Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 101-Ա ՈՐՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 փետրվարի 2021 թվականի N 166-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 101-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածի 4-րդ մասը`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի փետրվարի 7-ի «Պետական համալիր փորձաքննություն իրականացնելու նպատակով փորձաքննական հանձնաժողով ստեղծելու մասին» N 101-Ա որոշումը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. փետրվարի 25

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2021 թվականի փետրվարի 25-ի

N 166-Ա որոշման

 

«7 փետրվարի 2019 թվականի N 101-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 2 հավելվածի 15.1-ին կետով`

1. Պետական համալիր փորձաքննություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի համակարգում ստեղծել փորձաքննական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով)` հետևյալ պետական շահագրգիռ մարմինների համապատասխան մասնագետների ներգրավմամբ`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե.

2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն.

3) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն.

4) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն.

5) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն.

6) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն.

7) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն.

8) Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն.

9) Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե:

2. Հաստատել հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն հավելվածի:

3. Հանձնաժողովի նախագահն է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահը, իսկ հանձնաժողովի նախագահի տեղակալն է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին` հաստատել հանձնաժողովի անհատական կազմը` ելնելով փորձաքննության ներկայացվող օբյեկտների նպատակային նշանակությունից:

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թվականի փետրվարի 7-ի

N 101-Ա որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով կանոնակարգվում են պետական համալիր փորձաքննական հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և սույն աշխատակարգով:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿԸ

 

3. Հանձնաժողովի նպատակը Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 26-րդ կետի 4-րդ և 27-րդ կետի 4-րդ ենթակետերով սահմանված` բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) օբյեկտների նկատմամբ սահմանված պետական համալիր փորձաքննության աշխատանքների գործառույթի իրականացումը և արդյունքների (եզրակացություն) ամփոփումն է:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ անգամ (հանձնաժողովի քննարկմանը ներկայացված նախագծերի առկայության դեպքում)` ներկայացված նախագծային փաստաթղթերի և դրանց վերաբերյալ ստացած եզրակացությունների քննարկման և ամփոփման համար:

5. Հանձնաժողովը համակարգում և ամփոփում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 2 հավելվածի 21-րդ կետով սահմանված` պետական համալիր փորձագիտական եզրակացություն հայցող պատվիրատուի կողմից ստացված շահագրգիռ մարմինների եզրակացությունները (համաձայնեցումները):

6. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը կամ հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ` իր տեղակալը:

7. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված օրակարգով, օրակարգում նշվում են նիստի անցկացման վայրը և ժամը:

8. Հանձնաժողովի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում հանձնաժողովի աշխատանքային գործընթացը կազմակերպվում է գրավոր հարցումների (այդ թվում` էլեկտրոնային) եղանակով:

9. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են հանձնաժողովի բոլոր անդամները, կամ առկա է տվյալ ոլորտի լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված եզրակացությունը:

10. Հանձնաժողովի նիստերին ըստ անհրաժեշտության կարող են հրավիրվել նախագծի պատվիրատուն, նախագծողը, նախագծի պարզ փորձաքննություն իրականացնող իրավաբանական անձը:

11. Հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար կարող են հրավիրվել նաև համապատասխան մարզպետարանների, համայնքների ներկայացուցիչներ:

12. Հանձնաժողովի նիստերին խորհրդատուի կարգավիճակով կարող են հրավիրվել նիստի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող պետական մարմինների, ոլորտի մասնագիտական, փորձագիտական եզրակացություն տված, բնագավառի փորձառություն ունեցող հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ անձինք:

13. Նիստի անցկացման օրվա մասին նիստի անցկացումից առնվազն երկու աշխատանքային օր առաջ հանձնաժողովի քարտուղարը գրավոր ծանուցում է հանձնաժողովի անդամներին և տրամադրում է նիստի օրակարգը:

14. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամին նիստի անցկացման օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ տրամադրվում է պետական համալիր փորձաքննության ներկայացված նախագծի լրակազմ փաթեթը:

15. Հանձնաժողովի անդամները մինչև նիստի անցկացման օրը ներկայացնում են գրավոր եզրակացություն պետական համալիր փորձաքննության ներկայացված նախագծային փաստաթղթերի վերաբերյալ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` ոլորտի լիազոր մարմնի կողմից տրամադրված եզրակացությունը:

16. Ներկայացված գրավոր եզրակացությունների դրական լինելու դեպքում հանձնաժողովի նախագահն իրավասու է առանց նիստ հրավիրելու փորձագիտական եզրակացություն հայցող պատվիրատուին տրամադրել դրական եզրակացություն:

17. Հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն է տրվում հանձնաժողովում ընդգրկված բոլոր գերատեսչությունների դրական եզրակացությունների դեպքում:

