Սեղմել Esc փակելու համար:
«ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ...

 

 

050.0286.061211

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»        12            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05011511

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հոկտեմբերի 2011 թվականի թիվ 286-Ն

 

«ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 17/03-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի ԹԻՎ 333-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

35) «Ընդհանուր ՀՀ տարածքում» տողում լրացվում է սույն աղյուսակի` «Ընդամենը միջմասնաճյուղային», «Ընդամենը ՀՀ բանկերի միջոցով», «Ընդամենը ՀՀ տարածքում գործող այլ վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով» տողերի հանրագումարը:

36) «3. ՀՀ տարածքում կատարված փոխանցումներ» աղյուսակում չեն ընդգրկվում վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից ստացված միջոցների վերաբերյալ տվյալները:

37) Թիվ 10 հաշվետվության մեջ չեն ընդգրկվում կազմակերպության մի հաշվից մեկ այլ հաշվի վրա կատարված սեփական փոխանցումները:

38) Այն դեպքում երբ Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված փոխանցումները իրականացվել են միջազգային դրամական փոխանցումների համակարգերով, ապա այդ փոխանցումները տարանջատվում և լրացվում են «3. ՀՀ տարածքում կատարված փոխանցումներ» աղյուսակում` լրացման կարգի համաձայն:

39) Փոխանցված և ստացված արտարժութային միջոցների վերաբերյալ տվյալները թիվ 10 հաշվետվության մեջ լրացվում են Հայաստանի Հանրապետության դրամով` հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ տվյալ արժույթի համար Կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքով:

(25-րդ կետը փոփ. 22.03.2022 թիվ 50-Ն որոշում)

i

26. Թիվ 13 «Հաշվետվություն դրամական միջոցների փոխանցումների վերաբերյալ» հաշվետվությունը բաղկացած է երկու էջից, որի առաջին էջով ներկայացվում է հաշվետու ամսվա ընթացքում վճարահաշվարկային կազմակերպության միջոցով արտերկրից ստացված և(կամ) արտերկիր փոխանցված դրամական միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը, իսկ երկրորդ էջով հաշվետու ամսվա ընթացքում հաշվետու կազմակերպության միջոցով կատարված ներքին փոխանցումների վերաբերյալ տեղեկատվությունը: Սույն հաշվետվության մեջ չեն ներառվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Էլեկտրոնային վճարումների համակարգով կատարված փոխանցումները: Սույն հաշվետվության իմաստով, որպես ներքին փոխանցումներ են դիտարկվում Հայաստանի Հանրապետության տարածքում և(կամ) Արցախում, ինչպես նաև նրանց միջև առանց բանկային հաշվի բացման դրամական փոխանցումների իրականացման արտասահմանյան և հայաստանյան վճարահաշվարկային համակարգով (այսուհետ` արագ փոխանցումների համակարգ) կատարված փոխանցումները, որոնց նախաձեռնողի սպասարկումը կատարել է հաշվետու կազմակերպությունը: Սույն հաշվետվության իմաստով հաճախորդ կարող է հանդիսանալ հաշվետու կազմակերպությանը դիմած ցանկացած սուբյեկտ:

Հաշվետվության «1. Դրամական (փողային) փոխանցում իրականացնող կազմակերպության միջոցով արտերկրից մուտք եղած և դեպի արտերկիր փոխանցված գումարների վերաբերյալ» մասը լրացվում է հետևյալ կերպ.

1) «Փոխանցողի/ստացողի դասակարգում» սյունակում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության և(կամ) Արցախի տարածքում գումարի փոխանցումը նախաձեռնող և(կամ) գումարը ստացող կողմը: Որտեղ ըստ առանձին համակարգերի լրացվում է.

ա. «ոչ-բանկ ֆինանսական կազմակերպություն», երբ փոխանցվել կամ ստացվել են Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ոչ բանկ ֆինանսական կազմակերպություն հանդիսացող հաճախորդների կողմից նախաձեռնված կամ վերջիններիս ուղղված միջազգային փոխանցումներ,

բ. «ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ», երբ ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող իրավաբանական անձանց կողմից նախաձեռնվել են փոխանցումներ և(կամ) իրականացվել վերջիններիս ուղղված միջազգային ստացումներ,

գ. «անհատ ձեռնարկատեր», երբ կատարվել են անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձանց կողմից նախաձեռնված փոխանցումներ և(կամ) վերջիններիս ուղղված միջազգային ստացումներ,

դ. «ֆիզիկական անձ», երբ կատարվել են ֆիզիկական անձանց կողմից նախաձեռնված և(կամ) վերջիններիս ուղղված միջազգային փոխանցումներ,

ե. «օտարերկրյա իրավաբանական անձ», երբ ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց կողմից նախաձեռնվել են փոխանցումներ և(կամ) իրականացվել վերջիններիս ուղղված միջազգային ստացումներ,

զ. «օտարերկրյա ֆինանսական կազմակերպություն», երբ փոխանցվել կամ ստացվել են Կենտրոնական բանկի կողմից չլիցենզավորված ՀՀ ոչ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություն հանդիսացող հաճախորդների կողմից նախաձեռնված կամ վերջիններիս ուղղված միջազգային փոխանցումներ,

2) «ՀՀ ուղարկված/ստացված» սյունակում լրացվում է «ուղարկված» կամ «ստացված» արտահայտությունը, որտեղ նշվում է.

ա. «ուղարկված», եթե իրականացվել են Հայաստանի Հանրապետությունից և(կամ) Արցախից դեպի արտասահման կատարված փոխանցումներ: Այս դեպքում բացառություն են կազմում

ա1. այն փոխանցումները, երբ հաշվետու կազմակերպությունը ներկայացնում է իր սեփական փոխանցման հանձնարարականը կատարման մեկ այլ ՀՀ ռեզիդենտ բանկին կամ վճարահաշվարկային կազմակերպությանը, ապա վերջինիս վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող համապատասխան հաշվետվությունների շրջանակներում ներկայացվում է միայն փոխանցման հանձնարարականը ստացած և կատարած բանկը կամ վճարահաշվարկային կազմակերպությունը:

ա2. այն փոխանցումները, որոնց դեպքում և՛ վճարողը, և՛ շահառուն, կամ և՛ վճարողի, և՛ շահառուի հաշիվները գտնվում են Հայաստանի Հանրապետության և(կամ) Արցախի տարածքում, իսկ վճարումները կատարվում են դրամական փոխանցումների համակարգերով:

բ. «ստացված», եթե տեղի է ունեցել արտերկրից դեպի Հայաստանի Հանրապետություն և(կամ) Արցախ կատարված փոխանցումների ստացում: Այստեղ բացառություն են կազմում այն փոխանցումները, որոնց դեպքում և՛ վճարողը և՛ շահառուն գտնվում են Հայաստանի Հանրապետության և (կամ) Արցախի տարածքում, իսկ վճարումները կատարվում են արագ փոխանցումների համակարգերով:

3) «ՀՀ-ում ուղարկվել/ստացվել է անկանխիկ կամ կանխիկ միջոցներով» սյունակում լրացվում է «հաշվառման հաշվով» կամ «կանխիկ միջոցներով» արտահայտությունը` որտեղ նշվում է.

ա. «հաշվառման հաշվով», եթե հաշվետու կազմակերպության կողմից սպասարկված հաճախորդի կողմից միջոցների փոխանցումն անմիջապես նախաձեռնվել է հաճախորդի` հաշվետու կազմակերպության կողմից թողարկված էլեկտրոնային փողի հաշվառման հաշվից և(կամ) հաճախորդի անունով ստացված միջոցների փոխանցումը նախաձեռնող կողմի հանձնարարականի հիման վրա անմիջապես մուտքագրվել են ստացողի` հաշվետու կազմակերպության կողմից թողարկված էլեկտրոնային փողի հաշվառման հաշվին: Այն պարագայում, երբ կազմակերպությունը չի հանդիսանում էլեկտրոնային փողի թողարկող, ապա այդ դաշտի տվյալները նրա կողմից լրացման ենթակա չեն:

բ. «կանխիկ միջոցներով», եթե հաշվետու կազմակերպության կողմից սպասարկված հաճախորդի կողմից միջոցների փոխանցումը նախաձեռնվել է կանխիկ միջոցներով և(կամ) հաճախորդի անունով ստացված միջոցների փոխանցումը նախաձեռնող կողմի հանձնարարականի հիման վրա ստացողին վճարվել են կանխիկ գումարով և(կամ) ստացման պահին ստացողի հանձնարարությամբ մուտքագրվել են վերջինիս բանկային (հաշվառման) հաշվի վրա:

Եթե հաճախորդի անունով ստացված գումարը հաշվետու ամսում չի մուտքագրվել հաճախորդի հաշվառման հաշվին և(կամ) չի վճարվել վերջինիս կանխիկով (հաճախորդի տվյալների ճշգրտման, կազմակերպություն հաճախորդի չայցելելու կամ այլ պատճառով), ապա այդ գումարը չպետք է ներառել ընթացիկ ամսվա հաշվետվության մեջ, այլ պետք է ներառել այն ժամանակահատվածի հաշվետվության մեջ, երբ իրականացվում է դրամական միջոցների փաստացի մուտքը հաճախորդի կողմից նշված հաշվառման հաշվին և(կամ) կանխիկ վճարումը:

4) «Փոխանցման միջոց/համակարգ» սյունակում լրացվում է տվյալ փոխանցումը (ստացումը) իրականացնելու հետ կապված արագ փոխանցումների այն համակարգի անվանումը, որի միջոցով ստացվել և(կամ) փոխանցվել է գումարը: Եթե վճարահաշվարկային կազմակերպության կողմից արտասահմանյան փոխանցում կատարելու համար չի շահագործվում որևէ արագ փոխանցումների համակարգ, այդ փոխանցումները իրականացվում են վերջինիս օտարերկրյա բանկային հաշիվներով և(կամ) ՀՀ ռեզիդենտ բանկերում ունեցած բանկային հաշիվներով, օգտագործելով որևէ տեխնիկածրագրային միջոց, ապա այդ փոխանցումները դասակարգվում և նշվում են որպես «Փոխանցումներ այլ միջոցներով` կազմակերպության օտարերկրյա բանկային հաշիվներով» կամ «Փոխանցումներ այլ միջոցներով` կազմակերպության ՀՀ ռեզիդենտ բանկում ունեցած բանկային հաշիվներով»: Այն պարագայում, երբ հաշվետու կազմակերպությունն ունի արտասահմանում գործող մասնաճյուղ(եր) և դրանց միջոցով իրականացնում է դեպի Հայաստան և Արցախ դրամական միջոցների փոխանցումներ, ապա ընտրվում է «Փոխանցումներ այլ միջոցներով` կազմակերպության արտասահմանյան մասնաճյուղերով» տարբերակը:

