Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 5...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 54-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                 Վարչական գործ թիվ ՎԴ5/0068/05/18

    դատարանի որոշում                      2021 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ5/0068/05/18

Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի դեկտեմբերի 24-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Լևիկ Երեմյանի, Հովհաննես Հակոբյանի և Լիդիա Տոնոյանի (այսուհետ` Համահայցվորներ) ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի, երրորդ անձինք Ռաֆիկ Խաչատրյանի, Կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման` 05.09.2016 թվականի թիվ 1478-Ա որոշումը` 436,2 քմ հողամասի չափով հատակագիծը հաստատելու մասով, անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.03.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ Ռաֆիկ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Համահայցվորները պահանջել են որպես միջամտող վարչական ակտ, անվավեր ճանաչել Գյումրու համայնքի ղեկավարի առաջին տեղակալի 26.03.2018 թվականի թիվ 02/02.3/2963-18 գրությունը` Գյումրու համայնքի ղեկավարի կողմից Գյումրի քաղաքի Տերյան փողոցի թիվ 143 հասցեի հողամասի մակերեսի չափը ճշտելու և հողամասի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին ընդունած 05.09.2016 թվականի թիվ 1478-Ա որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ իրենց դիմումը մերժելու մասին, ինչպես նաև որպես միջամտող վարչական ակտ, անվավեր ճանաչել Գյումրի քաղաքի Տերյան փողոցի թիվ 143 հասցեի հողամասի մակերեսի չափը ճշտելու և հողամասի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին Գյումրու համայնքի ղեկավարի 05.09.2016 թվականի թիվ 1478-Ա որոշումն ամբողջությամբ և հատակագծային փաստաթղթերը մասնակի` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող երկաթուղու պաշտպանության գոտու 50 մետր սահմանագծում ներառված հողատարածքի օտարման մասի չափով:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Էդ. Նահապետյան) 20.12.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր` Ա. Բաբայան, դատավորներ` Ա. Պողոսյան, Ա. Սարգսյան) 03.12.2019 թվականի որոշմամբ Համահայցվորների վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն. ՀՀ վարչական դատարանի 20.12.2018 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանվել է, վարչական գործի վարույթը` Գյումրու համայնքի ղեկավարի տեղակալի 26.03.2018 թվականի թիվ 02/02.3/2963-18 գրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասով, կարճվել է, իսկ գործը` Գյումրու համայնքի ղեկավարի 05.09.2016 թվականի թիվ 1478-Ա որոշումն ամբողջությամբ և հատակագծային փաստաթղթերը մասնակի` «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող երկաթուղու պաշտպանության գոտու 50 մետր սահմանագծում ներառված հողատարածքի օտարման մասի չափով, անվավեր ճանաչելու պահանջների մասով բեկանվել և ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Մաքեյան) (այսուհետ` Դատարան) 24.12.2020 թվականի որոշմամբ Համահայցվորների միջնորդությունը` վիճարկման հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.03.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշմամբ Դատարանի 24.12.2020 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու մասին» որոշումը վերացվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է բերել Ռաֆիկ Խաչատրյանը (ներկայացուցիչ` Իշխան Վանոյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը գնահատման չի արժանացրել Համահայցվորների կողմից Գյումրու համայնքի ղեկավարի 05.09.2016 թվականի թիվ 1478-Ա որոշումը ստանալու, այդ որոշման հիմքով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցադիմումներին առարկելու վերաբերյալ Համահայցվորների փաստարկները, այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքով Համահայցվորներն են ներկայացրել, որ «Վիճարկվող դատական ակտի մասին Համահայցվորները իմացել են Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դեռևս քննվող քաղաքացիական գործի նյութերից», իսկ այդ գործերից երկուսի` ընդդեմ Հովհաննես Հակոբյանի և Լիդիա Տոնոյանի ներկայացված հայցերով, դեռևս 28.09.2017 թվականին նշանակված դատաշինարարական փորձաքննություն հետևանքով 19.12.2017 թվականին վարույթները կասեցվել են, ինչը երևում է այդ գործերի` «datalex.am» համակարգից հանված և ՀՀ վարչական դատարան ներկայացված պատմությունից: Ընդ որում` «datalex.am» համակարգից հանված տեղեկատվությունը ՀՀ վարչական դատարան ներկայացվել է ինչպես գործի սկզբնական դատաքննության ժամանակ, այնպես էլ բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու վերաբերյալ միջնորդության քննության կապակցությամբ:

Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ ուսումնասիրման և գնահատման չեն արժանացել նաև.

- «Ա.Գ. ԷՍԹԵՅԹ» ՍՊԸ-ի 12.06.2017 թվականի թիվ 095 եզրակացությունը, 19.12.2017 թվականին քաղաքացիական գործերով դատաշինարարական փորձաքննություն նշանակելը և այդ հիմքով գործերի վարույթները կասեցնելն այն դեպքում, երբ այդ փորձաքննություններով պետք է պարզվեին, թե արդյոք սույն գործով Համահայցվորների տնակները գտնվում են Ռաֆիկ Խաչատրյանի հողամասի վրա, թե` ոչ: Ընդ որում` այն հողամասի, որի չափերն ու տեղակայումը ճշգրտվել էր Գյումրու քաղաքապետի 05.09.2016 թվականի թիվ 1478-Ա որոշմամբ:

- Ռաֆիկ Խաչատրյանի սեփականության իրավունքի վկայականը, որում որպես սեփականության իրավունքի գրանցման հիմք նշված է նաև Գյումրու քաղաքապետի 05.09.2016 թվականի թիվ 1478-Ա որոշումը, որը կցված է եղել ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցադիմումներին:

- այն հանգամանքը, որ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիական գործերը քննվել են Ռաֆիկ Խաչատրյանի իրավունքների խախտումները վերացնելու պահանջով և այս գործերը քննվել են մինչև 2017 թվականի դեկտեմբեր ամիսը, որին մասնակցել են սույն գործով Համահայցվորները, ներկայացրել իրենց առարկությունները և միայն 2018 թվականի ապրիլ ամսին հայց են ներկայացրել վարչական դատարան Գյումրու քաղաքապետի 05.09.2016 թվականի թիվ 1478-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:

- այն հանգամանքը, որ Համահայցվորները բաց թողնված դատավարական ժամկետը բաց թողնելու հանգամանքը հիմնավորել են նրանով, որ վիճարկվող դատական ակտի մասին իմացել են Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դեռևս քննվող քաղաքացիական գործի նյութերից, որից հետո միջոցներ են ձեռնարկել ճշտելու, թե այդ ակտով խախտվել է իրենց իրավունքները, թե ոչ: Ձեռք բերված փաստաթղթերից համոզվելով, որ որոշումը կայացվել իրենց իրավունքների դեմ` դիմել են վարչական ակտ կայացրած Գյումրու համայնքի ղեկավարին` վերացնելու որոշումը:

- այն հանգամանքը, որ Համահայցվորները երեք այլ քաղաքացիական գործերով են իմացել վարչական ակտի մասին, երբ սույն գործով երրորդ անձ Ռաֆիկ Խաչատրյանը դիմել էր Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, ավտոտնակով ծանրաբեռնված հողամասը որպես իր սեփական ետ վերադարձնելու պահանջով գործով Համահայցվորների տիրապետությունից: Երեք գործով վարույթները ընթացքի մեջ են` թիվ ՇԴ/1026/02/17, թիվ ՇԴ/1031/02/17 և թիվ ՇԴ/1030/02/17 քաղաքացիական գործերը և ներկայումս կասեցված են սույն գործի կապակցությամբ: Ընդ որում ցույց չտալով, որ եղել են փորձաքննություններ և այդ փորձաքննությունների եզրակացություններով հստակ երևում են իրենց տնակների ու Ռաֆիկ Խաչատրյանի հողամասի առնչությունները, ինչը նշանակում է, որ ունենալով Գյումրու քաղաքապետի 05.09.2016 թվականի թիվ 1478-Ա որոշումը, գոնե, դեռևս 16.06.2017 թվականից` «Ա.Գ. ԷՍԹԵՅԹ» ՍՊԸ-ի եզրակացությունից ելնելով պետք է դիմեին Գյումրու քաղաքապետի 05.09.2016 թվականի թիվ 1478-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:

Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի 10.11.2020 թվականի թիվ ՎԴ/10906/05/18 և 30.07.2014 թվականի թիվ ՎԴ/0059/05/14 նախադեպային որոշումների իրավական դիրքորոշումներին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «կայացնել նոր դատական ակտ»:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

i

Վերաքննիչ դատարանը ճիշտ է կիրառել և մեկնաբանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ և 54-րդ հոդվածների 1-ին մասերը, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 73-րդ հոդվածի 3-րդ մասը, 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի դրույթները` վարչական գործի և նրա ժամկետների վերաբերյալ:

Վիճարկվող վարչական ակտում չկա նշում առ այն, որ Համահայցվորների զբաղեցրած տարածքները օտարվում են Ռաֆիկ Խաչատրյանին: Ըստ այդ որոշման` իբրև կատարվել է չափերի ճշտում, որի արդյունքում հողամաս է ավելացվել, բայց թե որտեղից և ում հողամասից, պարզ չէ: Մինչդեռ անգամ վարչական ակտի մասին իմանալու և այն կարդալու դեպքում, առանց պատասխանատու անձանց արված հարցումների և պատասխանների, Համահայցվորները չէին կարող իմանալ, որ վիճարկվող վարչական ակտով խախտվել են իրենց իրավունքները:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այսինքն` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ` խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով (...):

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում: Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը, ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:

i

Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ): Մինչդեռ Եվրոպական դատարանի տեսանկյունից` դատարանի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ): Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև` համաչափության առումով (տե՛ս, Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ):

Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):

Անդրադառնալով դատարանի մատչելիության ժամկետային սահմանափակումներին` Եվրոպական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ներպետական օրենսդրությամբ սահմանված այդպիսի սահմանափակումները հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից: Ըստ Եվրոպական դատարանի` նմանատիպ հայցերի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել հեռավոր անցյալում տեղի ունեցած իրադարձություններ այնպիսի ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Եվրոպական դատարանը գտել է, որ ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Stubbings and others v. The United Kingdom (22083/93, 22095/93) գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, 51-րդ և 55-րդ կետեր):

i

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում պետք է մեկնաբանվեն և կիրառվեն նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը:

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, սահմանելով վարչական դատարանում գործի հարուցման հիմքը` համապատասխան հայցը, միաժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածում սահմանել է այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան: Օրենսդիրը, սահմանելով վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները, միաժամանակ հատուկ սահմանել է բաց թողնված ժամկետների վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:

Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:

Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից` երկարատև հիվանդության պատճառով:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշման շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձինք իրենց դատական պաշտպանության իրավունքից կարող են օգտվել օրենքով սահմանված ժամկետներում, և որպեսզի վարչական դատարանն իրավասու լինի գործադրելու օրենքով սահմանված իր լիազորությունները կոնկրետ իրավական վեճն ըստ էության լուծելու համար, անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայություն, առաջին` համապատասխան հայցի առկայություն, երկրորդ` հայցի ներկայացում վարչական դատարան` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Դատավարական ժամկետները բաց թողնելու դեպքում երկրորդ պայմանն ապահովված կարող է համարվել միայն կոնկրետ վարչական գործում բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման բավարարված միջնորդության առկայության դեպքում, իսկ մնացած դեպքերում անձը չի կարող օգտվել դատական պաշտպանության իրավունքից, իսկ ՀՀ վարչական դատարանն իրավասու չէ գործադրելու օրենքով վարչական դատարանի համար նախատեսված լիազորությունները (տե՛ս, Աշոտ Գագիկի Հովհաննիսյանի օրինական ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/9439/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.10.2013 թվականի որոշումը, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Արմենուհի Դալիբալթյանի թիվ ՎԴ/2499/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2014 թվականի որոշումը, Հրաչյա Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և մյուսների թիվ ՎԴ/1963/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.12.2014 թվականի որոշումը, «2ԷԴ» ՓԲԸ-ի տնօրեն Էդգար Հովհաննիսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5086/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.07.2015 թվականի որոշումը, Եղեգնուտի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի մարզային ստորաբաժանման թիվ ՎԴ/0196/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2016 թվականի որոշումը):

 

Սույն գործի փաստերի համաձայն` դիմելով Դատարան Համահայցվորները պահանջել են անվավեր ճանաչել որպես միջամտող վարչական ակտ` Գյումրու համայնքի ղեկավարի առաջին տեղակալի 26.03.2018 թվականի թիվ 02/02.3/2963-18 գրությունը` Գյումրու համայնքի ղեկավարի կողմից Գյումրու Տերյան փողոցի թիվ 143 հասցեի հողամասի մակերեսի չափը ճշտելու և հողամասի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին ընդունած 05.09.2016 թվականի թիվ 1478-Ա որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ իրենց դիմումը մերժելու մասին, ինչպես նաև որպես միջամտող վարչական ակտ անվավեր ճանաչել Գյումրու Տերյան փողոցի թիվ 143 հասցեի հողամասի մակերեսի չափը ճշտելու և հողամասի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին Գյումրու համայնքի ղեկավարի 05.09.2016 թվականի թիվ 1478-Ա որոշումն ամբողջությամբ և հատակագծային փաստաթղթերը մասնակի` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությանը պատկանող երկաթուղու պաշտպանության գոտու 50 մետր սահմանագծում ներառված հողատարածքի օտարման մասի չափով (հատոր 1-ին, գ.թ. 2-4):

Դատարանի 20.12.2018 թվականի վճռով հայցը մերժվել է (հատոր 2-րդ, գ.թ. 56-71):

Համահայցվորների կողմից 20.12.2018 թվականի վճռի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ դատարանի 03.12.2019 թվականի որոշմամբ բավարարվել է մասնակիորեն և թիվ ՎԴ5/0068/05/18 վարչական գործը` Գյումրու համայնքի ղեկավարի 05.09.2016 թվականի թիվ 1478-Ա որոշումն ամբողջությամբ և հատակագծային փաստաթղթերը մասնակի` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող երկաթուղու պաշտպանության գոտու 50 մետր սահմանագծում ներառված հողատարածքի օտարման մասի չափով, անվավեր ճանաչելու պահանջների մասով, ուղարկվել է Դատարան` այդ մասով ամբողջ ծավալով նոր քննության, ի թիվս այլնի` այն պատճառաբանությամբ, որ «(...) Դատարանը, հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո, նախ պետք է գնահատման առարկա դարձներ Գյումրի համայնքի ղեկավարին հասցեագրված` հայցվորների 14.03.2018 թվականի դիմումը` դրա բովանդակությունն ու բնույթը, պարզեր դրա` որպես վարչական բողոք հանդիսանալու հանգամանքը, որպիսի նպատակով պատասխանող Գյումրու քաղաքապետարանից պետք է պահանջեր ու ձեռք բերեր տվյալ դիմումի վերաբերյալ առկա բոլոր փաստաթղթերը (վարույթի նյութերը), ինչպես նաև ձեռնարկեր համապատասխան միջոցներ` պատասխանողից պարզելու, թե հիշյալ դիմումը Գյումրու քաղաքապետարանում ստացվելուց հետո ինչ ընթացք է այն ստացել, այսինքն` ի վերջո վարչական մարմնի կողմից այն դիտարկվել է որպես վարչական բողոք, թե ոչ, եթե այո, ապա իրականացվել է արդյոք բողոքի ըստ էության քննություն ու դրա վերաբերյալ կայացվել է որևէ (դիմումը մերժելու կամ բավարարելու մասին) որոշում, թե ոչ: Նշված գործողությունները կատարելուց ու հիշյալ հանգամանքները բացահայտելուց հետո Դատարանն արդեն պետք է քննարկման առարկա դարձներ Գյումրու համայնքի ղեկավարի 05.09.2016 թվականի թիվ 1478-Ա որոշումն ամբողջությամբ և հատակագծային փաստաթղթերը մասնակի անվավեր ճանաչելու մասին պահանջով հայցը դրա համար սահմանված դատավարական ժամկետներում ներկայացված լինել-չլինելու հարցն ու պարզեր դրանց հոսքի կոնկրետ սկիզբն, և, ըստ դրա` այդ ժամկետները հայցվորների կողմից բաց թողնված լինելու վերաբերյալ հետևության հանգելու դեպքում, Դատարանը պետք է հնարավորություն ընձեռեր հայցվորներին ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետները վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, և դրա քննարկման արդյունքում որոշեր, թե դատավարական ժամկետները բաց են թողնվել հարգելի, թե ոչ հարգելի պատճառով` կայացնելով համապատասխան որոշում (...)» (հատոր 3-րդ, գ.թ. 119-158):

