Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 46-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 սեպտեմբերի 2021 թվականի N 1517-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 46-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով, 3-րդ մասով և 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և տվյալ ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման կարգն ու ծրագիրը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 134-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 46-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.

«4.1. Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում գործնական պարապմունքների անցկացման ուղղություններն են`

1) տարահանում.

2) պատսպարում.

3) անհատական պաշտպանության միջոցների կիրառում.

4) անվտանգության վարքականոնների կիրառում երկրաշարժի դեպքում.

5) անվտանգության վարքականոնների կիրառում հրդեհի դեպքում.

6) անվտանգության վարքականոնների կիրառում այլ արտակարգ իրավիճակների դեպքում.

7) հրդեհաշիջման միջոցների և սարքավորումների կիրառում.

8) հրդեհաշիջման իրականացում.

9) առաջին օգնության ցուցաբերում.

10) առաջին հոգեբանական աջակցության ցուցաբերում.

11) փրկարարական գործ.

12) տրանսպորտային, հրշեջ-փրկարարական և հատուկ տեխնիկայի շահագործում.

13) կապի ապահովում.

14) հետախուզություն/իրավիճակի գնահատում.

15) ականազերծման աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության կանոնների պահպանում.

16) արդյունաբերական պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության կանոնների պահպանում.

17) բարձրության վրա աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության կանոնների պահպանում.

18) կրակային և հրդեհավտանգ այլ աշխատանքների կատարման ժամանակ հրդեհային անվտանգության կանոնների պահպանում.

19) «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում գործողությունները.

20) «Ուշադրություն բոլորին» ազդանշանի դեպքում գործողությունները.

21) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում գործնական պարապմունքների անցկացման այլ ուղղություններ:».

i

2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածի 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11.1-ին ենթակետով.

«11.1) գործնական պարապմունք` ուսուցանվողների գործնական հմտությունների և կարողությունների զարգացման ուսուցման և պատրաստման ձև (անհրաժեշտության դեպքում կարող է համատեղ իրականացվել համապատասխան մասնագիտական կառույցների հետ` վերջիններիս դիմելու և համաձայնության պարագայում).».

i

3) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին ենթակետով.

«8.1) գործնական պարապմունք.».

i

4) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածի 7-րդ կետը «սեմինարներին» բառից հետո լրացնել «, գործնական պարապմունքներին» բառերով.

i

5) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածի 8-րդ կետը «վարժանքներում» բառից հետո լրացնել «, գործնական պարապմունքներում» բառերով.

i

6) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին ու կազմակերպություններին ներկայացնում է առաջարկություններ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում պատրաստման և բնակչության ուսուցման վերաբերյալ:».

i

7) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին կետով.

 

 

._____________________________________________________________________.

|8.1|Գործնական|ըստ      |մին- |լիազորված մարմին  |ՀՀ պետական          |

|   |պարապ-   |անհրաժեշ-|չև   |                  |կառավարման և        |

|   |մունք    |տության  |2 ժամ|                  |տեղական             |

|   |         |_______________|__________________|ինքնակառավարման     |

|   |         |ՀՀ պետական     |ՀՀ պետական        |մարմինների,         |

|   |         |կառավարման,    |կառավարման,       |կազմակերպությունների|

|   |         |տեղական        |տեղական           |ներկայացուցիչներ    |

|   |         |ինքնակառավարման|ինքնակառավարման   |                    |

|   |         |մարմինների,    |մարմիններ,        |                    |

|   |         |կազմակերպու-   |կազմակերպություն- |                    |

|   |         |թյունների      |ների ղեկավարներ   |                    |

|   |         |ղեկավարների    |                  |                    |

|   |         |որոշմամբ/      |                  |                    |

|   |         |հրամաններով    |                  |                    |

._____________________________________________________________________.

 

«.

 

i

8) որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված NN 1 և 2 հավելվածների ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն», «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Ոստիկանություն», «Ազգային անվտանգության ծառայություն» բառերով և դրանց հոլովաձևերով.

9) որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության» բառերը փոխարինել «Արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Ս. Պապիկյան

 

2021 թ. սեպտեմբերի 16

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 17 սեպտեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.09.2021
N 1517-Ն
Որոշում