Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԱՌ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մարտի 2020 թվականի N 416-Լ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԵՐՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածը, 146-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի NN 355-Լ, 356-Լ, 357-Լ որոշումները, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) (1-ին ենթակետն ուժը կորցրել է 22.07.2021 թիվ 1184-Լ որոշում)

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 356-Լ որոշմամբ հաստատված` կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 357-Լ որոշմամբ հաստատված` կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգը` համաձայն N 3 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 22.07.2021 թիվ 1184-Լ որոշում)

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև սույն որոշման շրջանակում կնքվում է ֆինանսական գործակալության պայմանագիր, որի համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հանդես է գալու որպես Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական գործակալ.

2) սույն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգով սահմանված միջոցառումների ֆինանսավորման համար ծախսերի կատարման հետ կապված հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին է համարվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, իսկ միջոցառումների իրականացման պատասխանատու մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը.

3) սույն որոշման NN 2 և 3 հավելվածներով հաստատված կարգով սահմանված միջոցառումների համար ֆինանսական միջոցների հետ կապված հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, իսկ միջոցառման իրականացման պատասխանատու մարմին` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը.

4) սույն որոշման N 2 հավելվածով հաստատված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև սույն որոշման շրջանակում կնքվում է ֆինանսական գործակալության պայմանագիր, որի համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հանդես է գալու որպես Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական գործակալ:

(2-րդ կետը փոփ. 21.04.2020 թիվ 585-Լ որոշում)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո անմիջապես:

(վերնագիրը փոփ. 22.07.2021 թիվ 1184-Լ որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մարտի 31

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2020 թվականի մարտի 31-ի

N 416-Լ որոշման

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ

(1-ին հավելվածն ուժը կորցրել է 22.07.2021 թիվ 1184-Լ որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2020 թվականի մարտի 31-ի

N 416-Լ որոշման

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ

 

1. Օժանդակության նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության հնարավորություն` պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու, արտաքին մարտահրավերներին դիմակայելու և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու և զարգացման ռազմավարությունները ճշգրտելու գործողություններ իրականացնելու համար:

1.1. Սույն հավելվածի շրջանակում, Միջոցառման N 3 աղյուսակով նախատեսված ֆիզիկական անձանց միկրովարկավորման նպատակով, ֆինանսական գործակալության պայմանագիրը կնքվում է մինչև 2024 թվականի ապրիլի 30-ը ներառյալ ժամկետով` հաշվի առնելով, որ նշված վարկերի ժամկետը լինելու է մինչև 2 տարի (24 ամիս), իսկ այդ վարկերի մարումների հաշվին հնարավոր են նաև նոր վարկերի վերաֆինանսավորումներ ևս 2 տարի ժամկետով: Նշված գործակալության պայմանագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին հատկացվող գումարը կազմելու է 2 մլրդ դրամ, տարեկան 5,7 տոկոսով:

(1.1-ին կետը լրաց. 21.04.2020 թիվ 585-Լ որոշում)

1.2. Սույն հավելվածի շրջանակում` Միջոցառման Աղյուսակ 3-ով նախատեսված` ֆիզիկական անձանց միկրովարկավորման նպատակով ֆինանսական գործակալության պայմանագիրը կնքվում է մինչև 2024 թվականի մայիսի 7-ը ներառյալ ժամկետով` հաշվի առնելով, որ նշված վարկերի մայր գումարի առնվազն 50 տոկոսը ֆինանսավորվելու է տրամադրող ֆինանսական կազմակերպության միջոցների հաշվին, վարկի ժամկետը լինելու է մինչև 2 տարի (24 ամիս), իսկ այդ վարկերի մարումների հաշվին հնարավոր են նաև նոր վարկերի վերաֆինանսավորումներ ևս 2 տարի ժամկետով: Նշված գործակալության պայմանագրի շրջանակում ՀՀ կենտրոնական բանկին հատկացվող գումարը կազմելու է 2 մլրդ. դրամ` տարեկան 2,7 տոկոսով:

(1.2-րդ կետը լրաց. 11.05.2020 թիվ 720-Լ որոշում)