5) «Տեխնիկածրագրային միջավայր» սյունակում լրացվում է այն տեխնիկածրագրային միջավայրը, որը վճարահաշվարկային կազմակերպության կողմից օգտագործվում է «Փոխանցման միջոց/համակարգ» սյունակում նշված արագ փոխանցումների համակարգերով, ինչպես նաև «Փոխանցումներ այլ միջոցներով` կազմակերպության բանկային հաշիվներով» համապատասխան տողում նշված փոխանցումների/ստացումների իրականացման համար: Ընդ որում, կարող է նշվել «Ֆաքս», «Ինտերնետ միջավայր» կամ «Առանձնացված կապուղի, «Տելեքս» տարբերակներից որևէ մեկը:

6) «Ստացման/փոխանցման մարզ կամ տարածաշրջան» սյունակում, կախված գործարքի կատարման վայրից, համապատասխանաբար ընտրվում է գործարքի կատարման տարածաշրջանը:

7) «Փոխանցման (ստացման) երկրի կոդ» սյունակում լրացվում է Հայաստանի Հանրապետությունից և Արցախից բացի այն երկրի կոդը (ըստ ISO 3166-1 alpha-3 միջազգային ստանդարտի), որտեղից կատարվել է դեպի Հայաստանի Հանրապետություն և(կամ) Արցախ փոխանցումը(ստացումը) կամ այն երկրի կոդը, որտեղ պետք է կատարվի դեպի արտերկիր փոխանցված գումարի վճարումը:

8) «Փոխանցման նպատակ» սյունակում լրացվում է «առևտրային», «ոչ առևտրային», ընդ որում` սույն հաշվետվության իմաստով` ֆիզիկական անձանց համար ոչ առևտրային նպատակով իրականացվող փոխանցումներ են համարվում.

ա. հաճախորդի անունով արտերկրից ստացված (արտերկիր փոխանցված) անհատույց ֆինանսական միջոցները, որոնց նպատակը ընթացիկ կարիքների բավարարումն է, մասնավորապես` ընթացիկ ֆինանսական օգնությունը և նվիրատվությունները (բացառությամբ` անշարժ գույքի ձեռքբերման, անշարժ գույքի վաճառքից ստացված միջոցների, ներդրումների և շինարարական աշխատանքների իրականացման համար ստացված/փոխանցված ֆինանսական օգնությունը), նպաստները, թոշակները և այլ նմանատիպ միջոցները,

բ. աշխատանքի դիմաց ստացված (վճարված) աշխատավարձը, երբ շահառուն աշխատել է արտերկրում տեղակայված կազմակերպությունում և աշխատավարձը ստանում է` գտնվելով արդեն իր երկրում,

գ. երբ շահառուն աշխատում է Հայաստանի Հանրապետությունում և(կամ) Արցախում տեղակայված այնպիսի կազմակերպությունում, որտեղ աշխատավարձը ստանում է արտերկրից աշխատավարձի ուղղակի փոխանցման միջոցով:

Անշարժ գույքի ձեռքբերման, անշարժ գույքի վաճառքից ստացված միջոցների, շինարարական աշխատանքների իրականացման համար կատարվող փոխանցումները, այդ թվում` նաև այդ նպատակներով տրամադրվող անհատույց ֆինանսական օգնությունը և նվիրատվությունները պետք է դիտել որպես առևտրային նպատակով իրականացվող փոխանցում:

Սույն հաշվետվության իմաստով` իրավաբանական անձանց համար ոչ առևտրային նպատակով իրականացվող փոխանցումներ են դրամաշնորհները, նվիրատվությունը և այլ անհատույց ստացված/փոխանցված միջոցները, որոնց մասին պետք է լինի հստակ նշում փոխանցման հանձնարարականում:

Եթե հաճախորդի կողմից փոխանցվող (ստացվող) գումարի նպատակը, ըստ նշված կանոնների չի դասակարգվում որպես «ոչ առևտրային», ապա այն նշվում է որպես «առևտրային» բնույթ ունեցող:

9) Սույն կետի 8-րդ ենթակետով սահմանվող «Փոխանցման նպատակ» դաշտի լրացման համար, եթե սպասարկված փոխանցումներում առկա են այնպիսի դեպքեր, որտեղ փոխանցման նպատակը հստակ նշված չէ և չկա համապատասխան տեղեկատվություն նշված փոխանցման նպատակը դասակարգելու համար, ապա վճարահաշվարկային կազմակերպությունը պետք է որպես կողմնորոշիչ ցուցանիշներ օգտագործի հետևյալը.

ա. Եթե ֆիզիկական անձը գումարը ստացել (փոխանցել) է իրավաբանական անձից (անձին), ապա նշված միջոցը պետք է դասակարգել որպես «առևտրային»,

բ. եթե ֆիզիկական անձը գումարը ստացել (փոխանցել) է արագ փոխանցման համակարգերով (անկախ գումարի չափից), ապա ստացումը (փոխանցումը) դասակարգվում է որպես ոչ առևտրային` եթե կազմակերպությունը չունի այլ տվյալներ, որը հանգեցնում է փոխանցման դասակարգման որպես «առևտրային»,

գ. եթե ֆիզիկական անձը գումարը ստացել (փոխանցել) է ֆիզիկական անձից (անձին) ոչ արագ փոխանցման համակարգերով, ապա այն պետք է դիտարկել որպես ոչ առևտրային նպատակով իրականացված ստացում և ընդգրկել «ոչ առևտրային» սյունակում միայն այն դեպքում, եթե փոխանցվող գումարի չափը չի գերազանցում 10 000 ԱՄՆ դոլարը կամ դրան համարժեք գումարը ներառյալ,

10) Եթե հաճախորդի կողմից փոխանցվող/ստացվող գումարի նպատակը, ըստ նշված կանոնների չի դասակարգվում որպես «ոչ առևտրային», ապա այն նշվում է որպես «առևտրային» բնույթ ունեցող:

11) «Գումարի մեծության դասակարգիչ (ԱՄՆ դոլարին համարժեք)» սյունակում լրացվում է յուրաքանչյուր փոխանցված/ստացված մեկ գումարի մեծությունից կախված միևնույն տողում խմբավորված գումարների դասակարգման բնութագրումը` ըստ «մինչև 100», «101-ից մինչև 250», «251-ից մինչև 500», «501-ից մինչև 1000», «1001-ից մինչև 2500», «2501-ից մինչև 5000», «5001-ից մինչև 10000», «10001-ից մինչև 25000», «25001-ից մինչև 50000», «50001-ից մինչև 100000», «100001-ից մինչև 250000», «250001-ից մինչև 500000», «500001-ից մինչև 1000000», «1000001-ից մինչև 2500000», «2500001-ից մինչև 5000000» և «5000001-ից ավել» տարբերակների:

12) «Փոխանցման/ստացման գումարը և արժույթի ISO կոդը» սյունակի համապատասխան ենթասյուներում լրացվում է փոխանցման կատարման կամ վճարման համար ստացված գումարը և վերջինիս ԻՍՕ (ISO) ստանդարտին համապատասխան արժույթի կոդը:

13) «Գումարն արտահայտված ԱՄՆ դոլարով» սյունակում լրացվում է փոխանցման կատարման և(կամ) վճարման համար ստացված գումարն արտահայտված ԱՄՆ դոլարով` հաշվարկված տվյալ օրվա դրությամբ` արժույթ/ԱՄՆ դոլար Կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով, ընդ որում` տվյալները լրացնել ստորակետից հետո առնվազն երկու նիշի ճշտությամբ: Այն պարագայում, եթե գործարքի արժույթի փոխարժեքը չի հրապարակվում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից, ապա պետք է այդ արժույթը արտահայտել նախ ԱՄՆ դոլարով (գործարքի կատարման օրվա դրությամբ այն փոխարժեքով, որը հրապարակել է արժույթը թողարկող Կենտրոնական/Ազգային բանկը), ապա ստացված արժեքը ՀՀ դրամով` ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար Կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով, ընդ որում` տվյալները լրացնել ստորակետից հետո առնվազն երկու նիշի ճշտությամբ:

14) «Գումարն արտահայտված ՀՀ դրամով» սյունակում լրացվում է փոխանցման կատարման կամ վճարման համար ստացված գումարը արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով, հաշվարկված գործարքի կատարման օրվա դրությամբ` արժույթ/ՀՀ դրամ Կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով: Այն պարագայում, եթե գործարքի արժույթի փոխարժեքը չի հրապարակվում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից, ապա պետք է այդ արժույթը արտահայտել նախ ԱՄՆ դոլարով (գործարքի կատարման օրվա դրությամբ այն փոխարժեքով, որը հրապարակել է արժույթը թողարկող Կենտրոնական/Ազգային բանկը), ապա ստացված արժեքը ՀՀ դրամով` ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար Կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:

15) «Քանակ» սյունակում լրացվում է 1-11-րդ սյունակներում նշված նույն բնութագրիչներն ունեցող փոխանցումների/ստացումների քանակը:

(26-րդ կետը փոփ. 17.08.2021 թիվ 119-Ն որոշում)

i

26.1. Հաշվետվության երկրորդ էջում` «2. Դրամական (փողային) փոխանցում իրականացնող կազմակերպության միջոցով կատարված ներքին փոխանցումների վերաբերյալ», ներկայացվում է արագ փոխանցումների համակարգերով կատարված այն փոխանցումների վերաբերյալ տեղեկատվությունը, որոնց նախաձեռնող հաճախորդի սպասարկումը կատարել է հաշվետու կազմակերպությունը: Հաշվետվության մեջ ներկայացվող տեղեկատվությունը լրացվում է հետևյալ կերպ.

1) «Փոխանցողի դասակարգում» սյունակում ներկայացվում է ներքին փոխանցում նախաձեռնած կողմը, որը լրացվում է ըստ նշված դասակարգման`

ա. «ֆիզիկական անձ», երբ ներքին փոխանցումը նախաձեռնել է ֆիզիկական անձը,

բ. «անհատ ձեռնարկատեր», երբ ներքին փոխանցումը նախաձեռնել է անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձը,

2) «Ստացողի դասակարգում» սյունակում ներկայացվում է ներքին փոխանցման ստացող կողմը, որը լրացվում է ըստ նշված դասակարգման`

ա. «ֆիզիկական անձ», երբ ներքին փոխանցման շահառուն ֆիզիկական անձ է,

բ. «անհատ ձեռնարկատեր», երբ ներքին փոխանցման շահառուն անհատ ձեռնարկատեր է,

3) «Փոխանցվել է անկանխիկ կամ կանխիկ միջոցներով» սյունակում լրացվում է «հաշվառման հաշվով» կամ «կանխիկ միջոցներով» արտահայտությունը` որտեղ ընտրվում է.

