Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 1061- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 նոյեմբերի 2020 թվականի N 1896-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 1061-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 34-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ մասերը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին գումար հատկացնելու, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի լուծարման գործընթացը կանոնակարգելու և Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին գույք ամրացնելու մասին» N 1061-Ն որոշման վերնագրում և 3-րդ կետի 3-րդ ենթակետում «տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին» բառերը փոխարինել «արդարադատության նախարարությանը» բառերով, իսկ «երկամսյա ժամկետում» բառերը` «մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ն» բառերով:

2. Պետական սեփականություն հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի գյուղի Խաչիկի խճուղի 1 հասցեում գտնվող 125 531 163,4 դրամ սկզբնական (վերագնահատված) արժեքով 704.15 քառ. մետր մակերեսով մշակույթի տան շենքը, 10 090 270 դրամ սկզբնական (վերագնահատված) արժեքով 56.6 քառ. մետր մակերեսով կաթսայատան շենքը, 8 022 299,7 դրամ սկզբնական (վերագնահատված) արժեքով 45 քառ. մետր մակերեսով պահեստը, 3 565 466,6 դրամ սկզբնական (վերագնահատված) արժեքով 20 քառ. մետր մակերեսով մաքրման հորը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 86 833 800 դրամ կադաստրային արժեքով 25,39 հա հողամասը (այսուհետ` անշարժ գույք) հետ վերցնել Պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

3. Պետական սեփականություն հանդիսացող 39 852 922,0 դրամ սկզբնական (վերագնահատված) արժեքով գույքը (այսուհետ` գույք 1) հետ վերցնել Պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` համաձայն N 1 հավելվածի:

i

4. Պետական սեփականություն հանդիսացող 6 211 713,0 դրամ սկզբնական (վերագնահատված) արժեքով գույքը (այսուհետ` գույք 2) հետ վերցնել Պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին` համաձայն N 2 հավելվածի:

(4-րդ կետը փոփ. 24.03.2022 թիվ 357-Ն որոշում)

5. Պետական սեփականություն հանդիսացող 885 519 դրամ արժեքով 264 միավոր գրականությունը (այսուհետ` գույք 3) սեփականության իրավունքով հանձնել «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն N 3 հավելվածի:

i

6. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում`

1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ համատեղ իրականացնել Երևանի Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում գտնվող 1634,8 քառ. մետր շենքի և 0,18792 հեկտար հողամասի և սույն որոշման 3-րդ կետում նշված գույք 1-ի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

3) Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 4-րդ կետում նշված գույք 2-ի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

4) «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման 5-րդ կետում նշված գույք 3-ի հանձնման-ընդունման և համապատասխան պայմանագրի կնքման աշխատանքների իրականացումը:

(6-րդ կետը փոփ. 24.03.2022 թիվ 357-Ն որոշում)

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. դեկտեմբերի 1

Երևան

 

______________________

ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում

 

Պաշտոնական հրապարակման օրը` 1 դեկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.11.2020
N 1896-Ն
Որոշում