Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 125-Ա ՈՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 նոյեմբերի 2021 թվականի N 1315-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 125-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի փետրվարի 14-ի «Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 125-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) վերնագրից և տեքստից հանել «անհատական» բառը.

2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. նոյեմբերի 18

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2021 թվականի նոյեմբերի 18-ի

N 1315-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի

2013 թ. փետրվարի 14-ի

N 125-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (խորհրդի նախագահ) (համաձայնությամբ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

ՀՀ արտաքին գործերի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի տեղակալ

ՀՀ գիտության կոմիտեի նախագահ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (համաձայնությամբ)

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրեն (համաձայնությամբ)

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող (Արսեն Բոբոխյան, համաձայնությամբ)

Երևանի պետական համալսարանի սփյուռքագիտության ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)

Հ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն (համաձայնությամբ)»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.11.2021
N 1315-Ա
Որոշում