ա. «հաշվառման հաշվով», եթե հաշվետու կազմակերպության կողմից սպասարկված հաճախորդի կողմից արագ փոխանցման համակարգով միջոցների փոխանցումն անմիջապես նախաձեռնվել է հաճախորդի` հաշվետու կազմակերպության կողմից թողարկված էլեկտրոնային փողի հաշվառման հաշվից: Այն պարագայում, երբ հաշվետու կազմակերպությունը չի հանդիսանում էլեկտրոնային փողի թողարկող, ապա այս դաշտի տվյալները նրա կողմից լրացման ենթակա չեն:

բ. «կանխիկ միջոցներով», եթե հաշվետու կազմակերպության կողմից սպասարկված հաճախորդի կողմից արագ փոխանցման համակարգով փոխանցումը նախաձեռնվել է կանխիկ միջոցներով:

4) «Փոխանցման միջոց/համակարգ» սյունակում լրացվում է այն արագ փոխանցումների համակարգի անվանումը, որի միջոցով իրականացվել է փոխանցումը:

5) «Տեխնիկածրագրային միջավայր» սյունակում լրացվում է այն տեխնիկածրագրային միջավայրը, որը հաշվետու կազմակերպության կողմից օգտագործվում է «Փոխանցման միջոց/համակարգ» սյունակում նշված տարբերակով, փոխանցումների կատարման համար` համապատասխանաբար ընտրելով «Ֆաքս», «Ինտերնետ միջավայր», «Առանձնացված կապուղի» կամ «Տելեքս» տարբերակներից որևէ մեկը:

6) «Փոխանցման վայր» սյունակում, կախված փոխանցման նախաձեռնման վայրից, ընտրվում է համապատասխան մարզը (տարածաշրջանը): Եթե փոխանցումը իրականացվել է անկանխիկ միջոցներով, ապա նշվում է հաշվետու կազմակերպության գլխամասի գտնվելու մարզը (տարածաշրջանը):

7) «Ստացման վայր» սյունակում, կախված դրամական փոխանցման ստացման վայրից, ընտրվում է համապատասխան մարզը (տարածաշրջանը): Եթե վճարողի կողմից չի հստակեցվել ներքին փոխանցման ստացման վայրը և դրամական փոխանցումը փոխանցողի նախաձեռնությամբ ստացողին չի տրամադրվելու անկանխիկ միջոցներով, ապա ընտրվում է «անհասցե փոխանցում» տարբերակը: Եթե դրամական փոխանցումը փոխանցողի նախաձեռնությամբ ստացողին է տրամադրվել անկանխիկ միջոցներով, ապա նշվում է փոխանցման ստացողին սպասարկող ֆինանսական կազմակերպության գլխամասի գտնվելու մարզը (տարածաշրջանը):

8) «Փոխանցման նպատակ» սյունակում լրացվում է «առևտրային» կամ «ոչ առևտրային» տարբերակներից որևէ մեկը:

Սույն հաշվետվության իմաստով` ֆիզիկական անձանց համար ոչ առևտրային նպատակով իրականացվող փոխանցումներ են համարվում հաճախորդի անունով ստացված անհատույց ֆինանսական միջոցները, որոնց նպատակը ընթացիկ կարիքների բավարարումն է, մասնավորապես` ընթացիկ ֆինանսական օգնությունը և նվիրատվությունները (բացառությամբ` անշարժ գույքի ձեռքբերման, անշարժ գույքի վաճառքից ստացված միջոցների, ներդրումների և շինարարական աշխատանքների իրականացման համար ստացված/փոխանցված ֆինանսական օգնությունը), նպաստները, թոշակները և այլ նմանատիպ միջոցները:

Անշարժ գույքի ձեռքբերման, անշարժ գույքի վաճառքից ստացված միջոցների, շինարարական աշխատանքների իրականացման համար կատարվող փոխանցումները, այդ թվում` նաև այդ նպատակներով տրամադրվող անհատույց ֆինանսական օգնությունը և նվիրատվությունները չպետք է դիտել որպես ոչ առևտրային նպատակով իրականացվող փոխանցում` դիտարկելով որպես «առևտրային»:

Եթե կազմակերպությունը չունի այլ տվյալներ, որը հանգեցնում է փոխանցման դասակարգման որպես «առևտրային» կամ փոխանցվող գումարի չափը գերազանցում է 10 000 ԱՄՆ դոլարը կամ դրան համարժեք գումարը ներառյալ, ապա փոխանցումը պետք է դասակարգել, որպես «ոչ առևտրային»:

9) Սույն հաշվետվության իմաստով` իրավաբանական անձանց համար ոչ առևտրային նպատակով իրականացվող փոխանցումներ են դրամաշնորհները, նվիրատվությունը և այլ անհատույց փոխանցված միջոցները: Եթե հաճախորդի կողմից փոխանցվող գումարի նպատակը, ըստ նշված կանոնների չի դասակարգվում որպես «ոչ առևտրային», ապա այն նշվում է որպես «առևտրային» բնույթ ունեցող:

10) «Գումարի մեծության դասակարգիչ (ԱՄՆ դոլարին համարժեք)» սյունակում լրացվում է յուրաքանչյուր փոխանցված մեկ գումարի մեծությունից կախված միևնույն տողում խմբավորված գումարների դասակարգման բնութագրումը` ըստ «մինչև 100», «101-ից մինչև 250», «251-ից մինչև 500», «501-ից մինչև 1000», «1001-ից մինչև 2500», «2501-ից մինչև 5000», «5001-ից մինչև 10000», «10001-ից մինչև 25000», «25001-ից մինչև 50000» «50001-ից մինչև 100000», «100001-ից մինչև 250000», «250001-ից մինչև 500000», «500001-ից մինչև 1000000», «1000001-ից մինչև 2500000», «2500001-ից մինչև 5000000» և «5000001-ից ավել» տարբերակների:

11) «Փոխանցման գումար և արժույթի կոդ» սյունակի համապատասխան ենթասյուներում լրացվում է փոխանցման համար ստացված գումարը և վերջինիս ԻՍՕ (ISO) 4217 ստանդարտի համապատասխան արժույթի կոդը:

12) «Գումարն արտահայտված ԱՄՆ դոլարով» սյունակում լրացվում է փոխանցման գումարն արտահայտված ԱՄՆ դոլարով, հաշվարկված տվյալ օրվա դրությամբ` արժույթ/ԱՄՆ դոլար Կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով, ընդ որում` տվյալները պետք է լրացնել ստորակետից հետո առնվազն երկու նիշի ճշտությամբ: Այն պարագայում, եթե գործարքի արժույթի փոխարժեքը չի հրապարակվում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից, ապա պետք է այդ արժույթը արտահայտել նախ ԱՄՆ դոլարով (գործարքի կատարման օրվա դրությամբ այն փոխարժեքով, որը հրապարակել է արժույթը թողարկող Կենտրոնական/Ազգային բանկը), ապա ստացված արժեքը ՀՀ դրամով` ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար Կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:

13) «Գումարն արտահայտված ՀՀ դրամով» սյունակում լրացվում է փոխանցման գումարն արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով, հաշվարկված գործարքի կատարման օրվա դրությամբ` արժույթ/ՀՀ դրամ Կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով: Այն պարագայում, եթե գործարքի արժույթի փոխարժեքը չի հրապարակվում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից, ապա պետք է այդ արժույթը արտահայտել նախ ԱՄՆ դոլարով (գործարքի կատարման օրվա դրությամբ այն փոխարժեքով, որը հրապարակել է արժույթը թողարկող Կենտրոնական/Ազգային բանկը), ապա ստացված արժեքը ՀՀ դրամով` ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար Կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:

14) «Քանակ» սյունակում լրացվում է 1-11 սյունակներում նշված նույն բնութագրիչներն ունեցող փոխանցված դրամական միջոցների քանակը:

(26.1-ին կետ լրաց. 17.08.2021 թիվ 119-Ն որոշում)

26.2. Թիվ 16 «Ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ» հաշվետվությունը ցույց է տալիս հաշվետու ամսվա ընթացքում, ըստ յուրաքանչյուր օրացուցային օրվա, վճարահաշվարկային կազմակերպության` Կանոնակարգ 17/02-ով սահմանված ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը: Թիվ 16 հաշվետվությունը լրացվում է համաձայն սույն կարգի Հավելված 11-ի, հետևյալ կերպ.

1) «Ամսաթվի օրեր» դաշտում, ըստ տողերի, լրացվում են հաշվետու ամսվա բոլոր օրացուցային օրերը.

2) «ընդամենը ֆինանսական պարտավորություններ»` լրացվում է տվյալ օրվա դրությամբ վճարահաշվարկային կազմակերպության կողմից հաճախորդներից ներգրավված, սակայն շահառուներին կամ վճարման շղթայում ներգրավված այլ մասնագիտացված միջնորդներին (բանկ կամ վճարահաշվարկային կազմակերպություն) դեռևս չվճարված դրամական միջոցները, ինչպես նաև թողարկված էլեկտրոնային փողի դիմաց ներգրավված դրամական միջոցները.

3) «վճարային հաշվի մնացորդ»` լրացվում է դրամական միջոցների արժեքը, որը պահվում է վճարահաշվարկային կազմակերպության` Կանոնակարգ 17/02-ով սահմանված հատուկ բանկային հաշվին` ֆինանսական պարտավորությունների ստացման օրվան հաջորդող աշխատանքային օրվանից հետո.

4) «ֆինանսական պարտավորություններ, որոնց համար առկա է ապահովագրություն»` ցույց է տալիս հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրվան նախորդող օրվա դրությամբ ձևավորված ֆինանսական պարտավորությունների և տվյալ օրվա դրությամբ վճարային հաշվի փաստացի մնացորդի տարբերության չափով ապահովագրված գումարի վերաբերյալ տեղեկատվությունը հետևյալ կերպ.

