Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ...

 

 

041.0774.011101

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 նոյեմբերի 2001 թվականի N 774

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում է):

i

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մայիսի 15-ի N 368 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման հավելվածի 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«24. ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն  140  3  -»:

3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

i

ա) սույն որոշման երկրորդ կետով սահմանված աշխատողների առավելագույն թվի ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում ինքնուրույն սահմանել աշխատողների թիվը և պաշտոնային դրույքաչափերը` պահպանելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 226 որոշմամբ սահմանված առանձին պաշտոնների պաշտոնային դրույքաչափերի միջև հարաբերակցությունը.

բ) ապահովել հաստիքային միավորների կրճատման հետևանքով աշխատանքից ազատվող աշխատողների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երաշխիքները և սույն որոշմամբ միջոցառումների իրականացումը:

4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մեկամսյա ժամկետում ներկայացնել`

ա) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը` Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի սեպտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 630 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարություն` «Պետական գույքի գույքագրման, հաշվառման և գնահատման գործակալություն» պետական հիմնարկ ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարություն` «Աճուրդի կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

i

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի մայիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 299 որոշումը:

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վարչապետի 2001 թ.

նոյեմբերի 1-ի N 774 որոշմամբ

 

i

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ

 

Նախարարի աշխատակազմ

Նախարարության աշխատակազմ

Իրավաբանական վարչություն

Պետական գույքի կառավարման քաղաքականության վարչություն

Պետական բաժնեմասի կառավարման վարչություն

Պայմանագրային պարտավորությունների կատարման վերահսկման վարչություն

Մասնավորեցման վարչություն

Ամփոփ վերլուծությունների բաժին

Անշարժ գույքի կառավարման վարչություն

Միջազգային համագործակցության վարչություն

Անձնակազմի կառավարման բաժին

Հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների բաժին

Ընդհանուր բաժին

(կառուցվածքը փոփ. 29.01.02 թիվ 39 որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.11.2001
N 774
Որոշում