացվող օբյեկտների նախագծային փաստաթղթերի մշակման դեպքում` նաև դրանց տեխնիկական վիճակի մասին եզրակացությունը,

i

4) տեղագրական հանույթը, ինժեներաերկրաբանական հետազննման նյութերը, սողանքային երևույթներից տարածքների ինժեներական պաշտպանությունն ապահովող միջոցառումների ընդհանուր նկարագիրը և սեյսմամիկրոշրջանացման հաշվետվությունը (սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ նշանակության օբյեկտների համար) կամ սեյսմիկ պարամետրերի տվյալները (սեյսմիկ պաշտպանության բնագավառի կարևոր նշանակության օբյեկտների համար), իսկ ՀՀ կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 4-ի N 1530-Ն որոշմամբ հաստատված «Ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերի փորձաքննության կարգով» սահմանված դեպքերում` նաև ինժեներաերկրաբանական հետազննման նյութերի վերաբերյալ փորձաքննության եզրակացությունը,

5) ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում` համապատասխան լիազոր մարմնի (մարմինների) համաձայնությունը կամ եզրակացությունը:

(2-րդ կետը փոփ. 14.04.2022 թիվ 09-Ն հրաման)

i

3. Պատմամշակութային անշարժ հուշարձանների վերականգնման նախագծային փաստաթղթերը մշակվում են ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 որոշմամբ հաստատված «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգով» սահմանված պահանջների ապահովմամբ:

i

4. Նախագծային փաստաթղթերի մշակումը, փորձաքննությունը, համաձայնեցումը, հաստատումն ու փոփոխումն իրականացվում են ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգով:

5. Պետական կամ համայնքի բյուջեի (այդ թվում` վարկային և դրամաշնորհային, եթե միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ) միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ իրականացվող օբյեկտների համար նախագծի կազմում պարտադիր մշակվում են օբյեկտի նախահաշվային փաստաթղթերը, մնացած դեպքերում նախահաշվային փաստաթղթերը մշակվում են կառուցապատողի հայեցողությամբ:

i

6. Նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերի և պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտների նախագծային աշխատանքներն իրականացվում են «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պահպանելով պարտադիր տեխնիկական պահանջները:

i

7. Բնակելի, կրթական, առողջապահական, մշակութային, վարչական, գիտական և գիտահետազոտական, ինչպես նաև հասարակական այլ նշանակության (այդ թվում` 1500քմ մակերեսը (կառույցի բոլոր հարկաբաժինների հիմնական և օժանդակ, 0 նիշից ցածր ստորգետնյա և 0 նիշից բարձր վերգետնյա մակերեսների հանրագումարի հաշվառումով) գերազանցող առևտրի կենտրոնների, հանրախանութների, տոնավաճառների, հյուրանոցային, սպորտային և ռեստորանային համալիրների, այլ հանրային և մասնագիտացված խանութների, զվարճությունների և հանգստի կազմակերպման կենտրոնների, թանգարանների, պատկերասրահների, ցուցասրահների, խաղատների և այլն) օբյեկտների շենքերի և շինությունների կառուցման, վերակառուցման, ուժեղացման, վերականգնման և արդիականացման նախագծային փաստաթղթերի մշակման դեպքում` նախագծային առաջադրանքները և/կամ տեխնիկական բնութագրերը պետք է պարունակեն պարտադիր պահանջներ` նկուղային կամ որմնախարսխված (կիսանկուղային) հարկերի, ստորգետնյա ավտոկայանատեղիների (այդ թվում հարմարեցված ապաստարանի կամ թաքստոցի) նախատեսման և քաղաքացիական պաշտպանության բնագավառում պետական լիազորված մարմնի հետ համաձայնեցման վերաբերյալ: Լիազորված (շահագրգիռ) մարմնի հետ նախագծային փաստաթղթերի համաձայնեցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման համաձայն:

(7-րդ կետը լրաց. 20.01.2021 թիվ 03-Ն հրաման)

8. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման և արդիականացման նախագծային փաստաթղթերի մշակման համար անհրաժեշտ` նախագծային առաջադրանքներում և/կամ տեխնիկական բնութագրերում` նկուղային կամ որմնախարսխված (կիսանկուղային) հարկերի, ստորգետնյա ավտոկայանատեղիների (այդ թվում` հարմարեցված ապաստարանի կամ թաքստոցի) նախատեսման պարտադիր պահանջները պետք է համաձայնեցվեն պատմության և մշակույթի բնագավառի պետական լիազորված մարմնի հետ և կարող են չընդունվել լիազորված մարմնի փորձագիտական (մասնագիտական) եզրակացությամբ` «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան: Լիազորված (շահագրգիռ) մարմնի հետ նախագծային փաստաթղթերի համաձայնեցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման համաձայն:

(8-րդ կետը լրաց. 20.01.2021 թիվ 03-Ն հրաման)

 

i

III. ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման համաձայն`

1) շինարարության օբյեկտները, ելնելով դրանց ծավալից, նշանակությունից, կարևորությունից ու բարդությունից, ինչպես նաև մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգությունից, ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգվում են հետևյալ հինգ կատեգորիաների`

ցածր ռիսկայնության աստիճանի օբյեկտներ` I կատեգորիա.

միջին ռիսկայնության աստիճանի օբյեկտներ` II կատեգորիա.

միջինից բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտներ` III կատեգորիա.

բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտներ` IV կատեգորիա.

բարձրագույն ռիսկայնության աստիճանի օբյեկտներ` V կատեգորիա:

2) շինարարության օբյեկտների նախագծային փաստաթղթերը, կախված դրանց կատեգորիայից կարող են մշակվել մեկ` «Աշխատանքային նախագիծ», կամ երկու` «Նախագիծ» և «Աշխատանքային փաստաթղթեր» փուլերով, ընդ որում` մեկ փուլով մշակվում են II և III կատեգորիաների դասակարգում ունեցող օբյեկտների նախագծային փաստաթղթերը, բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի և սերտիֆիկացված նախագծերի տեղակապման նախագծերը, իսկ երկու փուլով` IV և V կատեգորիաների օբյեկտների նախագծային փաստաթղթերը:

3) IV և V կատեգորիաների դասակարգում ունեցող օբյեկտների ու համալիրների առաջադրանքները կարող են լրամշակվել միջանկյալ համաձայնեցում ստացած` սահմանված կարգով մշակված էսքիզային նախագծի հիման վրա, եթե նման պայման ամրագրված է առաջադրանքում:

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 4 հավելվածի N 1 ցանկով սահմանված ցածր ռիսկայնության աստիճանի I կատեգորիայի դասակարգում ունեցող օբյեկտների աստղանիշով (*) նշված աշխատանքների համար կազմվում է էսքիզային նախագիծ` 1-ին աղյուսակում ներկայացված կազմով`

 

Աղյուսակ N 1

 

.__________________________________________________________________.

|   |Էսքիզային նախագիծ - ԷՆ                                        |

|___|______________________________________________________________|

|1. |Ընդհանուր բացատրագիր                                          |

|___|______________________________________________________________|

|2. |Իրավիճակային հատակագիծ, տեղանքի լուսանկարներ                  |

|___|______________________________________________________________|

|3. |Գլխավոր հատակագիծ, տարածքի բարեկարգման ուրվագիծ               |

|___|______________________________________________________________|

|4. |Հատակագծեր, ճակատներ, կտրվածքներ                              |

|___|______________________________________________________________|

|5. |Կոնստրուկտիվ լուծումներ և  հանգույցներ                        |

|___|______________________________________________________________|

|6. |ճարտարապետական առանձին տարրերի (հարթաքանդակներ, քիվեր, դռներ, |

|   |պատուհաններ և  այլն) գծագրեր                                  |

|___|______________________________________________________________|

|7. |Եռաչափ պատկերներ, այլ նախագծային և  ցուցադրական նյութեր       |

.__________________________________________________________________.

