Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

8 ապրիլի 2022 թվականի N 158-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 517-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2019 թվականի նոյեմբերի 8-ի «Բռնադատվածին կամ նրա առաջին հերթի ժառանգին վկայական տալու հարցի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու, բռնադատվածին և նրա առաջին հերթի ժառանգին տրվող վկայականների ձևերը և վկայականների հաշվառման կարգը հաստատելու մասին» N 517-Ն հրամանի N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) 3-րդ կետում «և տալիս հայտարարություն առնվազն 1000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով` վկայականը հայտնաբերելու նպատակով» բառերը փոխարինել «` վկայականի կրկնօրինակը ստանալու նպատակով» բառերով:

2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«4. Արդարադատության նախարարի կողմից նախկինում տրամադրված վկայականի կրկնօրինակն անձին տրվում է նրա կողմից դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող երրորդ օրը: Եթե կորած վկայականը տրամադրված է եղել այլ իրավասու մարմնի կողմից, ապա Արդարադատության նախարարը դիմումը ստանալու օրվան հաջորդող երկօրյա ժամկետում հարցում է կատարում վկայականը տրամադրած մարմին` վկայականը տրամադրված լինելու փաստը ճշտելու նպատակով և դրա կրկնօրինակը դիմողին տալիս է համապատասխան վկայականը տրամադրած մարմնի կողմից այն տրամադրված լինելու փաստը հաստատելու վերաբերյալ գրությունը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում մուտք լինելու օրվան հաջորդող 3 օրվա ընթացքում:»:

i

3) Ձև N 1-ը և Ձև N 2-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2022 թվականի ապրիլի 8-ի

N 158-Ն հրամանի

 

Ձև N 1

 

ՎԿԱՅԱԿԱՆ ԹԻՎ___ ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻ

 

Բռնադատված ___________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

Ծննդյան տարեթիվը _____________________________________________________

Բնակության վայրը _____________________________________________________

 

Վկայականը բռնադատվածներին տրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված և նրանց վերապահված արտոնություններից օգտվելու համար:

 

Վկայականը տրվում է ___________________________________________________ _______________________________________________________ որոշման հիման վրա: (ընդունող մարմնի անվանում, ամիս, ամսաթիվ, տարեթիվ, որոշման համար)

 

Գրանցված է գրանցամատյանում` ________________-ով

 

ՀՀ արդարադատության նախարար`____________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

«___» _________ 2 թ.

 

Ձև N 2

 

ՎԿԱՅԱԿԱՆ ԹԻՎ_____ ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻ ԺԱՌԱՆԳԻ

 

Բռնադատված ___________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

Ծննդյան տարեթիվը _____________________________________________________

Բնակության վայրը _____________________________________________________

 

Բռնադատվածի առաջին հերթի ժառանգ ______________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձի առաջին հերթի ժառանգին վկայականը տրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված և նրան վերապահված արտոնություններից օգտվելու համար:

 

Վկայականը տրվում է ___________________________________________________ _______________________________________________________ որոշման հիման վրա: (ընդունող մարմնի անվանում, ամիս, ամսաթիվ, տարեթիվ, որոշման համար)

 

Գրանցված է գրանցամատյանում` ________________-ով

 

ՀՀ արդարադատության նախարար` ____________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

«___» ____________ 2 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 8 ապրիլի 2022 թվական:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
08.04.2022
N 158-Ն
Հրաման