Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ Ե ...

 

 

040.0735.150713

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հուլիսի 2013 թվականի N 735-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 6-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` Երևան քաղաքի Արշակունյաց 4 հասցեում գտնվող շենքից 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ հանձնել Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնություններին ներկայացնող կազմակերպություններին (այսուհետ` կազմակերպություններ)` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 20.05.2021 թիվ 809-Ա որոշում)

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կազմակերպությունների հետ կնքել սույն որոշման հավելվածում նշված տարածքների անհատույց օգտագործման մասին պայմանագրեր (այսուհետ` պայմանագրեր)` սահմանելով, որ պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` կազմակերպությունների միջոցների հաշվին:

(2-րդ կետը փոփ. 20.05.2021 թիվ 809-Ա որոշում)

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի «Անհատույց օգտագործման իրավունքով տարածք հանձնելու մասին» N 217-Ա որոշման 1-ին կետի հիման վրա «Միր» միջպետական հեռուստաընկերության Հայաստանի մասնաճյուղին անհատույց օգտագործման իրավունքով 538.5 քառ. մետր մակերեսով տարածք անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու վերաբերյալ պայմանագրում կատարել փոփոխություն` 538.5 քառ. մետր մակերեսով տարածքը փոխարինելով 393.2 քառ. մետր մակերեսով տարածքով` համաձայնագրում սահմանելով, որ համապատասխան փոփոխությունների կատարման և դրանց պետական գրանցման ծախսերը կատարվում են «Միր» միջպետական հեռուստաընկերության Հայաստանի մասնաճյուղի հաշվին:

(3-րդ կետը փոփ. 20.05.2021 թիվ 809-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի հուլիսի 10-ի

N 735-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ 2Ա ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

._________________________________________________________________.

|NN |Կազմակերպության անվանումը                 |Հարկը |Մակերեսը   |

|ը/կ|                                          |      |(քառ. մետր)|

|___|__________________________________________|______|___________|

|1. |«ՈՒկրաինա» Հայաստանի ուկրաինացիների       | 9-րդ |   16.2    |

|   |ֆեդերացիա» հասարակական կազմակերպություն   |      |           |

|___|__________________________________________|______|___________|

|2. |(2-րդ կետն ուժը կորցրել է 20.05.2021 թիվ 809-Ա որոշում)      |

|___|__________________________________________|______|___________|

|3. |«Ռյա Թազա» թերթի խմբագրություն»           |12-րդ |   56.4    |

|   |սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն|      |           |

|___|__________________________________________|______|___________|

|4. |«Հայաստանի քրդական ազգային խորհուրդ»      |12-րդ |     19    |

|   |հասարակական կազմակերպություն              |      |           |

._________________________________________________________________.

(հավելվածը փոփ. 20.05.2021 թիվ 809-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.07.2013
N 735-Ա
Որոշում