Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

9 հուլիսի 2021 թվականի N 48-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 40-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով և հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.11-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգը սահմանելու մասին» N 40-Ն հրամանով սահմանված հավելվածի`

1) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր նախադասությամբ.

i

«Շտեմարանը գործուղվող մասնագետների թեկնածուների տվյալներով համալրելու նպատակով նախարարություն կարող են դիմել նաև պետական ոչ առևտրային և այլ կազմակերպություններ, հիմնադրամներ (այսուհետև` իրավաբանական անձ):»:

2) 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր` 2.1-ին կետով.

i

«2.1. Իրավաբանական անձանց առաջարկությամբ շտեմարանում համալրված գործուղվող մասնագետների թեկնածուների տվյալներում պարտադիր նշվում է տվյալ մասնագետին առաջադրած իրավաբանական անձի անվանումը:»:

3) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «զ.» ենթակետով`

i

«զ. գրավոր համաձայնություն` գործուղման վայրում առավելագույնը երկու ուսումնական տարի բնակվելու մասին:»:

4) 8-րդ կետում «5-րդ» բառը փոխարինել «7-րդ» բառով:

i

5) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«11. Գործուղվող մասնագետի թեկնածուն սույն կարգի 10-րդ կետում նշված ուղեգիրը ստանալուց հետո հաստատության հետ կնքում է առավելագույնը երկու ուսումնական տարվա համար աշխատանքային պայմանագիր:»:

i

6) 13-րդ կետում «միջոցների հաշվին» բառից հետո լրացնել «, իսկ իրավաբանական անձանց առաջարկությամբ շտեմարանում համալրված և գործուղված մասնագետներին` տվյալ իրավաբանական անձի միջոցների հաշվին» բառերով:

7) 16-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

i

8) 17-րդ կետի առաջին պարբերությունում «կնքելու դեպքում» բառից հետո լրացնել «, իսկ իրավաբանական անձանց առաջարկությամբ շտեմարանում համալրված և գործուղված մասնագետներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցում են տվյալ իրավաբանական անձինք:» բառերով:

 

    ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                  Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 14 հուլիսի 2021 թվական:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
09.07.2021
N 48-Ն
Հրաման