 

5) ճարտարապետահատակագծային առաջադրանքով և (կամ) նախագծային կապալի պայմանագրով կարող է նախատեսվել նաև նախագծային փաստաթղթերի մշակման «Էսքիզային նախագիծ» փուլ ցանկացած այլ կատեգորիայի օբյեկտի համար, ծավալատարածական և ճարտարապետահատակագծային լուծումները պատվիրատուի և իրավասու մարմնի հետ նախապես համաձայնեցնելու նպատակով: Այդ դեպքում համաձայնեցման ներկայացվող փաստաթղթերի փաթեթի կազմը որոշվում է ըստ պայմանագրով նախատեսված պահանջների:

6) Նախագծային փաստաթղթերի երկու փուլով մշակման դեպքում «Նախագիծը» հաստատվող փուլ է համարվում և կարող է մշակվել համաձայնեցված էսքիզային նախագծի հիման վրա: ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման համաձայն` «Նախագիծ» փուլի հիման վրա կարող է տրվել շինարարության թույլտվություն համապատասխան նշումով` շինարարական աշխատանքների (նախապատրաստական, հողային, շինմոնտաժային աշխատանքներ և այլն) հաջորդական իրականացման վերաբերյալ:

7) «Աշխատանքային փաստաթղթեր» փուլը մշակվում է հաստատված «Նախագիծ» փուլի հիման վրա և դրանով ընդունված լուծումներին համապատասխան: Այս փուլում մշակվում են բոլոր տեսակի շինարարական և մոնտաժային աշխատանքների գծագրերն (աշխատանքային գծագրեր) սույն կանոններով սահմանված լրիվ կազմով, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին և գործող ստանդարտներին համապատասխան:

8) Նախագծային փաստաթղթերի մեկ փուլով մշակման դեպքում «Աշխատանքային նախագիծը» հաստատվող փուլ է համարվում: Այս փուլն իր մեջ ներառում է «Նախագիծ» և «Աշխատանքային փաստաթղթեր» փուլերով նախատեսված ճարտարապետական, շինարարական և մոնտաժային բոլոր աշխատանքային գծագրերը լրիվ կազմով և իրենց տեքստային մասերով:

 

IV. ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄԸ ՄԵԿ ԵՎ ԵՐԿՈՒ ՓՈՒԼԵՐՈՎ ՄՇԱԿՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

1. «Աշխատանքային նախագիծ» (ԱՆ) մեկ փուլով մշակվող II և III կատեգորիաների օբյեկտների նախագծային փաստաթղթերը ներառում են 2-րդ աղյուսակում ներկայացված բաժինները: Աղյուսակում «x»-ով նշված բաժինները պարտադիր են համապատասխան կատեգորիայի օբյեկտների համար:

 

Աղյուսակ N 2

 

i

._____________________________________________________________________.

