Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0071.030217

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 փետրվարի 2017 թվականի N 71-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 13-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` Երևան քաղաքի Նոր Նորքի Գալշոյան փողոցում գտնվող ուսումնական մասնաշենքի 1-ին հարկից 138694731 դրամ գնահատված արժեքով և 725.5 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը հետ վերցնել «Երևանի N 159 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

(1-ին կետը փոփ. 09.12.2021 թիվ 2014-Ա որոշում)

2. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, երկամսյա ժամկետում, «Երևանի N 159 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2013 թվականի հոկտեմբերի 15-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 154/0013 պայմանագրում սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ` համաձայնագիր)` դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Երևանի N 159 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Տեխնիկական ստեղծագործական հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2017 թվականի ապրիլի 14-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 27/0017 պայմանագրում սույն որոշման 1-ին կետի 2-րդ ու 3-րդ ենթակետերից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ` համաձայնագիր)` դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Տեխնիկական ստեղծագործական հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

(2-րդ կետը փոփ. 09.12.2021 թիվ 2014-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.02.2017
N 71-Ա
Որոշում