1.3. Սույն հավելվածի շրջանակում` միջոցառման N 3 աղյուսակով նախատեսված` ֆիզիկական անձանց միկրովարկավորման նպատակով ֆինանսական գործակալության պայմանագիրը կնքվում է մինչև 2025 թվականի մարտի 31-ը ներառյալ ժամկետով` հաշվի առնելով, որ նշված վարկերի մայր գումարի առնվազն 50 տոկոսը ֆինանսավորվելու է տրամադրող ֆինանսական կազմակերպության միջոցների հաշվին, վարկի ժամկետը լինելու է մինչև 2 տարի (24 ամիս), իսկ այդ վարկերի մարումների հաշվին հնարավոր են նաև նոր վարկերի վերաֆինանսավորումներ ևս 2 տարի ժամկետով: Նշված գործակալության պայմանագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին հատկացվող գումարը կազմելու է 5 մլրդ դրամ` տարեկան 2,7 տոկոսով:

(1.3-ին կետը լրաց. 25.03.2021 թիվ 417-Լ որոշում)

2. Սույն հավելվածում «տնտեսավարող» եզրույթն օգտագործվում է միջոցառման մեջ կիրառված իմաստով:

(2-րդ կետը փոփ. 03.04.20 N 464-Լ, 30.04.2020 թիվ 644-Լ որոշումներ)

3. Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին` ՀՀ տարածքում գործող բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսուհետև` Ֆինանսական կազմակերպություն) ստացվող նպատակային վարկերի համաֆինանսավորման ձևով:

Ընդ որում, Միջոցառմանը մասնակցել կարող են այն վարկային կազմակերպությունները, որոնք ունեն առնվազն 1 մլրդ ՀՀ դրամի չափով ընդհանուր կապիտալ: Նշված վարկային կազմակերպությունների նկատմամբ պետք է տարածվեն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 347 Ն որոշմամբ հաստատված` «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ով սահմանված բոլոր տնտեսական նորմատիվները:

4. Համաֆինանսավորումը վարկի գծով տնտեսավարողի մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի և արժութային ռիսկի մասնակի չեզոքացման նպատակով ՀՀ կառավարության կողմից Ֆինանսական կազմակերպությանը տրամադրվող անտոկոս փոխառություն է:

Ընդ որում, համաֆինանսավորում տրվում է այն դեպքում, եթե յուրաքանչյուր գործարքի ֆինանսավորման դեպքում Ֆինանսական կազմակերպությունների միջոցներով ֆինանսավորվող մասի փաստացի տոկոսադրույքը չի գերազանցում ՀՀ դրամով 14%-ը, իսկ արտարժույթով` 9%-ը:

5. Համաֆինանսավորվել կարող են այն Ֆինանսական կազմակերպությունների կողմից ներկայացվող վարկերը, որոնք ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ ՊՀ Գյուղական ֆինանսավորման կառույցի (այսուհետ` Կառույց) հետ կնքել են Միջոցառմանը մասնակցության վերաբերյալ պայմանագրեր (այսուհետ` Պայմանագիր):

6. Միջոցառման չափանիշներին բավարարող շահառուները վարկավորման/լիզինգի նպատակով դիմում են Կառույցի հետ Պայմանագրեր կնքած Ֆինանսական կազմակերպություններին` ներկայացնելով Միջոցառման ներքո օժանդակության կոնկրետ ուղղություններով գումարների օգտագործման մասին տեղեկատվություն` համաձայն գյուղատնտեսության ոլորտի աջակցման գործող պետական ծրագրերի պահանջների:

7. Ֆինանսական կազմակերպություններն իրականացնում են վարկառուների վարկունակության գնահատումը և կայացնում են նախնական որոշում` Միջոցառման ներքո վարկ/լիզինգ տրամադրելու վերաբերյալ (վարկի նախահաստատում):

8. Սույն աջակցության նպատակով վարկի նախահաստատում չի կարող իրականացվել այն դեպքում, եթե Գյուղատնտեսական կոոպերատիվի փոխկապակցված անդամների փայերի հանրագումարը գերազանցում է փայատիրական կապիտալի 40%-ը: Սույն կարգի իմաստով անձինք համարվում են փոխկապակցված` «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