|«Աշխատանքային նախագիծ» փուլի   |Մակ-|Շինարա- |   Ծանոթություն        |

|նախագծային փաստաթղթերի հիմնական|նիշը|րական   |                       |

|բաժինների անվանումը            |    |օբյեկտի |                       |

|                               |    |կատեգո- |                       |

|                               |    |րիան    |                       |

|                               |    |________|                       |

|                               |    |II |III |                       |

|_______________________________|____|___|____|_______________________|

|Ընդհանուր բացատրագիր           |ԸԲ  | x |  x |                       |

|_______________________________|____|___|____|_______________________|

|Գլխավոր հատակագիծ ներառյալ     |ԳՀՏ |   |  x |գլխավոր հատակագծի և    |

|տրանսպորտային ենթակառուցվածք   |    |   |    |տրանսպորտային          |

|_______________________________|____|___|____|կառույցների            |

|Գլխավոր հատակագիծ, այդ թվում`  |ԳՀ  | x | x  |աշխատանքային գծագրերի  |

|                               |    |   |    |միավորման դեպքում      |

|_______________________________|____|___|____|_______________________|

|Տրանսպորտային ենթակառուցվածք   |ՏԵ  |   | x  |ներկայացվում են        |

|_______________________________|____|___|____|նախագծում առկա         |

|Ավտոմոբիլային ճանապարհներ      |ԱՃ  |   |  x |ենթակառուցվածքների     |

|_______________________________|____|___|____|մասով                  |

|Երկաթուղային գծեր              |ԵԳ  |   |  x |                       |

|_______________________________|____|___|____|                       |

|Ճարտարապետական մաս             |Ճ   | x |  x |                       |

|_______________________________|____|___|____|_______________________|

|Ճարտարապետաշինարարական մաս     |ՃՇ  | x |    |ճարտարապետական և       |

|                               |    |   |    |կոնստրուկտիվ           |

|                               |    |   |    |լուծումների            |

|                               |    |   |    |աշխատանքային գծագրերի  |

|                               |    |   |    |միավորման դեպքում      |

|_______________________________|____|___|____|_______________________|

|Երկաթբետոնե կոնստրուկցիաներ    |ԵԿ  | x |  x |կոնստրուկտիվ           |

|_______________________________|____|___|____|լուծումները            |

|Մետաղական կոնստրուկցիաներ      |ՄԿ  | x |  x |ներկայացվում են        |

|_______________________________|____|___|____|նախագծում կիրառված     |

|Մետաղական կոնստրուկցիաների     |ՄԿՄ | x |  x |կոնստրուկցիաների       |

|մանրամասներ                    |    |   |    |տեսակներին             |

|_______________________________|____|___|____|համապատասխանող         |

|Փայտե կոնստրուկցիաներ          |ՓԿ  | x |  x |բաժիններով             |

|_______________________________|____|___|____|_______________________|

|ՈՒժային էլեկտրական             |ԷՈՒ |   |    |անհրաժեշտության դեպքում|

|սարքավորումներ                 |    |   |    |                       |

|_______________________________|____|___|____|_______________________|

|Էլեկտրալուսավորություն         |ԷԼ  |   |  x |                       |

|_______________________________|____|___|____|_______________________|

|Արտաքին Էլ լուսավորություն     |ԱԼ  |   |  x |նախագծման              |

|                               |    |   |    |թույլտվությամբ         |

|                               |    |   |    |նախատեսված լինելու     |

|                               |    |   |    |դեպքում                |

|_______________________________|____|___|____|_______________________|

|Էլեկտրամատակարարում (արտաքին)  |ԷՄ  | x |  x |                       |

|_______________________________|____|___|____|_______________________|

|Ներքին ջրամատակարարում և       |ՆՋՋ |   |  x |                       |

|ջրահեռացում (ներքին)           |    |   |    |                       |

|_______________________________|____|___|____|_______________________|

|Ջրամատակարարման և  ջրահեռացման |ՋԿՑ | x |  x |                       |

|արտաքին ցանցեր                 |    |   |    |                       |

|_______________________________|____|___|____|_______________________|

|Ջրամատակարարման արտաքին ցանցեր |ՋԱՑ |   |  x |ջրամատակարարման և      |

|_______________________________|____|___|____|ջրահեռացման արտաքին    |

|Ջրահեռացման արտաքին ցանցեր     |ԿԱՑ |   |  x |ցանցեր բաժինը կարող է  |

|_______________________________|____|___|____|մշակվել երկու առանձին  |

|Օդափոխություն, ջեռուցում և  օդի|ՋՕ  |   |  x |բաժիններով անհատական   |

|լավորակում                     |    |   |    |բնակելի տների համար`   |

|                               |    |   |    |պարտադիր պահանջ չէ,    |

|                               |    |   |    |կարող է մշակվել        |

|                               |    |   |    |պատվիրատուի ցանկությամբ|

|_______________________________|____|___|____|_______________________|

|Օդամատակարարում                |ՕՄ  |   |    |անհրաժեշտության դեպքում|

|_______________________________|____|___|____|_______________________|

|Փոշեհեռացում                   |ՓՀ  |   |    |անհրաժեշտության դեպքում|

|_______________________________|____|___|____|_______________________|

|Սառնամատակարարում              |ՍՄ  |   |    |անհրաժեշտության դեպքում|

|_______________________________|____|___|____|_______________________|

|Ջերմային ցանցեր                |ՋՑ  |   |    |անհրաժեշտության դեպքում|

|_______________________________|____|___|____|_______________________|

|Կաթսայատների ջերմամեխանիկա     |ՋՄ  |   |  x |անհրաժեշտության դեպքում|

|_______________________________|____|___|____|_______________________|

|Ռադիոկապ, հեռուստատեսություն,  |Կ   |   |  x |նախագծման              |

|ինտերնետ կապ                   |    |   |    |թույլտվությամբ         |

|                               |    |   |    |նախատեսված լինելու     |

|                               |    |   |    |դեպքում                |

|_______________________________|____|___|____|_______________________|

|Գազամատակարարում (ներքին       |ԳՄ  |   |  x |առկայության դեպքում    |

|սարքավորումներ)                |    |   |    |                       |

|_______________________________|____|___|____|_______________________|

|Գազամատակարարման արտաքին ցանցեր|ԳՑ  | x |  x |առկայության դեպքում    |

|_______________________________|____|___|____|_______________________|

|Տեխնոլոգիական մաս              |Տ   |   |  x |արտադրական օբյեկտների  |

|                               |    |   |    |համար, հասարակական     |

|                               |    |   |    |օբյեկտների համար` ըստ  |

|                               |    |   |    |անհրաժեշտության        |

|_______________________________|____|___|____|_______________________|

|Տեխնոլոգիական կոմունիկացիաներ  |ՏԿ  |   |  x |տեխնոլոգիական բոլոր    |

|                               |    |   |    |կոմունիկացիաների       |

|                               |    |   |    |աշխատանքային գծագրերի  |

|                               |    |   |    |միավորման դեպքում      |

|_______________________________|____|___|____|_______________________|

|Հրդեհաշիջում                   |ՀՇ  |   |  x |արտադրական և           |

|_______________________________|____|___|____|հասարակական            |

|Հրդեհային ազդանշան             |ՀԱ  |   |  x |նշանակության օբյեկտների|

|_______________________________|____|___|____|համար                  |

|Պարեկային և  պարեկահրդեհային   |ՊԱ  |   |  x |                       |

|ազդանշան                       |    |   |    |                       |

|_______________________________|____|___|____|_______________________|

|Ավտոմատիկա                     |Ա   |   |    |անհրաժեշտության դեպքում|

|_______________________________|____|___|____|_______________________|

|Հիդրոտեխնիկական լուծումներ     |ՀՏ  |   |    |անհրաժեշտության դեպքում|

|_______________________________|____|___|____|_______________________|

|Շենքերի և  շինությունների      |ԿՀՊ |   |    |անհրաժեշտության դեպքում|

|կոնստրուկցիաների հակակոռոզիոն  |    |   |    |                       |

|պաշտպանություն                 |    |   |    |                       |

|_______________________________|____|___|____|_______________________|

|Տեխնոլոգիական սարքավորումների, |ՏՀՊ |   |    |անհրաժեշտության դեպքում|

|գազատարների և  խողովակաշարերի  |    |   |    |                       |

|հակակոռոզիոն պաշտպանություն    |    |   |    |                       |

|_______________________________|____|___|____|_______________________|

|Սարքավորումների և              |ՍՋՄ |   | x  |                       |

|խողովակաշարերի ջերմամեկուսացում|    |   |    |                       |

|_______________________________|____|___|____|_______________________|

|Շինարարության կազմակերպման     |ՇԿՆ | x | x  |                       |

|նախագիծ                        |    |   |    |                       |

|_______________________________|____|___|____|_______________________|

|Քանդման և  ապամոնտաժման        |ՔԿՆ |   |    |անհրաժեշտության դեպքում|

|աշխատանքների կազմակերպման      |    |   |    |                       |

|նախագիծ                        |    |   |    |                       |

|_______________________________|____|___|____|_______________________|

|Շրջակա միջավայրի պահպանմանն    |ՇՄՊ |   |    |անհրաժեշտության դեպքում|

|(այդ թվում` սողանքների         |    |   |    |                       |

|առաջացման կանխարգելմանն)       |    |   |    |                       |

|ուղղված միջոցառումներ          |    |   |    |                       |

|_______________________________|____|___|____|_______________________|

|Հակահրդեհային անվտանգության    |ՀԱ  |   |  x |                       |

|միջոցառումներ                  |    |   |    |                       |

|_______________________________|____|___|____|_______________________|

|Հաշմանդամություն ունեցող անձանց|ՀՄԱ | x |  x |անհատական բնակելի տների|

|մատչելիության ապահովմանն       |    |   |    |նախագծերի համար բաժնի  |

|ուղղված միջոցառումներ          |    |   |    |մշակումը պարտադիր չէ   |

|_______________________________|____|___|____|_______________________|

|Էներգախնայողությանն և          |ԷԷ  | x |  x |սույն կանոնների «II    |

|էներգաարդյունավետությանն       |    |   |    |Ընդհանուր դրույթներ»   |

|ուղղված միջոցառումներ          |    |   |    |գլխի 6-րդ կետին        |

|                               |    |   |    |համապատասխան           |

|_______________________________|____|___|____|_______________________|

|Շինարարական աշխատանքների       |Ն   |   |  x |սույն կանոնների «II    |

|ծավալաթերթ և  նախահաշիվ        |    |   |    |Ընդհանուր դրույթներ»   |

|                               |    |   |    |գլխի 5-րդ կետին        |

|                               |    |   |    |համապատասխան           |

|_______________________________|____|___|____|_______________________|

|Այլ փաստաթղթեր, որոնք          |    |   |  x |                       |

|նախատեսված են ՀՀ օրենսդրությամբ|    |   |    |                       |

._____________________________________________________________________.

