Սեղմել Esc փակելու համար:
ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿ ...

 

https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20262.pdf

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

19 հոկտեմբերի 2021 թվականի N 262

 

ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎՈՂ ՏՈԿՈՍՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Ֆիզիկական անձը ունի վարկ` տան կառուցապատման համար, որին համավարկառու է համարվում նաև իր ամուսինը: Տան կառուցման շինթույլտվությունը ամուսնու անունով է, ով էլ դիմում է վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման համար: Ամուսնու մահից հետո առաջարկվել է շինթույլտվությունը անվանափոխել կնոջ անունով, սակայն ստացվել է մերժում, քանի որ շինարարությունը համարվում է ավարտված: Տվյալ դեպքում ինչ կարգով է հնարավոր օգտվել վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման իրավունքից:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը վերադարձվում է ՀՀ տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու կամ ՀՀ տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ ՀՀ տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն ուղղված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով` հաշվի առնելով նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումները:

Նույն հոդվածի 6-րդ մասին համապատասխան ընդունված ՀՀ կառավարության 05.10.2017թ. N 1321-Ն որոշմամբ սահմանված կարգի (Կարգ) 5-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն` հարկային մարմնի կողմից հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով վարկառուն, ի թիվս այլ փաստաթղթերի, հարկային մարմին է ներկայացնում վարկառու համարվող անձին տրված` անհատական բնակելի տան շինարարության թույլտվություն (ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում գործող):

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի`

- 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը` իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում,

- 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող կամ այն փոփոխելու իրավունքով օժտված օգտագործողը քաղաքաշինական գործունեություն իրականացնելիս հանդես է գալիս որպես կառուցապատող:

Նույն հոդվածով սահմանվում է, որ կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա:

ՀՀ կառավարության 19.03.2015 թ.-ի թիվ 596-Ն որոշման`

- N 1 հավելվածի 4-րդ կետի 17-րդ ենթակետի համաձայն` շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի` ինչպես նոր կառուցապատման նպատակով սահմանված կարգով տրամադրված հողամասում, այնպես էլ` գոյություն ունեցող շենքերում և շինություններում որոշակի շինարարական գործունեություն իրականացնելու կամ ոչ հիմնական շինություն տեղադրելու իրավունքը,

- N 5 հավելվածի Ձև N 2-3-ով սահմանված է շինարարության թույլտվության ձևը,

- N 1 հավելվածի 4-րդ կետի 7-րդ ենթակետի համաձայն` կառուցապատողը` քաղաքաշինական գործունեություն իրականացնող` անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող կամ այն փոփոխելու իրավունք ունեցող անձն է,

- N 1 հավելվածի 11-րդ կետի համաձայն` նույն կարգով նախատեսված բոլոր թույլտվությունները, համաձայնեցումները, եզրակացությունները, ակտերը և այլ փաստաթղթեր վավերացվում են դրանք տրամադրող համապատասխան անձանց ստորագրությամբ կամ էլեկտրոնային ստորագրությամբ,

- N 1 հավելվածի 24-րդ կետի համաձայն` կառուցապատման թույլտվությունների փոփոխությունները կատարվում են դրանց տրամադրման համար նույն կարգով նախատեսված ընթացակարգերին համապատասխան:

Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:

Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ եկամտային հարկի վերադարձի համար պայմաններից մեկը հանդիսանում է վարկառուի` անհատական բնակելի տան կառուցապատող համարվելու հանգամանքը (վարկառուի անվամբ տրված անհատական բնակելի տան շինարարության թույլտվությունը), ինչպես նաև այն հանգամանքը, որ կառուցապատման թույլտվությունների փոփոխությունները կատարվում են համայնքի ղեկավարի կողմից դրանց տրամադրման համար նույն կարգով նախատեսված ընթացակարգերին համապատասխան, և գրությունից պարզ է դառնում, որ անհատական բնակելի տան կառուցապատումն ավարտվել է և առկա է սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական, իսկ ֆիզիկական անձը չի ունեցել իր անունով տրամադրված շինարարության թույլտվություն, այսինքն` չի հանդիսացել կառուցապատող, հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածով սահմանված իրավունքի իրացման շրջանակներում ֆիզիկական անձը չի կարող օգտվել ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված իրավունքից:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
19.10.2021
N 262
Իրազեկման թերթիկ