Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 դեկտեմբերի 2018 թվականի N 1402-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասով, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի շրջանակներում Մ 1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի վերակառուցման ընթացքում ապամոնտաժված, ծրագրի կարիքների համար չպահանջվող երկաթբետոնե կոնստրուկցիաների արդյունավետ օգտագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի շրջանակներում ապամոնտաժված գույքը հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 21.05.2020 թիվ 800-Ա որոշում)

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` մինչև 2021 թվականի մայիսի 30-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում ներառված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

(2-րդ կետը փոփ. 21.05.2020 թիվ 800-Ա, 03.12.2020 թիվ 1950-Ա որոշումներ)

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում ընդգրկված գույքի տեղափոխման ծախսերը ենթակա են իրականացման` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի դեկտեմբերի 6-ի

N 1402-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

.______________________________________________________________________.

|NN |Գույքի անվանումը                       |   Չափը      |Քա- |Հաշվե- |

|ը/կ|                                       |             |նակը|կշռային|

|   |                                       |             |    |արժեքը |

|___|_______________________________________|_____________|____|_______|

|1. |Բետոնե խողովակաձև  կոնստրուկցիաներ     |1.5 մ        |2   |   0   |

|___|_______________________________________|_____________|____|_______|

|2. |Բետոնե խողովակաձև  կոնստրուկցիաներ     |1 մ          |5   |   0   |

|___|_______________________________________|_____________|____|_______|

|3. |Երկաթբետոնե խողովակաձև  կոնստրուկցիաներ|2*2 մ        |182 |   0   |

|___|_______________________________________|_____________|____|_______|

|4. |Երկաթբետոնե խողովակաձև  կոնստրուկցիաներ|3*2.5 մ      |264 |   0   |

|___|_______________________________________|_____________|____|_______|

|5. |Կամրջային երկաթբետոնե հեծան            |12*0,95*0,6 մ|16  |   0   |

|___|_______________________________________|_____________|____|_______|

|6. |Կամրջային երկաթբետոնե հեծան            |9*0,95*0,5 մ |26  |   0   |

|___|_______________________________________|_____________|____|_______|

|7. |Երկաթբետոնե սալեր                      |4*0.9*0.5 մ  |11  |   0   |

|___|_______________________________________|_____________|____|_______|

|8. |(8-րդ կետն ուժը կորցրել է 27.08.2021 թիվ 1394-Ա որոշում)          |

|___|_______________________________________|_____________|____|_______|

|9. |Երկաթբետոնե ճանապարհային սյուներ       |1.8*0.2*0.2մ |350 |0      |

.______________________________________________________________________.

 

(հավելվածը փոփ. 21.05.2020 թիվ 800-Ա, 03.12.2020 թիվ 1950-Ա, 27.08.2021 թիվ 1394-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.12.2018
N 1402-Ա
Որոշում