Այնուհետև, Դատարանի 20.02.2020 թվականի որոշմամբ Գյումրի համայնքի ղեկավարի 05.09.2016 թվականի թիվ 1478-Ա որոշումն ամբողջությամբ և հատակագծային փաստաթղթերը մասնակի` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող երկաթուղու պաշտպանության գոտու 50 մետր սահմանագծում ներառված հողատարածքի օտարման մասի չափով, անվավեր ճանաչելու պահանջների մասին վարչական գործով հարուցվել է նոր քննության վարույթ, որի ընթացքում Համահայցվորների կողմից 17.12.2020 թվականին Դատարան է մուտքագրվել միջնորդություն 05.09.2016 թվականի թիվ 1478-Ա որոշման վիճարկման համար բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ: Համահայցվորները որպես վիճարկման հայց ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառներ նշել են, որ վիճարկվող վարչական ակտի մասին տեղեկացել են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քաղաքացիական գործերով: Համահայցվորները միաժամանակ նշել են, որ վիճարկվող վարչական ակտի մասին իմանալով, վերջիններս չեն իմացել, որ հողի չափի փոփոխությամբ իրենց զբաղեցրած տարածքները մտել են այդ վարչական ակտով Ռաֆիկ Խաչատրյանին տրված հողամասի մեջ, ուստի միջոցներ են ձեռնարկել ճշտելու ակտով իրենց իրավունքների խախտման մասին: Ձեռքբերված փաստաթղթերից համոզվելով, որ որոշումը կայացվել է իրենց իրավունքների դեմ` այն վերացնելու խնդրանքով դիմել են վարչական ակտը կայացրած Գյումրի համայնքին: Գրավոր մերժումը ստացել են 26.03.2018 թվականին, որից հետո երկամսյա ժամկետում` 06.04.2018 թվականին, որոշումն անվավեր ճանաչելու պահանջով դիմել են վարչական դատարան (հատոր 5-րդ, գ.թ. 65-68):

Դատարանի 24.12.2020 թվականի որոշմամբ Համահայցվորների կողմից ներկայացված բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է այն պատճառաբանություններով, որ «(...) Հայցվորները 05.09.2016 թվականի թիվ 1478-Ա որոշման մասին տեղեկանալու պահից ի վեր (Լևիկ Երեմյանը վիճարկվող վարչական ակտի մասին տեղեկացել է առնվազն 08.04.2017 թվականին` ստանալով թիվ ՇԴ/1030/02/17 քաղաքացիական գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 13.03.2017 թվականի հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրվելու մասին որոշումը, հայցադիմումի պատճենը (հիմք` թիվ ՇԴ/1030/02/17 քաղաքացիական գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի գրություն և փոստային հետադարձ ծանուցման անդորրագիր), Հովհաննես Հակոբյանը վիճարկվող վարչական ակտի մասին տեղեկացել է առնվազն 10.05.2017 թվականին` ստանալով թիվ ՇԴ/1031/02/17 քաղաքացիական գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 13.03.2017 թվականի հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նախապատրաստելու մասին որոշումը, հայցադիմումի պատճենը (հիմք` թիվ ՇԴ/1031/02/17 քաղաքացիական գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի գրություն և փոստային հետադարձ ծանուցման անդորրագիր), Լիդիա Տոնոյանը վիճարկվող վարչական ակտի մասին տեղեկացել է առնվազն 28.06.2017 թվականին` ստանալով թիվ ՇԴ/1026/02/17 քաղաքացիական գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 13.03.2017 թվականի հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նախապատրաստելու մասին որոշումը, հայցադիմումի պատճենը (հիմք` թիվ ՇԴ/1026/02/17 քաղաքացիական գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի գրություն և փոստային հետադարձ ծանուցման անդորրագիր) ողջամիտ ժամկետում (վիճարկման հայցը դատարան է ներկայացվել որոշման մասին տեղեկանալուց շուրջ մեկ տարի անց) չեն ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար գործողություններն որոշման դատական կարգով վիճարկումը հնարավոր դարձնելու համար ու ի սկզբանե զրկված չեն եղել օրենքով սահմանված երկամսյա ժամկետում ՀՀ վարչական դատարան վիճարկման հայց ներկայացնելու հնարավորությունից (...)»(հատոր 5-րդ, գ.թ. 91-93):

Վերաքննիչ դատարանը, բավարարել է Համահայցվորների վերաքննիչ բողոքը և վերացրել է Դատարանի 24.12.2020 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու մասին» որոշումը` պատճառաբանելով, որ «(...) թիվ ՇԴ/1026/02/17, ՇԴ/1030/02/17, ՇԴ/1031/02/17 քաղաքացիական գործերով հայցադիմումները վարույթ ընդունելու մասին որոշումներում խոսք չկա 05.09.2016 թվականի թիվ 1478-Ա որոշման մասին, իսկ գործում առկա չեն նշված գործերով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցադիմումները: ՈՒստի, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի գրությունների և փոստային հետադարձ ծանուցման անդորրագրերի պատճենները հնարավորություն չեն տալիս հայցվորների կողմից 05.09.2016 թվականի թիվ 1478-Ա որոշման մասին իրենց տեղեկացված լինելու ժամանակահատվածի և դրա ողջամտության վերաբերյալ եզրահանգումներ կատարելու համար: Ավելին, նկատի ունենալով, որ Գյումրու համայնքի ղեկավարի 05.09.2016 թվականի թիվ 1478-Ա որոշումն անվավեր ճանաչելու մասին պահանջով հայցը դրա համար սահմանված դատավարական ժամկետներում ներկայացված լինել-չլինելու հարցի պարզումը, դրանց հոսքի կոնկրետ սկիզբը, և, ըստ դրա` այդ ժամկետները հայցվորների կողմից բաց թողնված (չ)լինելու հանգամանքի պարզումը ներառված է եղել նոր քննության ծավալում, իսկ բաց թողնված դատավարական ժամկետները վերականգնելու մասին միջնորդությունը ներկայացվել է սույն գործի նոր քննության ընթացքում, ապա Վերաքննիչ դատարանի գնահատմամբ Դատարանը կաշկանդված չի եղել նշված հարցերի պարզման առնչությամբ համապատասխան ապացույցների ձեռքբերմանն ուղղված դատավարական գործողություններ իրականացնելու հնարավորությունից, որպիսի գործողությունների կատարումից սակայն Դատարանը ձեռնպահ է մնացել (...)»:

Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանը որոշմամբ վկայակոչված, գործում առկա ապացույցների հիման վրա կատարված հիմնավորումներով վիճարկման հայց ներկայացնելու ժամկետները անհարգելի պատճառներով բաց թողնելու վերաբերյալ չէր կարող եզրահանգումներ կատարել (...)»(հատոր 6-րդ, գ.թ. 42-51):

Վճռաբեկ դատարանը, համադրելով սույն գործի փաստերը Վերաքննիչ դատարանի վերոնշյալ պատճառաբանությունների հետ, գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ հիմնավորմամբ.

Նախ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ռաֆիկ Խաչատրյանի սեփականության իրավունքը Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տերյան փողոցի թիվ 143 հասցեի նկատմամբ ծագել է դեռևս 28.11.2016 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 28):

Այնուհետև, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործի նյութերում առկա` «Datalex.am» տեղեկատվական կայքից դուրս բերված տեղեկատվության համաձայն` Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննության են առնվել թիվ ՇԴ/1030/02/17, թիվ ՇԴ/1031/02/17 և թիվ ՇԴ/1026/02/17 քաղաքացիական գործերը, ինչպես նաև սույն վարչական գործում առկա է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցադիմումի պատճենը, որում հղում է կատարվել Գյումրու համայնքի ղեկավարի 05.09.2016 թիվ 1478-Ա որոշմանը և Ռաֆիկ Խաչատրյանի սեփականության իրավունքի գրանցման թիվ 28112016-08-0030 վկայականին (հատոր 1-ին, գ.թ. 69-71):

Այսպես. համաձայն թիվ ՇԴ/1030/02/17 քաղաքացիական գործի` 10.03.2017 թվականին Ռաֆիկ Խաչատրյանը հայց է ներկայացրել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Լևիկ Երեմյանի, երրորդ անձ Գյումրու քաղաքապետարանի` իրավունքի խախտումները վերացնելու պահանջի մասին:

Համաձայն թիվ ՇԴ/1031/02/17 քաղաքացիական գործի` 10.03.2017 թվականին Ռաֆիկ Խաչատրյանը հայց է ներկայացրել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Հովհաննես Հակոբյանի վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ պատասխանողի կողմում` Գյումրու քաղաքապետարան` իրավունքի խախտումները վերացնելու պահանջի մասին:

Համաձայն թիվ ՇԴ/1026/02/17 քաղաքացիական գործի` 10.03.2017 թվականին Ռաֆիկ Խաչատրյանը հայց է ներկայացրել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Լիդա Տոնոյանի վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ պատասխանողի կողմում` Գյումրու քաղաքապետարան` իրավունքի խախտումները վերացնելու պահանջի մասին (հատոր 5-րդ, գ.թ. 80-90):