18. Պետական համալիր փորձագիտական եզրակացություն հայցող պատվիրատուի կողմից ներկայացվող նախագծային փաստաթղթերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N 128-Ն հրամանով հաստատված կանոնների IV բաժնի NN 3 և 4, ինչպես նաև V բաժնի N 9 աղյուսակների պահանջներին: Փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով, PDF ձևաչափով` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին դրանք ուղարկելու միջոցով կամ 9 օրինակ էլեկտրոնային կրիչներով կամ, անհրաժեշտության դեպքում, նաև տպագիր` մեկ օրինակ (փաստաթղթերը ներկայացնելու օրինակելի ձևը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական www.minurban.am կայքում): Կից ներկայացվում է ուղեկցող գրություն, որով փորձագիտական եզրակացություն հայցող պատվիրատուն հավաստում է ներկայացված նյութերի ամբողջականությունը և համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նախագծային փաստաթղթերի կազմին և բովանդակությանը վերաբերող պահանջներին:

 

IV. ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

19. Հանձնաժողովի նիստերի արձանագրումն ապահովում է հանձնաժողովի քարտուղարը` ձայնագրության միջոցով:

20. Հանձնաժողովի նիստի արձանագրությունը (1 օրինակից) նիստի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է հանձնաժողովի քարտուղարը, որն ստորագրվում է հանձնաժողովի նախագահի, հանձնաժողովի նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի և հանձնաժողովի անդամների կողմից:

21. Նիստի արձանագրության մեջ նշվում են`

1) նիստի անցկացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և վայրը.

2) նիստի օրակարգը.

3) նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների, ինչպես նաև հրավիրված անձանց անունները.

4) նախագծային փաստաթղթերի վերաբերյալ ներկայացված դիտողությունները և առաջարկությունները.

5) ընդունված որոշումը (եզրակացությունը):

22. Արձանագրությունը հաստատվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

23. Հանձնաժողովի նախագահը`

1) հրավիրում և նախագահում է հանձնաժողովի նիստերը.

2) հաստատում է հանձնաժողովի նիստերին հրավիրվող պետական շահագրգիռ մարմինների կողմից ներկայացված համապատասխան մասնագետների կազմը` ըստ օբյեկտների նպատակային նշանակության.

3) հանձնաժողովի բոլոր անդամների ընդունած դրական կարծիքների հիման վրա ստորագրում է ներկայացված նախագծային փաստաթղթերի վերաբերյալ կազմված պետական համալիր փորձագիտական եզրակացությունը:

24. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը, ով հանձնաժողովում ընդգրկված գերատեսչությունների դրական կարծիքների հիման վրա ստորագրում է ներկայացված նախագծային փաստաթղթերի վերաբերյալ տրված պետական համալիր փորձագիտական եզրակացությունը:

25. Հանձնաժողովի անդամը`

1) մասնակցում է հանձնաժողովի աշխատանքներին.

2) կարող է ներկայացնել առաջարկություններ նիստի օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ.

3) նիստի օրակարգում ընդգրկված նախագծային փաստաթղթի (փաստաթղթերի) վերաբերյալ իր գերատեսչության կողմից դիտողությունների առկայության դեպքում, ըստ անհրաժեշտության, նիստի ընթացքում կարող է ներկայացնել դրանց վերաբերյալ լրացուցիչ հիմնավորումներ, իսկ հիմնավոր հակափաստարկների, առարկությունների առկայության դեպքում նիստից հետո դրանք լրացուցիչ քննարկել իր կողմից ներկայացվող գերատեսչությունում և պաշտոնական գրությամբ ներկայացնել գերատեսչության վերջնական դիրքորոշումը` համապատասխան հիմնավորումներով: Հանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ կարող է ներկայացնել բանավոր կարծիք և (կամ) նախօրոք գրավոր ներկայացրած կարծիքի շրջանակներում բարձրացնել լրացուցիչ հարցադրումներ: Բանավոր կարծիքն արձանագրվում է, իսկ գրավորը` կցվում է արձանագրությանը.

4) մասնակցում է որոշումների ընդունման համար քվեարկությանը և ստորագրում հանձնաժողովի ընդունած արձանագրությունը.

5) հանձնաժողովի նիստում քննարկվող հարցերի վերաբերյալ արված առաջարկությունների հետ համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի նիստի ավարտից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի նախագահին է ներկայացնում իր կողմից ներկայացվող գերատեսչության գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

26. Հանձնաժողովի քարտուղարին նշանակում է հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի բնականոն գործունեությանն աջակցելու նպատակով`

1) նիստի անցկացման օրվա մասին գրավոր ծանուցում է հանձնաժողովի անդամներին` նիստի անցկացումից առնվազն երկու աշխատանքային օր առաջ և տրամադրում է նիստի օրակարգը.

2) հանձնաժողովի յուրաքանչյուր անդամին նիստի անցկացման օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ տրամադրվում է պետական համալիր փորձաքննության ներկայացված նախագծի լրակազմ փաթեթը.

3) ներկայացնում է օրակարգում ներառված հարցերը, զեկուցում է հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված գրավոր եզրակացությունները.

4) ապահովում է հանձնաժողովի նիստերի արձանագրումը.

5) նիստի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է նիստի արձանագրությունը (1 օրինակից), որն ստորագրվում է հանձնաժողովի նախագահի, հանձնաժողովի նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի և հանձնաժողովի անդամների կողմից.

6) կատարում է հանձնաժողովի նախագահի հանձնարարականները:»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
25.02.2021
N 166-Ա
Որոշում