Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 194- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 դեկտեմբերի 2021 թվականի N 2069-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման մասին» N 194-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) որոշման N 1 հավելվածի 5.5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետով.

«ժե) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը` 27 ծառայողական ավտոմեքենա:».

2) որոշման N 1 հավելվածի 5.9-րդ կետում «433» թիվը փոխարինել «456» թվով.

i

3) որոշման N 2 հավելվածը 18-րդ կետից հետո լրացնել նոր` 18.1-ին կետով` համաձայն N 1 հավելվածի.

4) որոշման N 2 հավելվածի 19-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. դեկտեմբերի 16

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2021 թվականի դեկտեմբերի 16-ի

N 2069-Ն որոշման

 

«ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|18.|Հայաստանի Հանրապետության արտակարգ   |28      |1          |27         |

|1. |իրավիճակների նախարարություն         |        |           |           |

._________________________________________________________________________.

»:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2021 թվականի դեկտեմբերի 16-ի

N 2069-Ն որոշման

 

«ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|19.|Հայաստանի Հանրապետության արտակարգ   |471     |15         |456        |

|   |իրավիճակների նախարարության փրկարար  |        |           |           |

|   |ծառայություն                        |        |           |           |

._________________________________________________________________________.

»:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 16 դեկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.12.2021
N 2069-Ն
Որոշում