Սեղմել Esc փակելու համար:
«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 դեկտեմբերի 2021 թվականի N 2205-Ա

 

«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՐՏՔԸ ՆԵՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ և 431-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» և «է» կետերը, 22-րդ հոդվածի 2-րդ մասը և 25-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ՊՈԱԿ) (պետական գրանցման ամսաթիվը` 07.12.2012 թ., համարը` 286.210.744303, հասցեն` ՀՀ, քաղ. Երևան, Ահարոնյան փող., 12/3 շենք):

2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` կոմիտե) նախագահին`

1) ՊՈԱԿ-ի լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (մեկ անդամ), կոմիտեի (երկու անդամ` հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար) ներկայացուցիչների.

2) լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել ՊՈԱԿ-ի համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում` դրամական միջոցների և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին.

3) հաստատել լուծարման հանձնաժողովի կողմից կազմված լուծարման հաշվեկշիռը.

4) ՊՈԱԿ-ի լուծարման աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել ՊՈԱԿ-ի գործունեության դադարեցման պետական գրանցումը.

5) տալ համաձայնություն ՊՈԱԿ-ին`

ա. Հայաստանի Հանրապետության այն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, ովքեր ՊՈԱԿ-ի հետ կնքված պայմանագրով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1419-Ն որոշման (այսուհետ` որոշում) հավելվածի 2-րդ կետի, իրականացնում են հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկում և ՊՈԱԿ-ին սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ունեն որոշման հավելվածի 2-րդ կետի 4-րդ պարբերությամբ սահմանված միջնորդավճարի չվճարված գումար, ազատելու վերջիններիս` չվճարված միջնորդավճարները վճարելուց,

բ. սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից դադարեցնել որոշման հավելվածի 2-րդ կետի 4-րդ պարբերությամբ սահմանված միջնորդավճարի գանձումը հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկում իրականացնող իրավաբանական անձանցից և անհատ ձեռնարկատերերից,

գ. Հայաստանի Հանրապետության այն հարկ վճարողներին, ովքեր ՊՈԱԿ-ից, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 20-ի N 861-Ն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետի, հսկիչ-դրամարկղային մեքենայի (այսուհետ` ՀԴՄ) գնի տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի պայմանագրով (այսուհետ` պայմանագիր) ձեռք են բերել ՀԴՄ, ազատել վճարումները պայմանագրով սահմանված ժամկետում չկատարելու համար հաշվարկված և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ չվճարված տույժերից,

դ. սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից դադարեցնել պայմանագրով սահմանված ժամկետում վճարումների չկատարման համար տույժերի հաշվարկը:

3. Սահմանել, որ ՊՈԱԿ-ի`

1) պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած`

ա. դրամական միջոցներն ուղղվելու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե,

բ. գույքի առկայության դեպքում այն ամրացվելու է կոմիտեին:

4. ՊՈԱԿ-ի լուծարման հաշվեկշիռը կազմելու օրվա դրությամբ ՊՈԱԿ-ի դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները փոխանցվում են կոմիտեին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. դեկտեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.12.2021
N 2205-Ա
Որոշում