ա. «ապահովագրական գումար»` նախորդող օրվա դրությամբ ձևավորված ֆինանսական պարտավորությունների և վճարային հաշվի փաստացի մնացորդի տարբերության չափով ապահովագրված գումարի չափն է,

բ. «ապահովագրական ընկերության անվանում»` նշվում է ապահովագրություն իրականացրած ընկերության անվանումը: Այն պարագայում, երբ ֆինանսական պարտավորությունների և վճարային հաշվի փաստացի մնացորդի տարբերության չափով գումարն ապահովագրված է մեկից ավելի ապահովագրական ընկերություն միջոցով, ապա «Ապահովագրական գումար» դաշտում լրացում է բոլոր ապահովագրական ընկերություններով ապահովագրված գումարների հանրագումարը, իսկ «Ապահովագրական ընկերության անվանում» դաշտում այդ ընկերությունների անվանումները` տրոհված ստորակետով,

գ. «ընկերության վարկանիշը»` եթե ապահովագրությունը ոչ ռեզիդենտ ապահովագրական ընկերության միջոցով է իրականացվել, ապա լրացվում է միջազգային վարկանշող կազմակերպություններից առնվազն մեկի կողմից վերջինիս տրված վարկանիշը: Մեկից ավելի ոչ ռեզիդենտ ապահովագրական ընկերությունների առկայության պարագայում` լրացվում է համապատասխանաբար դրանց վարկանիշները` տրոհված ստորակետով.

5) «ֆինանսական պարտավորություններ, որոնց համար առկա է երաշխավորություն»` ցույց է տալիս հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրվան նախորդող օրվա դրությամբ ձևավորված ֆինանսական պարտավորությունների և տվյալ օրվա դրությամբ վճարային հաշվի փաստացի մնացորդի տարբերության չափով երաշխավորված գումարի վերաբերյալ տեղեկատվությունը հետևյալ կերպ.

ա. «երաշխավորված գումար»` նախորդող օրվա դրությամբ ձևավորված ֆինանսական պարտավորությունների և վճարային հաշվի փաստացի մնացորդի տարբերության չափով երաշխավորված գումարի չափն է,

բ. «երաշխավոր կազմակերպության անվանում»` նշվում է երաշխիք տված բանկի կամ վարկային կազմակերպության անվանումը: Այն պարագայում, երբ ֆինանսական պարտավորությունների և վճարային հաշվի փաստացի մնացորդի տարբերության չափով գումարը երաշխավորված է մեկից ավելի կազմակերպության միջոցով, ապա «երաշխավորված գումար» դաշտում լրացում է բոլոր երաշխավոր կազմակերպությունների միջոցով երաշխավորված գումարների հանրագումարը, իսկ «երաշխավոր կազմակերպության անվանում» դաշտում այդ կազմակերպությունների անվանումները` տրոհված ստորակետով.

գ. «ընկերության վարկանիշը»` եթե երաշխավորությունը ոչ ռեզիդենտ բանկի կամ վարկային կազմակերպության միջոցով է իրականացվել, ապա լրացվում է միջազգային վարկանշող կազմակերպություններից առնվազն մեկի կողմից վերջինիս տրված վարկանիշը: Մեկից ավելի ոչ ռեզիդենտ բանկի կամ վարկային կազմակերպության առկայության պարագայում` լրացվում են համապատասխանաբար դրանց վարկանիշները` տրոհված ստորակետով:

(26.2-րդ կետ լրաց. 17.08.2021 թիվ 119-Ն որոշում)

26.3 «Նախորդ ամսվա վերջին օրացուցային օրվա դրությամբ ֆինանսական պարտավորության չափը»` համապատասխանաբար լրացվում է հաշվետու ամսվան նախորդող ամսվա վերջին օրացուցային օրվա դրությամբ ներգրավված ֆինանսական պարտավորությունների չափը:

(26.3-րդ կետ լրաց. 17.08.2021 թիվ 119-Ն որոշում)

26.4. Ոչ աշխատանքային օրերին և գործառնական օրվա ավարտից հետո ներգրավված ֆինանսական պարտավորությունների դիմաց հաշվետու կազմակերպությունը պետք է վճարային հաշվի մնացորդի հաշվարկ իրականացնի և համապատասխան դրամական միջոցները կամ նախապես մուտքագրի վճարային հաշվին, կամ ավելացնի ապահովագրական/երաշխավորված գումարի չափը:

(26.4-րդ կետ լրաց. 17.08.2021 թիվ 119-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ VI
ՎՃԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՊՐՈՑԵՍԻՆԳ ԵՎ ՔԼԻՐԻՆԳ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

27. Թիվ 15 հաշվետվությունը` «Վճարային գործիքների քլիրինգ և պրոցեսինգ իրականացնող կազմակերպության կողմից մատուցված վճարային ծառայությունների և վճարային գործիքների վերաբերյալ» կազմվում է Հավելված 10-ի համաձայն, որտեղ նշվում են կազմակերպության պրոցեսինգային, քլիրինգային գործունեությունը բնութագրող տվյալներ, և լրացվում է հետևյալ կերպ.

1) «1.Պրոցեսինգային կենտրոնի հետ համագործակցող համակարգերը և սպասարկվող գործիքները» աղյուսակում բերվում են տեղեկություններ հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ` պրոցեսինգային կենտրոնի հետ համագործակցող համակարգերի, պրոցեսինգային կենտրոնի կողմից սպասարկվող գործիքների, ինչպես նաև համակարգերում իր կարգավիճակի, կամ ստացված սերտիֆիկացման տեսակների վերաբերյալ: Սույն աղյուսակը բաղկացած է չորս սյունակներից` «Համագործակցող վճարային համակարգի անվանումը», «Պրոցեսինգային կենտրոնի կողմից սպասարկվող գործիքի տեսակը», «Պրոցեսինգային կենտրոնի կարգավիճակը կամ սերտիֆիկացման տեսակները» և «Այլ»:

ա. «Համագործակցող վճարային համակարգի անվանումը» սյունակում առանձին տողերով բերվում են այն համակարգերի անվանումները, որոնց օպերատորի հետ համագործակցում է պրոցեսինգային կենտրոնը կամ այդ համակարգերում ունի որևէ կարգավիճակ: Ընդ որում, այս սյունակում նշվում են նաև վճարահաշվարկային կազմակերպությունների վերաբերյալ տվյալները:

բ. «Պրոցեսինգային կենտրոնի կողմից սպասարկվող գործիքի տեսակը» սյունակում առանձին տողերով բերվում են այն գործիքների տեսակները, որոնք սպասարկում է պրոցեսինգային կենտրոնը` համագործակցելով առաջին սյունակում նշված համակարգի օպերատորի հետ:

գ. «Պրոցեսինգային կենտրոնի կարգավիճակը կամ սերտիֆիկացման տեսակները» սյունակում նշվում են առաջին սյունակում բերված համակարգերում պրոցեսինգային կենտրոնի կարգավիճակի վերաբերյալ տվյալներ, ըստ նշված յուրաքանչյուր համակարգի, կամ պրոցեսինգային կենտրոնի կողմից անցած բոլոր սերտիֆիկացումները, որոնք անց են կացվել նշված համակարգերի կամ այլ կազմակերպությունների կողմից` ելնելով համակարգի պահանջներից:

դ. «Այլ» սյունակում նշվում են «Պրոցեսինգային կենտրոնի կարգավիճակը կամ սերտիֆիկացման տեսակները» սյունակի լրացման պահանջներից տարբերվող հիմունքներով, այդ համակարգի գործիքների սպասարկման իրավասության մասին: Ինչպես նաև նշվում է առաջին սյունակում նշված վճարահաշվարկային կազմակերպության հետ համագործակցության կարգավիճակը: Տվյալ սյունակում նշվում են նաև այն դեպքերը, երբ գործիքի սպասարկումը կատարվում է ոչ թե անմիջապես համակարգի օպերատորի, այլ այդ համակարգի անդամ հանդիսացող որևէ այլ կազմակերպության հետ կնքված պայմանագրի հիման վրա և այլն:

2) «2.Պրոցեսինգային կենտրոնում գրանցված սպասարկման կետերի դասակարգումը և սպասարկման միջոցները» աղյուսակում լրացվում են տվյալներ հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ պրոցեսինգային կենտրոնում գրանցված սպասարկման կետերի և դրանցում տեղադրված սարքավորումների քանակի վերաբերյալ, որոնք իրականացնում են հաճախորդների սպասարկում և ծառայությունների մատուցում: Եթե մեկ սպասարկման կետում տեղադրված են մեկից ավելի սարքավորումներ, ապա նշվում է դրանց քանակը: Որպես սպասարկման կետ դիտարկվում է տվյալ կազմակերպությունը, այլ ոչ թե վերջինիս ներսում տեղադրված սարքավորման տեղը (խանութի ներսում` տարբեր բաժիններում մի քանի ՊՈՍ-տերմինալների տեղադրման դեպքում տվյալ խանութը կդիտարկվի որպես մեկ միավոր /սպասարկման կետ/, այլ ոչ թե վերջինիս բաժինները: Միաժամանակ, եթե գործում է մեկ ընկերության խանութների ցանց տարբեր հասցեներում, ապա այդ խանութները չեն դիտարկվում որպես մեկ միավոր):

3) «2.Պրոցեսինգային կենտրոնում գրանցված սպասարկման կետերի դասակարգումը և սպասարկման միջոցները» աղյուսակը բաղկացած է հետևյալ հիմնական սյունակներից` «Անվանումը», «Գրանցված սպասարկման կետերի քանակը», «Քարտերի սպասարկման համար տեղադրված սարքերի քանակը», «Ինտերնետ միջավայրում գրանցված սպասարկման կետերի քանակը», «Այլ ավտոմատ ինքնասպասարկման սարքերի քանակը»:

4) «2.Պրոցեսինգային կենտրոնում գրանցված սպասարկման կետերի դասակարգումը և սպասարկման միջոցները» աղյուսակի «Անվանումը» սյունակում, ըստ նշված դասակարգման բերված են այն կազմակերպությունների խմբերը, որոնք համակարգում գրանցված են հաճախորդների վճարային գործիքների սպասարկում իրականացնելու համար, ըստ այս աղյուսակի սյունակներում նշված սպասարկման միջոցների: «Անվանումը» սյունակում նշված սպասարկման կետերի դասակարգումը իրականացվում է հաշվի առնելով Ազգային Վիճակագրական Ծառայության կողմից մշակված «Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգիչներով» (ՏԳՏԴ 2) սահմանված սկզբունքները: Ընդ որում`

ա. «Բանկի գլխամաս/մասնաճյուղ [1]» տողում նշվում են բանկերի գլխամասը և մասնաճյուղերը, որոնցում իրականացվում է վճարային գործիքների սպասարկում,

բ. «Վճարահաշվարկային կազմակերպության գլխամաս/մասնաճյուղ [2]» տողում նշվում են այն վճարահաշվարկային կազմակերպության գլխամասի և մասնաճյուղերի վերաբերյալ տվյալները, որոնցում իրականացվում է վճարային գործիքների սպասարկում,

