Սեղմել Esc փակելու համար:
{01.09.2021 - 07.10.2023} ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.09.2021 - 07.10.2023} ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.09.2021  -ից մինչեւ   07.10.2023  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.0968.230916

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 սեպտեմբերի 2016 թվականի N 968-Ն

 

i

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17.1-ին հոդվածի 8-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության ֆինանսավորման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ մինչև 2021 թվականի բյուջետային տարվա ավարտը «Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսավորումը կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ» ծրագրի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանած չափաքանակների շրջանակներում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2016 թվականի սեպտեմբերի 22-ի

N 968-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների (այսուհետ` կենտրոն)` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետությունում կենտրոնի գործունեության համար անհրաժեշտ ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ» ծրագրի միջոցների հաշվին:

3. Կենտրոնի տարեկան ֆինանսավորման չափը որոշվում է հետևյալ բանաձևով.

 

ԿՏֆ = (ՄԱԱֆ + ՈՄԱԱֆ) x 12 + ԲԼլ + Պծ

 

որտեղ`

ԿՏֆ-ն կենտրոնի տարեկան ֆինանսավորման չափն է,

ՄԱԱֆ-ն կենտրոնի մանկավարժահոգեբանական անձնակազմի ամսական աշխատավարձային ֆոնդն է,

ՈՄԱԱֆ-ն կենտրոնի ոչ մանկավարժահոգեբանական անձնակազմի ամսական աշխատավարձային ֆոնդն է,

i

ԲԼլ-ն բարձրլեռնային բնակավայրերի շարքում դասվող բնակավայրերում տեղակայված կենտրոնների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվող լրավճարն է,

Պծ-ն կենտրոնի պահպանման տարեկան ծախսերն են:

i

4. Կենտրոնի մանկավարժահոգեբանական անձնակազմի ամսական աշխատավարձային ֆոնդը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ՄԱԱֆ =(Դթ x ԱՄթգ +ՄԱՆդ) x ՄԱԱ x 12

 

Դթ-ն կենտրոնի սպասարկվող տարածքում գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների (2022 թվականի սեպտեմբերի 1-ից հետո` նաև նախակրթարանների, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից հետո` նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների) թիվն է,

ԱՄթգ-ն կենտրոնի սպասարկվող տարածքում աշակերտների տարեկան միջին թվի հարաբերակցությունն է կենտրոնի սպասարկվող տարածքում գործող դպրոցների թվին (Դթ-ին), որը 200-ից փոքր լինելու դեպքում ընդունում է 0,35 գործակիցը, 200-ից մինչև 500-ի դեպքում` 0,5 գործակիցը, 500-ից ավելի դեպքում` 0,70 գործակիցը, ընդ որում աշակերտների տարեկան միջին թվի հաշվարկման համար հիմք են ընդունվում կազմակերպությունների կողմից հունվար և սեպտեմբեր ամիսների երրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվա ավարտին Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրված տվյալները, իսկ աշակերտների միջին թիվը հաշվարկվում է հունվար ամսվա տվյալների կրկնապատիկի և սեպտեմբեր ամսվա տվյալների գումարը երեքի հարաբերելով.

ՄԱՆդ-ն կենտրոնի մանկավարժահոգեբանական անձնակազմի նվազագույն դրույքների թիվն է, որը կենտրոնի սպասարկվող տարածքում աշակերտների տարեկան միջին մինչև 10000 թվի դեպքում (փոքր կենտրոն) հավասար է 10-ի, 10000-ից մինչև 25000 թվի դեպքում (միջին կենտրոն)` 13-ի, 25000-ից ավելի թվի դեպքում (մեծ կենտրոն)` 15-ի,

ՄԱԱ-ն մանկավարժահոգեբանական անձնակազմի տվյալ տարվա միջին ամսական աշխատավարձն է, որի չափը հավասար է ՆԱԱ* 1.75, որտեղ ՆԱԱ-ն «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափն է, որի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները:

(4-րդ կետը փոփ. 05.10.2023 թիվ 1678-Ն որոշում)

5. Կենտրոնի ոչ մանկավարժահոգեբանական անձնակազմի ամսական աշխատավարձային ֆոնդը (ՈՄԱԱֆ-ն) հաշվարկվում է ըստ հետևյալ հաստիքային միավորների և հիմնական ամսական աշխատավարձի մեծության:

 

._____________________________________________________________________.

