Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1658-Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 փետրվարի 2022 թվականի N 194-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1658-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը և 34-րդ հոդվածի 1-ին մասը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1658-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման վերնագրից և որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետից հանել «անհատական» բառը.

2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

i

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. փետրվարի 17

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2022 թ. փետրվարի 17-ի

N 194-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թ. դեկտեմբերի 20-ի

N 1658-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ (աշխատանքային խմբի ղեկավար)

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վարչական վերահսկողության վարչության պետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության ինտեգրված սոցիալական ծառայությունների բաժնի պետ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի պետ

ՀՀ արդարադատության նախարարության «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի շինարարատեխնիկական և անշարժ գույքի գնահատման փորձաքննությունների բաժնի պետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության պետի տեղակալ

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ

ՀՀ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ

ՀՀ Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի պետ

Սպիտակի համայնքի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ)

Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)

Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի համայնքի անշարժ գույքի կառավարման բաժնի պետի տեղակալ (համաձայնությամբ)

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության խորհրդական

Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյան (համաձայնությամբ)

«Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

«Ուղղակի ժողովրդավարություն» ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.02.2022
N 194-Ա
Որոշում