Սեղմել Esc փակելու համար:
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱ ...

 

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հոկտեմբերի 2021 թվականի թիվ 162-Լ

 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԹԻՎ 32-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 3-րդ մասով, 34-րդ հոդվածով, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի հոկտեմբերի 18-ի «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կառուցվածքում փոփոխություն կատարելու մասին» թիվ -Ա որոշումը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

i

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի փետրվարի 19-ի «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 32-Լ որոշման (այսուհետ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1. Որոշմամբ հաստատված Հավելվածի 20-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել 2.6 կետով

«2.6 Տեսալսողական մեդիայի գործունեության վերլուծության և մեթոդաբանության բաժին»

i

2. Որոշմամբ հաստատված Հավելվածի 44-րդ և 45-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

«44. Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության ծրագրերի մոնիտորինգի բաժին`

1) մշակում է տեսալսողական ծրագրերի մոնիտորինգի սկզբունքները և մեթոդները.

2) մշակում է մշտադիտարկման տվյալների վերլուծության մեթոդները.

3) իրականացնում է Հեռարձակողների և օպերատորների գործունեության մշտադիտարկում, ընդ որում Հեռարձակողների գործունեության մշտադիտարկումն իրականացվում է ուղղակի դիտարկման, իսկ օպերատորի դեպքում` նաև տեղում դիտարկում իրականացնելու միջոցով.

4) կատարում է մշտադիտարկման արդյունքում ստացված տվյալների «ամփոփում և նախնական վերլուծություն.

5) իրականացնում է Հեռարձակողների կողմից նախընտրական քարոզչության` «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգի պահպանման մշտադիտարկումը.

6) աշխատանքներ է իրականացնում հեռարձակման և վերահաղորդման ընթացքում խախտումների, տեխնիկական ընդհատումների և վթարների հայտնաբերման ուղղությամբ.

7) իրականացնում է տեսալսողական ծրագրերի տեսագրությունների, ձայնագրությունների և լիցենզիայի պայմանների, ինչպես նաև տեսալսողական մեդիածառայություն մատուցողների, օպերատորների, տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների կողմից տրամադրվող տեղեկատվության և ուղղակի դիտարկումների համադրման աշխատանքներ.

8) իրականացնում է տեսալսողական ծրագրերի դիտարկման արդյունքների և տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանների տվյալների համադրման աշխատանքներ.

45. Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության վերահսկողության բաժին`

1) իրականացնում է Հեռարձակողների, ոչ գծային Հեռարձակողների, օպերատորների և տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների գործունեության վերահսկման աշխատանքները.

2) ստուգում է Հեռարձակողի կողմից սլոթի օգտագործման լիցենզավորման հայտին կցված լիցենզիայի պայմանների համապատասխանությունը.

3) վերահսկողություն է իրականացնում Հանրային հեռարձակողներում տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման համար.

4) վերահսկում է տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշների համապատասխանությունը Կառավարության որոշմամբ սահմանված ստանդարտներին.

5) իրականացնում է տեսալսողական մեդիածառայություն մատուցողների տեխնիկական միջոցների մոնիտորինգ.

6) իրականացնում է ցանցային օպերատորների կողմից վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի մասին տեղեկությունների հաշվառում և վերահսկողություն.

7) տեսալսողական հաղորդումների տեսագրությունների և ձայնագրությունների ընտրանքային դիտարկման միջոցով պարզում է դրանց համապատասխանությունը օրենսդրության և լիցենզիայի պահանջներին.

8) տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանի տվյալների հիման վրա վերահսկում է Հեռարձակողների գործունեության համապատասխանությունը օրենսդրության պահանջներին:

9) օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում իրականացնում է ստուգումներ և ուսումնասիրություններ.

10) պատրաստում է ուսումնասիրությունների և ստուգումների հաշվետվություն` ՀՀ օրենսդրության պահանջների համապատասխանության և լիցենզիայի պայմանների կատարման մասին.

11) իրականացնում է վերլուծական աշխատանքներ` ստացված տվյալների (ծրագրերի մշտադիտարկման, հաղորդումների հաշվառման մատյանների, տեսագրությունների և ձայնագրությունների, դիմում-բողոքների և այլն) հիման վրա:»

i

3. Հավելվածի 47-րդ կետի 3)-րդ ենթակետում «փաստաթղթի» բառից հետո լրացնել «և ոչ գծային Հեռարձակողների կողմից առանց լիցենզավորման տեսալսողական տեղեկատվության հեռարձակման գործունեություն իրականացնելու թույլատրության» բառերը:

4. Հավելվածը լրացնել նոր 53-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

i

«53. Տեսալսողական մեդիայի գործունեության վերլուծության և մեթոդաբանության բաժին`

1) կազմում (մշակում) է Հանձնաժողովի գործունեությանը և լիազորություններին համապատասխան իրականացված բոլոր բաղադրիչների վերաբերյալ ամբողջական տեղեկությունների և վիճակագրական տվյալների ուսումնասիրման մեթոդաբանությունը.

2) վերլուծում է տեսալսողական մեդիածառայություն մատուցողների և օպերատորների կողմից Հանձնաժողով ներկայացվող տեղեկատվությունը.

3) նախագծում, կազմակերպում և վերահսկում է տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից մեդիա ոլորտի վիճակագրական աշխատանքների իրականացումը.

4) դիստրիբյուտորների ներկայացված տեղեկատվության հիման վրա վերլուծում է օտարերկրյա և հայերեն տեսալսողական ծրագրերի համամասնությունները.

5) իրականացնում է Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ներկայացված տեղեկատվության վերլուծություն.

6) իրականացնում է տեսալսողական մեդիածառայություն մատուցողների, օպերատորների և դիստրիբյուտորների ներկայացված տեղեկատվության վիճակագրության վարումը.

7) պատրաստում և կատարելագործում է Հանձնաժողովի մյուս կառուցվածքային ստորաբաժանումներից վիճակագրական տվյալների ստացման վերաբերյալ հարցաշարերը.

8) ներկայացնում է տեսալսողական մեդիածառայություն մատուցողների, օպերատորների և դիստրիբյուտորների վերաբերյալ վերլուծական տվյալների հաշվետվությունը Հանձնաժողովի նախագահին.

9) ներկայացնում է Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների բարելավման առաջարկություններ հիմք ընդունելով հավաքագրված վիճակագրական տվյալները.

10) ապահովում է տեսալսողական մեդիայի ոլորտի վիճակագրական տեղեկատվությունը տեսալսողական ոլորտի քաղաքականության մշակման համար.

11) իրականացնում է տեսալսողական մեդիայի ոլորտի վիճակագրության պատշաճ կատարման խոչընդոտների վերհանման աշխատանքները և ներկայացնում լուծման առաջարկներ.

12) ուսումնասիրում է տեսալսողական մեդիա ոլորտի միջազգային փորձը և ներկայացնում է համապատասխան առաջարկներ Հանձնաժողովի ստորաբաժանումների աշխատանքների բարելավման նպատակով.

13) վարում է տեսալսողական մեդիա ոլորտին վերաբերվող օգտակար հղումների, հրապարակումների, գրքերի, գիտական աշխատությունների շտեմարան:»

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ

    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ`                  Տ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

18 հոկտեմբերի 2021թ.

ք. Երևան

 

 

pin
Հեռուստառադիոհանձնաժողով
18.10.2021
N 162-Լ
Որոշում