գ. «Արտադրական կազմակերպություններ և մասնավոր գրասենյակներ [3]» տողում ներառված են արդյունաբերական գործարանները, շինարարական, վերամշակման, արտադրական այլ կազմակերպություններ ու մասնավոր գրասենյակներ, որոնց տարածքում տեղադրված սարքավորումների միջոցով իրականացվում է վճարային գործիքի սպասարկում: Այս տողում ընդգրկված են նաև գյուղատնտեսական և ձկնորսական կազմակերպությունները, որոնք իրականացնում են արտադրական` բայց ոչ առևտրային գործունեություն,

դ. «Պետական կառավարման մարմիններ [4]» տողում ներառված են պետական մարմինները (նախարարություններ, այլ գերատեսչություններ), տեղական ինքնակառավարման մարմինները (քաղաքապետարաններ և թաղապետարաններ), դատարանները, դեսպանատները, որոնցում իրականացվում է վճարային գործիքների սպասարկում,

ե. «Մաքսային և հարկային մարմիններ [5]» տողում նշվում են մաքսային և հարկային մարմինները, որոնցում իրականացվում է վճարային գործիքների սպասարկում,

զ. «Հյուրանոցներ/հանգստյան տներ [6]» տողում ներառված են հյուրանոցները, հանգստյան տները, ճամբարները և այլ հանգրվաններ որոնցում իրականացվում է վճարային գործիքների սպասարկում,

է. «Ռեստորան/հանրային սննդի կազմակերպում [7]» տողում ներառված են ռեստորանները, բարերը, արագ սննդի կազմակերպման կետերը, և այլ նմանատիպ կետերը որոնցում իրականացվում է վճարային գործիքների սպասարկում:

ը. «Մեծածախ և մանրածախ առևտրի կետեր/Տոնավաճառներ [8]» տողում ներառված են մեծածախ և մանրածախ (ավտոմեքենաների, մոտոցիկլետների, գյուղատնտեսական հումքի, կենդանիների, մետաղների, քիմիական նյութերի, դեղագործական ապրանքների, բնափայտի, արդյունաբերական սարքավորումների, կահույքի, կենցաղային ապրանքների, հագուստի, սննդամթերքի, ծխախոտի, այլ ապրանքների) առևտրով զբաղվող բոլոր կազմակերպությունները, որոնցում իրականացվում է վճարային գործիքների սպասարկում,

թ. «Լցակայան կամ տեխսպասարկում [9]» տողում ներառված են ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում իրականացնող կետերը, բենզալցակայանները և գազալցակայանները որտեղ իրականացվում է վճարային գործիքների սպասարկում,

ժ. «Սարքավորումների և այլ իրերի վարձույթ [10]» տողում ներառված են ցամաքային, օդային և ջրային տրանսպորտի ծառայություններ, մեքենաների և անձնական օգտագործման իրերի վարձույթի, հաշվողական տեխնիկայի հետ կապված ծառայություններ մատուցող, հետազոտություններ և մշակումներ իրականացնող և նմանատիպ ծառայություններ մատուցող կազմակերպությունները, որոնցում իրականացվում է վճարային գործիքների սպասարկում,

ժա. «Զբոսաշրջության ոլորտի ծառայություններ/ավիագործակալություն [11]» տողում ներառված են զբոսաշրջության ոլորտի ծառայություններ և ավիատոմսերի վաճառք իրականացնող գործակալությունները, որոնցում իրականացվում է վճարային գործիքների սպասարկում,

ժբ. «Սպասարկման այլ ծառայություններ [12]» տողում ներառված են հագուստների լվացում, քիմիական մաքրում, դաջվածքների ձևավորում իրականացնող սրահները, վարսավիրանոցներ, բաղնիքները և այլ անհատական ծառայություններ մատուցող կազմակերպությունները, որոնցում իրականացվում է վճարային գործիքների սպասարկում,

ժգ. «Կրթական հաստատություններ [13]» տողում ներառված են տարրական, միջնակարգ, նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ապահովող հաստատությունները, ինչպես նաև և այլ կրթական ծառայություններ մատուցող հաստատությունները, որոնցում իրականացվում է վճարային գործիքների սպասարկում,

ժդ. «Առողջապահական հաստատություններ [14]» տողում ներառված են հիվանդանոցները, ծննդատները, ատամնաբուժարանները, մարդու առողջության պահպանման համար նախատեսված այլ հաստատություններ: Այստեղ ներառված են նաև սոցիալական ծառայություններ, երեխաների խնամքի ծառայություններ մատուցող կազմակերպությունները, ինչպես նաև բարեգործական գործունեություն իրականացնող կազմակերպությունները որոնցում իրականացվում է վճարային գործիքների սպասարկում,

ժե. «Անշարժ գույքի հետ կապված գործառնություններ իրականացնող կազմակերպություններ [15]» տողում ներառված են բնակելի և ոչ բնակելի շինությունների, հողի առուվաճառքի/վարձակալության գործառնություններ իրականացնող կազմակերպությունները, որոնցում իրականացվում է վճարային գործիքների սպասարկում,

ժզ. «Իրավաբանական, նախագծային ծառայություններ մատուցող կազմակերպություններ [16]» տողում ներառված են իրավաբանական, տարբեր նախագծային ծառայություններ մատուցող կազմակերպությունները, նոտարական գրասենյակները և կադաստրերը, որտեղ իրականացվում է վճարային գործիքների սպասարկում,

ժէ. «Կինոթատրոն/թատրոն [17]» տողում ներառված են այն կինոթատրոնները, թատրոնները, որտեղ իրականացվում է վճարային գործիքների սպասարկում,

ժը. «Սպորտային համալիր [18]» տողում ներառված են առողջարարական մարմնամարզության հետ կապված գործունեություն իրականացնող կազմակերպությունները, (ներառյալ հանրային խաղերի կազմակերպումը) որոնցում իրականացվում է վճարային գործիքների սպասարկում,

ժթ. «Խաղասրահներ [19]» տողում ներառված են խաղատները, բուքմեյքերական և շահումով խաղեր կազմակերպող գրասենյակները և այլ նմանատիպ գրասենյակներ, որտեղ իրականացվում է վճարային գործիքների սպասարկում,

ի. «Տեղեկատվություն և կապ/Կոմունալ ծառայություններ [20]» տողում ներառված են այն մարմինները, որոնք ապահովում են` հոսանքի, ջրի, գազի, հեռահաղորդակցման կապի, բջջային կապի, ինտերնետ կապի ապահովման, հեռուստառադիոկապի և այլ նմանատիպ ծառայություններ, որոնց մոտ տեղադրված սարքավորումներով իրականացվում է վճարային գործիքների սպասարկում,

իա. «Ապահովագրական ծառայություններ մատուցող կազմակերպություններ [21]» տողում ներառված են կյանքի, կենսաթոշակային, ունեցվածքի, դրամական միջոցների ապահովագրության, վերաապահովագրության ծառայություններ մատուցող պետական և մասնավոր կազմակերպությունները: Եթե առևտրային բանկը կամ աղյուսակի մյուս տողերում խմբավորված կազմակերպությունները մատուցում է նաև ապահովագրական ծառայություններ, ապա վերջինիս վերաբերյալ տվյալները այս տողում չեն ընդգրկվում,

իբ. «Հասարակական վայրերում [22] կամ փողոցում» տողում կարող են նշվել բնակելի շենքերի տարածքում, փողոցում, ինչպես նաև հասարակական վայրերում (այգիներ, հուշակոթողներ, ճարտարապետական համալիրներ և այլն) տեղադրված սարքավորումները, որոնք անշարժ ամրացված են և ենթակա չեն ցանկացած պահի (նաև օրվա ընթացքում) տեղաշարժման,

իգ. «Այլ (որոնց դասակարգումը նշված չէ)» տողում ընդգրկվում են այն կազմակերպությունների խմբերը, որոնք իրականացնում են վճարային գործիքների/վճարային միջոցների սպասարկում, սակայն վերջիններիս դասակարգումը բերված չէ աղյուսակի «Անվանումը» սյունակում,

իդ. «Ընդամենը» տողում հաշվարկվում է աղյուսակում տարանջատված համապատասխան տողերի հանրագումարը:

5) «2.Պրոցեսինգային կենտրոնում գրանցված սպասարկման կետերի դասակարգումը և սպասարկման միջոցները» աղյուսակի «Գրանցված սպասարկման կետերի քանակը» սյունակում, ըստ համապատասխան տողերի լրացվում է այն կազմակերպությունների քանակը, որոնք գրանցված են տվյալ պրոցեսինգային կենտրոնում և իրականացնում են վճարային գործիքների սպասարկումը, (այդ թվում նաև կանխիկ դրամով վճարումների ընդունումը) աղյուսակի մյուս սյունակներում նշված միջոցներով:

6) «Քարտերի սպասարկման համար տեղադրված սարքերի քանակը» սյունակի «Ավտոմատ գանձման մեքենաներ (ԱԳՄ)», «ՊՈՍ-տերմինալներ» և «Իմպրինտերներ» ենթամասերում համապատասխանաբար նշվում են սպասարկման կետերում տեղադրված ԱԳՄ-ների, ՊՈՍ-տերմինալների, իմպրինտերների քանակի վերաբերյալ տվյալները, ըստ նշված համապատասխան տողերի.