|NN |Հաստիքի անվանումը|Հաստիքի քանակը                     |Հիմնական   |

|ը/կ|                 |                                   |ամսական    |

|   |                 |                                   |աշխատավարձը|

|___|_________________|___________________________________|___________|

|1. |Տնօրեն           |-1 հաստիքային միավոր               |ՆԱԱ*2.28   |

|___|_________________|___________________________________|___________|

|2. |Տնօրենի տեղակալ  |- 1 հաստիքային միավոր` փոքր        |ՆԱԱ*1.62   |

|   |                 |կենտրոնի դեպքում,                  |           |

|   |                 |- 1,5 հաստիքային միավոր`           |           |

|   |                 |միջին կենտրոնի դեպքում,            |           |

|   |                 |- 2 հաստիքային միավոր`             |           |

|   |                 |մեծ կենտրոնի դեպքում               |           |

|___|_________________|___________________________________|           |

|3. |Գլխավոր հաշվապահ |-1 հաստիքային միավոր               |           |

|___|_________________|___________________________________|___________|

|4. |Տնտեսվար         |-1 հաստիքային միավոր` մեծ կենտրոնի |ՆԱԱ*1.39   |

|   |                 |դեպքում                            |           |

|___|_________________|___________________________________|           |

|5. |Համակարգչային    |- 0,5 հաստիքային միավոր` փոքր      |           |

|   |օպերատոր         |կենտրոնի դեպքում,                  |           |

|   |                 |- 1 հաստիքային միավոր` միջին       |           |

|   |                 |կենտրոնի դեպքում,                  |           |

|   |                 |- 1,5 հաստիքային միավոր` մեծ       |           |

|   |                 |կենտրոնի դեպքում                   |           |

|___|_________________|___________________________________|           |

|6. |Տեսուչ` կադրերի  |- 0,5 հաստիքային միավոր` փոքր      |           |

|   |գծով և  (կամ)    |կենտրոնի դեպքում,                  |           |

|   |գործավար         |- 1 հաստիքային միավոր` միջին       |           |

|   |                 |կենտրոնի դեպքում,                  |           |

|   |                 |- 1,5 հաստիքային միավոր` մեծ       |           |

|   |                 |կենտրոնի դեպքում                   |           |

|___|_________________|___________________________________|___________|

|7. |Վարորդ           |- 0,5 հաստիքային միավոր` փոքր      |ՆԱԱ*1.19   |

|   |                 |կենտրոնի դեպքում,                  |           |

|   |                 |- 1 հաստիքային միավոր` միջին       |           |

|   |                 |կենտրոնի դեպքում,                  |           |

|   |                 |- 1,5 հաստիքային միավոր` մեծ       |           |

|   |                 |կենտրոնի դեպքում                   |           |

|___|_________________|___________________________________|           |

|8. |Ընթացիկ նորոգող  |- 0,5 հաստիքային միավոր` փոքր      |           |

|   |և  սպասարկող     |կենտրոնի դեպքում,                  |           |

|   |մասնագետներ      |- 0,75 հաստիքային միավոր` միջին    |           |

|   |(էլեկտրագետ,     |կենտրոնի դեպքում,                  |           |

|   |սանտեխնիկ,       |- 1 հաստիքային միավոր` մեծ         |           |

|   |փականագործ)      |կենտրոնի դեպքում                   |           |

|___|_________________|___________________________________|           |

|9. |Հնոցապան         |- ջեռուցման ժամանակաշրջանում`      |           |

|   |(կաթսայատան      |համաձայն հերթափոխի հաշվարկի        |           |

|   |առկայության      |(4 հաստիքային միավոր 5 ամիս        |           |

|   |դեպքում)         |ժամկետով)                          |           |

|___|_________________|___________________________________|           |

|10.|Մասնագետ`        |- ջեռուցման ժամանակաշրջանում 0,5   |           |

|   |ջեռուցման        |հաստիքային միավոր                  |           |

|   |համակարգի        |                                   |           |

|   |սպասարկման       |                                   |           |

|   |(ջեռուցումն      |                                   |           |

|   |ավտոնոմ          |                                   |           |

|   |համակարգով       |                                   |           |

|   |իրականացնելու    |                                   |           |

|   |դեպքում)         |                                   |           |

|___|_________________|___________________________________|___________|

|___|_________________|___________________________________|___________|

|11.|Պահակ            |4 հաստիքային միավոր                |ՆԱԱ*1.03   |

|___|_________________|___________________________________|           |

|12.|Հավաքարար        |- 1 հաստիքային միավոր` շենք-       |           |

|   |                 |շինությունների տարածքի             |           |

|   |                 |յուրաքանչյուր մաքրվող մինչև        |           |

|   |                 |600 քառ. մ-ի մաքրման համար         |           |

|   |                 |- ևս  1 հաստիքային միավոր` բակի    |           |

|   |                 |յուրաքանչյուր մաքրվող մինչև        |           |

|   |                 |2000 քառ. մ-ի մաքրման համար,       |           |

|   |                 |սակայն ոչ ավելի, քան 2 հաստիքային  |           |

|   |                 |միավոր                             |           |

._____________________________________________________________________.

