Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
ՀՐԱՄԱՆ

 

22 ապրիլի 2021 թվականի N 165-Ն

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 111-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 13-ի «Սնանկության գործով կառավարչի թեկնածուի ընտրության կարգի մանրամասները սահմանելու մասին» N 111-Ն հրամանի հավելվածի`

i

1) 4-րդ կետի առաջին և երկրորդ նախադասությունները շարադրել նոր խմբագրությամբ.

«Սույն կարգի 3-րդ կետով սահմանված նպատակներից ելնելով` յուրաքանչյուր կառավարիչ պարտավոր է մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ աշխատանքային օրը էլեկտրոնային եղանակով նախարարությանը ծանուցել տվյալ ամսվա մեկի դրությամբ իր վարույթում առկա ընթացիկ (չավարտված) սնանկության գործերի քանակի մասին` նշելով յուրաքանչյուր սնանկության գործի հերթական համարը:».

2) 11-րդ կետի 1-ին ենթակետում`

i

ա. երկրորդ նախադասությունում «20» թիվը փոխարինել «40» թվով,

բ. «40» թիվը փոխարինել «60» թվով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ռ. Բադասյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 23 ապրիլի 2021 թվական:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
22.04.2021
N 165-Ն
Հրաման