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Համահայցվորները 10.03.2017 թվականին հարուցված թիվ ՇԴ/1030/02/17, թիվ ՇԴ/1031/02/17 և թիվ ՇԴ/1026/02/17 քաղաքացիական գործերի շրջանակներից առնվազն պետք է իրազեկված լինեին 05.09.2016 թվականի թիվ 1478-Ա որոշման մասին, այն հիմնավորմամբ, որ Համահայցվորներից Լևիկ Երեմյանի կողմից ներկայացվել է հայցադիմումի պատասխան, որի բովանդակային ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ վերջինս ծանոթացել է հարուցված քաղաքացիական գործին և դրան կից փաստաթղթերին (հատոր 2-րդ, գ.թ. 43):

Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է նաև, որ սույն վարչական գործի նյութերում առկա է նաև «Ա.Գ. ԷՍԹԵՅԹ» ՍՊԸ-ի 12.06.2017 թվականի թիվ 095 փորձագիտական եզրակացությունը, որի համաձայն` Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տերյան փողոցի թիվ 143 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնի և առևտրի օբյեկտի հողամասի վրա առկա են թիվ 139/064, թիվ 139/066, թիվ 139/071 տնակային շինությունները: Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տերյան թիվ 143 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնի և առևտրի օբյեկտի հողամասի արևելյան` երկաթգծին հարող հատվածում տեղակայված են երեք տնակային շինություններ, որոնց մուտքը ավտոտեխսպասարկման կենտրոնի և առևտրի օբյեկտի հողամասի տարածքից է կատարվում: Երեք տնակային շինություններն էլ գտնվում են Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տերյան թիվ 143 հասցեում գտնվող օբյեկտի հողամասի վրա, որը սեփականության իրավունքով պատկանում է Ռաֆիկ Արիստակեսի Խաչատրյանին (հատոր 1-ին, գ.թ. 81-84):

Վերոգրյալից հետևում է, որ Համահայցվորները ողջամտորեն պետք է տեղյակ լինեին թե՛ 05.09.2016 թվականի թիվ 1478-Ա որոշման մասին, և թե՛ Ռաֆիկ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տերյան թիվ 143 հասցեում գտնվող թիվ 139/064, թիվ 139/066, թիվ 139/071 տնակային շինությունների տեղադրության վերաբերյալ:

Հետևաբար` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Համահայցվորները դեռևս 2017 թվականից արդեն իսկ հնարավորություն են ունեցել տեղեկանալու վիճարկվող որոշման վերաբերյալ: Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանություններին, որ «(...) թիվ ՇԴ/1026/02/17, ՇԴ/1030/02/17, ՇԴ/1031/02/17 քաղաքացիական գործերով հայցադիմումները վարույթ ընդունելու մասին որոշումներում խոսք չկա 05.09.2016 թվականի թիվ 1478-Ա որոշման մասին, իսկ գործում առկա չեն նշված գործերով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցադիմումները: ՈՒստի, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի գրությունների և փոստային հետադարձ ծանուցման անդորրագրերի պատճենները հնարավորություն չեն տալիս հայցվորների կողմից 05.09.2016 թվականի թիվ 1478-Ա որոշման մասին իրենց տեղեկացված լինելու ժամանակահատվածի և դրա ողջամտության վերաբերյալ եզրահանգումներ կատարելու համար», ապա Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերոհիշյալ պատճառաբանությունները չեն կարող հիմք հանդիսանալ բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու համար այն հիմնավորմամբ, որ դատավարական ժամկետի բացթողումը կարող է վերականգնվել, եթե հիմնավորվում է, որ հայցվորը ձեռնարկել է իրենից կախված բոլոր հնարավոր և ողջամիտ միջոցները հայցը սահմանված ժամկետում դատարան ներկայացնելու համար, և դատավարական ժամկետի բացթողումը տեղի է ունեցել իրենից անկախ պատճառներով, մինչդեռ տվյալ դեպքում Համահայցվորները, դեռևս 2017 թվականից տեղեկացված լինելով սեփականության իրավունքի գրանցման հիմքում ընկած հանգամանքների վերաբերյալ, չեն վիճարկել դրանք:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճարկման հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Համահայցվորների միջնորդությունն անհիմն է, քանի որ վերջիններս չեն ապացուցել օրենքով սահմանված ժամկետի ընթացքում դատարան դիմելու ուղղությամբ իրենցից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ ձեռնարկելու և իրենց կամքից անկախ պատճառներով օրենքով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու հանգամանքների առկայությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Համահայցվորները կորցրել են Գյումրու համայնքի ղեկավարի 05.09.2016 թվականի թիվ 1478-Ա որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ վիճարկման հայցով դատարան դիմելու իրավունքը: Այսինքն` վիճարկման հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Համահայցվորների միջնորդությունը ենթակա չէր բավարարման, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

i

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.03.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը և ՀՀ վարչական դատարանի 24.12.2020 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

24.12.2021թ.

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատի կողմից թիվ ՎԴ5/0068/05/18 վարչական գործով 24.12.2021 թվականին

կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 24.12.2021 թվականին գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Լևիկ Երեմյանի, Հովհաննես Հակոբյանի և Լիդիա Տոնոյանի (այսուհետ` Համահայցվորներ) ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի, երրորդ անձինք Ռաֆիկ Խաչատրյանի, Կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման` 05.09.2016 թվականի թիվ 1478-Ա որոշումը` 436,2 քմ հողամասի չափով հատակագիծը հաստատելու մասով, անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.03.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ Ռաֆիկ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.03.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը և ՀՀ վարչական դատարանի 24.12.2020 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

 

i

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս, Հովսեփ Բեդևյանս և Գոռ Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:

 

Սույն գործի փաստերի համաձայն` 26.04.2018 թվականին ՀՀ վարչական դատարան է մուտքագրվել Համահայցվորների ներկայացրած հայցադիմումը, որով վերջիններս պահանջել են որպես միջամտող վարչական ակտ, անվավեր ճանաչել Գյումրու համայնքի ղեկավարի առաջին տեղակալի 26.03.2018 թվականի թիվ 02/02.3/2963-18 գրությունը` Գյումրու համայնքի ղեկավարի կողմից Գյումրի քաղաքի Տերյան փողոցի թիվ 143 հասցեի հողամասի մակերեսի չափը ճշտելու և հողամասի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին ընդունած 05.09.2016 թվականի թիվ 1478-Ա որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ իրենց դիմումը մերժելու մասին, ինչպես նաև, որպես միջամտող վարչական ակտ, անվավեր ճանաչել Գյումրի քաղաքի Տերյան փողոցի թիվ 143 հասցեի հողամասի մակերեսի չափը ճշտելու և հողամասի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին Գյումրու համայնքի ղեկավարի 05.09.2016 թվականի թիվ 1478-Ա որոշումն ամբողջությամբ և հատակագծային փաստաթղթերը մասնակի` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող երկաթուղու պաշտպանության գոտու 50 մետր սահմանագծում ներառված հողատարածքի օտարման մասի չափով:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Էդ. Նահապետյան) 20.12.2018 թվականի վճռով հայցը մերժվել է (հատոր 2-րդ, գ.թ. 56-71):

