Սեղմել Esc փակելու համար:
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈԼՈՐՏԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈԼՈՐՏԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ...

 

 

040.0264.180314

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 փետրվարի 2014 թվականի N 264-Ա

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈԼՈՐՏԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով և Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոլորտի կառավարումն արդյունավետ իրականացնելու և համակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել ճանապարհային ոլորտը համակարգող խորհուրդ:

2. Հաստատել`

1) ճանապարհային ոլորտը համակարգող խորհրդի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) ճանապարհային ոլորտը համակարգող խորհրդի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Ճանապարհային ոլորտը համակարգող խորհրդի նախագահին` յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն ճանապարհային ոլորտը համակարգող խորհրդի աշխատանքների վերաբերյալ:

(3-րդ կետը փոփ. 11.02.2021 թիվ 177-Ա որոշում)

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կազմակերպել Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոլորտը համակարգող խորհրդի առաջին նիստը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2014 թվականի փետրվարի 13-ի

N 264-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈԼՈՐՏԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ

 

Ս. Պապիկյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

(խորհրդի նախագահ)

 

Ք. Ղալեչյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների

նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)

 

Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի

տեղակալ

 

Ա. Ավանեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

    Ա. Բալյան    - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

 

Տ. Սիմոնյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

 

Վ. Դանիելյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

 

Վ. Մովսիսյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

 

Ա. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

 

Ն. Պետրոսյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ

 

    Ս. Մաչյան    - «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար

                   (համաձայնությամբ)

 

Պ. Շահինյան - Ճանապարհային անվտանգության ազգային խորհրդի տնօրեն

(համաձայնությամբ)

 

Է. Բեզոյան  - Ճանապարհաշինարարական հայկական ասոցիացիայի խորհրդի

նախագահ (համաձայնությամբ)

 

(1-ին հավելվածը փոփ. 30.10.14 թիվ 1181-Ա, 23.02.17 թիվ 182-Ա 23.08.18 թիվ 935-Ա, 12.09.2019 թիվ 1230-Ա, 11.02.2021 թիվ 177-Ա որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2014 թվականի փետրվարի 13-ի

N 264-Ա որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈԼՈՐՏԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոլորտը համակարգող խորհրդի (այսուհետ` խորհուրդ) գործունեության կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Խորհուրդը միջգերատեսչական խորհրդակցական մարմին է, որի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային ոլորտի իրականացման վերաբերյալ առաջարկությունները պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններ ներկայացնելն է:

(2-րդ կետը փոփ. 23.08.18 թիվ 935-Ա որոշում)

 

II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

3. Խորհրդի գործառույթներն են`

1) ընդհանուր օգտագործման բոլոր ճանապարհների (ներառյալ համայնքային ենթակայության) նկատմամբ սահմանված ստանդարտների միասնական իրականացման, ինչպես նաև ճանապարհային ոլորտի քաղաքականության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

2) ճանապարհների, այդ թվում` արհեստական կառույցների, կառուցման, շահագործման և պահպանման տարեկան և հեռանկարային զարգացման ծրագրերի կազմման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

3) ճանապարհային ոլորտի միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

4) ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի ներդրման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

5) ճանապարհային ոլորտի բնագավառում միջոցառումների իրականացման գործընթացում պետական և մասնավոր, ինչպես նաև միջազգային համագործակցության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:

6) ճանապարհների կառուցման նախագծերում քաղաքացիական պաշտպանության նորմատիվ պահանջների նախատեսման և ներառման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

7) ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության համակարգի ներդրման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

8) հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տնտեսական, ռազմավարական, սոցիալական և տարածքների համաչափ զարգացման չափորոշիչները միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների, այդ թվում` արհեստական կառույցների, պահպանման, զարգացման և բարելավման առաջնահերթությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:

(3-րդ կետը փոփ. 23.08.18 թիվ 935-Ա, 11.02.2021 թիվ 177-Ա որոշումներ)

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն աշխատակարգի 5-րդ կետին համապատասխան:

(4-րդ կետը փոփ. 23.08.18 թիվ 935-Ա, 11.02.2021 թիվ 177-Ա որոշումներ)

5. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է հրատապ հարցերի ու խնդիրների լուծման համար` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

5.1. Խորհրդի նախագահի կամ նախագահի տեղակալի նախաձեռնությամբ խորհրդի նիստերը` այդ թվում նաև արտահերթ նիստերը, կարող են անցկացվել հեռակա` գրավոր հարցման կարգով:

(5.1-ին կետը լրաց. 11.02.2021 թիվ 177-Ա որոշում)

5.2. Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող նյութերը, ինչպես նաև խորհրդի նիստերի որոշումները և արձանագրությունները խորհրդի անդամներին տրամադրվում են էլեկտրոնային ընդհանուր փաստաթղթաշրջանառության համակարգով կամ էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով:

(5.2-րդ կետը լրաց. 11.02.2021 թիվ 177-Ա որոշում)

6. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի կազմի առնվազն 2/3-ը:

7. Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նիստի նախագահողի ձայնը վճռորոշ է:

8. Խորհրդի այն անդամը, ով համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է որոշմանը:

9. Խորհրդի անդամներն օրակարգի ձևավորման վերաբերյալ առաջարկությունները ներկայացնում են խորհրդի քարտուղարություն նիստից առնվազն 7 աշխատանքային օր առաջ: Խորհրդի նիստի օրակարգը տրամադրվում է խորհրդի անդամներին և սույն աշխատակարգի 11-րդ կետով նախատեսված անձանց` նիստից առնվազն 3 աշխատանքային օր առաջ:

10. Խորհրդի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է խորհրդի քարտուղարը:

11. Խորհրդի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են հրավիրվել պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև շահառու խմբերի ներկայացուցիչներ:

(11-րդ կետը փոփ. 11.02.2021 թիվ 177-Ա որոշում)

12. Խորհրդի նիստերին կարող են ներկա լինել զանգվածային լրատվության միջոցների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

13. Խորհրդի յուրաքանչյուր նիստ սկսվում է օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման մասին քարտուղարի զեկուցմամբ:

14. Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերը ներկայացնում է խորհրդի քարտուղարը:

15. Հարցի քննարկման ընթացքում խորհրդի անդամների կողմից նոր առաջարկներ ներկայացնելու կամ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու անհրաժեշտություն առաջանալու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է հաջորդ նիստ: Քարտուղարությունը պարտավոր է ապահովել պահանջվող տեղեկատվությունը, ինչպես նաև ներկայացված առաջարկությունների վերլուծությունը:

16. Խորհրդի նիստերն արձանագրվում են քարտուղարության կողմից:

17. Խորհրդի նիստերի արձանագրություններն ստորագրում է խորհրդի նիստը նախագահողը և քարտուղարը:

18. Խորհրդի արձանագրությունը և որոշումները նիստից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարությունը տրամադրում է խորհրդի անդամներին:

19. Խորհուրդը կարող է ստեղծել աշխատանքային խմբեր:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

20. Խորհրդի նախագահը`

1) հրավիրում է խորհրդի նիստերը.

2) վարում է խորհրդի նիստերը.

3) ստորագրում է խորհրդի որոշումները.

4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 11.02.2021 թիվ 177-Ա որոշում)

5) հանձնարարականներ է տալիս քարտուղարությանը.

6) (6-րդ ենթակետն ուժը կորցրել է 11.02.2021 թիվ 177-Ա որոշում)

7) ներկայացնում է խորհուրդն այլ կազմակերպություններում կամ հանձնարարում է խորհրդի անդամներին խնդիրները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին կամ միջազգային կազմակերպությունների հետ իրականացնել քննարկումներ:

(20-րդ կետը փոփ. 11.02.2021 թիվ 177-Ա որոշում)

20.1. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում խորհրդի նախագահի պարտականությունները կատարում է խորհրդի նախագահի տեղակալը:

(20.1-ին կետը լրաց. 11.02.2021 թիվ 177-Ա որոշում)

 

V. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ

 

21. Խորհրդի գործունեության կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է խորհրդի քարտուղարությունը, որը գլխավորում է խորհրդի քարտուղարը: Խորհրդի քարտուղարի պարտականությունները իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության (այսուհետ` վարչություն) պետը, իսկ նրա բացակայության դեպքում` վարչության բաժնի պետերից մեկը: Խորհրդի քարտուղարության հետ կապված աշխատանքներն իրականացվում են վարչության կողմից:

(21-րդ կետը փոփ. 11.02.2021 թիվ 177-Ա որոշում)

22. Խորհրդի քարտուղարությունը`

1) նախապատրաստում է նիստի, այդ թվում` հեռակա գրավոր հարցման միջոցով իրականացվող նիստի, օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը, կազմակերպում է նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին, ինչպես նաև խորհրդի անդամներից դիրքորոշումների ստացումը.

2) ապահովում է խորհրդի նիստի որոշումների նախագծերի մշակումը.

3) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը.

4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

5) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած առաջարկությունները.

6) կազմակերպում է խորհրդի որոշումների տրամադրումը խորհրդի անդամներին և համապատասխան կազմակերպություններին:

7) իրականացնում է սույն որոշմամբ սահմանված այլ լիազորություններ:

(22-րդ կետը փոփ. 11.02.2021 թիվ 177-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.02.2014
N 264-Ա
Որոշում