Սեղմել Esc փակելու համար:
«ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱ ...

 

 

040.0875.180901

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» սեպտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 սեպտեմբերի 2001 թվականի N 875

 

i

«ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հողի հարկի արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հողի հարկի ժամկետանց հարկային պարտավորությունների վճարման ընթացակարգը սահմանելու լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ մինչև 2001 թվականի նոյեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության` մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերի ցանկը:

3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանամերձ բնակավայրերի ցանկը հաստատվելուց հետո 15-օրյա ժամկետում տարածքային հարկային մարմիններ ներկայացնել տեղեկություններ սահմանամերձ բնակավայրերի մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքների հողի հարկ վճարողների և հողատարածքների վերաբերյալ (ձևը կցվում է):

 

Ձև

---

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՉՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀՈՂԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

._________________________________________________________________________.

|NN |Անունը,      |        Գյուղատնտեսական նշանակության հողեր             |

|ը/կ|ազգանունը    |_______________________________________________________|

|   |(հասցեն),    |վարելահող|վարելահող|     բազմամյա տնկարկներ    |խոտհարք|

|   |իրավաբանական |ջրովի    |անջրդի   |___________________________|       |

|   |անձանց համար`|         |         | խաղող  |կորիզավոր|հնդավոր |       |

|   |իրավաբանական |_________|_________|________|_________|________|_______|

|   |անձի լրիվ    | հա |կարգ| հա |կարգ|հա |կարգ| հա |կարգ|հա |կարգ|հա|կարգ|

|   |անվանումը    |    |    |    |    |   |    |    |    |   |    |  |    |

|   |(գտնվելու    |    |    |    |    |   |    |    |    |   |    |  |    |

|   |վայրը)       |    |    |    |    |   |    |    |    |   |    |  |    |

|___|_____________|____|____|____|____|___|____|____|____|___|____|__|____|

| 1 |      2      |  3 |  4 |  5 |  6 | 7 |  8 |  9 | 10 | 11| 12 |13| 14 |

|___|_____________|____|____|____|____|___|____|____|____|___|____|__|____|

|___|_____________|____|____|____|____|___|____|____|____|___|____|__|____|

|___|_____________|____|____|____|____|___|____|____|____|___|____|__|____|

|___|_____________|____|____|____|____|___|____|____|____|___|____|__|____|

|___|_____________|____|____|____|____|___|____|____|____|___|____|__|____|

|___|_____________|____|____|____|____|___|____|____|____|___|____|__|____|

|___|_____________|____|____|____|____|___|____|____|____|___|____|__|____|

._________________________________________________________________________.

._______________________________________________________________.

|Գյուղատնտեսական    |Ոչ գյուղատնտեսական նշանակության հողեր      |

|նշանակության հողեր |                                           |

|___________________|___________________________________________|

|   արոտ   |տնամերձ |բնակշինարարության   |այլ ոչ գյուղատնտեսական|

|__________|        |և  սպասարկման հողեր |նշանակության հողեր    |

| հա |կարգ |        |                    |                      |

|____|_____|________|____________________|______________________|

| 15 |  16 |   17   |         18         |         19           |

|____|_____|________|____________________|______________________|

|____|_____|________|____________________|______________________|

|____|_____|________|____________________|______________________|

|____|_____|________|____________________|______________________|

|____|_____|________|____________________|______________________|

|____|_____|________|____________________|______________________|

|____|_____|________|____________________|______________________|

._______________________________________________________________.

 

Կատարող _____________________ ___________________

             (անունը, ազգանունը)    (ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

_____________ 200 թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.09.2001
N 875
Որոշում