Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի N 112 ...

 

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 մայիսի 2021 թվականի N 747-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի N 1121 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, ինչպես նաև «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «գ» և 2-րդ մասի «է» կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 17-ի «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 1121 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) որոշման վերնագիրը «1121» թվից հետո լրացնել «-Լ» տառով.

ԻՐՏԵԿ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով ոչ թե փոփոխվում է իրավական ակտի վերնագիրը, այլ լրացվում է իրավական ակտի բնույթը:

2) որոշմամբ հաստատված կարգում`

i

ա. 2-րդ կետում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով,

i

բ. 2-րդ, 9-րդ և 13-րդ կետերում «ֆինանսների» բառից հետո հանել «և էկոնոմիկայի» բառերը,

i

գ. 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-2.6-րդ կետերով`

«2.1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող գիտական կազմակերպություններում հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման, գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման գծով պետական ծրագրերում ներգրավված գիտական կադրերի պաշտոնային դրույքաչափի նվազագույն չափի հաշվարկի համար որպես բազային աշխատավարձ 2022 թվականի հունվարի 1-ից սահմանել 66 140 դրամ:

2.2. Յուրաքանչյուր տարակարգի պաշտոնային աշխատավարձի նվազագույն չափը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատողների համար, հաշվարկվում է սույն կարգի հավելվածով նախատեսված աղյուսակով (այսուհետ` աղյուսակ) տվյալ տարվա համար սահմանված գործակցի և բազային աշխատավարձի արտադրյալով:

2.3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատաժամանակի ոչ լրիվ կամ կրճատ տևողությամբ աշխատողների համար որպես պաշտոնային աշխատավարձի նվազագույն չափի հաշվարկի գործակից ընդունել աղյուսակով տվյալ տարվա համար սահմանված գործակցի նորմավորված արժեքը` ըստ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատաժամանակի:

2.4. Սույն կարգի 2.1-2.3-րդ կետերով նախատեսված կարգավորումները գործում են 2022 թվականի հունվարի 1-ից` այն գիտական կազմակերպությունների համար, որոնք գիտական կադրերի որակավորում են իրականացրել վերոնշյալ ամսաթվից առավելագույնը մեկ տարի առաջ:

2.5. 2022 թվականին կամ դրանից հետո գիտական կադրերի որակավորում իրականացրած գիտական կազմակերպությունների համար սույն կարգի 2.1-2.3-րդ կետերով նախատեսված կարգավորումները կգործեն որակավորմանը հաջորդող տարվանից` համապատասխան գործակիցներով:

2.6. 2025 թվականից հետո գործում է աղյուսակի` 2025 թվականի համար սահմանված գործակիցը:».

i

3) որոշմամբ հաստատված գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման կարգը լրացնել գիտական կադրերի նվազագույն պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցների աղյուսակով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետի պաշտոնակատար       Ն. Փաշինյան

 

2021 թ. մայիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի մայիսի 13-ի

N 747-Լ որոշման

 

«ԱՂՅՈՒՍԱԿ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Պաշտոն                               |Գործակից                       |

|                                     |_______________________________|

|                                     |2022 թ.|2023 թ.|2024 թ.|2025 թ.|

|_____________________________________________________________________|

|Գիտական պաշտոններ                                                    |

|_____________________________________________________________________|

| |Կրտսեր գիտական աշխատող             |1.81   |2.27   |2.72   |3.18   |

|_|___________________________________|_______|_______|_______|_______|

| |Գիտական աշխատող                    |2.27   |3.02   |3.48   |4.17   |

|_|___________________________________|_______|_______|_______|_______|

| |Ավագ գիտական աշխատող               |3.02   |3.78   |4.54   |5.19   |

|_|___________________________________|_______|_______|_______|_______|

| |Առաջատար գիտական աշխատող           |3.78   |5.29   |6.35   |6.71   |

|_|___________________________________|_______|_______|_______|_______|

| |Գլխավոր գիտական աշխատող            |5.55   |6.80   |7.56   |8.36   |

|_____________________________________________________________________|

|Ճարտարագիտատեխնիկական պաշտոններ                                      |

|_____________________________________________________________________|

| |Լաբորանտ կամ ճարտարագետ            |1.55   |1.66   |1.81   |2.09   |

|_|___________________________________|_______|_______|_______|_______|

| |Ավագ լաբորանտ կամ ավագ ճարտարագետ  |1.66   |1.97   |2.36   |2.71   |

|_____________________________________________________________________|

|Գիտական ղեկավար պաշտոններ                                            |

|_____________________________________________________________________|

| |Գիտական խմբի ղեկավար               |3.48   |4.23   |5.29   |6.20   |

|_|___________________________________|_______|_______|_______|_______|

| |Գիտական ստորաբաժանման ղեկավար      |5.29   |6.05   |6.80   |7.21»: |

| |(լաբորատորիայի վարիչ, բաժնի վարիչ, |       |       |       |       |

| |սեկտորի վարիչ, բաժանմունքի         |       |       |       |       |

| |ղեկավար/վարիչ, կենտրոնի ղեկավար և  |       |       |       |       |

| |այլն)                              |       |       |       |       |

._____________________________________________________________________.

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.05.2021
N 747-Լ
Որոշում