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր` Ա. Բաբայան, դատավորներ` Ա. Պողոսյան, Ա. Սարգսյան) 03.12.2019 թվականի որոշմամբ Համահայցվորների վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն. վճիռն ամբողջությամբ բեկանվել է, վարչական գործի վարույթը` Գյումրու համայնքի ղեկավարի տեղակալի 26.03.2018 թվականի թիվ 02/02.3/2963-18 գրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասով, կարճվել է, իսկ գործը Գյումրու համայնքի ղեկավարի 05.09.2016 թվականի թիվ 1478-Ա որոշումն ամբողջությամբ և հատակագծային փաստաթղթերը մասնակի` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող երկաթուղու պաշտպանության գոտու 50 մետր սահմանագծում ներառված հողատարածքի օտարման մասի չափով, անվավեր ճանաչելու պահանջների մասով, ուղարկվել է Դատարան` այդ մասով ամբողջ ծավալով նոր քննության, ի թիվս այլնի, նաև այն պատճառաբանությամբ, որ «(...) Դատարանը, հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո, նախ պետք է գնահատման առարկա դարձներ Գյումրի համայնքի ղեկավարին հասցեագրված` հայցվորների 14.03.2018 թվականի դիմումը` դրա բովանդակությունն ու բնույթը, պարզեր դրա` որպես վարչական բողոք հանդիսանալու հանգամանքը, որպիսի նպատակով պատասխանող Գյումրու քաղաքապետարանից պետք է պահանջեր ու ձեռք բերեր տվյալ դիմումի վերաբերյալ առկա բոլոր փաստաթղթերը (վարույթի նյութերը), ինչպես նաև ձեռնարկեր համապատասխան միջոցներ` պատասխանողից պարզելու, թե հիշյալ դիմումը Գյումրու քաղաքապետարանում ստացվելուց հետո ինչ ընթացք է այն ստացել, այսինքն` ի վերջո վարչական մարմնի կողմից այն դիտարկվել է որպես վարչական բողոք, թե ոչ, եթե այո, ապա իրականացվել է արդյոք բողոքի ըստ էության քննություն ու դրա վերաբերյալ կայացվել է որևէ (դիմումը մերժելու կամ բավարարելու մասին) որոշում, թե ոչ: Նշված գործողությունները կատարելուց ու հիշյալ հանգամանքները բացահայտելուց հետո Դատարանն արդեն պետք է քննարկման առարկա դարձներ Գյումրու համայնքի ղեկավարի 05.09.2016 թվականի թիվ 1478-Ա որոշումն ամբողջությամբ և հատակագծային փաստաթղթերը մասնակի անվավեր ճանաչելու մասին պահանջով հայցը դրա համար սահմանված դատավարական ժամկետներում ներկայացված լինել-չլինելու հարցն ու պարզեր դրանց հոսքի կոնկրետ սկիզբն, և, ըստ դրա` այդ ժամկետները հայցվորների կողմից բաց թողնված լինելու վերաբերյալ հետևության հանգելու դեպքում, Դատարանը պետք է հնարավորություն ընձեռեր հայցվորներին ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետները վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, և դրա քննարկման արդյունքում որոշեր, թե դատավարական ժամկետները բաց են թողնվել հարգելի, թե ոչ հարգելի պատճառով` կայացնելով համապատասխան որոշում (...)» (հատոր 3-րդ, գ.թ. 119-158):

Այնուհետև ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Մաքեյան) (այսուհետ` Դատարան) 20.02.2020 թվականի որոշմամբ Գյումրի համայնքի ղեկավարի 05.09.2016 թվականի թիվ 1478-Ա որոշումն ամբողջությամբ և հատակագծային փաստաթղթերը մասնակի` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող երկաթուղու պաշտպանության գոտու 50 մետր սահմանագծում ներառված հողատարածքի օտարման մասի չափով, անվավեր ճանաչելու պահանջների մասին վարչական գործով հարուցվել է նոր քննության վարույթ (հատոր 4-րդ, գ.թ. 4), որի ընթացքում Համահայցվորների կողմից 17.12.2020 թվականին Դատարան է մուտքագրվել միջնորդություն 05.09.2016 թվականի թիվ 1478-Ա որոշման վիճարկման համար բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ: Համահայցվորները որպես վիճարկման հայց ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառներ նշել են, որ վիճարկվող վարչական ակտի մասին տեղեկացել են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քաղաքացիական գործերով: Համահայցվորները միաժամանակ նշել են, որ վիճարկվող վարչական ակտի մասին իմանալով, վերջիններս չեն իմացել, որ հողի չափի փոփոխությամբ իրենց զբաղեցրած տարածքները մտել են այդ վարչական ակտով Ռաֆիկ Խաչատրյանին տրված հողամասի մեջ, ուստի միջոցներ են ձեռնարկել ճշտելու ակտով իրենց իրավունքների խախտման մասին: Ձեռքբերված փաստաթղթերից համոզվելով, որ որոշումը կայացվել է իրենց իրավունքների դեմ` այն վերացնելու խնդրանքով դիմել են վարչական ակտը կայացրած Գյումրի համայնքին: Գրավոր մերժումը ստացել են 26.03.2018 թվականին, որից հետո երկամսյա ժամկետում` 06.04.2018 թվականին, որոշումն անվավեր ճանաչելու պահանջով դիմել են վարչական դատարան (հատոր 5-րդ, գ.թ. 65-68):

Դատարանի 24.12.2020 թվականի որոշմամբ Համահայցվորների կողմից ներկայացված բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է այն պատճառաբանություններով, որ «(...) Հայցվորները 05.09.2016 թվականի թիվ 1478-Ա որոշման մասին տեղեկանալու պահից ի վեր (Լևիկ Երեմյանը վիճարկվող վարչական ակտի մասին տեղեկացել է առնվազն 08.04.2017 թվականին` ստանալով թիվ ՇԴ/1030/02/17 քաղաքացիական գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 13.03.2017 թվականի հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրվելու մասին որոշումը, հայցադիմումի պատճենը (հիմք` թիվ ՇԴ/1030/02/17 քաղաքացիական գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի գրություն և փոստային հետադարձ ծանուցման անդորրագիր), Հովհաննես Հակոբյանը վիճարկվող վարչական ակտի մասին տեղեկացել է առնվազն 10.05.2017 թվականին` ստանալով թիվ ՇԴ/1031/02/17 քաղաքացիական գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 13.03.2017 թվականի հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նախապատրաստելու մասին որոշումը, հայցադիմումի պատճենը (հիմք` թիվ ՇԴ/1031/02/17 քաղաքացիական գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի գրություն և փոստային հետադարձ ծանուցման անդորրագիր), Լիդիա Տոնոյանը վիճարկվող վարչական ակտի մասին տեղեկացել է առնվազն 28.06.2017 թվականին` ստանալով թիվ ՇԴ/1026/02/17 քաղաքացիական գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 13.03.2017 թվականի հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նախապատրաստելու մասին որոշումը, հայցադիմումի պատճենը (հիմք` թիվ ՇԴ/1026/02/17 քաղաքացիական գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի գրություն և փոստային հետադարձ ծանուցման անդորրագիր) ողջամիտ ժամկետում (վիճարկման հայցը դատարան է ներկայացվել որոշման մասին տեղեկանալուց շուրջ մեկ տարի անց) չեն ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար գործողություններն որոշման դատական կարգով վիճարկումը հնարավոր դարձնելու համար ու ի սկզբանե զրկված չեն եղել օրենքով սահմանված երկամսյա ժամկետում ՀՀ վարչական դատարան վիճարկման հայց ներկայացնելու հնարավորությունից (...)» (հատոր 5-րդ, գ.թ. 91-93):

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը (այսուհետ` Վերաքննիչ դատարան) բավարարել է Համահայցվորների վերաքննիչ բողոքը և վերացրել է Դատարանի 24.12.2020 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու մասին» որոշումը` գտնելով, որ գործում առկա ապացույցների հիման վրա կատարված հիմնավորումներով Դատարանը չէր կարող եզրահանգումներ կատարել վիճարկման հայց ներկայացնելու ժամկետներն անհարգելի պատճառներով բաց թողնելու վերաբերյալ:

 

Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել Վերաքննիչ դատարանի 01.03.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը և Դատարանի 24.12.2020 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

i

Ի հիմնավորումն վերոգրյալ եզրահանգման` Վճռաբեկ դատարանը վկայակոչել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 54-րդ հոդվածի 1-ին մասը, 65-րդ հոդվածը, 66-րդ հոդվածի 1-ին մասը, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման մասին ՀՀ սահմանադրական դատարանի 10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաև դատարանի մատչելիության իրավունքի և այդ իրավունքի ժամկետային սահմանափակումների մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) Kreuz v. Poland (28249/95) գործով 19.06.2001 թվականի վճռով` 52-րդ կետ, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով 13.07.1995 թվականի վճռով` 59-րդ կետ, Khalfaoui v. France (34791/97) գործով 14.12.1999 թվականի վճռով` 36-րդ կետ, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով 12.04.2016 թվականի վճռով` 28-րդ կետ, Stubbings and others v. The United Kingdom (22083/93; 22095/93) գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճռով` 51-րդ և 55-րդ կետեր արտահայտած իրավական դիրքորոշումները` եզրահանգելով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը պետք է մեկնաբանվեն և կիրառվեն անձի` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված վերոգրյալ հիմնարար իրավունքների լույսի ներքո:

Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է. «(...) Ռաֆիկ Խաչատրյանի սեփականության իրավունքը Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տերյան փողոցի թիվ 143 հասցեի նկատմամբ ծագել է դեռևս 28.11.2016 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 28):