 

(2-րդ աղյուսակը փոփ. 14.04.2022 թիվ 09-Ն հրաման)

 

2. Երկու փուլով մշակվող IV և V կատեգորիաների բնակելի, հասարակական, արտադրական շենքերի, շինությունների նախագծային փաստաթղթերի առաջին` «Նախագիծ» փուլում ներառվում են 3-րդ աղյուսակում ներառված բաժինները:

 

Աղյուսակ N 3

 

i

._____________________________________________________________________.

|   |«Նախագիծ» փուլի նախագծային փաստաթղթերի բաժնի և             |Բաժնի|

|   |ենթաբաժինների անվանումը                                    |կոդը |

|___|___________________________________________________________|_____|

|1  |Ընդհանուր բացատրագիր                                       |ԸԲ   |

|___|___________________________________________________________|_____|

|2  |Հողամասի հատակագծային կազմակերպման ուրվագիծ (կամ հողամասի  |ՀԿՈՒ |

|   |գլխավոր հատակագիծ)                                         |     |

|___|___________________________________________________________|_____|

|3  |Ճարտարապետաշինարարական մաս                                 |ՃՇՄ  |

|___|___________________________________________________________|_____|

|3.1|Ճարտարապետական լուծումներ                                  |ՃԼ   |

|___|___________________________________________________________|_____|

|3.2|Կոնստրուկտիվ լուծումներ                                    |ԿԼ   |

|___|___________________________________________________________|_____|

|4  |Ինժեներական ցանցեր և  սարքավորումներ                       |ԻՑՍ  |

|___|___________________________________________________________|_____|

|5  |Տեխնոլոգիական լուծումներ, եթե դրանք փոխկապակցված են        |ՏԼ   |

|   |կոնստրուկտիվ համակարգի հետ                                 |     |

|___|___________________________________________________________|_____|

|6  |Շինարարության կազմակերպման նախագիծ                         |ՇԿՆ  |

|___|___________________________________________________________|_____|

|7  |Քանդման և  ապամոնտաժման աշխատանքների կազմակերպման նախագիծ  |ՔԱՆ  |

|___|___________________________________________________________|_____|

|8  |Շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված (այդ թվում` սողանքների |ՇՄՊ  |

|   |առաջացման կանխարգելմանն ուղղված միջոցառումներ              |     |

|___|___________________________________________________________|_____|

|9  |Հակահրդեհային անվտանգության միջոցառումներ                  |ՀԱ   |

|___|___________________________________________________________|_____|

|10 |Հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության        |ՀՄԱ  |

|   |ապահովվմանն ուղղված միջոցառումներ                          |     |

|___|___________________________________________________________|_____|

|11 |Էներգախնայողությանն և  էներգաարդյունավետությանն ուղղված    |ԷԷ   |

|   |միջոցառումներ                                              |     |

|___|___________________________________________________________|_____|

|12 |Շինարարական աշխատանքների ծավալաթերթ և  նախահաշիվ           |Ն    |

|___|___________________________________________________________|_____|

|13 |Այլ փաստաթղթեր, որոնք նախատեսված են ՀՀ օրենսդրությամբ,     |     |

|   |այդ թվում`                                                 |     |

|___|___________________________________________________________|_____|

|   |Քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակների        |ՔՊ   |

|   |կանխարգելման միջոցառումներ                                 |     |

|   |___________________________________________________________|_____|

|   |Տեռորիստական ակտերի դեմ պայքարի միջոցառումներ              |ՏԱՊ  |

|   |___________________________________________________________|_____|

|   |Վտանգավոր արդյունաբերական օբյեկտների անվտանգության         |ՎՕԱ  |

|   |միջոցառումներ                                              |     |

|   |___________________________________________________________|_____|

|   |Հիդրոտեխնիկական կառույցների անվտանգության միջոցառումներ    |ՀԿԱ  |

|   |___________________________________________________________|_____|

|   |Այլ միջոցառումներ որոնք նախատեսված են ՀՀ օրենսդրությամբ    |ԸԲ   |

._____________________________________________________________________.

(3-րդ աղյուսակը փոփ. 14.04.2022 թիվ 09-Ն հրաման)

 

3. Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերը «Աշխատանքային փաստաթղթեր» փուլում ներառում են 4-րդ աղյուսակում նշված բաժինները:

 

Աղյուսակ N 4

 

._____________________________________________________________________.

