ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 մարտի 2021 թվականի N 366-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1444-Ն ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 184-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների բնակավայրերին սոցիալական աջակցության տրամադրման նպատակով փոխհատուցման կարգը, ժամկետները, չափորոշիչները և աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 21-ի N 271-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1444-Ն որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 12-ի N 184-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է`
1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Գեղամասար համայնքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Տեղ, Տաթև, Մեղրի սահմանամերձ համայնքների բնակավայրերի ընտանիքների`
ա. բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման մասով` 2021 թվականի փետրվարի 1-ից հետո սպառած բնական գազի և էլեկտրաէներգիայի, օգտագործած ոռոգման ջրի ծավալների սակագնի փոխհատուցմանն առնչվող հարաբերությունների վրա,
բ. սույն կետի 1-ին ենթակետում չնշված սահմանամերձ համայնքների բնակավայրերի ընտանիքների` մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը և դրանից հետո սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման վրա.
2) սահմանամերձ համայնքների բնակավայրերի ընտանիքների` հողատարածքների և (կամ) դրանց բարելավումների անշարժ գույքի հարկի փոխհատուցման մասով` 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. մարտի 18
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2021 թվականի մարտի 18-ի
N 366-Ն որոշման
«Հավելված N 1
ՀՀ կառավարության
2014 թվականի դեկտեմբերի 18-ի
N 1444-Ն որոշման
ՑԱՆԿ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ
.__________________________________________________________________.
| Մարզը | Համայնքը | Բնակավայրը |
|____________________|____________________|________________________|
|ՀՀ Արարատի մարզ |Երասխ |գ. Երասխ |
| |____________________|________________________|
| |Պարույր Սևակ |գ. Պարույր Սևակ |
| | |________________________|
| | |գ. Տիգրանաշեն |
|____________________|____________________|________________________|
|ՀՀ Գեղարքունիքի մարզ|Ճամբարակ |ք. Ճամբարակ |
| | |________________________|
| | |գ. Վահան |
| |____________________|________________________|
| |Վարդենիս |գ. Ներքին Շորժա |
| | |________________________|
| | |գ. Վերին Շորժա |
| |____________________|________________________|
| |Գեղամասար |գ. Սոթք |
| | |________________________|
| | |գ. Ազատ |
| | |________________________|
| | |գ. Կութ |
| | |________________________|
| | |գ. Նորաբակ |
|____________________|____________________|________________________|
|ՀՀ Վայոց ձորի մարզ |Արենի |գ. Արենի |
| | |________________________|
| | |գ. Խաչիկ |
| |____________________|________________________|
| |Զառիթափ |գ. Խնձորուտ |
| | |________________________|
| | |գ. Սերս |
| | |________________________|
| | |գ. Նոր Ազնաբերդ |
| | |________________________|
| | |գ. Բարձրունի |
|____________________|____________________|________________________|
|ՀՀ Տավուշի մարզ |Նոյեմբերյան |ք. Նոյեմբերյան |
| | |________________________|
| | |գ. Բաղանիս |
| | |________________________|
| | |գ. Բարեկամավան |
| | |________________________|
| | |գ. Բերդավան |
| | |________________________|
| | |գ. Դովեղ |
| | |________________________|
| | |գ. Կոթի |
| | |________________________|
| | |գ. Ոսկեպար |
| | |________________________|
| | |գ. Ոսկեվան |
| |____________________|________________________|
| |Բերդ |գ. Այգեձոր |
| | |________________________|
| | |գ. Այգեպար |
| | |________________________|
| | |գ. Արծվաբերդ |
| | |________________________|
| | |գ. Մովսես |
| | |________________________|
| | |գ. Ներքին կարմիր աղբյուր|
| | |________________________|
| | |գ. Չինարի |
| | |________________________|
| | |գ. Չորաթան |
| | |________________________|
| | |գ. Պառավաքար |
| | |________________________|
| | |գ. Վերին կարմիր աղբյուր |
| |____________________|________________________|
| |Ազատամուտ |գ. Ազատամուտ |
| |____________________|________________________|
| |Այգեհովիտ |գ. Այգեհովիտ |
| | |________________________|
| | |գ. Կայան |
| |____________________|________________________|
| |Բերքաբեր |գ. Բերքաբեր |
| |____________________|________________________|
| |Ծաղկավան (Իջևանի |գ. Ծաղկավան |
| |շրջ.) | |
| |____________________|________________________|
| |Կիրանց |գ. Կիրանց |
| |____________________|________________________|
| |Կողբ |գ. Կողբ |
| |____________________|________________________|
| |Սարիգյուղ |գ. Սարիգյուղ |
| |____________________|________________________|
| |Սևքար |գ. Սևքար |
| |____________________|________________________|
| |Վազաշեն |գ. Վազաշեն |
|____________________|____________________|________________________|
|ՀՀ Սյունիքի մարզ |Կապան |գ. Ագարակ |
| | |________________________|
| | |գ. Գեղանուշ |
| | |________________________|
| | |գ. Գոմարան |
| | |________________________|
| | |գ. Դավիթ Բեկ |
| | |________________________|
| | |գ. Դիցմայրի |
| | |________________________|
| | |գ. Եղվարդ |
| | |________________________|
| | |գ. Խդրանց |
| | |________________________|
| | |գ. Կաղնուտ |
| | |________________________|
| | |գ. Ներքին Հանդ |
| | |________________________|
| | |գ. Շիկահող |
| | |________________________|
| | |գ. Սզնակ |
| | |________________________|
| | |գ. Սյունիք |
| | |________________________|
| | |գ. Սրաշեն |
| | |________________________|
| | |գ. Ուժանիս |
| | |________________________|
| | |գ. Ճակատեն |
| | |________________________|
| | |գ. Ծավ |
| | |________________________|
| | |գ. Բարգուշատ |
| | |________________________|
| | |գ. Խորձոր |
| |____________________|________________________|
| |Գորիս |գ. Խնձորեսկ |
| | |________________________|
| | |գ. Քարահունջ |
| | |________________________|
| | |գ. Հարթաշեն |
| | |________________________|
| | |գ. Ձորակ |
| | |________________________|
| | |գ. Ներքին Խնձորեսկ |
| | |________________________|
| | |գ. Աղբուլաղ |
| | |________________________|
| | |գ. Շուռնուխ |
| | |________________________|
| | |գ. Որոտան |
| | |________________________|
| | |գ. Վանանդ |
| | |________________________|
| | |գ. Բարձրավան |
| |____________________|________________________|
| |Տեղ |գ. Տեղ |
| | |________________________|
| | |գ. Արավուս |
| | |________________________|
| | |գ. Խնածախ |
| | |________________________|
| | |գ. Խոզնավար |
| | |________________________|
| | |գ. Կոռնիձոր |
| | |________________________|
| | |գ. Վաղատուր |
| | |________________________|
| | |գ. Քարաշեն |
| |____________________|________________________|
| |Տաթև |գ. Խոտ |
| |____________________|________________________|
| |Մեղրի |գ. Նռնաձոր |
|____________________|____________________|________________________|
|Ընդամենը |23 համայնք |81 բնակավայր |
.__________________________________________________________________.
Պաշտոնական հրապարակման օրը` 19 մարտի 2021 թվական: