ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի ատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 մայիսի 2021 թվականի N 706-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 336-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետություն վերադարձող (այդ թվում` հարկադիր վերադարձող) քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրի մասին» N 336-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) նախաբանում «2020 թվականի» բառերը փոխարինել «2021 թվականի» բառերով.
i
2) N 1 հավելվածում`
ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«2. Ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչից` տեղեկատվական աջակցության տրամադրում և կարիքներին համապատասխան ուղղորդում, ինչպես նաև կացարանով ապահովում: Առաջին բաղադրիչը վերաբերում է հավասարապես հարկադիր և կամավոր վերադարձող ՀՀ քաղաքացիներին (այսուհետ` վերադարձող ՀՀ քաղաքացիներ), երկրորդ բաղադրիչը` հիմնականում հարկադիր, իսկ առանձին դեպքերում` նաև կամավոր վերադարձած ՀՀ քաղաքացիներին:»,
i
բ. 3-րդ կետը «Սույն ծրագրի երկրորդ բաղադրիչի» բառերից հետո լրացնել «հիմնական» բառով,
գ. 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով`
i
«3.1. Ծրագրի երկրորդ բաղադրիչի շահառու կարող են դառնալ առնվազն մեկ տարի արտերկրում բնակվելուց հետո ՀՀ հարկադիր, իսկ առանձին դեպքերում` նաև կամավոր վերադարձած այն քաղաքացիները, ովքեր վերադարձից հետո առավելագույնը երեք ամսվա ընթացքում դիմում են ծրագրին` աջակցություն ստանալու նպատակով, և Հայաստանի Հանրապետությունում չունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն»,
դ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«4. Ծրագրի շրջանակներում երկրորդ բաղադրիչի համար աջակցություն ստանալու հարցում կարող են դիմել կամավոր վերադարձած այն ՀՀ քաղաքացիները, ովքեր կբավարարեն 3.1-ին կետում նշված պայմաններին և կհամապատասխանեն հետևյալ խոցելի խմբերից առնվազն մեկին`
1) բազմազավակ ընտանիք (4 և ավելի երեխաներ ունեցող).
2) հաշմանդամություն ունեցող անձինք:»,
ե. 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
i
զ. 9-րդ կետի 1-ին ենթակետի «ա» ենթակետում «երկրի» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով,
է. 9-րդ կետի 2-րդ ենթակետը «Սա մեծագույն խնդիր է հատկապես հարկադիր վերադարձածների շրջանում» բառերից հետո լրացնել «, ավելի հազվադեպ, բայց խնդիրն առկա է նաև կամավոր վերադարձածների մոտ» բառերով,
ը. 9-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության առաջին նախադասությունը «Հարկադիր վերադարձած» բառերից հետո լրացնել «, իսկ առանձին դեպքերում նաև կամավոր վերադարձած» բառերով,
i
թ. 19-րդ կետում «հարկադիր» բառից առաջ «ՀՀ» բառը փոխարինել «ինչպես» բառով, իսկ «հարկադիր» բառից հետո լրացնել «, այնպես էլ կամավոր» բառերով,
ժ. 19-րդ կետի 4-րդ ենթակետում «Հայաստան վերադարձի ժամկետների» բառերից հետո հանել «մասին» բառը և լրացնել «, հաշմանդամության կարգ ունենալու, բազմազավակ լինելու մասին և այլն:» բառերով,
i
ժա. 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Դրա անհնարինության դեպքում, նշված անձանց` ծրագրի չափանիշներին համապատասխանության դեպքում տրամադրվում է փոխհատուցում սույն որոշման 9-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության համաձայն:»,
i
ժբ. 26-րդ կետը «Հայաստանի Հանրապետություն հարկադիր» բառերից հետո լրացնել «, առանձին դեպքերում` նաև կամավոր» բառերով,
i
ժգ. 28-րդ կետը «Հայաստանի Հանրապետություն» բառերից հետո լրացնել «ինչպես» բառով, իսկ «հարկադիր» բառից հետո` «, այնպես էլ կամավոր» բառերով,
i
ժդ. 29-րդ կետից հանել «սեփականության իրավունքով բնակելի տարածություն չունենալը հավաստող փաստաթուղթը,» բառերը,
i
ժե. 32-րդ կետի 3-րդ ենթակետում «տրամադրվում» բառը փոխարինել «տրամադրվել» բառով,
i
ժզ. N 1 ձևի առաջին նախադասությունը «հարկադիր» բառից հետո լրացնել «/կամավոր (ընդգծել)» բառերով,
ժէ. N 1 ձևի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
ժը. N 1 ձևի 3-րդ կետի համարակալումը դարձնել «2»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2021 թ. մայիսի
Երևան