Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 760-Ա ՈՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 փետրվարի 2022 թվականի N 203-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 760-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու, աշխատանքային խումբ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N 861-Ա ու 2008 թվականի հունիսի 5-ի N 312-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 760-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման վերնագրից, 1-ին կետի 1-ին ենթակետից, 3-րդ կետի 1-ին ենթակետից և N 2 հավելվածի 21-րդ կետի 5-րդ ենթակետից հանել «անհատական» բառը.

i

2) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

i

3) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. փետրվարի 22

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2022 թ. փետրվարի 22-ի

N 203-Ա որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2015 թ. օգոստոսի 18-ի

N 760-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ

 

Համբարձում Մաթևոսյան - Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ (խորհրդի նախագահ)

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ (խորհրդի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգության քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պետ»:

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2022 թ. փետրվարի 22-ի

N 203-Ա որոշման

 

«Հավելված N 3

ՀՀ վարչապետի

2015 թ. օգոստոսի 18-ի

N 760-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ (աշխատանքային խմբի ղեկավար)

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի գրասենյակի ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

«Ամքոր Հայաստան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

«Հույս և օգնություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

«Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

«Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

«Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի ներկայացուցիչ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ (աշխատանքային խմբի քարտուղար)»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
22.02.2022
N 203-Ա
Որոշում