|«Աշխատանքային փաստաթղթեր» փուլի     |Մակ-|Ծանոթություն               |

|նախագծային փաստաթղթերի հիմնական     |նիշը|                           |

|բաժինների անվանումը                 |    |                           |

|____________________________________|____|___________________________|

|Գլխավոր հատակագիծ և  տրանսպորտային  |ԳՏ  |Գլխավոր հատակագծի և        |

|կառույցներ                          |    |տրանսպորտային կառույցների  |

|                                    |    |աշխատանքային գծագրերի      |

|                                    |    |միավորման դեպքում          |

|____________________________________|____|___________________________|

|Գլխավոր հատակագիծ                   |ԳՀ  |                           |

|____________________________________|____|___________________________|

|Տրանսպորտային կառույցներ            |ՏԿ  |                           |

|____________________________________|____|___________________________|

|Ավտոմոբիլային ճանապարհներ           |ԱՃ  |                           |

|____________________________________|____|___________________________|

|Երկաթուղային գծեր                   |ԵԳ  |                           |

|____________________________________|____|___________________________|

|Ճարտարապետական մաս                  |Ճ   |                           |

|____________________________________|____|___________________________|

|Ճարտարապետաշինարարական մաս          |ՃՇ  |Ճարտարապետական և           |

|                                    |    |կոնստրուկտիվ լուծումների   |

|                                    |    |աշխատանքային գծագրերի      |

|                                    |    |միավորման դեպքում          |

|____________________________________|____|___________________________|

|Երկաթբետոնե կոնստրուկցիաներ         |ԵԿ  |                           |

|____________________________________|____|___________________________|

|Մետաղական կոնստրուկցիաներ           |ՄԿ  |                           |

|____________________________________|____|___________________________|

|Մետաղական կոնստրուկցիաների          |ՄԿՄ |                           |

|մանրամասներ                         |    |                           |

|____________________________________|____|___________________________|

|Փայտե կոնստրուկցիաներ               |ՓԿ  |                           |

|____________________________________|____|___________________________|

|ՈՒժային էլեկտրական սարքավորումներ   |ԷՈՒ |                           |

|____________________________________|____|___________________________|

|Էլեկտրալուսավորություն              |ԷԼ  |                           |

|____________________________________|____|___________________________|

|Արտաքին Էլ լուսավորություն          |ԱԼ  |                           |

|____________________________________|____|___________________________|

|Էլեկտրամատակարարում                 |ԷՄ  |                           |

|____________________________________|____|___________________________|

|Ջրամատակարարում և  կոյուղի          |ՋԿ  |                           |

|____________________________________|____|___________________________|

|Ջրամատակարարման և  կոյուղու արտաքին |ՋԿՑ |                           |

|ցանցեր                              |    |                           |

|____________________________________|____|___________________________|

|Ջրամատակարարման արտաքին ցանցեր      |ՋԱՑ |Ջրամատակարարման և  կոյուղու|

|____________________________________|____|արտաքին ցանցեր բաժինը կարող|

|Կոյուղու արտաքին ցանցեր             |ԿԱՑ |է մշակվել երկու առանձին    |

|                                    |    |բաժիններով                 |

|____________________________________|____|___________________________|

|Օդափոխություն, ջեռուցում և  օդի     |ՋՕ  |                           |

|լավորակում                          |    |                           |

|____________________________________|____|___________________________|

|Օդամատակարարում                     |ՕՄ  |                           |

|____________________________________|____|___________________________|

|Փոշեհեռացում                        |ՓՀ  |                           |

|____________________________________|____|___________________________|

|Սառնամատակարարում                   |ՍՄ  |                           |

|____________________________________|____|___________________________|

|Ջերմային ցանցեր                     |ՋՑ  |                           |

|____________________________________|____|___________________________|

|Կաթսայատների ջերմամեխանիկա          |ՋՄ  |                           |

|____________________________________|____|___________________________|

|Ռադիոկապ, հեռուստատեսություն,       |Կ   |                           |

|ինտերնետ կապ                        |    |                           |

|____________________________________|____|___________________________|

|Ավտոմատիկա                          |Ա   |                           |

|____________________________________|____|___________________________|

|Գազամատակարարում (ներքին            |ԳՄ  |                           |

|սարքավորումներ)                     |    |                           |

|____________________________________|____|___________________________|

|Գազամատակարարման արտաքին ցանցեր     |ԳՑ  |                           |

|____________________________________|____|___________________________|

|Տեխնոլոգիական մաս                   |Տ   |                           |

|____________________________________|____|___________________________|

|Տեխնոլոգիական կոմունիկացիաներ       |ՏԿ  |Տեխնոլոգիական բոլոր        |

|                                    |    |կոմունիկացիաների           |

|                                    |    |աշխատանքային գծագրերի      |

|                                    |    |միավորման դեպքում          |

|____________________________________|____|___________________________|

|Հրդեհաշիջում                        |ՀՇ  |                           |

|____________________________________|____|___________________________|

|Հրդեհային ազդանշան                  |ՀԱ  |                           |

|____________________________________|____|___________________________|

|Պարեկային և  պարեկահրդեհային        |ՊԱ  |                           |

|ազդանշան                            |    |                           |

|____________________________________|____|___________________________|

|Հիդրոտեխնիկական լուծումներ          |ՀՏ  |                           |

|____________________________________|____|___________________________|

|Շենքերի և  շինությունների           |ԿՀՊ |                           |

|կոնստրուկցիաների հակակոռոզիոն       |    |                           |

|պաշտպանություն                      |    |                           |

|____________________________________|____|___________________________|

|Տեխնոլոգիական սարքավորումների,      |ՏՀՊ |                           |

|գազատարների և  խողովակաշարերի       |    |                           |

|հակակոռոզիոն պաշտպանություն         |    |                           |

|____________________________________|____|___________________________|

|Սարքավորումների և  խողովակաշարերի   |ՍՋՄ |Գլխավոր հատակագծի և        |

|ջերմամեկուսացում                    |    |տրանսպորտային կառույցների  |

|                                    |    |աշխատանքային գծագրերի      |

|                                    |    |միավորման դեպքում          |

._____________________________________________________________________.

 

4. Նախագծային փաստաթղթերը մշակվում են 5-րդ աղյուսակում ներկայացված մասշտաբներով:

 

Աղյուսակ N 5

 

._____________________________________________________________________.

|           Գծագրի անվանումը                         |  Մասշտաբը      |

|____________________________________________________|________________|

|1.| Գլխավոր հատակագծեր                              |1:500, 1:1000,  |

|  |                                                 |1:2000          |

|__|_________________________________________________|________________|

|2 |Հարկերի, տանիքի, հատակների, տեխնիկական հարկերի,  |1:100, 1:200    |

|  |կարկասների, ծածկերի մոնտաժային հատակագծեր,       |                |

|  |կտրվածքներ, ճակատներ                             |                |

|__|_________________________________________________|________________|

|3.|Հիմքերի, ծածկերի հատակագծեր, միջնորմերի,         |1:50, 1:100     |

|  |պատուհանների և  այլ բացվածքների լրացնող տարրերի  |                |

|  |դասավորության հատակագծեր,                        |                |

|__|_________________________________________________|________________|

|4.|Արտադրանքներ, հանգույցներ                        |1:5, 1:10, 1:20,|

|  |                                                 |1:25, 1:40, 1:50|

._____________________________________________________________________.

 

5. «Նախագիծ» փուլի նախագծային փաստաթղթերի բաժինների կազմը և բովանդակությունը

 

1) ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱՑԱՏՐԱԳԻՐ

 

Ընդհանուր բացատրագրում ներառվում են`

նախագծի մշակման հիմքը, սույն կանոնների V բաժնում նշված նախագծման ելակետային տվյալներն և փաստաթղթերը, նախագծվող օբյեկտի համար տրամադրված հողատարածքի բնութագիրը (դրա տեղադրությունը, չափերը, ներկա վիճակը և նպատակային օգտագործումը), նախագծվող օբյեկտի հակիրճ բնութագիրը, տվյալներ օբյեկտի նախագծային հզորության (տարողունակություն, թողունակություն, արտադրական օբյեկտների դեպքում` արտադրական հզորությունների վերաբերյալ և այլն), տվյալներ անհրաժեշտ վառելիքի, էներգիայի և ջրի պահանջարկի մասին, արդյունաբերական օբյեկտների համար` տեղեկություններ արտադրանքի անվանացանկի, հումքային բազայի, հումքի համալիր օգտագործման, արտադրական թափոնների, արտադրական նպատակներով ջրօգտագործման, վառելիքաէներգառեսուրսների մասին, երկրորդական էներգառեսուրսների մասին, տեղեկություններ բնապահպանական միջոցառումների վերաբերյալ, տեղեկություններ ինժեներական ցանցերի և հաղորդակցուղիների վերաբերյալ, բնակչության տեղաշարժման սահմանափակումներով խմբերի կենսագործունեության պայմանների ապահովմանն ուղղված անհրաժեշտ լուծումներ, նախագծվող օբյեկտի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները (Ձև N 1, Ձև N 2, Ձև N 3), շինարարական աշխատանքների իրականացման հաջորդականության վերաբերյալ, տեղեկություններ ընդունված նախագծային լուծումների նախնական համաձայնեցումների վերաբերյալ, օբյեկտի տեխնիկական շահագործմանն ուղղված միջոցառումներ, մշակված փաստաթղթերի համապատասխանության հավաստումը ՀՀ գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերին:

 

2) ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒՐՎԱԳԻԾ (ԿԱՄ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ)

 

Տեքստային նյութեր`

Տեքստային նյութերը ներառում են` հողամասի բնութագիրը, կոորդինատների ընդունված համակարգը և բարձրությունների նիշերը, նախագծվող օբյեկտի շինարարության և շինարարական հրապարակի տարածքի հակիրճ բնութագիրը, ընդունված լուծումների նկարագրությունը և հիմնավորումները, ցուցանիշներն ըստ համայնքի գլխավոր հատակագծի և/կամ գոտիավորման նախագծի, ներքին և արտաքին տրանսպորտային ուղիների, դեպի շենքեր և շինություններ մոտեցումների, հիմնական հատակագծային լուծումների նկարագրությունը, տեղեկություններ տարածքի բարեկարգման, ինժեներական ցանցերի և հաղորդակցուղիների տեղակայման վերաբերյալ և այլն, պատմության և մշակույթի հուշարձանների առկայության դեպքում դրանց պահպանմանն ուղղված միջոցառումներ:

