Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ ...

 

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

16 ապրիլի 2021 թվականի N 125-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 23-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքի վարման կարգը և Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 23-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) հրամանի 1-ին հավելվածի 8-րդ, 11-րդ և 12-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության բնապահպանության» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով,

i

2) հրամանի 1-ին հավելվածի 9-րդ կետի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչությունը» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչությունը» բառերով,

3) հրամանի 1-ին հավելվածի 18-րդ կետի «15» թիվը փոխարինել «17» թվով,

i

4) հրամանի 2-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

    Նախարար                                Ռ. Պետրոսյան

 

Հավելված

Հաստատված է

շրջակա միջավայրի նախարարի

16 ապրիլի 2021 թ.

N 125-Ն հրամանով

 

«Հավելված N 2

Հաստատված է

ՀՀ բնապահպանության նախարարի

12 փետրվարի 2004 թ.

N 23-Ն հրամանով

 

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ռ. Պետրոսյան       Շրջակա միջավայրի նախարար (հանձնաժողովի նախագահ),

 

    Ա. Մազմանյան       Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ,

 

    Տ. Սիմոնյան        Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ,

 

    Ո. Գրիգորյան       Շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ

                       պահպանվող տարածքների և կենսաբազմազանության

                       քաղաքականության վարչության պետ (հանձնաժողովի

                       քարտուղար),

 

    Ի. Զարգարյան       Շրջակա միջավայրի նախարարության անտառային

                       քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ,

 

    Հ. Ղալաչյան        Շրջակա միջավայրի նախարարության Պետական կադաստրների,

                       ռեեստրների վարման և մոնիթորինգի բաժնի գլխավոր

                       մասնագետ, կենսաբանական գիտությունների թեկնածու,

 

    Ա. Ղուկասյան       Գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի

                       անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն,

                       կենսաբանական գիտությունների թեկնածու

                       (համաձայնությամբ),

 

    Գ. Ֆայվուշ         Գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի

                       անվան բուսաբանության ինստիտուտի երկրաբուսաբանության

                       ու էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ,

                       կենսաբանական գիտությունների դոկտոր

                       (համաձայնությամբ),

 

    Մ. Հովհաննիսյան    Գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի

                       անվան բուսաբանության ինստիտուտի բույսերի

                       կարգաբանության և աշխարհագրության բաժնի վարիչ,

                       կենսաբանական գիտությունների դոկտոր

                       (համաձայնությամբ),

 

    Ա. Ներսեսյան       Գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի

                       անվան բուսաբանության ինստիտուտի Հայաստանի

                       գենետիկական ռեսուրսների պահպանության բաժնի վարիչ

                       առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների

                       թեկնածու (համաձայնությամբ),

 

    Մ. Մարկոսյան       Հայաստանի ազգային ագրարային համալսարանի

                       անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի դոցենտ,

                       գյուղատնտեսական գիտությունների թեկնածու

                       (համաձայնությամբ),

 

    Ս. Նանագյուլյան    Երևանի  պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի

                       բուսաբանության և սնկաբանության ամբիոնի վարիչ,

                       կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

                       (համաձայնությամբ),

 

    Ա. Պողոսյան        Երևանի  պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի

                       բուսաբանության և սնկաբանության ամբիոն,

                       կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

                       (համաձայնությամբ),

 

    Ա. Ալեքսանյան      Գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի

                       անվան բուսաբանության ինստիտուտի Երիտասարդ

                       գիտնականների խորհրդի նախագահ կենսաբանական

                       գիտությունների թեկնածու (համաձայնությամբ),

 

    Ի. Գաբրիելյան      Գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի

                       անվան բուսաբանության ինստիտուտի կենսաբանական

                       գիտությունների թեկնածու (համաձայնությամբ),

 

    Է. Գաբրիելյան      Կենսաբանական գիտությունների դոկտոր

                       (համաձայնությամբ),

 

    Կ. Մանվելյան       Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան

                       մասնաճյուղի տնօրեն (համաձայնությամբ):»:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 23 ապրիլի 2021 թվական:

 

 

pin
Շրջակա միջավայրի /Բնապահպանության
16.04.2021
N 125-Ն
Հրաման