 

Ընդ որում`

1) միջին կենտրոնի դեպքում տնօրենի աշխատավարձի նկատմամբ կիրառելի է 1,18 գործակիցը, փոխտնօրենների և գլխավոր հաշվապահի աշխատավարձի նկատմամբ` 1,12 գործակիցը.

2) մեծ կենտրոնի դեպքում տնօրենի աշխատավարձի նկատմամբ կիրառելի է 1,32 գործակիցը, փոխտնօրենների և գլխավոր հաշվապահի աշխատավարձի նկատմամբ` 1,21 գործակիցը.

3) գնումների համակարգողի կողմից իրականացվող աշխատանքները տնօրենի հրամանով կարող են դրվել գլխավոր հաշվապահի վրա, որը պետք է ունենա գնումների համակարգողի որակավորում: Այդ դեպքում գլխավոր հաշվապահին կարող է տրվել լրավճար, որը հավասար է գլխավոր հաշվապահի համար նախատեսված ամսական աշխատավարձի քսան տոկոսին: Հակառակ դեպքում` կենտրոնը կարող է նշված գումարների սահմանում ձեռք բերել գնումների կազմակերպման ծառայություն.

4) գործավարի կամ կադրերի գծով տեսուչի պարտականությունները կարող են դրվել համապատասխանաբար կադրերի գծով տեսուչի կամ գործավարի վրա.

5) 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ տվյալ կենտրոնի ոչ մանկավարժահոգեբանական անձնակազմի մեկ դրույքի համար սահմանված ամսական աշխատավարձը սույն կարգով հաշվարկվող ամսական աշխատավարձից բարձր լինելու դեպքում ենթակա է պահպանման:

6. Բարձրլեռնային բնակավայրերի շարքում դասվող բնակավայրերում տեղակայված կենտրոնների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվող լրավճարի չափը որոշվում է տվյալ կենտրոնի դրույքների թվի (մանկավարժահոգեբանական և ոչ մանկավարժահոգեբանական անձնակազմի հաստիքների թվի հանրագումարի) տարեկան թվի, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պետական մարմին չհամարվող պետական բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվող լրավճարի (աշխատաժամանակի նորմալ կամ կրճատ տևողության դեպքում) չափի և 12 թվի արտադրյալին:

7. Կենտրոնի պահպանման տարեկան ծախսերը ներառում են հետևյալ ծախսատեսակները`

1) էլեկտրամատակարարման ծախսերը, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով (հաշվի առնելով սակագնային փոփոխությունները),

2) բնական գազի մատակարարման և սպասարկման ծախսերը, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով (հաշվի առնելով սակագնային փոփոխությունները).

3) այլ տիպի ջեռուցման ծախսերը, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով, ընդ որում, ջեռուցման մի տեսակից մյուսին անցնելիս հիմք են ընդունվում համանման ջեռուցման համակարգ և ծավալներ ունեցող հաստատության տվյալ տեսակի ծախսերը.

4) ջրամատակարարման և ջրահեռացման ծախսերը, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով (հաշվի առնելով սակագնային փոփոխությունները).

5) աղբահանման ծախսերը, որը հավասար է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կրթական և ուսումնական նշանակության շենքերի և շինությունների աղբահանության վճարի տարեկան չափին.

6) ներքին գործուղումների և ծառայողական ուղևորությունների ծախսերը, որը հաշվարկվում է`

ա. Երևան քաղաքից մինչև 30 կմ հեռավորությամբ գտնվող կենտրոնների համար` տարեկան 36,0 հազ. դրամ,

բ. Երևան քաղաքից մինչև 100 կմ հեռավորությամբ գտնվող կենտրոնների համար` տարեկան 250,8 հազ. դրամ,

գ. Երևան քաղաքից մինչև 200 կմ հեռավորությամբ գտնվող կենտրոնների համար` տարեկան 306,0 հազ. դրամ,

դ. Երևան քաղաքից մինչև 300 կմ հեռավորությամբ գտնվող կենտրոնների համար` տարեկան 424,8 հազ. դրամ,

ե. Երևան քաղաքից 300 կմ և ավելի հեռավորությամբ գտնվող կենտրոնների համար` տարեկան 517,2 հազ. դրամ.