Արտադրական օբյեկտների համար նաև` շենքերի և շինությունների տեղադիրքերի ընտրության հիմնավորումները, հողամասի գոտևորումը` հիմնական, օժանդակ, պահեստային, սպասարկման օբյեկտների տեղադրման գոտիներով, արտաքին և ներքին բեռնափոխադրումներն ապահովող տրանսպորտային կապերի, ինժեներական և տեխնոլոգիական սարքավորումների ընտրությունը, սանիտարապաշտպանական գոտու հիմնավորումը և այլն:

 

Գծագրական նյութեր`

ա. Հատակագծային կազմակերպման ուրվագիծ, որը իր մեջ ներառում է` տեղագրական հանույթի հիմքի վրա գոյություն ունեցող և նախագծվող կառույցները, իրենց գոյություն ունեցող և նախագծվող մոտեցումներով և ճանապարհներով, նախագծվող օբյեկտների տեղադիրքը կոորդինատներով, քանդման ենթակա կառույցները, եթե այդպիսիք գոյություն ունեն, հատուկ պահպանվող տարածքները, սերվիտուտները և այլ սահմանափակումները, եթե այդպիսիք գոյություն ունեն, հատակագծման, բարեկարգման, կանաչապատման լուծումները, շինարարական աշխատանքների փուլերը, եթե այդպիսիք նախատեսված են:

Արտադրական կառույցների դեպքում նաև հարակից գոյություն ունեցող բնակելի հատվածները և սանիտարապաշտպանական գոտիները (դրանց առկայության դեպքում)

բ. ՈՒղղաձիգ հատակագծման նախագիծ,

գ. Հողային զանգվածների քարտեզագիր,

դ. Տրանսպորտային հաղորդակցուղիների անցկացման ուղիներ,

ե. Ինժեներատեխնիկական ներհրապարակային ցանցերի ամփոփ ուրվագիծը ցանցերի միացման կետերով:

 

3) ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄԱՍ

 

Բաժինն ընդգրկում է համապատասխան նորմատիվային փաստաթղթերի պահանջներին համապատասխան մշակված ճարտարապետական և շինարարական (կոնստրուկտիվ) լուծումները` իրենց տեքստային և գծագրական նյութերով:

 

Ճարտարապետական լուծումներ

 

Տեքստային նյութեր`

Տեքստային նյութերը ներառում են` նախագծվող օբյեկտի արտաքին և ներքին տեսքերի, նրա ծավալատարածական, հատակագծային և ֆունկցիոնալ լուծումների նկարագիրը և հիմնավորումը, ճարտարապետական հորինվածքի նկարագիրը և հիմնավորումը, հիմնական, օժանդակ, սպասարկման և տեխնիկական տարածքների հարդարման նկարագիրը, հատակների, տանիքի, կախովի առաստաղների, միջնորմերի նկարագիրը, հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սահմանափակումներով տեղաշարժման խմբերի կենսագործունեության պայմանների ապահովման ուղղված լուծումների նկարագիրը

 

Գծագրական նյութեր`

ա. շենքերի, շինությունների հարկերի հատակագծերը (այդ թվում` նկուղի, տեխնիկական ընդհատակի, տեխնիկական հարկի և ձեղնահարկի), չափերի և սենյակների նշանակության նշումով (սենքերի մասնագրերը),

բ. կտրվածքները հիմնական կրող և պարփակող կոնստրուկտիվ լուծումներով` շենքի բնորոշ տեղերով (կրող կոնստրուկցիաների մոտ, բարձրությունների անկման տեղերում, աստիճանավանդակներով և այլն), կոնստրուկտիվ տարրերի, հատակների, հեծանների, ֆերմաների, քիվերի բարձրությունների նիշերով,

գ. շենքի, շինության բոլոր ճակատները` բացվածքները լրացնող տարրերի նշումով, հիմնական նյութերից տարբերվող առանձին տեղամասերի նյութը, ճակատի դրվագներ (անհրաժեշտության դեպքում),

դ. հատակների մակնիշավորման հատակագծերը (կարելի է համատեղել հարկերի հատակագծերի հետ),

ե. պատուհանների և այլ բացվածքների լրացնող տարրերի դասավորության ուրվագծերը քանակական մասնագրերով,

զ. հանգույցներ, դրվագներ,

է. տանիքի հատակագիծը,

 

Կոնստրուկտիվ լուծումներ

 

Տեքստային նյութեր`

Տեքստային նյութերը ներառում են` տեղեկություններ ինժեներաերկրաբանական, հիդրոերկրաբանական և կլիմայական պայմանների մասին, տեղեկություններ գրունտների ֆիզիկամեխանիկական հատկությունների վերաբերյալ, տեղեկություններ գրունտային ջրերի, նրանց քիմիական հատկությունների, շիննյութերի նկատմամբ ագրեսիվության վերաբերյալ, տեղեկություններ տարածքի սեյսմիկ հատկությունների մասին (սեյսմիկ հաշվարկի վերաբերյալ հետևյալ հիմնական ցուցանիշները` գրունտների սպասվելիք առավելագույն արագացումները, պատասխանատվության գործակիցը (k2), գրունտային պայմանների վերացական գործակիցը (k0), օբյեկտի ազատ տատանումների հիմնական պարբերությունները, հարկերի շեղվածքների մեծությունները, սեյսմիկ լայնական ուժերի գումարը հիմքի վերին մակարդակում), ընդունված կոնստրուկտիվ համակարգի նկարագիրը և հիմնավորումը, տեղեկություններ բեռնվածքների մասին, հիմնական շիննյութերի նկարագիրը, ցուցումներ հիմնատակերի նախապատրաստման և աշխատանքների կատարման հատուկ պայմանների մասին, աղմուկի և թրթռումների նվազեցման, պայթյունային, հրդեհային անվտանգությունն ապահովող միջոցառումները, շինարարական կոնստրուկցիաների պաշտպանությունը կոռոզիայից:

 

Գծագրական նյութեր`

ա. հիմքերի հատակագծեր բնորոշ կտրվածքներով, նյութերի նշումներով, չափերով,

բ. կոնստրուկտիվ համակարգի ուրվագծերը` բնորոշ կտրվածքներով, չափերով,

գ. ծածկերի, ծածկույթների ուրվագծերը, չափերով,

դ. տանիքի կոնստրուկտիվ համակարգի ուրվագծերը, չափերով

ե. աստիճանավանդակների կոնստրուկտիվ գծագրերը, չափերով

զ. ամրանավորման տիպարային կտրվածքներ

է. պարփակող կոնստրուկցիաների և միջնորմերի տեղադրման ուրվագծեր, չափերով,

ը. կոնստրուկտիվ տարրերի խոշորացված մասնագրեր

 

4) ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

 

Ինժեներական ցանցեր և սարքավորումներ բաժինը ներառում է 6-րդ աղյուսակում նշված ենթաբաժինները`

 

Աղյուսակ N 6

 

.___________________________________________________________________.

|  |Ենթաբաժնի անվանումը                     | Ծանոթություն          |

|__|________________________________________|_______________________|

|ա |Էլեկտրամատակարարման համակարգ            |* Անհրաժեշտության      |

|__|________________________________________|դեպքում ջրամատակարարման|

|բ |Ջրամատակարարման համակարգ                |և  ջրահեռացման         |

|__|________________________________________|համակարգերը կարելի է   |

|գ |Ջրահեռացման համակարգ                    |համատեղել              |

|__|________________________________________|_______________________|

|դ |Ջեռուցման, օդափոխության, օդի լավորակման |                       |

|  |համակարգեր, ջերմային ցանցեր             |                       |

|__|________________________________________|_______________________|

|ե |Կապի համակարգեր                         |                       |

|__|________________________________________|_______________________|

|զ |Գազամատակարարման համակարգ               |                       |

|__|________________________________________|_______________________|

|է |Տեխնոլոգիական լուծումներ                |                       |

.___________________________________________________________________.

