Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 19 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 նոյեմբերի 2021 թվականի N 1886-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1998-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1277-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի և 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1998-Ն որոշման ամբողջ տեքստը «Գյումրու» բառից հետո լրացնել «Իսրայել Միլիտոսյանի անվան» բառերով:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման լիազորությունները Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը վերապահելու մասին» N 1277-Ն որոշման հավելվածի չորրորդ պարբերությունը «Գյումրու» բառից հետո լրացնել «Իսրայել Միլիտոսյանի անվան» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ համապատասխան լրացման կատարումը և օրենքով սահմանված կարգով գրանցումը` նշված պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. նոյեմբերի 18

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 18 նոյեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.11.2021
N 1886-Ն
Որոշում