7) կապի ծառայությունների ծախսերը, որը հաշվարկվում է հետևյալ աղյուսակով`

 

._____________________________________________________________________.

|Կենտրոնը|           Հասանելիք ֆիքսված հեռախոսակապի       |Ընդամենը`  |

|        |________________________________________________|տարեկան    |

|        |թիվը|ամսական |միջքաղաքային և  դեպի բջջային ցանց |վճարը      |

|        |    |բաժանոր-|ելից հեռախոսային խոսակցությունների|(հազ. դրամ)|

|        |    |դավճարը |ամսական սահմանաչափը*              |           |

|        |    |(դրամ)  |(դրամ)                            |           |

|________|____|________|__________________________________|___________|

|Փոքր    |1   |4800    |5000                              |117,6      |

|________|____|________|__________________________________|___________|

|Միջին   |1   |4800    |7500                              |147,6      |

|________|____|________|__________________________________|___________|

|Մեծ     |2   |4800    |10000                             |235,2      |

._____________________________________________________________________.

 

* Միջքաղաքային և դեպի բջջային ցանց ելից հեռախոսային խոսակցությունների սահմանաչափը կախված չէ ֆիքսված հեռախոսակապի թվից:

8) գրասենյակային ապրանքների և նյութերի, տնտեսական ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսեր`

- փոքր կենտրոնի դեպքում` տարեկան 1870,0 հազ. դրամ,

- միջին կենտրոնի դեպքում` տարեկան 2380,0 հազ. դրամ,

- մեծ կենտրոնի դեպքում` տարեկան 2890,0 հազ. դրամ.

9) այլ ծառայությունների, գույքի և սարքավորումների ձեռքբերման համար նախատեսված ծախսեր`

- փոքր կենտրոնի դեպքում` տարեկան 2800,0 հազ. դրամ,

- միջին կենտրոնի դեպքում` տարեկան 3600,0 հազ. դրամ,

- մեծ կենտրոնի դեպքում` տարեկան 4400,0 հազ. դրամ.

10) այլ ծախսեր`

- փոքր կենտրոնի դեպքում` տարեկան 1800,0 հազ. դրամ,

- միջին կենտրոնի դեպքում` տարեկան 2700,0 հազ. դրամ,

- մեծ կենտրոնի դեպքում` տարեկան 3600,0 հազ. դրամ:

8. Կենտրոնի կազմում մասնաճյուղ գործելու դեպքում կենտրոնի և մասնաճյուղի տարեկան ֆինանսավորման չափը հաշվարկվում է որպես առանձին կենտրոններ` մասնաճյուղի ոչ մանկավարժահոգեբանական անձնակազմի հաստիքային միավորներից հանելով տնօրենի և գլխավոր հաշվապահի հաստիքներն ու կենտրոնի տնօրենի աշխատավարձի նկատմամբ կիրառելով 1,32 գործակիցը, իսկ գլխավոր հաշվապահի աշխատավարձի նկատմամբ` 1,21 գործակիցը:

9. Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցելու ռեսուրսներ ունեցող այլ կազմակերպությանը ծառայությունների մատուցման պատվիրակման դեպքում տվյալ տարվա ֆինանսավորման չափը հաշվարկվում է սույն կարգին համապատասխան` նկատի ունենալով, որ ոչ մանկավարժահոգեբանական անձնակազմի ամսական աշխատավարձային ֆոնդը հաշվարկվում է ըստ հետևյալ հաստիքային միավորների և հիմնական ամսական աշխատավարձի մեծության`

 

._____________________________________________________________________.

|NN |Հաստիքի անվանումը|Հաստիքի քանակը                     |Հիմնական   |

|ը/կ|                 |                                   |ամսական    |

|   |                 |                                   |աշխատավարձը|

|___|_________________|___________________________________|___________|

|1. |Ծրագրի ղեկավար   |1 հաստիքային միավոր                |ՆԱԱ*2.28   |

|___|_________________|___________________________________|___________|

|2. |Գլխավոր հաշվապահ |0.5 հաստիքային միավոր              |ՆԱԱ*1.62   |

|___|_________________|___________________________________|___________|

|3. |Վարորդ           |1 հաստիքային միավոր                |ՆԱԱ*1.19   |

._____________________________________________________________________.

 

10. 2022 թվականի սեպտեմբերի 1-ից կենտրոնի սպասարկվող տարածքում աշակերտների թվին են գումարվում նաև կենտրոնի կողմից սպասարկվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաների թիվը, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից` նաև կենտրոնի կողմից սպասարկվող նախնա կան մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական հաստատությունների ուսանողների թիվը:

11. Աղյուսակներում նախատեսված հիմնական ամսական աշխատավարձի չափը (գործակցով որոշվող) սահմանված է աշխատաժամանակի լրիվ ծանրաբեռնվածության (1 դրույք) համար:

(հավելվածը խմբ. 01.07.2021 թիվ 1091-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.09.2016
N 968-Ն
Որոշում