Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 փետրվարի 2022 թվականի թիվ 28-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ 173-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովել քրաուդֆանդինգի հարթակում գործարքների սահուն և անընդհատ իրականացման և հաստատման ընթացակարգերը և նվազեցնել քրաուդֆանդինգի հարթակի գործունեության հետ կապված գործառնական ռիսկերը` սահմանելով քրաուդֆանդինգի հարթակի համար տեղեկատվական անվտանգության նվազագույն պահանջներ,

i

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 111-րդ հոդվածի 2-րդ մասը,

i

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հուլիսի 9-ի ««Տեղեկատվական անվտանգության ապահովման նվազագույն պահանջների սահմանման վերաբերյալ կարգը» հաստատելու մասին» թիվ 173-Ն որոշման մեջ (այսուհետ` Որոշում) և որոշմամբ հաստատված «Տեղեկատվական անվտանգության ապահովման նվազագույն պահանջների սահմանման վերաբերյալ կարգում» (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

i

1) Որոշման 2-րդ կետում «և լեվերիջով գործարքների, այդ թվում` ֆորեքս գործարքների հետ կապված ներդրումային և ոչ հիմնական ծառայություններ մատուցող անձինք» բառերը փոխարինել «, լեվերիջով գործարքների, այդ թվում` ֆորեքս գործարքների հետ կապված ներդրումային և ոչ հիմնական ծառայություններ մատուցող անձինք և քրաուդֆանդինգի հարթակի օպերատորները» բառերով:

2) Կարգի 4-րդ կետում.

i

ա. 4-րդ ենթակետը «է» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը» պարբերությամբ.

«ը. Քրաուդֆանդինգի հարթակի օպերատորները:»,

բ. 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-րդ ենթակետ.

«4.1) Քրաուդֆանդինգի հարթակի օպերատոր` ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 8-ի թիվ 113-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» Կանոնակարգ 4/07-ում և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի մայիսի 25-ի թիվ 80-Ն որոշմամբ հաստատված «Կարգավորվող շուկայի օպերատորի լրացուցիչ գործունեության տեսակները» կանոնակարգ 5/11-ում կիրառվող նշանակության:»:

i

3) Կարգի 20.1-րդ կետը «Բանկերի» բառից հետո լրացնել «և քրաուդֆանդինգի հարթակի օպերատորների» բառերով:

i

4) Կարգի 20.2-րդ կետում «բանկերը» բառը փոխարինել «սույն կարգի 20.1-րդ կետով սահմանված կազմակերպությունները» բառերով:

i

5) Կարգի 20.3-րդ կետի 3-րդ ենթակետում «բանկին» բառը փոխարինել «սույն կարգի 20.1-րդ կետով սահմանված կազմակերպությանը» բառերով:

i

6) Կարգի 20.6-րդ կետում «Բանկերը» բառը փոխարինել «Սույն կարգի 20.1-րդ կետով սահմանված կազմակերպությունները» բառերով:

i

7) Կարգի 20.7-րդ կետում «բանկի» բառը փոխարինել «սույն կարգի 20.1-րդ կետով սահմանված կազմակերպության», իսկ «բանկը» բառը` «սույն կարգի 20.1-րդ կետով սահմանված կազմակերպությունը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ              Մ. ԳԱԼՍՏՅԱՆ

 

2022 թ. փետրվարի 10

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 15 փետրվարի 2022 թվական:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
08.02.2022
N 28-Ն
Որոշում