ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 մայիսի 2021 թվականի N 709-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1130-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու վերաբերյալ համաձայնություն տալու և պայմանագրերի կնքման կարգը հաստատելու մասին» N 1130-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
i
1) որոշման տեքստում և որոշման 1-ին կետով հաստատված կարգի տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն» բառերը փոխարինել «Պետական գույքի կառավարման կոմիտե» բառերով, «պետ» բառը` «նախագահ» բառով` իրենց համապատասխան հոլովաձևերով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության» բառերը` «Ազգային անվտանգության ծառայության» բառերով` իրենց համապատասխան հոլովաձևերով.
2) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«3. Սահմանել, որ նախքան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության տնօրինությանը հանձնված շենքերից և շինություններից մինչև 500 մետր հեռավորությամբ գտնվող` պետական սեփականություն հանդիսացող այլ շենքերի ու շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու վերաբերյալ համաձայնություն տալը 15 աշխատանքային օրվա ընթացքում անհրաժեշտ է ստանալ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության դրական կարծիքը: Հայաստանի Հանրապետության համայնքների և Երևան քաղաքի վարչական տարածքներում գտնվող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ ճանաչված շենքերի ու շինությունների համար 15 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրական կարծիքը:».
3) որոշման 1-ին կետով հաստատված կարգի`
i
ա. 1-ին կետը «շենքերի և շինությունների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ այն շենք և շինության, որն իր նշանակությամբ նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար)» բառերով, իսկ «ձեղնահարկերում» բառից հետո` «այդ թվում` առանձին կառուցված աշտարակների վրա» բառերով,
բ. կարգը լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով`
i
«1.1. Սույն կարգի դրույթները չեն տարածվում պետական մասնակցությամբ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու հետ կապված հարաբերությունների վրա:»,
գ. 5-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«3) ռադիոհաճախականության տիրույթի էլեկտրամագնիսական ճառագայթումների աղբյուր հանդիսացող տեղակայվող սարքավորման սանիտարապահպանման գոտու հաշվարկ` նախագծի շահագործումը թույլ տալու մասին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրված դրական եզրակացությունը.»,
i
դ. 6-րդ կետում «թղթային կամ փոստային» բառերը փոխարինել «առձեռն, էլեկտրոնային կամ փոստային» բառերով,
i
ե. 15-րդ կետի «Վտ = [(Ակ / Տը) / 12] x Տօգտ» բանաձևի վերջում լրացնել «x0.5» գործակցով, իսկ «Ակ -ն համապատասխան շենքի (շինության) կադաստրային արժեքն է` արտահայտված դրամով» բառերը փոխարինել «Ակ-ն անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքն է` արտահայտված դրամով» բառերով,
i
զ. 16-րդ կետում «կնքված վերջին» բառերը փոխարինել «կնքված գործող» բառերով,
i
է. 18-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» բառերը փոխարինել «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2021 թ. մայիսի 6
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 7 մայիսի 2021 թվական: