Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 45-Ա ՈՐՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 դեկտեմբերի 2021 թվականի N 1509-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 45-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունվարի 17-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 45-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) «ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ (համաձայնությամբ)» բառերը հանել.

2) լրացնել «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)» բառերով.

3) «ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. դեկտեմբերի 30

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
30.12.2021
N 1509-Ա
Որոշում