 

Էլեկտրամատակարարման համակարգ

 

Տեքստային նյութեր`

Տեքստային նյութերը ներառում են` էլեկտրամատակարարման աղբյուրների բնութագիրը` ընդհանուր ցանցին միանալու տեխնիկական պայմաններին համապատասխան, էլեկտրամատակարարման ընդունված սխեմայի հիմնավորումը, էլեկտրաընդունիչների քանակը, դրվածքային և հաշվարկային հզորությունները, էլեկտրամատակարարման հուսալիության և էլեկտրաէներգիայի որակի հիմնավորումը, էլեկտրաէներգիայի ապահովման նկարագիրը աշխատանքային և վթարային ռեժիմներում, էլեկտրամատակարարման ռեակտիվ հզորությունների, ռելեական պաշտպանության, կառավարման, ավտոմատիզացման և դիսպետչերական համակարգի նկարագիրը, էլեկտրաէներգիայի խնայողության միջոցառումների նկարագիր, ցանցային և տրանսֆորմատորային օբյեկտների հզորությունների վերաբերյալ տեղեկություններ, հողանցման և շանթահարման միջոցառումների վերաբերյալ տեղեկություններ, յուղային և վերանորոգման տնտեսությունների կազմակերպման լուծումներ արտադրական օբյեկտների համար, աշխատանքային և վթարային լուսավորության համակարգերի նկարագիր, էլեկտրաէներգիայի լրացուցիչ և ռեզերվային աղբյուրների նկարագրություն, էլեկտրաէներգիայի պահեստավորման միջոցառումներ:

 

Գծագրական նյութեր

ա. հիմնական, լրացուցիչ և ռեզերվային աղբյուրներից էլեկտրաընդունիչների էլեկտրամատակարարման սկզբունքային ուրվագծեր,

բ. լուսավորության ցանցի սկզբունքային ուրվագիծը, արտադրական օբյեկտների համար ներառելով նաև արտադրական հարթակի և տրանսպորտային ուղիների լուսավորության համակարգեր,

գ. վթարային լուսավորության ցանցի սկզբունքային ուրվագիծ,

դ. հողանցման և շանթարգելման համակարգերի ուրվագիծ,

ե. Էլեկտրամատակարարման համակարգի ուրվագիծ

զ. Էլեկտրական սարքավորումների տեղադրման ուրվագիծ (անհրաժեշտության դեպքում)

 

Ջրամատակարարման համակարգ

 

Տեքստային նյութեր`

Տեքստային նյութերը ներառում են` տեղեկություններ ջրամատակարարման գոյություն ունեցող և նախագծվող աղբյուրների, օրվա կարգավորիչ ջրամբարների, պոմպակայանների, ջրային հանգույցների և այլ հիդրոտեխնիկական կառույցների վերաբերյալ, տեղեկություններ աղբյուրների և ջրապաշտպան գոտիների պահպանության վերաբերյալ, ջրամատակարարման համակարգի և դրա ցուցանիշների նկարագիրը և բնութագրերը, խմելու և տնտեսական կարիքների համար ջրի պահանջարկի հաշվարկային ցուցանիշները, այդ թվում ավտոմատ հրդեհաշիջման և տեխնիկական ջրամատակարարման համար, արտադրական կարիքների համար ջրի ծախսի հաշվարկային ցուցանիշները արտադրական օբյեկտների համար, տեղեկություններ ջրամատակարարման համակարգում փաստացի և պահանջվող ջրի ճնշման վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում տեղեկություններ նախագծային լուծումների և սարքավորումների վերաբերյալ անհրաժեշտ ճնշումը ապահովելու համար, տեղեկություններ ջրամատակարարման խողովակաշարերի, գոյություն ունեցող և տեղադրվող սարքավորումների մասին, և գրունտների ու գրունտային ջրերի ագրեսիվությունից դրանց պաշտպանության վերաբերյալ, տեղեկություններ ջրի որակի վերաբերյալ, միջոցառումներ տարբեր ջրօգտագործողների համար պահանջվող ջրի որակի ցուցանիշների ապահովման վերաբերյալ, ջրի պահեստավորման և ջրօգտագործման հաշվառման միջոցառումներ, միջոցառումներ ջրամատակարարման ավտոմատացված համակարգի, միջոցառումներ ջրի խնայողության վերաբերյալ, տաք ջրամատակարարման համակարգի նկարագրություն, տաք ջրի ծախսի հաշվարկ, տաք ջրի երկրորդական օգտագործման համակարգերի նկարագրություն, ջրի օգտագործման և ջրահեռացման հաշվեկշիռը, արտադրական օբյեկտի դեպքում նաև` արտադրական ընթացակարգերի մասով:

 

Գծագրական նյութեր

ա. ջրամատակարարման համակարգի սկզբունքային ուրվագիծ,

բ. ջրամատակարարման ցանցի հատակագիծ, սարքավորումների, նյութերի մասնագրեր

 

Ջրահեռացման համակարգ

 

Տեքստային նյութեր`

Տեքստային նյութերը ներառում են` տեղեկություններ գոյություն ունեցող և նախագծվող կոյուղու և ջրահեռացման համակարգերի, կեղտաջրերի մաքրման կայանների վերաբերյալ, ջրահեռացման և ջրահավաքման համակարգերի նախագծային լուծումների հիմնավորումը, կեղտաջրերի հաշվարկային ծավալը, դրանց աղտոտվածության աստիճանը, նախնական մաքրման եղանակները, քիմիական հակազդակները (ռեագենտներ) և սարքավորումները, արտադրական օբյեկտների դեպքում նաև արտադրական թափոնների ընդունման, վերամշակման, հեռացման եղանակները, կոյուղու խողովակաշարերի տեղադրման ուրվագծի նկարագրությունը և հիմնավորումները, խողովակաշարերի ճնշումային հատվածների նկարագիրը, դրանց տեղադրման պայմանները, սարքավորումները, դիտահորերի և խողովակաշարերի նյութերի նկարագիրը, գրունտների ու գրունտային ջրերի ագրեսիվությունից դրանց պաշտպանության միջոցառումները, հեղեղատար կոյուղու ցանցի նկարագիրը, անձրևաջրերի ծավալի հաշվարկ, դրենաժային համակարգի լուծումների նկարագիրը:

 

Գծագրական նյութեր

ա. ջրահեռացման և կոյուղու համակարգի սկզբունքային ուրվագիծ,

բ. ջրահեռացման, անձրևաջրերի և դրենաժային ջրերի արտաքին ցանցերի սկզբունքային ուրվագիծ,

գ. ջրահեռացման ցանցի հատակագիծ:

 

Ջեռուցման, օդափոխության, օդի լավորակման համակարգեր

 

