Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 15 ...

 

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 մարտի 2021 թվականի N 317-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1549-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 22-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանհինգերորդ միջոցառումը հաստատելու մասին» N 1549-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) N 1 հավելվածի`

ա. 2-րդ կետը «H49.42» թվից հետո լրացնել «,N77.11» թվով,

i

բ. 3-րդ կետի առաջին նախադասությունը «ուսումնասիրության» բառից հետո լրացնել «, կամ միջոցառման այլ չափանիշներին բավարարելու և տնտեսական գործունեության տեսակն ապացուցող փաստաթղթեր ներկայացնելու» բառերով,

գ. 3-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Տվյալ դեպքում` տնտեսավարող սուբյեկտը դիմումի հետ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում նաև համապատասխան փաստաթղթերը և ուսումնասիրության արդյունքներով շահառու համարվելու դեպքում ընդգրկվում շահառուների ցանկում:»,

դ. 4-րդ կետի առաջին նախադասության մեջ «յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում» բառերը փոխարինել «եռամսյակի համար» բառերով,

i

ե. 4-րդ կետից հանել «Ընդ որում` փոխհատուցումը տրվում է յուրաքանչյուր եռամսյակի համար:» նախադասությունը.

2) N 2 հավելվածի`

i

ա. 1-ին կետում «հոկտեմբերի 10-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 16-ը, իսկ 2021 թվականին դիմելու դեպքում` մինչև մարտի 14-ը» բառերով,

բ. 1-ին կետի 5-րդ ենթակետը «6-ամսյա» բառերից հետո լրացնել «, իսկ 2021 թվականին դիմող շահառուների դեպքում` 3-ամսյա» բառերով,

գ. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9-րդ ենթակետով.

«9) N 1 հավելվածի 2-րդ կետով սահմանված ոլորտների դասակարգիչները չհայտարարագրած, սակայն 2019 թվականի ընթացքում փաստացի նշված ոլորտներում գործունեություն իրականացրած տնտեսավարող սուբյեկտները` տնտեսական գործունեության տեսակն ապացուցող փաստաթղթեր:»,

i

դ. 10-րդ կետում «2020 թվականի նոյեմբերի 15-ին, իսկ երկրորդը` 2021 թվականի փետրվարի 15-ին» բառերը փոխարինել «մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը, իսկ երկրորդը` մինչև 2021 թվականի մարտի 30-ը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2021 թ. մարտի

Երևան

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.03.2021
N 317-Լ
Որոշում