ա. «Ընդհանուր ԱԳՄ-ները» ենթամասում լրացվում են ԱԳՄ-ների ընդհանուր քանակի վերաբերյալ տվյալները, իսկ

բ. «Այդ թվում ԱԳՄ-ներ, որոնք ապահովում են կանխիկի ընդունում» սյունակում լրացվում է այն ԱԳՄ-ների քանակը, որոնք թույլ են տալիս իրականացնել կանխիկ դրամի մուտքագրում բանկային հաշվին կամ իրականացնել կանխիկ միջոցներով վճարում:

7) «Ինտերնետ միջավայրում գրանցված սպասարկման կետերի քանակը» սյունակում ըստ «Անվանումը» սյունակի դասակարգման նշվում է տվյալ պրոցեսինգային կենտրոնում գրանցված այն կազմակերպությունների քանակը, որոնք իրենց ծառայություններն են առաջարկում ինտերնետ/վիրտուալ միջավայրում: «Ինտերնետ միջավայրում գրանցված սպասարկման կետերի քանակը» սյունակում նշված տվյալները չեն կրկնվում «Գրանցված սպասարկման կետերի քանակը» սյունակում:

8) «Ավտոմատ ինքնասպասարկման սարքերի քանակը» սյունակի «Վճարումների ընդունման տերմինալ» և «Տեղեկատվական վճարային տերմինալ» համապատասխան ենթամասերում, ըստ «Անվանումը» սյունակի համապատասխան տողերի նշվում է տվյալ պրոցեսինգային կենտրոնում գրանցված վճարումների ընդունման տերմինալների և տեղեկատվական վճարային տերմինալների քանակը, որոնց միջոցով իրականացվում է վճարային գործիքների սպասարկման հետ կապված ծառայություններ (այդ թվում նաև կանխիկ դրամով վճարումների ընդունումը): Իսկ «Այդ թվում միացված/ կցված քարտրիդրներ» սյունակում նշվում են այն քարտրիդրների քանակը, որոնք միացվել են նշված ավտոմատ ինքնասպասարկման սարքերին` քարտերի սպասարկում իրականացնելու նպատակով:

9) «3.Պրոցեսինգային կենտրոնի կողմից մատուցած վճարային ծառայությունները քարտերով, էլեկտրոնային փողերով, կանխիկ միջոցներով» աղյուսակում, ըստ վճարային գործիքների տեսակների, բերվում են տեղեկություններ հաշվետու ժամանակահատվածում կատարված գործառնությունների, վճարային հոսքերի վերաբերյալ (որոնք դասակարգվում են ներհամակարգային վճարումների, այլ համակարգերից ստացված վճարումների և դեպի այլ համակարգեր ուղղված վճարումների): Ընդ որում, աղյուսակը բաղկացած է հետևյալ երեք մասերից` «3.1 Սպասարկման կետերում տեղադրված սարքավորումների (ԱԳՄ, ՊՈՍ, Իմպրինտեր) միջոցով սպասարկված գործիքներ», «3.2 Ինտերնետ միջավայրում սպասարկված քարտեր», «3.3 Էլեկտրոնային փողերի սպասարկում»: Սույն դասակարգումը կապված է վճարային գործիքների սպասարկման միջավայրի հետ:

10) «3.1 Գործող սպասարկման կետերում տեղադրված սարքավորումների (ԱԳՄ, ՊՈՍ, Իմպրինտեր) միջոցով սպասարկված գործիքներ» մասում նշվում են պրոցեսինգային կենտրոնում գրանցված ԱԳՄ-ների, ՊՈՍ-տերմինալների, իմպրինտերների միջոցով կատարված գործառնությունները ըստ սպասարկված վճարային քարտի տեսակի: Վճարային քարտի օգտագործմամբ բանկային հաշվին մուտքագրված միջոցների կամ վճարումների վերաբերյալ տվյալները լրացվում են այս բաժնում, համապատասխան տողում նշված վճարային քարտի դիմաց:

11) «3.2 Ինտերնետ միջավայրում սպասարկված քարտեր» մասում նշվում են պրոցեսինգային կենտրոնում գրանցված ինտերնետ միջավայրում գործող սպասարկման կետերի միջոցով կատարված գործառնությունների վերաբերյալ տվյալները, տարանջատելով ըստ վճարային գործիքի տեսակի: Սույն կետով նախատեսված մասում բացառություն են կազմում էլեկտրոնային փողերով կատարվող գործառնությունները:

12) «3.3 Էլեկտրոնային փողերի սպասարկում» մասում նշվում են պրոցեսինգային կենտրոնի միջոցով սպասարկված էլեկտրոնային փողերով (էլեկտրոնային քսակների կամ համակարգչային համակարգի հիման վրա թողարկված էլեկտրոնային փողերով) կատարված գործառնությունների վերաբերյալ տվյալները: Ընդ որում, էլեկտրոնային փողերը տարանջատվում են ըստ տարբեր համակարգերի, ինչպես նաև ըստ էլեկտրոնային քսակների և համակարգչային էլեկտրոնային փողերի տեսակների:

13) «3. Պրոցեսինգային կենտրոնի կողմից մատուցած վճարային ծառայությունները քարտերով, էլեկտրոնային փողերով, կանխիկ միջոցներով» աղյուսակի «Վճարային գործիքների/միջոցների անվանումը» առաջին սյունակում` ըստ աղյուսակի բաժինների համապատասխան տարանջատման առանձին տողերով նշվում է հաճախորդների կողմից օգտագործված յուրաքանչյուր վճարային գործիքի տեսակը` կապված սպասարկման միջավայրի հետ: Աղյուսակի «Այլ (որոնց դասակարգումը նշված չէ)» տողում նշվում են այն վճարային գործիքների տեսակները, որոնց դասակարգումը բերված չէ աղյուսակի համապատասխան մասում:

14) «3. Պրոցեսինգային կենտրոնի կողմից մատուցած վճարային ծառայությունները քարտերով, էլեկտրոնային փողերով, կանխիկ միջոցներով» աղյուսակում նշված վճարային գործիքներով կատարված գործառնությունները դասակարգվում են ըստ հետևյալ սյունակների` «Գործառնություններ պրոցեսինգային կենտրոնում հաշվառված վճարային գործիքների և սպասարկման կետերի միջոցով», «Պրոցեսինգային կենտրոնում գրանցված հաճախորդների վճարային գործիքներով կատարած գործառնությունները` մեկ այլ պրոցեսինգային կենտրոնում գրանցված սպասարկման կետերում, ինչպես նաև դեպի այլ համակարգեր ուղղված վճարումներ», «Մեկ այլ պրոցեսինգային կենտրոնում հաշվառված հաճախորդների վճարային գործիքներով կատարած փոխանցումները` հաշվետու պրոցեսինգային կենտրոնում գրանցված (հաշվառված) սպասարկման կետերում, ինչպես նաև փոխանցումներ ուղղված հաճախորդներին»:

15) «Գործառնություններ պրոցեսինգային կենտրոնում հաշվառված վճարային գործիքների և սպասարկման կետերի միջոցով» սյունակի տվյալները դասակարգվում են նաև ըստ վերջինիս ենթասյունակների: Ընդ որում, ըստ աղյուսակի համապատասխան բաժինների և ենթասյունակների նշվում է միևնույն պրոցեսինգային կենտրոնում գրանցված սպասարկման կետերում տվյալ համակարգի հաճախորդների կողմից կատարված գործառնությունների ծավալը և քանակը (կանխիկացում, կանխիկ միջոցներով վճարում, փոխանցում հաճախորդի հաշվից մեկ այլ հաճախորդի հաշվին, անկանխիկ վճարում ապրանքի դիմաց):

ա. «Անկանխիկ վճարումներ» ենթասյունակը ներառում է միայն հաճախորդների կատարված անկանխիկ վճարումները սպասարկման կետերում, այդ թվում անկանխիկ եղանակով կոմունալ վճարումները և այլն: Բացառություն են կազմում հաճախորդների կողմից միմյանց հաշիվների վրա կատարված անկանխիկ փոխանցումները:

բ. «Անկանխիկ փոխանցում հաճախորդի հաշվից մեկ այլ հաշվի (բանկային, քարտային և այլն)» ենթասյունակը ներառում է պրոցեսինգային կենտրոնում գրանցված հաճախորդի կողմից այլ բանկային հաշիվներին (բանկային, քարտային և այլն) կատարված անկանխիկ փոխանցումները: «3.3 Էլեկտրոնային փողերի սպասարկում» բաժնի այս մասում լրացվում է էլեկտրոնային փողերի դուրս բերումը այլ էլեկտրոնային գործիքի ձեռքբերման /փոխարկման միջոցով գործառնություններ կատարելու վերաբերյալ տեղեկատվությունը:

գ. «Կանխիկացում, դրամական միջոցների ստացում» ենթասյունակը ներառում է կանխիկացման հետ կապված գործառնությունները, որոնք կատարվել են պրոցեսինգային կենտրոնում գրանցված սպասարկման սարքավորումներով իր հաճախորդների կողմից: Ընդ որում, կատարված գործառնությունները դասակարգվում են ըստ համապատասխան բաժինների: «3.3 Էլեկտրոնային փողերի սպասարկում» բաժնի այս ենթասյունակում ընդգրկվում են էլեկտրոնային փողերի դուրս բերման դիմաց դրամական միջոցները կանխիկ եղանակով ստանալու վերաբերյալ տվյալները, էլեկտրոնային փողերի դուրս բերման հետ կապված հաճախորդի բանկային հաշվի միջոցով ստացված միջոցների վերաբերյալ տվյալները:

դ. «Կանխիկի մուտքագրում, վճարում/լիցքավորում» ենթասյունակը, ըստ աղյուսակի դասակարգված երեք մասերի, ներառում է սպասարկման կետերում հաճախորդների կողմից քեշ-ին (chash-in) ծառայության միջոցով կատարված վճարումները (կոմունալ վճարումներ, հաշիվների վրա կանխիկ միջոցներով կատարված փոխանցումներ և այլն): «3.3 Էլեկտրոնային փողերի սպասարկում» բաժնի այս մասում լրացվում է էլեկտրոնային փողերի լիցքավորման հետ կապված տեղեկատվությունը:

16) «Պրոցեսինգային կենտրոնում գրանցված հաճախորդների վճարային գործիքներով կատարած գործառնությունները` մեկ այլ պրոցեսինգային կենտրոնում գրանցված սպասարկման կետերում, ինչպես նաև դեպի այլ համակարգեր ուղղված վճարումներ» սյունակում ըստ վճարային գործիքի տեսակի (վճարային միջոցի) նշվում է դեպի այլ համակարգեր ուղղված վճարումները: Այս սյունակում ընդգրկվում են պրոցեսինգային կենտրոնում գրանցված հաճախորդների կողմից` այլ պրոցեսինգային կենտրոններում գրանցված սպասարկման կետերում վճարային գործիքներով կատարված գործառնությունների ծավալը և քանակը: Այս սյունակի «3.2 Ինտերնետ միջավայրում սպասարկված քարտեր» մասում` ինտերնետ միջավայրում կատարված գործառնությունների և ֆիզիկապես գործող սպասարկման կետերում կատարված գործառնությունների տարանջատումը անհնար լինելու դեպքում, այդ տարանջատումը կարող է չկատարվել:

17) «Մեկ այլ պրոցեսինգային կենտրոնում հաշվառված հաճախորդների վճարային գործիքներով կատարած փոխանցումները` հաշվետու պրոցեսինգային կենտրոնում գրանցված (հաշվառված) սպասարկման կետերում, ինչպես նաև փոխանցումներ ուղղված հաճախորդներին» սյունակում ըստ վճարային գործիքի տեսակի (վճարային միջոցների) նշվում է այլ համակարգերից ստացված վճարումները: Այս սյունակում ներառվում են այլ պրոցեսինգային կենտրոններում գրանցված հաճախորդների կողմից հաշվետու պրոցեսինգային կենտրոնում գրանցված հաճախորդներին կատարված փոխանցումները: Ինչպես նաև ընդգրկվում են այլ համակարգերում գրանցված վճարային գործիքներով կատարված գործառնությունների ծավալը և քանակը, որոնք կատարվել են պրոցեսինգային կենտրոններում գրանցված սպասարկման կետերում (կանխիկացում, փոխանցում մեկ այլ պրոցեսինգային կենտրոնում գրանցված հաճախորդի հաշվից դեպի համակարգում գրանցված հաճախորդի հաշվին, անկանխիկ վճարում ապրանքի դիմաց և այլ նմանատիպ գործառնություններ):

18) «4. Քլիրինգի մասնակիցների քանակը» աղյուսակում բերվում է տեղեկատվություն հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ` վճարահաշվարկային կազմակերպության հետ համագործակցող մասնակիցների վերաբերյալ տվյալներ, որոնց համար մատուցվում են քլիրինգային ծառայություններ:

19) «4. Քլիրինգի մասնակիցների քանակը» աղյուսակի «Մասնակիցների խմբերը» սյունակում նշված է մասնակիցների խմբերի դասակարգումը, իսկ «Մասնակիցների քանակը» սյունակում լրացում է յուրաքանչյուր խմբում առկա համապատասխան մասնակիցների քանակը: Աղյուսակի «Այդ թվում օտարերկրյա մասնակիցների քանակը» սյունակում ըստ համապատասխան խմբերի լրացվում է այն օտարերկրյա մասնակիցների քանակը, որոնց համար կատարվում է միջոցների հավաքագրումը.

