Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 28-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հունիսի 2021 թվականի N 979-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 28-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» N 28-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «2-րդ ենթակետում» բառերը փոխարինել «2-րդ և 3-րդ ենթակետերում» բառերով.

i

2) որոշման 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետ`

«2.1. Սույն որոշման 1-ին կետի դրույթները չեն տարածվում 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի ապրանքների վրա, եթե հայտարարատուն այդ ապրանքների մասով մաքսային մարմին է ներկայացնում մինչև 2021 թվականի մայիսի 22-ը ներառյալ դուրս գրված, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով գործարքի փաստաթղթավորման նպատակով նախատեսված, տվյալ հայտարարատուի կողմից ապրանքի ձեռքբերումը հիմնավորող հաշվարկային փաստաթուղթը և նույն ժամանակահատվածում օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարատուին տրամադրված` ապրանքի ծագման երկրի հավաստագիրը.»:

2. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը գործում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 օր ժամկետով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետի պաշտոնակատար    Տ. Ավինյան

 

2021 թ. հունիսի 14

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 15 հունիսի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.06.2021
N 979-Ն
Որոշում