Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 71-Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 դեկտեմբերի 2021 թվականի N 2014-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 71-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ ենթակետերով ու 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի «Անհատույց օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին» N 71-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման առաջին կետում նշված «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին» բառերով.

2) որոշման առաջին կետում նշված «38.400.000 դրամ գնահատված արժեքով և 362.60 քառ. մետր» բառերը փոխարինել «138694731 դրամ գնահատված արժեքով և 725.5 քառ. մետր» բառերով.

3) «Տեխնիկական ստեղծագործական հանրապետական կենտրոն» բառերից առաջ լրացնել «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության» բառերով:

2. Որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, երկամսյա ժամկետում, «Երևանի N 159 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2013 թվականի հոկտեմբերի 15-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 154/0013 պայմանագրում սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ` համաձայնագիր)` դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Երևանի N 159 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Տեխնիկական ստեղծագործական հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2017 թվականի ապրիլի 14-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 27/0017 պայմանագրում սույն որոշման 1-ին կետի 2-րդ ու 3-րդ ենթակետերից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ` համաձայնագիր)` դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Տեխնիկական ստեղծագործական հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:»:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. դեկտեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.12.2021
N 2014-Ա
Որոշում