ա. «Առևտրային բանկեր» տողի դիմաց լրացվում է վճարահաշվարկային կազմակերպության հետ համագործակցող առևտրային բանկերի և դրանց մասնաճյուղերի քանակը,

բ. «Վարկային կազմակերպություններ» տողի դիմաց լրացվում է վճարահաշվարկային կազմակերպության հետ համագործակցող վարկային կազմակերպության և դրանց մասնաճյուղերի քանակը,

գ. «Համագործակցող վճարահաշվարկային կազմակերպություններ» տողի դիմաց լրացվում է հաշվետվությունը ներկայացնող վճարահաշվարկային կազմակերպության հետ համագործակցող այն վճարահաշվարկային կազմակերպությունների քանակը, որոնց հետ համագործակցության արդյունքում կատարվում է միջոցների հավաքագրում,

դ. «Այդ թվում` Էլեկտրոնային փող թողարկողներ» տողի դիմաց լրացվում են վճարահաշվարկային կազմակերպության հետ համագործակցող էլեկտրոնային փող թողարկող կազմակերպությունների քանակը,

ե. «Հայաստանի Հանրապետության գանձապետարան» տողը լրացվում է, եթե տվյալ վճարահաշվարկային կազմակերպության կողմից կատարվում է բյուջե ուղղված վճարումների հավաքագրում,

զ. «Հեռախոսակապի օպերատորներ» տողի դիմաց լրացվում են վճարահաշվարկային կազմակերպության հետ համագործակցող հեռախոսակապի օպերատորների քանակը որոնց համար կատարվում է միջոցների հավաքագրում,

է. «Շահումով խաղեր կազմակերպողներ/խաղատներ» տողի դիմաց լրացվում են վճարահաշվարկային կազմակերպության հետ համագործակցող շահումով խաղեր կազմակերպող կազմակերպությունների, խաղատների քանակը, որոնց համար կատարվում է միջոցների հավաքագրում,

ը. «Երևան քաղաքում կոմունալ ծառայություններ մատուցողներ (ջուր, գազ, հոսանք)» տողի դիմաց լրացվում են վճարահաշվարկային կազմակերպության հետ համագործակցող և Երևան քաղաքին կոմունալ ծառայություններ մատուցող կազմակերպությունների քանակը, որոնց համար կատարվում է միջոցների հավաքագրում,

թ. «Հայաստանի Հանրապետության այլ մարզերում կոմունալ ծառայություններ մատուցողներ (ջուր, գազ, հոսանք)» տողի դիմաց լրացվում են վճարահաշվարկային կազմակերպությունների հետ համագործակցող, Երևան քաղաքից բացի կոմունալ ծառայություններ մատուցող (խմելու և ոռոգման ջուր, գազ, հոսանք) կազմակերպությունների քանակը, որոնց համար կատարվում է միջոցների հավաքագրում,

ժ. «Այլ Կազմակերպություններ (որոնց դասակարգումը նշված չէ)» տողի դիմաց լրացվում են վճարահաշվարկային կազմակերպության հետ համագործակցող բոլոր այն կազմակերպությունների քանակը, որոնց համար կատարվում է միջոցների հավաքագրում,

ժա. «Ընդամենը» տողում հաշվարկվում է աղյուսակում տարանջատված համապատասխան տողերում լրացված մասնակիցների հանրագումարը:

20) «5. Քլիրինգի/պրոցեսինգի արդյունքում իրականացված գործառնությունները ՀՀ տարածքում» աղյուսակում բերվում են տվյալներ հաշվետու ժամանակահատվածի ընթացքում` վճարահաշվարկային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրային բանկերին և այլ վճարահաշվարկային կազմակերպություններին մատուցված քլիրինգային, պրոցեսինգային ծառայությունների վերաբերյալ: Ներկայացվող տեղեկատվությունը դասակարգվում է ըստ սպասարկման կետերում կատարված գործառնությունների տեսակների: Սույն աղյուսակը բաղկացած է երեք սյունակներից` «Քլիրինգի արդյունքները` ըստ փոխանցումների տեսակների», «Պրոցեսինգային ծառայությունների մատուցում, համագործակցող ՀՀ առևտրային բանկերի համար» և «Պրոցեսինգային ծառայությունների մատուցում համագործակցող վճարահաշվարկային կազմակերպությունների համար»:

21) Աղյուսակի «Քլիրինգի արդյունքները ըստ փոխանցումների տեսակների» սյունակում բերված է վճարահաշվարկային կազմակերպության միջոցով կատարված գործառնությունների դասակարգումը, որոնց հետ կապված մատուցվել են քլիրինգային, պրոցեսինգային ծառայություններ: Ընդ որում.

ա. «Կոմունալ վճարումներ (այդ թվում)» տողի դիմաց լրացվում են կոմունալ ծառայությունների դիմաց (ֆիքսված հեռախոսակապի, բջջային կապի, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի,) վարձավճարների հավաքագրման հետ կապված վճարումների գումարը և քանակը, որոնք դասակարգվում են ըստ աղյուսակի համապատասխան ենթասյուների:

1. «ֆիքսված հեռախոսակապ» տողի դիմաց լրացվում են ֆիքսված հեռախոսակապի վարձավճարների հավաքագրման հետ կապված վճարումների գումարը և քանակը, որոնք դասակարգվում են ըստ աղյուսակի համապատասխան ենթասյուների լրացման պահանջի:

2. «Բջջային կապ» տողի դիմաց լրացվում են բջջային կապի վարձավճարների հավաքագրման հետ կապված վճարումների գումարը և քանակը, որոնք դասակարգվում են ըստ աղյուսակի համապատասխան ենթասյուների լրացման պահանջի:

3. «Էլեկտրաէներգիա» տողի դիմաց լրացվում են Էլեկտրաէներգիայի վարձավճարների հավաքագրման հետ կապված վճարումների գումարը և քանակը, որոնք դասակարգվում են ըստ աղյուսակի համապատասխան ենթասյուների լրացման պահանջի:

4. «Գազ» տողի դիմաց լրացվում են գազի վարձավճարների հավաքագրման հետ կապված վճարումների գումարը և քանակը, որոնք դասակարգվում են ըստ աղյուսակի համապատասխան ենթասյուների լրացման պահանջի:

5. «Ջուր» տողի դիմաց լրացվում են խմելու և ոռոգման ջրի վարձավճարների հավաքագրման հետ կապված վճարումների գումարը և քանակը, որոնք դասակարգվում են ըստ աղյուսակի համապատասխան ենթասյուների լրացման պահանջի:

բ. «Բյուջետային (հարկային) վճարումներ» տողի դիմաց լրացվում են բյուջե ուղղված վճարումների հավաքագրման հետ կապված վճարումների գումարը և քանակը, որոնք դասակարգվում են ըստ աղյուսակի համապատասխան ենթասյուների լրացման պահանջի:

գ. «Վարկերի մարմանն ուղղված վճարումներ այդ թվում» տողի դիմաց լրացվում են ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի մարման հետ կապված վճարումների հավաքագրման վերաբերյալ տվյալները, որոնք դասակարգվում են ըստ աղյուսակի համապատասխան ենթասյուների լրացման պահանջի:

1. «Վարկային կազմակերպություններից ստացված վարկերի մարմանն ուղղված վճարումներ» տողի դիմաց լրացվում են վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի մարման հետ կապված վճարումների հավաքագրման վերաբերյալ տվյալները, որոնք դասակարգվում են ըստ աղյուսակի համապատասխան ենթասյուների լրացման պահանջի:

2. «Առևտրային բանկերից ստացված վարկերի մարմանն ուղղված վճարումներ» տողի դիմաց լրացվում են առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի մարման հետ կապված վճարումների հավաքագրման վերաբերյալ տվյալները, որոնք դասակարգվում են ըստ աղյուսակի համապատասխան ենթասյուների լրացման պահանջի:

3. «Այլ ֆինանսական կազմակերպություններից ստացված վարկերի մարում» տողի դիմաց լրացվում են օրենքով սահմանված կարգով առևտրային բանկերից և վարկային կազմակերպություններից բացի` այլ ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի մարման հետ կապված վճարումների հավաքագրման վերաբերյալ տվյալները, որոնք դասակարգվում են ըստ աղյուսակի համապատասխան ենթասյուների լրացման պահանջի:

դ. «Ապահովագրության հետ կապված միջոցների հավաքագրում» տողի դիմաց լրացվում են ապահովագրական ծառայությունների դիմաց վճարումների հավաքագրման հետ կապված տվյալները, որոնք դասակարգվում են ըստ աղյուսակի համապատասխան ենթասյուների լրացման պահանջի:

ե. «Հավաքագրված միջոցներ ոչ ֆինանսական այլ կազմակերպությունների համար» տողի դիմաց լրացվում են վճարահաշվարկային կազմակերպության հետ համագործակցող «Ոչ ֆինանսական այլ կազմակերպությունների» կողմից մատուցված ծառայությունների դիմաց վարձավճարների հավաքագրման հետ կապված վճարումների վերաբերյալ տվյալները, որոնք դասակարգվում են ըստ աղյուսակի համապատասխան ենթասյուների լրացման պահանջի: Այս տողում չեն ընդգրկվում համագործակցող վճարահաշվարկային կազմակերպությունների համար հավաքագրված միջոցները:

