Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1100-Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հուլիսի 2021 թվականի N 711-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1100-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերին համապատասխան`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «2019 թվականի մայիսի 29-ին ստորագրված` «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1100-Ա որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) որոշման և հավելվածի վերնագրերը «ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ» բառից հետո լրացնել «ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի ՀՕ-245-Ն ՕՐԵՆՔԻ» բառերով.

2) որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը» բառերով.

3) որոշման 1-ին կետը «համաձայնագրի» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մայիսի 25-ի ՀՕ-245-Ն օրենքի» բառերով.

4) որոշման հավելվածի աղյուսակի «Իրավական հիմքը» սյունակում`

i

ա. 3-րդ և 4-րդ կետերը լրացնել «, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 358.2-րդ հոդվածի 3-րդ մաս» բառերով,

բ. 5-րդ կետը լրացնել «, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 358.2-րդ հոդվածի 4-րդ մաս» բառերով.

5) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով`

 

 

._____________________________________________________________________.

|6. |«Այն հանգամանքնե-|ՀՀ պետական   |2021թ.   |Ֆինանսավո-|Հայաստանի   |

|   |րը սահմանելու    |եկամուտների  |դեկտեմ-  |րում չի   |Հանրապետու- |

|   |մասին, որոնք ի   |կոմիտե       |բերի 2-րդ|պահանջվում|թյան        |

|   |հայտ գալու       |             |տասնօրյակ|          |հարկային    |

|   |դեպքում          |ՀՀ Ֆինանսների|         |          |օրենսգրքի   |

|   |ներմուծված       |նախարա-      |         |          |358.2-րդ    |

|   |ապրանքները       |րություն     |         |          |հոդվածի     |

|   |Հայաստանի        |             |         |          |2-րդ մաս    |

|   |Հանրապետության   |             |         |          |            |

|   |հարկային         |             |         |          |            |

|   |օրենսգրքի        |             |         |          |            |

|   |358.2-րդ հոդվածի |             |         |          |            |

|   |2-րդ մասի        |             |         |          |            |

|   |համաձայն ենթակա  |             |         |          |            |

|   |են հետագծե-      |             |         |          |            |

|   |լիության»        |             |         |          |            |

|   |ՀՀ կառավարության |             |         |          |            |

|   |որոշման          |             |         |          |            |

|   |նախագիծը         |             |         |          |            |

|   |ՀՀ վարչապետի     |             |         |          |            |

|   |աշխատակազմ       |             |         |          |            |

|   |ներկայացնելը     |             |         |          |            |

._____________________________________________________________________.

»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետի պաշտոնակատար       Ն. Փաշինյան

 

2021 թ. հուլիսի 2

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.07.2021
N 711-Ա
Որոշում