Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 փետրվարի 2022 թվականի թիվ 21-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ներդնել քրաուդֆանդինգի ծառայությունների մատուցման կարգավորման առանձնահատուկ կանոններ,

i

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը, 43-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերը, 45-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը, 221-րդ հոդվածի 1-ին մասը,

i

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի ««Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

i

1) Կանոնակարգի 25-րդ կետի 3-րդ ենթակետը «նախագծերը:» բառից հետո լրացնել հետևյալ նախադասությամբ.

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 8-ի թիվ 113-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» Կանոնակարգ 4/07-ով (այսուհետ` Կանոնակարգ 4/07) սահմանված քրաուդֆանդինգի ծառայությունների մատուցման դեպքում բանկի ներդրումային ծառայությունների մատուցման կանոնների նախագծերը ներառում են այս ծառայությունների մատուցման մանրամասն կարգն ու պայմանները, այդ թվում` թողարկողների ընտրության չափանիշներին համապատասխանության գնահատման ընթացակարգը, գործունեության անընդհատության ծրագիրը, շահերի բախման սահմանափակման քաղաքականությունը, հարթակի օպերատորի գործառույթների պատվիրակման կանոնները, տվյալների մշակման և պահպանման համակարգերի նկարագրությունը, գործառնական ռիսկերի նկարագրությունը, այդ ռիսկերի ընդունելի մակարդակը ու դրանց հսկման և ընդունելի մակարդակում պահելու մեխանիզմները, հաճախորդներից ստացված բողոքների լուծման ընթացակարգերը:»:

i

2) Կանոնակարգի 26-րդ կետի 1-ին ենթակետը «ժ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժա» պարբերությամբ.

«ժա. Կանոնակարգ 4/07-ով սահմանված քրաուդֆանդինգի ծառայությունների մատուցման դեպքում ներդրումային ընկերության գործունեության կանոնների նախագծերը ներառում են այդ ծառայությունների մատուցման մանրամասն կարգն ու պայմանները, այդ թվում` թողարկողների ընտրության չափանիշներին համապատասխանության գնահատման ընթացակարգը, գործունեության անընդհատության ծրագիրը, շահերի բախման սահմանափակման քաղաքականությունը, հարթակի օպերատորի գործառույթների պատվիրակման կանոնները, տվյալների մշակման և պահպանման համակարգերի նկարագրությունը, գործառնական ռիսկերի նկարագրությունը, այդ ռիսկերի ընդունելի մակարդակը ու դրանց հսկման և ընդունելի մակարդակում պահելու մեխանիզմները, հաճախորդներից ստացված բողոքների լուծման ընթացակարգերը:»:

i

3) Կանոնակարգի 35-րդ կետի 1-ին ենթակետը «է» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը» պարբերությամբ.

«ը. Կանոնակարգ 4/07-ով սահմանված քրաուդֆանդինգի ծառայությունների մատուցման դեպքում ներդրումային ընկերության մասնաճյուղի գործունեության կանոնների նախագծերը ներառում են այդ ծառայությունների մատուցման մանրամասն կարգն ու պայմանները, այդ թվում` թողարկողների ընտրության չափանիշներին համապատասխանության գնահատման ընթացակարգը, գործունեության անընդհատության ծրագիրը, շահերի բախման սահմանափակման քաղաքականությունը, հարթակի օպերատորի գործառույթների պատվիրակման կանոնները, տվյալների մշակման և պահպանման համակարգերի նկարագրությունը, գործառնական ռիսկերի նկարագրությունը, այդ ռիսկերի ընդունելի մակարդակը ու դրանց հսկման և ընդունելի մակարդակում պահելու մեխանիզմները, հաճախորդներից ստացված բողոքների լուծման ընթացակարգերը:»:

i

4) Կանոնակարգի 45-րդ կետի 6-րդ, 48-րդ կետի 7-րդ և 49-րդ կետի 7-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել:

5) Կանոնակարգի 126-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի` Կենտրոնական բանկ ներկայացված գործունեության կանոնների հետագա փոփոխությունները և այդ փոփոխությունները ներառող փոփոխված ներքին կանոնակարգերը (ներդրումային ընկերության գործունեությունը կարգավորող կանոնակարգերը, կարգերը, ընթացակարգերը, ծրագրերը և նմանատիպ այլ փաստաթղթերը), բացառությամբ սույն կանոնակարգի 126.1-րդ կետով սահմանված դեպքի,»:

6) Կանոնակարգը 126-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 126.1-րդ կետով.

«126.1. Ներդրումային ընկերությունը, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղը լիցենզավորվելուց, իսկ օտարերկրյա ներդրումային ընկերության ներկայացուցչությունը գրանցվելուց հետո քրաուդֆանդինգի ծառայությունների կամ լեվերիջով գործարքների, այդ թվում` ֆորեքս գործարքների հետ կապված ծառայությունների մատուցման մասին այդ ծառայությունների մատուցումը սկսելուց առնվազն 15 աշխատանքային օր առաջ տեղեկացնում է Կենտրոնական բանկին` ներկայացնելով.

1) ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության լեվերիջով գործարքների, այդ թվում` ֆորեքս գործարքների հետ կապված ծառայությունների մատուցման մանրամասն ընթացակարգը կարգավորող նոր ընդունված ներքին կանոնակարգերը (գործունեությունը կարգավորող կանոնակարգերը, կարգերը, ընթացակարգերը, ծրագրերը և նմանատիպ այլ փաստաթղթերը),

2) Կանոնակարգ 4/07-ով սահմանված քրաուդֆանդինգի ծառայությունների մատուցման դեպքում քրաուդֆանդինգի ծառայությունների մատուցման նոր ընդունված ներքին կանոնակարգերը (գործունեությունը կարգավորող կանոնակարգերը, կարգերը, ընթացակարգերը, ծրագրերը և նմանատիպ այլ փաստաթղթերը), այդ թվում` թողարկողների ընտրության չափանիշներին համապատասխանության գնահատման ընթացակարգը, գործունեության անընդհատության ծրագիրը, շահերի բախման սահմանափակման քաղաքականությունը, հարթակի օպերատորի գործառույթների պատվիրակման կանոնները, տվյալների մշակման և պահպանման համակարգերի նկարագրությունը, գործառնական ռիսկերի նկարագրությունը, այդ ռիսկերի ընդունելի մակարդակը ու դրանց հսկման և ընդունելի մակարդակում պահելու մեխանիզմները, հաճախորդներից ստացված բողոքների լուծման ընթացակարգերը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ              Մ. ԳԱԼՍՏՅԱՆ

 

2022 թ. փետրվարի 10

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 15 փետրվարի 2022 թվական:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
08.02.2022
N 21-Ն
Որոշում