Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 161 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հուլիսի 2021 թվականի N 1176-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1612-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1612-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«24. Ծրագրի շրջանակում`

1) տնտեսավարողի կողմից սույն ծրագրի 21-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված մոդելի առավելագույն մակերեսով ջերմատան կառուցման դեպքում, ջերմատան կոնստրուկցիաների առանձնահատկություններից ելնելով, թույլատրելի է համարվում սահմանված առավելագույն մակերեսից մինչև տասը տոկոսի չափով շեղումը (գերազանցումը).

2) տնտեսավարողի կողմից սույն ծրագրի 21-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված մոդելների համար թույլատրելի է համարվում սահմանված առավելագույն մակերեսը գերազանցող արտադրական տարածքով ջերմատան կառուցումը.

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված մոդելների համար առավելագույն մակերեսը գերազանցող տարածքի կառուցման և տեխնոլոգիական ապահովման, ինչպես նաև ջերմատների շահագործման համար տնտեսավարողի կողմից ձեռք բերված հողային զանգվածի հարստացման միջոցների, սուբստրատների, տնկանյութի, պարարտանյութերի, բույսերի պաշտպանության միջոցների ձեռքբերման, մշակության և այլ անհրաժեշտ ծախսերը հաշվարկներում ներառված չեն և ենթակա չեն փոխհատուցման:».

2) N 2 աղյուսակի 1.1.3-րդ կետում «չժանգոտվող մետաղից` ցինկապատ` տաք մեթոդով, առնվազն AZ-275 ստանդարտի» բառերը փոխարինել «չժանգոտվող մետաղից կամ ցինկապատ մետաղից` տաք մեթոդով առնվազն Z-275 ընթացակարգի» բառերով.

3) N 3 աղյուսակի 1.1.3-րդ կետում «չժանգոտվող մետաղից` շենդզիմիրի շարունակական տաք ցինկապատված պողպատից` համաձայն Z275 և Z450 ընթացակարգերի ըստ NF EN 10326 ստանդարտի» բառերը փոխարինել «չժանգոտվող մետաղից կամ ցինկապատ մետաղից` տաք մեթոդով առնվազն Z-275 ընթացակարգի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, և սույն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի գործողությունը տարածվում է նախկինում կնքված և գործող պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետի պաշտոնակատար       Ն. Փաշինյան

 

2021 թ. հուլիսի

Երևան

 

___________________________________

ԻՐՏԵԿ` Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.07.2021
N 1176-Լ
Որոշում