Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հունիսի 2021 թվականի N 399-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 11-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերով և 34-րդ հոդվածով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի հունիսի 15-ի «Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կանոնադրությունը հաստատելու, Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հուլիսի 6-ի N 3-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու, 2009 թվականի սեպտեմբերի 23-ի N 2/2-7-Ա և 2012 թվականի հոկտեմբերի 31-ի N 522-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 11-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

i

1) Որոշման վերնագրից հանել «Երևանի քաղաքապետարանի և» բառերը, և «աշխատակազմերի» բառը փոխարինել «աշխատակազմի» բառով,

2) Ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի 1-ին և 4-րդ ենթակետերը:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                      Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 հունիսի 2021 թվական:

 

 

pin
Երևանի ավագանի
22.06.2021
N 399-Ն
Որոշում