Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 199 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 դեկտեմբերի 2021 թվականի N 1996-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 և 2007 թվականի հունիսի 21-ի N 819-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1994-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3. Մինչև 2025 թվականի հունիսի 1-ը ներառյալ սույն որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ, 19-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ կետերը և 69-րդ կետի 4-րդ ենթակետը չեն վերաբերում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը երթուղիներն սպասարկող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, որոնց կողմից մրցույթով ընտրված ավտոբուսների փոփոխության կամ համալրման դեպքում երթուղու սպասարկմանը ներգրավվող ավտոբուսների գնահատականը չպետք է ցածր լինի 16 միավորից, ինչպես նաև ժամանակավոր սպասարկման իրավունքի հատկացմանը, որի դեպքում նախապատվությունը տրվում է ավելի ցածր տարիք ունեցող ավտոբուսներին, ավտոբուսների փոփոխությանը կամ համալրմանը, որոնց դեպքում ներկայացվող ավտոբուսների տարիքը չպետք է գերազանցի 15 տարին:».

2) 1-ին կետով հաստատված կարգում`

i

ա. 22.1-ին կետը «կազմակերպությունը» բառից հետո լրացնել «իր հաշվեհամարից» բառերով,

բ. 34-րդ կետը «նախորդող» բառից հետո լրացնել «աշխատանքային» բառով,

i

գ. 41-րդ կետի աղյուսակի 1-ին կետի 2-րդ ենթակետում «Մակնիշ» բառը փոխարինել «Մակնիշի ծագման երկիր» բառերով,

դ. 49-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«49. Մրցույթի նվազագույն անցողիկ միավոր է համարվում 50 միավորը: Մրցույթի արդյունքում առավելագույն ընդհանուր միավորներ հավաքած մասնակիցը ճանաչվում է մրցույթը հաղթող:»,

i

ե. 51-րդ կետը «որոշվում է» բառերից հետո լրացնել «փակ գաղտնի քվեարկությամբ» բառերով,

զ. 60-րդ կետը «ակտ» բառից առաջ լրացնել «նորմատիվ» բառով,

i

է. 64-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«64. Երթուղիներն սպասարկելու իրավունքը տրվում է 10 տարի ժամկետով:»,

i

ը. 64-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 64.1-ին կետով.

«64.1. Երթուղային ցանցը կազմակերպող մարմինը մրցույթի արդյունքները հաստատելուց հետո մրցույթը հաղթող կազմակերպության հետ 10 օրվա ընթացքում կնքում է հայտպարտավորությամբ ներկայացված ավտոբուսները ներկայացնելու ժամանակացույց` թվով մինչև 100 ավտոբուսների դեպքում առավելագույնը վեց ամիս ժամկետով, 101 և ավելի ավտոբուսների դեպքում` առավելագույնն ինն ամիս ժամկետով:»,

i

թ. 83-րդ կետի 2-րդ ենթակետից հետո պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«83.1. Կազմակերպության կողմից 83-րդ կետի պայմանները խախտվելու դեպքում երթուղին սպասարկելու իրավունքը փոխանցվում է տվյալ մրցույթում հաջորդ տեղն զբաղեցրած կազմակերպությանը` վերջինիս համաձայնությամբ: Եթե կազմակերպությունը համաձայնություն չի տալիս կամ հաջորդ կազմակերպություն չկա, կազմակերպվում է նոր մրցույթ:»,

i

ժ. N 1 ձևի մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Ավտոկայարանային ծառայություն մատուցող կազմակերպության հետ կնքված սպասարկման նախնական, իսկ ներհամայնքային փոխադրումների դեպքում երթակարգավարական ծառայություններ մատուցող կազմակերպության հետ կնքված ծառայություններ մատուցելու նախնական պայմանագիր (գործող պայմանագրի առկայության դեպքում նախնական պայմանագիր չի պահանջվում):»,

i

ժա. N 12 ձևի նախավերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ավտոբուսներ արտադրող գործարանի կամ իր պաշտոնական ներկայացուցչի տրամադրած` ավտոբուսների մատակարարման ժամկետները, տեխնիկական բնութագրերը և գինը սահմանող փաստաթուղթ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. դեկտեմբերի 9

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 9 դեկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.12.2021
N 1996-Ն
Որոշում