զ. «Խաղադրույքներ և շահումով խաղեր» տողի դիմաց լրացվում են խաղադրույքների և շահումով խաղերի հետ կապված վճարումների վերաբերյալ տվյալները, որոնք դասակարգվում են ըստ աղյուսակի համապատասխան ենթասյուների լրացման պահանջի:

է. «Էլեկտրոնային փողերի լիցքավորում» տողի դիմաց լրացվում են էլեկտրոնային փողերի լիցքավորման հետ կապված գործառնությունների վերաբերյալ տվյալները, որոնք դասակարգվում են ըստ աղյուսակի համապատասխան ենթասյուների լրացման պահանջի:

ը. «Անկանխիկ վճարումներ» տողի դիմաց լրացվում են պրոցեսինգային կենտրոնում գրանցված համապատասխան առևտրի կետերում կատարված անկանխիկ գործառնությունների վերաբերյալ տվյալները, ըստ աղյուսակում նշված համապատասխան տարանջատման: Այս տողի «Կանխիկ դրամով» սյունակում տվյալներ չեն լրացվում:

թ. «Կանխիկացում» տողի դիմաց լրացվում են պրոցեսինգային կենտրոնում գրանցված համապատասխան սպասարկման կետերում կատարված կանխիկացման գործառնությունների վերաբերյալ տվյալները, որոնք դասակարգվում են ըստ աղյուսակի համապատասխան ենթասյուների լրացման պահանջի: Այս տողի «Կանխիկ դրամով» և «Ինտերնետ միջավայրում` քարտերով» սյունակներում տվյալներ չեն լրացվում:

ժ. «Փոխանցում/մուտքագրում այլ բանկային հաշիվներին» տողի դիմաց լրացվում են պրոցեսինգային կենտրոնում գրանցված համապատասխան սպասարկման կետերում այլ բանկային հաշիվների վրա կատարված փոխանցումների վերաբերյալ տվյալները, որոնք դասակարգվում են ըստ աղյուսակի համապատասխան ենթասյուների լրացման պահանջի: Քարտից-քարտ փոխանցումները լրացվում են այս տողում բերվող տվյալներում: Իսկ այս տողի «Կանխիկ դրամով» սյունակում լրացվում են նաև կանխիկ դրամով քարտային հաշվին կատարված մուտքագրումները:

ժա. «Այլ վճարումներ (որոնց դասակարգումը նշված չէ)» տողում տարանջատվում և նշվում են հավաքագրվող վճարումների այն տեսակները որոնց դասակարգումը բերված չէ աղյուսակի «Քլիրինգի արդյունքները ըստ փոխանցումների տեսակների» առաջին սյունակում:

ժբ. «Ընդամենը» տողում հաշվարկվում է աղյուսակում տարանջատված համապատասխան տողերի գումարի և քանակի հանրագումարը:

ժգ. Սույն աղյուսակի յուրաքանչյուր տողում լրացվող տվյալները երկրորդ անգամ չեն ընդգրկվում այլ տողերում լրացվող տվյալներում: Բացառություն է կազմում միայն «Կոմունալ վճարումներ (այդ թվում)» և «Վարկերի մարմանը ուղղված վճարումներ այդ թվում» տողերը, որոնցում ընդգրկված տվյալները բերվում են նաև նշված առանձին տողով:

22) Աղյուսակի «Պրոցեսինգային ծառայությունների մատուցում, համագործակցող ՀՀ առևտրային բանկերի համար» սյունակում լրացվում են առևտրային բանկերի միջոցով իրականացված գործառնությունները, որոնք իրենց ծառայությունները մատուցել են հաշվետու վճարահաշվարկային կազմակերպության հետ համագործակցության արդյունքում:

23) Աղյուսակի «Պրոցեսինգային ծառայությունների մատուցում համագործակցող վճարահաշվարկային կազմակերպությունների համար» սյունակում լրացվում են այլ (համագործակցող) վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով իրականացված գործառնությունները, որոնք իրենց ծառայությունները մատուցել են հաշվետու վճարահաշվարկային կազմակերպության հետ համագործակցության արդյունքում:

24) «5.Քլիրինգի/պրոցեսինգի արդյունքում իրականացված գործառնությունները Հայաստանի Հանրապետության տարածքում» աղյուսակում չեն ընդգրկվում հաշվետու վճարահաշվարկային կազմակերպության սպասարկման կետերում իրականացված գործառնությունները, որոնք կատարվել են հաշվետու կազմակերպության կողմից միջոցների հավաքագրման ժամանակ:

25) «Պրոցեսինգային ծառայությունների մատուցում, համագործակցող Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի համար» և «Պրոցեսինգային ծառայությունների մատուցում համագործակցող վճարահաշվարկային կազմակերպությունների համար» սյունակները բաղկացած է հետևյալ ենթասյուներից` «Քարտային գործառնությունները սպասարկման կետերում», «Ինտերնետ միջավայրում` քարտերով», «Կանխիկ դրամով», «Էլեկտրոնային փողերով»:

ա. «Քարտային գործառնությունները սպասարկման կետերում» ենթասյուներում լրացվում են համապատասխան սպասարկման կետերում վճարային քարտերով իրականացված գործառնությունները, ըստ առաջին սյունակում նշված դասակարգման:

բ. «Ինտերնետ միջավայրում` քարտերով» ենթասյուներում լրացվում են Ինտերնետ միջավայրում` գրանցված սպասարկման կետերում քարտերով իրականացված գործառնությունները, ըստ առաջին սյունակում նշված դասակարգման:

գ. «Կանխիկ դրամով» ենթասյուներում լրացվում են գրանցված սպասարկման կետերում կանխիկ միջոցներով իրականացված գործառնությունները, ըստ առաջին սյունակում նշված դասակարգման:

դ. «Էլեկտրոնային փողերով» ենթասյուներում լրացվում են էլեկտրոնային փողերի միջոցով իրականացված գործառնությունները, ըստ առաջին սյունակում նշված դասակարգման:

26) «6.Կատարված գործարքների հետ կապված բողոքարկումները» աղյուսակում բերվում է հաշվետու ժամանակահատվածում տարբեր վճարային գործիքներով կատարված գործառնությունների հետ կապված հաճախորդների կողմից կազմակերպությանը ներկայացված բողոքարկումների վերաբերյալ տեղեկատվությունը: Այսինքն այն գործարքների ծավալը և քանակը, որոնք կապված են հաճախորդների միջոցների կորստի հետ (հաճախորդի հաշվից լրացուցիչ միջոցների դուրս գրում, կանխիկացման ժամանակ միջոցները չեն տրամադրվում սակայն հաշվից դուրս են գրվում, միջոցների կրկնակի դուրս գրում, վճարումների ընդունում սակայն պարտավորության չմարում և այլ նմանատիպ գործարքներ) և հիմք են հանդիսացել բողոքարկումների համար:

27) «6.Կատարված գործարքների հետ կապված բողոքարկումները» աղյուսակի «Սպասարկման միջոցներ» առաջին սյունակում նշվում է վճարային գործիքների սպասարկման միջոցների դասակարգումը, որոնց միջոցով հաճախորդների կողմից իրականացվում են գործառնություններ: Ընդ որում.

ա. «ԱԳՄ-ներով գործարքներ» տողի դիմաց բերվում են ԱԳՄ-ներով կատարված գործարքների հետ կապված բողոքարկումների վերաբերյալ տվյալները,

բ. «ՊՈՍ տերմինալներով և իմպրինտերներով գործարքներ» տողի դիմաց բերվում են ՊՈՍ տերմինալներով և իմպրինտերներով կատարված գործարքների հետ կապված բողոքարկումների վերաբերյալ տվյալները:

գ. «Ինտերնետ միջավայրում քարտերով գործարքներ» տողի դիմաց բերվում են Ինտերնետ միջավայրում քարտերով կատարված գործարքների հետ կապված բողոքարկումների վերաբերյալ տվյալները:

դ. «Ավտոմատ ինքնասպասարկման տերմինալներով» տողի դիմաց բերվում են «Վճարումների ընդունման տերմինալներով» և «Տեղեկատվական վճարային տերմինալներով» կատարված գործարքների հետ կապված բողոքարկումների վերաբերյալ տվյալները:

ե. «Դրամարկղային կետերում» տողի դիմաց բերվում են դրամարկղային կետերում վճարային գործիքներով կատարված գործարքների հետ կապված բողոքարկումների վերաբերյալ տվյալները, որտեղ գործարքները կատարվել են առանց ԱԳՄ-ների, ՊՈՍ տերմինալների, իմպրինտերների, վճարումների ընդունման տերմինալների, տեղեկատվական վճարային տերմինալների և այլ նմանատիպ սարքավորումների օգտագործման:

զ. «Ինտերնետ միջավայրում «Էլեկտրոնային փողերով»» տողի դիմաց բերվում են Էլեկտրոնային փողերով կատարված գործարքների հետ կապված բողոքարկումների վերաբերյալ տվյալները:

է. «Այլ (որոնց դասակարգումը նշված չէ)» տողում նշվում են այն սպասարկման միջոցներով իրականացված գործառնությունների հետ կապված տվյալները, որոնց վերաբերյալ ներկայացվել են բողոքարկումներ, սակայն դրանց դասակարգումը բերված չէ աղյուսակի «Սպասարկման միջոցներ» սյունակում:

ը. «Ընդամենը» տողում հաշվարկվում է աղյուսակում տարանջատված համապատասխան տողերի դիմաց նշված տվյալների հանրագումարը:

28) «Բողոքարկումներ կապված վճարային գործիքներով (կանխիկ միջոցներով) կատարված գործառնությունների հետ» սյունակում լրացվում է վճարային գործիքներով (կանխիկ միջոցներով) կատարված գործառնությունների հետ կապված բողոքարկումների գումարը և քանակը: Վճարային քարտերով գործարքների համար բողոքարկումները դիտարկվում են ըստ թողարկող բանկի կողմից ներկայացված հետգանձումների (chargeback (չարջբեք)):

29) «6. Կատարված գործարքների հետ կապված բողոքարկումները» աղյուսակի որևէ տողում նշված տվյալները երկրորդ անգամ չեն ընդգրկվում մյուս տողերում:

30) Թիվ 15 հաշվետվության մեջ արտարժույթով կատարված գործառնությունները լրացվում են Հայաստանի Հանրապետության դրամով, հաշվարկված հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքով:

 

------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
25.10.2011
N 286-Ն
Որոշում