Սեղմել Esc փակելու համար:
{07.05.2021 - 29.07.2022} 2020 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{07.05.2021 - 29.07.2022} 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   07.05.2021  -ից մինչեւ   29.07.2022  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հունվարի 2021 թվականի N 90-Լ

 

i

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ (ՎՆԱՍՎԱԾՔ) ՍՏԱՑԱԾ ԿԱՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հաստատել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 06.05.2021 թիվ 707-Լ /գործողությունը տարածվում է 2021 թվականի փետրվարի 8-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մինչև 2021 թվականի փետրվարի 3-ը ներկայացնել սույն որոշմամբ սահմանված աջակցության տրամադրման կարգ:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

i

1) սույն որոշումն ընդունվելուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած` բժշկական հաստատություններում ստացիոնար պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող (ստացած) անձանց ցուցակները` ըստ անհրաժեշտության պարբերաբար թարմացնելով տվյալները.

2) սույն որոշումն ընդունվելուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետով նախատեսված սոցիալական աջակցության տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:

(3-րդ կետը փոփ. 06.05.2021 թիվ 707-Լ, /գործողությունը տարածվում է 2021 թվականի փետրվարի 8-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)

(վերնագիրը փոփ. 06.05.2021 թիվ 707-Լ /գործողությունը տարածվում է 2021 թվականի փետրվարի 8-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. հունվարի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի հունվարի 27-ի

N 90-Լ որոշման

 

i

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ (ՎՆԱՍՎԱԾՔ) ՍՏԱՑԱԾ ԿԱՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 06.05.2021 թիվ 707-Լ /գործողությունը տարածվում է 2021 թվականի փետրվարի 8-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)

 

i

1. Միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին (այսուհետ` շահառու):

(1-ին կետը փոփ. 06.05.2021 թիվ 707-Լ /գործողությունը տարածվում է 2021 թվականի փետրվարի 8-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)

2. Սույն միջոցառման շրջանակում շահառու է համարվում ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած (որոնց մոտ ախտանիշներն ի հայտ են եկել մինչև 2021 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում)` բժշկական հաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող (ստացած) անձը, ով չունի հաշմանդամության խումբ կամ ունի կամ կարող է ունենալ հաշմանդամության երրորդ խումբ:

(2-րդ կետը փոփ. 06.05.2021 թիվ 707-Լ, /գործողությունը տարածվում է 2021 թվականի փետրվարի 8-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)

3. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով' յուրաքանչյուր շահառուին 500 000 դրամի չափով:

4. Սոցիալական աջակցության գումարը տրամադրվում է դրամական օգնության գումարը շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով:

i

5. Սույն միջոցառումից օգտվելու համար դիմումը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով` մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը:

(5-րդ կետը փոփ. 15.04.2021 թիվ 579-Լ /գործողությունը տարածվում է 2021 թվականի փետրվարի 8-ից հետո ծագած հարաբերությունների վրա/,

28.07.2022 թիվ 1164-Լ որոշումներ)

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) ստորագրաման և հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.01.2021
N 90-Լ
Որոշում