(...) սույն վարչական գործի նյութերում առկա` «Datalex.am» տեղեկատվական կայքից դուրս բերված տեղեկատվության համաձայն` Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննության են առնվել թիվ ՇԴ/1030/02/17, թիվ ՇԴ/1031/02/17 և թիվ ՇԴ/1026/02/17 քաղաքացիական գործերը, ինչպես նաև սույն վարչական գործում առկա է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցադիմումի պատճենը, որում հղում է կատարվել Գյումրու համայնքի ղեկավարի 05.09.2016 թիվ 1478-Ա որոշմանը և Ռաֆիկ Խաչատրյանի սեփականության իրավունքի գրանցման թիվ 28112016-08-0030 վկայականին (հատոր 1-ին, գ.թ. 69-71):

Այսպես. համաձայն թիվ ՇԴ/1030/02/17 քաղաքացիական գործի` 10.03.2017 թվականին Ռաֆիկ Խաչատրյանը հայց է ներկայացրել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Լևիկ Երեմյանի, երրորդ անձ Գյումրու քաղաքապետարանի` իրավունքի խախտումները վերացնելու պահանջի մասին:

Համաձայն թիվ ՇԴ/1031/02/17 քաղաքացիական գործի` 10.03.2017 թվականին Ռաֆիկ Խաչատրյանը հայց է ներկայացրել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Հովհաննես Հակոբյանի վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ պատասխանողի կողմում` Գյումրու քաղաքապետարան` իրավունքի խախտումները վերացնելու պահանջի մասին:

Համաձայն թիվ ՇԴ/1026/02/17 քաղաքացիական գործի` 10.03.2017 թվականին Ռաֆիկ Խաչատրյանը հայց է ներկայացրել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Լիդա Տոնոյանի վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ պատասխանողի կողմում` Գյումրու քաղաքապետարան` իրավունքի խախտումները վերացնելու պահանջի մասին (հատոր 5-րդ, գ.թ. 80-90):

(...) Համահայցվորները 10.03.2017 թվականին հարուցված թիվ ՇԴ/1030/02/17, թիվ ՇԴ/1031/02/17 և թիվ ՇԴ/1026/02/17 քաղաքացիական գործերի շրջանակներից առնվազն պետք է իրազեկված լինեին 05.09.2016 թվականի թիվ 1478-Ա որոշման մասին, այն հիմնավորմամբ, որ Համահայցվորներից Լևիկ Երեմյանի կողմից ներկայացվել է հայցադիմումի պատասխան, որի բովանդակային ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ վերջինս ծանոթացել է հարուցված քաղաքացիական գործին և դրան կից փաստաթղթերին (հատոր 2-րդ, գ.թ. 43):

(...) սույն վարչական գործի նյութերում առկա է նաև «Ա.Գ. ԷՍԹԵՅԹ» ՍՊԸ-ի 12.06.2017 թվականի թիվ 095 փորձագիտական եզրակացությունը, որի համաձայն` Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տերյան փողոցի թիվ 143 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնի և առևտրի օբյեկտի հողամասի վրա առկա են թիվ 139/064, թիվ 139/066, թիվ 139/071 տնակային շինությունները: Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տերյան թիվ 143 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնի և առևտրի օբյեկտի հողամասի արևելյան` երկաթգծին հարող հատվածում տեղակայված են երեք տնակային շինություններ, որոնց մուտքը ավտոտեխսպասարկման կենտրոնի և առևտրի օբյեկտի հողամասի տարածքից է կատարվում: Երեք տնակային շինություններն էլ գտնվում են Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տերյան թիվ 143 հասցեում գտնվող օբյեկտի հողամասի վրա, որը սեփականության իրավունքով պատկանում է Ռաֆիկ Արիստակեսի Խաչատրյանին (հատոր 1-ին, գ.թ. 81-84):

 

Վերոգրյալից հետևում է, որ Համահայցվորները ողջամտորեն պետք է տեղյակ լինեին թե՛ 05.09.2016 թվականի թիվ 1478-Ա որոշման մասին, և թե՛ Ռաֆիկ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տերյան թիվ 143 հասցեում գտնվող թիվ 139/064, թիվ 139/066, թիվ 139/071 տնակային շինությունների տեղադրության վերաբերյալ:

Հետևաբար` (...) Համահայցվորները դեռևս 2017 թվականից արդեն իսկ հնարավորություն են ունեցել տեղեկանալու վիճարկվող որոշման վերաբերյալ»:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանություններին, որ թիվ ՇԴ/1026/02/17, ՇԴ/1030/02/17, ՇԴ/1031/02/17 քաղաքացիական գործերով հայցադիմումները վարույթ ընդունելու մասին որոշումներում խոսք չկա 05.09.2016 թվականի թիվ 1478-Ա որոշման մասին, իսկ գործում առկա չեն նշված գործերով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցադիմումները, ուստի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի գրությունների և փոստային հետադարձ ծանուցման անդորրագրերի պատճենները հնարավորություն չեն տալիս հայցվորների կողմից 05.09.2016 թվականի թիվ 1478-Ա որոշման մասին իրենց տեղեկացված լինելու ժամանակահատվածի և դրա ողջամտության վերաբերյալ եզրահանգումներ կատարելու համար», Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հիշյալ պատճառաբանությունները չեն կարող հիմք հանդիսանալ բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու համար այն հիմնավորմամբ, որ դատավարական ժամկետի բացթողումը կարող է վերականգնվել, եթե հիմնավորվում է, որ հայցվորը ձեռնարկել է իրենից կախված բոլոր հնարավոր և ողջամիտ միջոցները հայցը սահմանված ժամկետում դատարան ներկայացնելու համար, և դատավարական ժամկետի բացթողումը տեղի է ունեցել իրենից անկախ պատճառներով, մինչդեռ տվյալ դեպքում Համահայցվորները, դեռևս 2017 թվականից տեղեկացված լինելով սեփականության իրավունքի գրանցման հիմքում ընկած հանգամանքների վերաբերյալ, չեն վիճարկել դրանք:

Վերոգրյալ պատճառաբանություններով Վճռաբեկ դատարանը գտել է, որ վիճարկման հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Համահայցվորների միջնորդությունն անհիմն է, քանի որ վերջիններս չեն ապացուցել օրենքով սահմանված ժամկետի ընթացքում դատարան դիմելու ուղղությամբ իրենցից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ ձեռնարկելու և իրենց կամքից անկախ պատճառներով օրենքով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու հանգամանքների առկայությունը, որպիսի պայմաններում Համահայցվորները կորցրել են Գյումրու համայնքի ղեկավարի 05.09.2016 թվականի թիվ 1478-Ա որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ վիճարկման հայցով դատարան դիմելու իրավունքը:

Արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ վիճարկման հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Համահայցվորների միջնորդությունը ենթակա չէր բավարարման, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

i

Նախ` հարկ ենք համարում արձանագրել, որ Վճռաբեկ դատարանը սույն գործով բողոքը քննելիս և որոշում կայացնելիս անտեսել է ոչ միայն վճռաբեկ բողոքի հիմքերն ու հիմնավորումները, այլ նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հիմքն ու դրա առկայության հիմնավորումը, որով Վճռաբեկ դատարանը պայմանավորել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը:

Այսպես.

i

I. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են հիմքերը, որոնցով դրվել է դատական ակտի իրավաչափությունը որոշելու հարցը:

i

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի որոշման` «Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը» վերտառությամբ 2-րդ բաժնի համաձայն` Վերաքննիչ դատարանի որոշման իրավաչափությունը որոշելու հարցը քննվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածները Վերաքննիչ դատարանի կողմից խախտելու հիմքի սահմաններում:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ապացույցներ են վկայի ցուցմունքը, փորձագետի եզրակացությունը (ցուցմունքը), գրավոր ապացույցները, իրեղեն ապացույցները:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` Դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ Վճռաբեկ դատարանի որոշման մեջ որևէ անդրադարձ չկա վերոգրյալ իրավանորմերի պահանջները Վերաքննիչ դատարանի կողմից խախտված լինելու կամ չլինելու հարցին: Այսինքն` Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի որոշման իրավաչափությունը չի գնահատել բողոքով ներկայացված հիմքերի սահմաններում և որևէ իրավական գնահատական չի տվել այն հարցին, թե ի վերջո ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածներն արդյոք խախտվել են Վերաքննիչ դատարանի կողմից: Այլ կերպ ասած` Վճռաբեկ դատարանը չի անդրադարձել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածները Վերաքննիչ դատարանի կողմից խախտված լինելու հիմքին:

 

i

II. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` նույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության հիմնավորումը:

i

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի որոշման 3-րդ բաժնի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այսինքն` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Հարկ ենք համարում ընդգծել, որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի խախտում թույլ տալու հետևանքով արդարադատության բուն էությունը խաթարող դատական սխալը, որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք, սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքը չի պարունակում (տե՛ս, վճռաբեկ բողոքի 8-10-րդ էջերը): Մասնավորապես, բողոք բերող անձի կողմից վճռաբեկ բողոքում որպես արդարադատության բուն էությունը խաթարող դատական սխալ է նշվել Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածների խախտում թույլ տալը (տե՛ս, վճռաբեկ բողոքի 9-րդ էջի վերջին պարբերությունը), մինչդեռ Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ անդրադարձել է Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի խախտում թույլ տալու հարցին, այն պարագայում, երբ վճռաբեկ բողոքի ոչ հիմքերում և ոչ էլ բողոքը վարույթ ընդունելու հիմքերում Վերաքննիչ դատարանին ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի խախտում չի վերագրվել:

 

i

Միևնույն ժամանակ հարկ ենք համարում արձանագրել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում ամրագրված իրավակարգավորման համատեքստում վճռաբեկ բողոք բերող անձը նշել է իր պահանջը` օրենքների, այլ իրավական ակտերի վկայակոչմամբ և նշել է նաև այն մասին, թե նյութական կամ դատավարական իրավունքի որ նորմերն են խախտվել կամ սխալ կիրառվել:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի համաձայն` վճռաբեկ դատարանը բողոքարկվող դատական ակտը վերանայում է վճռաբեկ բողոքում ներկայացված պահանջների սահմաններում:

Գտնում ենք, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի դատական ակտը չի վերանայել վճռաբեկ բողոքում ներկայացված պահանջների սահմաններում և չի անդրադարձել վճռաբեկ բողոքում վկայակոչված օրենքներին և դատավարական իրավունքի նորմերի խախտմանը, այլ Վերաքննիչ դատարանի դատական ակտը վերանայել է այնպիսի հիմքով, որպիսին չի ներկայացվել վճռաբեկ բողոքով:

Այդուհանդերձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հատուկ կարծիքը ներկայացվում է դատական ակտի վերաբերյալ, անհրաժեշտ ենք համարում իմ կարծիքը ներկայացնել Վճռաբեկ դատարանի որոշման առնչությամբ:

i

Վճռաբեկ դատարանի որոշման համաձայն, փաստորեն, արդարադատության բուն էությունը խաթարող դատական սխալի, այն է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի խախտման առկայությունը հաստատված համարելու իր եզրահանգումը հիմնավորելու նպատակով Վճռաբեկ դատարանը վկայակոչել է դատական պաշտպանության, անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքների իրացումը երաշխավորող ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներով և Եվրոպական դատարանի վճիռներով արտահայտված այն իրավական դիրքորոշումները, ըստ որոնց` դատարան դիմելու կամ արդարադատության մատչելիության իրավունքը մարդու` սահմանադրաիրավական և միջազգային իրավական նորմերով երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների կարևորագույն բաղադրիչն է, դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը, դատարանի մատչելիության իրավունքը կարող է ենթարկվել ժամկետային սահմանափակումների, սակայն այդ սահմանափակումները պետք է համատեղելի լինեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, այնինչ հանգել է վերոգրյալ իրավանորմերի և իրավական դիրքորոշումների տրամաբանությանը տրամագծորեն հակառակ տրամաբանական եզրահանգման` գտնելով, որ անձին չի կարող տրամադրվել դատական պաշտպանություն:

Հարկ ենք համարում նաև ընդգծել, որ վերը վկայակոչված իրավանորմերն ու դրանց վերաբերյալ կատարված վերլուծությունները, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներով և Եվրոպական դատարանի վճիռներով արտահայտված իրավական դիրքորոշումները ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին որոշումներով կիրառվել են ի հիմնավորումն դատավարական ժամկետների բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդությունը բավարարման ենթակա լինելու եզրահանգման (տե՛ս, Գարեգին Հարությունյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ Արմեն Չատյանի թիվ ՎԴ/3118/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.11.2020 թվականի որոշումը, Գուրգեն Ազատյանն ու Ելիզավետա Մանասյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ Ղևոնդ Ղալումյանի թիվ ՎԴ/6202/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.12.2020 թվականի որոշումը):

i

Գտնում ենք, որ դատական պաշտպանության, անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքների իրացումը երաշխավորող ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունների ու ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներով և Եվրոպական դատարանի վճիռներով արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ վճռաբեկ բողոքը պետք է մերժվեր և Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնվեր ուժի մեջ հետևյալ պատճառաբանությամբ:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում: Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

Անդրադառնալով վերոգրյալ իրավանորմի վերլուծությանը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:

Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից` երկարատև հիվանդության պատճառով:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը, Գուրգեն Ազատյանն ու Ելիզավետա Մանասյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ Ղևոնդ Ղալումյանի թիվ ՎԴ/6202/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.12.2020 թվականի որոշումը):

Տվյալ դեպքում սույն գործով ՀՀ վարչական դատարանի 20.12.2018 թվականի վճիռը մասնակիորեն բեկանելու և գործը` Գյումրու համայնքի ղեկավարի 05.09.2016 թվականի թիվ 1478-Ա որոշումն ամբողջությամբ և հատակագծային փաստաթղթերը մասնակի` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող երկաթուղու պաշտպանության գոտու 50 մետր սահմանագծում ներառված հողատարածքի օտարման մասի չափով, անվավեր ճանաչելու պահանջների մասով ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու մասին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03.12.2019 թվականի որոշմամբ, ի թիվս այլնի, արձանագրվել է նաև, որ «Դատարանը, հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո, նախ պետք է գնահատման առարկա դարձներ Գյումրի համայնքի ղեկավարին հասցեագրված` հայցվորների 14.03.2018թ. դիմումը` դրա բովանդակությունն ու բնույթը, պարզեր դրա` որպես վարչական բողոք հանդիսանալու հանգամանքը, որպիսի նպատակով պատասխանող Գյումրու քաղաքապետարանից պետք է պահանջեր ու ձեռք բերեր տվյալ դիմումի վերաբերյալ առկա բոլոր փաստաթղթերը (վարույթի նյութերը), ինչպես նաև ձեռնարկեր համապատասխան միջոցներ` պատասխանողից պարզելու, թե հիշյալ դիմումը Գյումրու քաղաքապետարանում ստացվելուց հետո ինչ ընթացք է այն ստացել, այսինքն` ի վերջո վարչական մարմնի կողմից այն դիտարկվել է որպես վարչական բողոք, թե ոչ, եթե այո, ապա իրականացվել է արդյոք բողոքի ըստ էության քննություն ու դրա վերաբերյալ կայացվել է որևէ (դիմումը մերժելու կամ բավարարելու մասին) որոշում, թե ոչ:

Նշված գործողությունները կատարելուց ու հիշյալ հանգամանքները բացահայտելուց հետո Դատարանն արդեն պետք է քննարկման առարկա դարձներ Գյումրու համայնքի ղեկավարի 05.09.2016թ. թիվ 1478-Ա որոշումն ամբողջությամբ և հատակագծային փաստաթղթերը մասնակի անվավեր ճանաչելու մասին պահանջով հայցը դրա համար սահմանված դատավարական ժամկետներում ներկայացված լինել-չլինելու հարցն ու պարզեր դրանց հոսքի կոնկրետ սկիզբն, և, ըստ դրա` այդ ժամկետները հայցվորների կողմից բաց թողնված լինելու վերաբերյալ հետևության հանգելու դեպքում, Դատարանը պետք է հնարավորություն ընձեռեր հայցվորներին ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետները վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, և դրա քննարկման արդյունքում որոշեր, թե դատավարական ժամկետները բաց են թողնվել հարգելի, թե ոչ հարգելի պատճառով` կայացնելով համապատասխան որոշում (...)»:

Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ սույն գործի նոր քննության վարույթ հարուցելուց հետո ներկայացված բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությամբ հայցվորները փաստարկել են, որ վիճարկվող վարչական ակտի մասին տեղեկացել են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քաղաքացիական գործի նյութերից, սակայն չեն նշել այն կոնկրետ օրը, թե երբ են տեղեկացել վիճարկվող վարչական ակտի գոյության մասին, այն դեպքում, երբ հայցվորներն իրենք պետք է վկայակոչեն վիճարկվող վարչական ակտի գոյության մասին տեղեկանալու կոնկրետ ժամանակահատվածը, ապացուցեն իրենց կողմից կատարված քայլերի ողջամտությունն ու առկա օբյեկտիվ խնդիրների հաղթահարումով պայմանավորված ժամկետային սահմանափակումները գերազանցելու հանգամանքը:

Վերոգրյալի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ ներկայացված միջնորդությունից պարզ չէ, թե հայցվորները կոնկրետ երբ են տեղեկացել վիճարկվող վարչական ակտի գոյության մասին և, ըստ այդմ, բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետների հոսքի սկիզբը և ողջամտությունը գնահատելու հնարավորությունը:

Միևնույն ժամանակ անդրադառնալով բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին Դատարանի այն պատճառաբանությանը, որ «Հայցվորները 05.09.2016 թվականի թիվ 1478-Ա որոշման մասին տեղեկանալու պահից ի վեր (Լևիկ Երեմյանը վիճարկվող վարչական ակտի մասին տեղեկացել է առնվազն 08.04.2017 թվականին` ստանալով թիվ ՇԴ/1030/02/17 քաղաքացիական գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 13.03.2017 թվականի հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրվելու մասին որոշումը, հայցադիմումի պատճենը (հիմք` թիվ ՇԴ/1030/02/17 քաղաքացիական գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի գրություն և փոստային հետադարձ ծանուցման անդորրագիր), Հովհաննես Հակոբյանը վիճարկվող վարչական ակտի մասին տեղեկացել է առնվազն 10.05.2017 թվականին` ստանալով թիվ ՇԴ/1031/02/17 քաղաքացիական գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 13.03.2017 թվականի հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նախապատրաստելու մասին որոշումը, հայցադիմումի պատճենը (հիմք` թիվ ՇԴ/1031/02/17 քաղաքացիական գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի գրություն և փոստային հետադարձ ծանուցման անդորրագիր), Լիդիա Տոնոյանը վիճարկվող վարչական ակտի մասին տեղեկացել է առնվազն 28.06.2017 թվականին` ստանալով թիվ ՇԴ/1026/02/17 քաղաքացիական գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 13.03.2017 թվականի հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նախապատրաստելու մասին որոշումը, հայցադիմումի պատճենը (հիմք` թիվ ՇԴ/1026/02/17 քաղաքացիական գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի գրություն և փոստային հետադարձ ծանուցման անդորրագիր) ողջամիտ ժամկետում (վիճարկման հայցը դատարան է ներկայացվել որոշման մասին տեղեկանալուց շուրջ մեկ տարի անց) չեն ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար գործողություններն որոշման դատական կարգով վիճարկումը հնարավոր դարձնելու համար ու ի սկզբանե զրկված չեն եղել օրենքով սահմանված երկամսյա ժամկետում ՀՀ վարչական դատարան վիճարկման հայց ներկայացնելու հնարավորությունից», Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ թիվ ՇԴ/1026/02/17, թիվ ՇԴ/1030/02/17, թիվ ՇԴ/1031/02/17 քաղաքացիական գործերով հայցադիմումները վարույթ ընդունելու մասին որոշումներում խոսք չկա 05.09.2016 թվականի թիվ 1478-Ա որոշման մասին, իսկ գործում առկա չեն նշված գործերով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցադիմումները: ՈՒստի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի գրությունների և փոստային հետադարձ ծանուցման անդորրագրերի պատճենները հնարավորություն չեն տալիս հայցվորների կողմից 05.09.2016 թվականի թիվ 1478-Ա որոշման մասին իրենց տեղեկացված լինելու ժամանակահատվածի և դրա ողջամտության վերաբերյալ եզրահանգումներ կատարելու համար:

Բացի այդ, նկատի ունենալով նաև, որ Գյումրու համայնքի ղեկավարի 05.09.2016 թվականի թիվ 1478-Ա որոշումն անվավեր ճանաչելու մասին պահանջով հայցը դրա համար սահմանված դատավարական ժամկետներում ներկայացված լինել-չլինելու հարցի պարզումը, դրանց հոսքի կոնկրետ սկիզբը, և, ըստ դրա` այդ ժամկետները հայցվորների կողմից բաց թողնված (չ)լինելու հանգամանքի պարզումը ներառված է եղել նոր քննության ծավալում, իսկ բաց թողնված դատավարական ժամկետները վերականգնելու մասին միջնորդությունը ներկայացվել է սույն գործի նոր քննության ընթացքում, Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանը կաշկանդված չի եղել նշված հարցերի պարզման առնչությամբ համապատասխան ապացույցների ձեռքբերմանն ուղղված դատավարական գործողություններ իրականացնելու հնարավորությունից, որպիսի գործողությունների կատարումից սակայն Դատարանը ձեռնպահ է մնացել:

Վերոգրյալ ամբողջի համատեքստում Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Դատարանը որոշմամբ վկայակոչված, գործում առկա ապացույցների հիման վրա կատարված հիմնավորումներով վիճարկման հայց ներկայացնելու ժամկետները անհարգելի պատճառներով բաց թողնելու վերաբերյալ չէր կարող եզրահանգումներ կատարել:

Ամբողջությամբ համակարծիք ենք Վերաքննիչ դատարանի վերոգրյալ պատճառաբանությունների և եզրահանգումների հետ և գտնում ենք, որ գործում առկա ապացույցների հիման վրա իրականում հնարավոր չէ հիմնավորված համարել այն հանգամանքը, որ հայցվորները բաց են թողել վիճարկման հայց ներկայացնելու ժամկետները, այն էլ անհարգելի պատճառներով, ուստի իրավաչափ ենք համարում նաև Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ Դատարանը կաշկանդված չի եղել Գյումրու համայնքի ղեկավարի 05.09.2016 թվականի թիվ 1478-Ա որոշումն անվավեր ճանաչելու մասին պահանջով հայցը դրա համար սահմանված դատավարական ժամկետներում ներկայացված լինել-չլինելու հարցը պարզելու, դրանց հոսքի կոնկրետ սկիզբը, և, ըստ դրա` այդ ժամկետները հայցվորների կողմից բաց թողնված (չ)լինելու հանգամանքը պարզելու նպատակով համապատասխան ապացույցների ձեռքբերմանն ուղղված դատավարական գործողություններ իրականացնելու հնարավորությունից:

Մինչդեռ Դատարանը ձեռնպահ է մնացել վերոգրյալ հարցերը պարզելուն ուղղված անհրաժեշտ դատավարական գործողություններ կատարելուց, արդյունքում անհամաչափ կերպով սահմանափակելով հայցվորների` դատարանի մատչելիության և դատական պաշտպանության իրավունքները:

Վերոգրյալի հաշվառմամբ գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանը կայացրել է պատճառաբանված և հիմնավորված դատական ակտ, քանի որ գործում առկա ապացույցների հիման վրա ոչ միայն Դատարանը, այլ նաև Վճռաբեկ դատարանը չէր կարող եզրահանգում կատարել այն մասին, որ հայցվորներն անհարգելի պատճառներով բաց են թողել վիճարկման հայց ներկայացնելու ժամկետները: Մասնավորապես, գործում առկա ապացույցներն իմ գնահատմամբ բավարար չեն Գյումրու համայնքի ղեկավարի 05.09.2016 թվականի թիվ 1478-Ա որոշումն անվավեր ճանաչելու մասին պահանջով հայցն օրենքով սահմանված դատավարական ժամկետներում ներկայացված լինել-չլինելու, դրանց հոսքի կոնկրետ սկիզբը, և, ըստ դրա` այդ ժամկետները հայցվորների կողմից բաց թողնված լինել-չլինելու հանգամանքները պարզելու համար, մինչդեռ Վճռաբեկ դատարանը կարևորել է ոչ թե նշված հարցերը, որոնց պարզումը տվյալ դեպքում ունի որոշիչ նշանակություն, այլ այն, թե առնվազն կամ ողջամտորեն որ պահից կարող էին հայցվորներն իրազեկված լինեին 05.09.2016 թվականի թիվ 1478-Ա որոշման մասին կամ որ պահից են հնարավորություն ունեցել տեղեկանալու վիճարկվող որոշման վերաբերյալ, ինչը չի բխում դատավարական ժամկետները որոշելու և հաշվարկելու օրենսդրական կարգավորումներից:

Այսպիսով, գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանը, վերացնելով «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու մասին» Դատարանի 24.12.2020 թ-ի որոշումը, կայացրել է իրավաչափ դատական ակտ, հետևաբար Ռաֆիկ Խաչատրյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքի(1) առկայությունը բավարար չէր կարող լինել Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

_________________________

1) մանավանդ որ այդ հիմքը բացարձակապես չի վերաբերում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածը Վերաքննիչ դատարանի կողմից խախտված լինելուն

 

                Դատավոր        Դատավոր       Դատավոր

                Ռ. Հակոբյան    Հ. Բեդևյան    Գ. Հակոբյան

                         

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 24 դեկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.12.2021
N ՎԴ5/0068/05/18
Որոշում