9. Ֆինանսական կազմակերպությունները վարկի նախահաստատումից հետո, Պայմանագրով սահմանված ընթացակարգով` Կառույցին են ներկայացնում համապատասխան հայտ:

10. Կառույցը ստուգում է ներկայացված հայտի համապատասխանությունը Միջոցառման ներքո սահմանված պահանջներին: Եթե համաֆինանսավորման ընդհանուր գումարը չի գերազանցում 15 մլն դրամը, ապա Կառույցը Ֆինանսական կազմակերպություններին տրամադրում է համապատասխան եզրակացություն:

11. Միջոցառման ներքո վարկը Ֆինանսական կազմակերպության կողմից տրամադրվում է Կառույցի դրական եզրակացության առկայության դեպքում: Վարկը տրամադրվում է բացառապես անկանխիկ եղանակով:

12. Գյուղատնտեսական կոոպերատիվների համար համաֆինանսավորման նախապայման է համարվում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված կարգով Գյուղատնտեսական կոոպերատիվի նախագահին տրված համապատասխան հավաստագրի առկայությունը:

13. Վարկը տրամադրելուց հետո` Ֆինանսական կազմակերպությունը Պայմանագրով սահմանված ընթացակարգով Կառույցին է ներկայացնում վարկի համաֆինանսավորման հայտ:

14. Կառույցը բավարարված հայտերի գծով դիմում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը` հայտերով պահանջվող գումարները ստանալու և Ֆինանսական կազմակերպությունների համապատասխան հաշիվներին փոխանցելու նպատակով: Ընդ որում, բավարարված հայտերի և դրանցով հատկացված ընդհանուր ֆինանսավորման մեծության 3 մլրդ ՀՀ դրամը լրանալուց հետո ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան գրությամբ տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությանը:

14.1. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Կառույցի դիմումն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում կազմում է վճարման հանձնարարական և այն ներկայացնում ՀՀ ֆինանսների նախարարություն` հայտերով պահանջվող գումարները Կառույցին փոխանցելու նպատակով: Վճարման հանձնարարականը ներկայացվելու օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում համաֆինանսավորման գումարը փոխանցվում է Կառույցի բանկային հաշվին:

(14.1-ին կետը լրաց. 17.04.2020 թիվ 576-Լ /որոշման պահանջները տարածվում են 2020 թվականի մարտի 31-ից ծագած իրավահարաբերությունների վրա/ որոշում)

14.2. Նպատակային վարկերի համաֆինանսավորման գումարը Կառույցին փոխանցելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացվող վճարման հանձնարարականում նշվում են հետևյալ տվյալները`

1) Կառույցի անվանումը.

2) Կառույցի ՀՎՀՀ-ն.

3) հաշվի համարը.

4) համաֆինանսավորման գումարի չափը:

(14.2-րդ կետը լրաց. 17.04.2020 թիվ 576-Լ /որոշման պահանջները տարածվում են 2020 թվականի մարտի 31-ից ծագած իրավահարաբերությունների վրա/ որոշում)

15. Ֆինանսական կազմակերպության կողմից 15 մլն ՀՀ դրամը չգերազանցող համաֆինանսավորման նպատակով հայտը Կառույցին կարող է ներկայացվել այն դեպքում, եթե շահառուների սեփական ֆինանսական մասնակցությունը պակաս չէ համաֆինանսավորման գումարի 30 տոկոսից:

16. 15 մլն ՀՀ դրամը գերազանցող չափով պետության համաֆինանսավորման վերաբերյալ դրական եզրակացություն տրվում է այդ մասին ՀՀ կառավարության համապատասխան որոշման ընդունմամբ:

17. Ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի համաֆինանսավորման նպատակով հայտերի ներկայացման, դրանց բավարարման կարգն ու ժամկետները, ինչպես նաև միջոցների նպատակային օգտագործման, պետության նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացակարգերը կարգավորվում են Կառույցի և Ֆինանսական կազմակերպությունների միջև կնքվող պայմանագրերով:

18. Միջոցառման ներքո տրամադրված վարկերի մոնիտորինգն իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

(հավելվածը խմբ. 03.04.20 N 464-Լ որոշում)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2020 թվականի մարտի 31-ի

N 416-Լ որոշման

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ

 

1. Օժանդակության նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության հնարավորություն` պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու, արտաքին մարտահրավերներին դիմակայելու, ըստ այդմ` գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու և զարգացման ռազմավարությունը ճշգրտելու գործողություններ իրականացնելու համար:

2. Սույն կարգի իմաստով տնտեսավարող է համարվում ՀՀ տարածքում ստեղծված իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը:

3. Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին` ՀՀ տարածքում գործող բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսուհետև` ֆինանսական կազմակերպություն) ստացվող նպատակային արտոնյալ վարկերի տեսքով:

4. Սույն կարգի իմաստով արտոնյալ վարկ է համարվում բանկերի կամ վարկային կազմակերպությունների միջոցով Միջոցառման շրջանակում Շահառուներին տրամադրվող վարկը:

5. Սույն կարգի շրջանակում ֆինանսական գործակալության պայմանագիրը կնքվում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամկետով` հաշվի առնելով, որ Միջոցառման ներքո նախատեսվող վարկերի ժամկետը լինելու է 36 ամիս:

6. ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և Ներդրումների աջակցման կենտրոնը (այսուհետ` ՆԱԿ)` Միջոցառմանը մասնակցելու ցանկություն հայտնած Ֆինանսական կազմակերպությունների հետ կնքում են ֆինանսական գործակալության պահանջներին բավարարող գլխավոր պայմանագիր:

Ընդ որում, Միջոցառմանը մասնակցելու ցանկություն հայտնած վարկային կազմակերպություններն առնվազն պետք է ունենան 1 մլրդ ՀՀ դրամի չափով ընդհանուր կապիտալ: Նշված վարկային կազմակերպությունների նկատմամբ պետք է տարածվեն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 347 Ն որոշմամբ հաստատված` «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ով սահմանված բոլոր տնտեսական նորմատիվները:

7. Ֆինանսական գործակալության պայմանագիր կարող է ստորագրվել այն Ֆինանսական կազմակերպությունների հետ, որոնց կողմից Միջոցառման շրջանակում վարկի տարեկան սպասարկման վճարը չի գերազանցի վարկի մայր գումարի 0.3%-ը: Վարկի սպասարկման վճարը Ֆինանսական կազմակերպությանը վճարում է Ներդրումների աջակցման կենտրոնը:

8. Միջոցառման չափանիշներին բավարարող Շահառուները վարկավորման նպատակով դիմում են ՆԱԿ` ներկայացնելով նրանց ընտրության համար ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված տեղեկատվությունը:

9. ՆԱԿ-ը Շահառուների ընտրության նպատակով ստացված տեղեկատվության նախնական համապատասխանության ստուգումն իրականացնում է երկու աշխատանքային օրվա ընթացքում: Թերությունների կամ մերժման հիմքերի առկայության դեպքում դրանց վերաբերյալ Շահառուին տեղեկացումը կատարվում է էլեկտրոնային եղանակով` նույն ժամկետում:

10. Վարկային հայտի ստացման ժամկետ է համարվում ամբողջական տեղեկատվության ստացման ամսաթիվը:

11. Վարկային հայտի ստացումից մեկ աշխատանքային օրվա ընթացքում ՆԱԿ-ը դիմում է ՀՀ պետական եկամուտների կոմիտե (այսուհետ` ՊԵԿ)` Շահառուի ընտրության համար սահմանված բարվոք հարկային պատմության պահանջների համապատասխանությունը հաստատելու նպատակով: ՀՀ ՊԵԿ-ը սահմանված պահանջների համապատասխանության հաստատումը կամ հերքումը ՆԱԿ-ին է տրամադրում հարցումը ստանալուց երկու աշխատանքային օրվա ընթացքում:

12. ՊԵԿ-ի կողմից Շահառուի բարվոք հարկային պատմության հերքում ստանալու դեպքում ՆԱԿ-ը որոշում է ընդունում հայտի մերժման վերաբերյալ և այդ մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային կարգով ծանուցում է Շահառուին:

13. Շահառուի բարվոք հարկային պատմության վերաբերյալ ՊԵԿ-ի դրական հաստատումը ստանալու դեպքում ՆԱԿ-ը մեկ աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է արտոնյալ վարկավորումը հաստատելու վերաբերյալ որոշում և այդ մասին էլեկտրոնային կարգով ծանուցում Շահառուին` տրամադրելով նաև այն Ֆինանսական կազմակերպությունների վերաբերյալ տվյալները, որոնց միջոցով կարող է հաստատվել արտոնյալ վարկի ստացումը:

14. Շահառուն ՆԱԿ-ի արտոնյալ վարկավորման որոշման վերաբերյալ ծանուցումը ստանալուն հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում ՆԱԿ է ներկայացնում այն Ֆինանսական կազմակերպության վերաբերյալ տեղեկությունը, որի միջոցով ցանկանում է իրականացնել իր վարկի սպասարկումը:

15. Ֆինանսական կազմակերպության ընտրության վերաբերյալ Շահառուի հաստատումը ստանալուց և նրան առնչվող երաշխավորության պայմանագրերը ստորագրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ՆԱԿ-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարություն և համապատասխան Ֆինանսական կազմակերպություն է ներկայացնում այդ տվյալները:

16. Ֆինանսական կազմակերպությունը տեղեկացումը ստանալուց հետո գործակալության պայմանագրով սահմանված ժամկետում Շահառուի հետ կնքում է վարկավորման պայմանագիր կամ ՆԱԿ-ին և Շահառուին տեղեկացնում է դրանից հրաժարվելու պատճառների վերաբերյալ:

17. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը վարկային պայմանագրի կնքման վերաբերյալ տեղեկատվությունն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում կազմում է վճարման հանձնարարական և այն ներկայացնում ՀՀ ֆինանսների նախարարություն` արտոնյալ վարկի գումարը Ֆինանսական կազմակերպությանը փոխանցելու նպատակով: Վճարման հանձնարարականը ներկայացվելու օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում արտոնյալ վարկի գումարը փոխանցվում է Ֆինանսական կազմակերպության բանկային հաշվին:

(17-րդ կետը փոփ. 17.04.2020 թիվ 576-Լ /որոշման պահանջները տարածվում են 2020 թվականի մարտի 31-ից ծագած իրավահարաբերությունների վրա/ որոշում)

17.1. Արտոնյալ վարկի գումարը Ֆինանսական կազմակերպությանը փոխանցելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացվող վճարման հանձնարարականում նշվում են հետևյալ տվյալները`

1) Ֆինանսական կազմակերպության անվանումը.

2) Ֆինանսական կազմակերպության ՀՎՀՀ-ն.

3) հաշվի համարը.

4) վարկի գումարի չափը:

(17.1-ին կետը լրաց. 17.04.2020 թիվ 576-Լ /որոշման պահանջները տարածվում են 2020 թվականի մարտի 31-ից ծագած իրավահարաբերությունների վրա/ որոշում)

18. Արտոնյալ Վարկը Շահառուին տրամադրում է բացառապես անկանխիկ եղանակով` Միջոցառմամբ սահմանված ծախսային ուղղություններով:

19. Արտոնյալ վարկերի տրամադրման կարգն ու ժամկետները, ինչպես նաև միջոցների նպատակային օգտագործման, կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացակարգերը կարգավորվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Ներդրումների աջակցման կենտրոնի և ֆինանսական կազմակերպության միջև եռակողմ պայմանագրով` հաշվի առնելով Վարկերի մարման կարգի վերաբերյալ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության սահմանած նվազագույն պահանջները:

20. Միջոցառման շրջանակում տրամադրված օժանդակության գործիքների կիրառման մշտադիտարկումն իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը` եռամսյա պարբերականությամբ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.03.2020
N 416-Լ
Որոշում