Տեքստային նյութեր`

Տեքստային նյութերը ներառում են` կլիմայական և եղանակային պայմանների մասին տեղեկատվություն, արտաքին ջերմաստիճանի հաշվարկային ցուցանիշները, տեղեկություններ ջերմամատակարարման աղբյուրների, ջեռուցման և օդափոխության համակարգերի ջերմային բնութագրերի վերաբերյալ, ջեռուցման ցանցի տեղադրման եղանակները, կոնստրուկտիվ լուծումները, այդ թվում խողովակաշարերի տրամագծերը և դրանց մեկուսացումը իրենց հիմնավորումներով, գրունտների ու գրունտային ջրերի ագրեսիվությունից խողովակաշարերի պաշտպանության միջոցառումների նկարագրությունը, ջեռուցման, օդափոխության և օդի լավորակման ընդունված համակարգերի հիմնավորումը, ջեռուցման, օդափոխության և տաք ջրամատակարարման ջերմային հզորությունները, գոլորշու պահանջարկը, ջեռուցման սարքավորումների ընտրության հիմնավորումը, օդատարների նյութերի բնութագրերը, արտադրական օբյեկտների համար օդափոխության համակարգի օպտիմալ ծրագծման հիմնավորումը, արտակարգ իրավիճակներում համակարգի հուսալի աշխատանքը ապահովող տեխնիկական լուծումների նկարագիրը, ջեռուցման, օդափոխության և օդի լավորակման համակարգի ավտոմատացման և կառավարման ցանցի նկարագիրը, արտադրական օբյեկտների համար վտանգավոր նյութեր արտանակող տեխնոլոգիական սարքավորումների բնութագրերը, փոշուց և գազերից մաքրման համակարգի հիմնավորումը, վթարային իրավիճակներում օդափոխության համակարգի էֆեկտիվ աշխատանքի միջոցառումների հիմնավորումը:

 

Գծագրական նյութեր

ա. Ջեռուցման, օդափոխության, օդի լավորակման համակարգերի սկզբունքային ուրվագծերը,

բ. Գոլորշու խողավակաշարերի ուրվագծերը (առկայության դեպքում),

գ. Ջեռուցման ցանցի ուրվագիծը,

դ. Սառեցման համակարգի ուրվագիծը (առկայության դեպքում):

 

Կապի համակարգեր

 

Տեքստային նյութեր`

Տեքստային նյութերը ներառում են` ընդհանուր ցանցին միացվող ցանցի ցուցանիշները, արտադրական օբյեկտների համար նախագծվող կառույցների և կապի գծերի, այդ թվում` գծային մալուխների բնութագրերը, կապի կառույցների և գծերի կազմը և կառուցվածքը, ընդհանուր օգտագործման կապի համակարգին միանալու տեխնիկական, տնտեսական և տեղեկատվական բնութագրերը, կապի համակարգերի միացման եղանակների հիմնավորումը, միացման հանգույցների նկարագիրը և տեխնիկական բնութագրերը, կապի ծավալի (տրաֆիկ) հաշվառման հիմնավորումը, կառավարման համակարգի և տեխնիկական սպասարկման միջոցառումների նկարագիրը, կապի միջոցների անխափան գործելու միջոցառումների նկարագիրը, այդ թվում արտակարգ իրավիճակներում, տեղեկատվության պահպանման տեխնիկական լուծումների նկարագիրը, ներքին կապի, ռադիոյի, հեռուստատեսության ցանցերի նկարագրությունը, արտադրական օբյեկտներում կապի ներքին լոկալ ցանցերի, ռադիոյի, հեռուստատեսության, տեխնոլոգիական պրոցեսները հսկող կապի համակարգերի բնութագրերը և հիմնավորումը, կապի սարքավորումների ընտրության հիմնավորումը, կապի ընտրված ստորգետնյա կամ վերգետնյա հաղորդակցուղիների ընտրման հիմնավորումը, կապի հաղորդակցուղիների պահպանման սահմանի որոշումը:

 

Գծագրական նյութեր

ա. Կապի համակարգերի սկզբունքային ուրվագծերը,

բ. սարքավորումների, ռադիոէլեկտրոնային և այլ տեխնիկական միջոցների տեղադրման սկզբունքային ուրվագծերը,

գ. Կապի ցանցերի հատակագիծը:

 

Գազամատակարարման համակարգեր

 

Տեքստային նյութեր`

Տեքստային նյութերը ներառում են` գազամատակարարման աղբյուրների բնութագրերը` ընդհանուր ցանցին միանալու տեխնիկական պայմաններին համապատասխան, տեղեկություններ գազօգտագործող սարքավորումների տեսակի և քանակի վերաբերյալ, գազի ծախսի նախագծային, հաշվարկային տվյալները, գազատարների ծրագծի հիմնավորումը, միացման հանգույցների պահպանական գոտիները, մետաղական գազատարների էլեկտրաքիմիական կոռոզիայից պաշտպանության միջոցառումների բնութագրերը, գազաբաշխիչ ցանցերի ջերմամեխանիկական հատկությունների նկարագիրը, գազամատակարարման ընտրված համակարգի հիմնավորումը, անվտանգ շահագործման միջոցառումների նկարագիրը, այդ թվում վթարային իրավիճակներում հսկողության, նախազգուշացման և կապի միջոցառումները, ջերմաստիճանի և գազայրումից առաջացած նյութերի հսկման տարբերակների նկարագիրը, գազի օգտագործման հաշվառումն ապահովող սարքավորումների տեղադրման հիմնավորումները, նկարագրությունը, գազամատակարարման համակարգի անվտանգության գոտիները, անվտանգ շահագործման միջոցառումները, վթարային իրավիճակներում նախատեսվող միջոցառումները և այլ լուծումների նկարագրությունը:

Արտադրական օբյեկտների համար նաև` այն տեխնոլոգիական գծերի նկարագրությունը, որոնց աշխատանքը կապված է գազի սպառման հետ, սպառման ծավալները, ճնշումը և այլ ցուցանիշները, պահուստային ծավալների անհրաժեշտությունը, տեղադիրքը, գազատարի ծրագծի հիմնավորումը, դրա վրա տեղադրվող սարքավորումների նկարագրությունը, ջերմային ռեժիմի հիմնավորումը, գազի ծախսի հաշվառման և հսկման տեխնիկական լուծումների նկարագիրը, ջերմային պրոցեսների ավտոմատ ղեկավարման և հսկման համակարգի նկարագիրը և հիմնավորումը, սարքավորումների արտաքին մակերեսների և ջերմային ցանցերի ջերմամեկուսացման տեխնիկական լուծումների նկարագրությունը, պահուստային վառելիքային տնտեսության կառույցների ցանկը:

 

Գծագրական նյութեր

ա. գազատար խողովակաշարի ծրագիծը, պաշտպանական գոտու և սարքավորումների նշումով,

բ. արտադրական օբյեկտների համար` արտադրական օբյեկտների և գազասպառիչ սարքավորումների տեղակայման սխեման, գազի օգտագործման հաշվարկային ծավալները,

գ. կապիտալ շինարարության ոչ արտադրական օբյեկտների տեղակայման սխեման, գազասպառիչ սարքավորումները և գազի օգտագործման հաշվարկային ծավալները

դ. գազամատակարարման ցանցերի հատակագիծը,

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
11.09.2017
N 128-Ն
Հրաման