Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 մարտի 2022 թվականի թիվ 49-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի ԹԻՎ 209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում խթանել անկանխիկ գործառնությունների իրականացումը և ապահովել սպառողին տրամադրվող ծառայությունների անվտանգությունը,

i

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետերը, 49-րդ հոդվածը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածը,

i

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» և «իդ» կետերով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի օգոստոսի 16-ի ««Ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման, շահագործման, անվտանգության ապահովման և դրանց միջոցով ֆինանսական գործառնությունների իրականացման վերաբերյալ կարգը» հաստատելու մասին» թիվ 209-Ն որոշմամբ հաստատված «Ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման, շահագործման, անվտանգության ապահովման և դրանց միջոցով ֆինանսական գործառնությունների իրականացման վերաբերյալ կարգ»-ի (այսուհետ` Կարգ) Հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մայիսի 2-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ              Մ. ԳԱԼՍՏՅԱՆ

 

2022 թ. մարտի 25

Երևան

 

Հավելված

ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի

2022 թվականի մարտի 22-ի

թիվ 49-Ն որոշման

 

«Հավելված 1

ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի օգոստոսի 16-ի

թիվ 209-Ն որոշման Հավելվածի

 

ՖԳԻԱՍ-ների միջոցով իրականացվող ֆինանսական գործառնություններ

 

._____________________________________________________________________.

|                         |Արժույթի  |Վճարումների|Ավտոմատ|Բանկային    |

|                         |փոխանակման|ընդունման  |գանձման|ավտոմատացված|

|                         |մեքենա    |տերմինալ   |մեքենա |մեքենա      |

|                         |          |           |(ԱԳՄ)  |            |

|_________________________|__________|___________|_______|____________|

|1. Ֆինանսական միջնորդի   |-         |+          |+      |+           |

|միջոցով ապրանքների       |          |           |       |            |

|և(կամ)  ծառայությունների |          |           |       |            |

|դիմաց վճարումների        |          |           |       |            |

|ընդունում Հայաստանի      |          |           |       |            |

|Հանրապետության դրամով    |          |           |       |            |

|_________________________|__________|___________|_______|____________|

|2. Համայնքային և  պետական|-         |+          |+      |+           |

|բյուջե ուղղված           |          |           |       |            |

|վճարումների ընդունում    |          |           |       |            |

|Հայաստանի Հանրապետության |          |           |       |            |

|դրամով                   |          |           |       |            |

|_________________________|__________|___________|_______|____________|

|3. Բանկային (ավանդային և |-         |+          |+      |+           |

|ընթացիկ հաշիվներ) և      |          |           |       |            |

|հաշվառման հաշիվների      |          |           |       |            |

|համալրում Հայաստանի      |          |           |       |            |

|Հանրապետության դրամով    |          |           |       |            |

|_________________________|__________|___________|_______|____________|

|3.1 Հայաստանյան և        |-         |-          |-      |-           |

|արտասահմանյան            |          |           |       |            |

|էլեկտրոնային փող         |          |           |       |            |

|թողարկողների հաշվառման   |          |           |       |            |

|հաշիվների համալրում և    |          |           |       |            |

|հաշիվներից ելքագրում     |          |           |       |            |

|Հայաստանի Հանրապետության |          |           |       |            |

|դրամով և(կամ)            |          |           |       |            |

|արտարժույթով կանխիկ      |          |           |       |            |

|միջոցներով               |          |           |       |            |

|_________________________|__________|___________|_______|____________|

|4. Բանկային (ավանդային և |-         |-          |-      |-           |

|ընթացիկ) հաշիվների       |          |           |       |            |

|համալրում արտարժույթով   |          |           |       |            |

|_________________________|__________|___________|_______|____________|

|5. Բանկային հաշվից       |-         |-          |+      |+           |

|կանխիկացում Հայաստանի    |          |           |       |            |

|Հանրապետության դրամով    |          |           |       |            |

|_________________________|__________|___________|_______|____________|

|6. Բանկային հաշվից       |-         |-          |-      |-           |

|կանխիկացում արտարժույթով |          |           |       |            |

|_________________________|__________|___________|_______|____________|

|7. Առանց հաշիվների       |-         |+          |+      |+           |

|վարկերի մարում Հայաստանի |          |           |       |            |

|Հանրապետության դրամով    |          |           |       |            |

|_________________________|__________|___________|_______|____________|

|8. Առանց հաշիվների       |-         |-          |-      |-           |

|վարկերի մարում           |          |           |       |            |

|արտարժույթով             |          |           |       |            |

|_________________________|__________|___________|_______|____________|

|9. Վարկի տոկոսագումարի   |-         |+          |+      |+           |

|մարում միայն Հայաստանի   |          |           |       |            |

|Հանրապետության դրամով    |          |           |       |            |

|_________________________|__________|___________|_______|____________|

|10. Հայաստանի            |-         |+          |+      |+           |

|Հանրապետության դրամի     |          |           |       |            |

|մուտքագրմամբ իրականացվող |          |           |       |            |

|դրամական փոխանցումներ,   |          |           |       |            |

|այդ թվում` առանց         |          |           |       |            |

|հաշիվների բացման(1)      |          |           |       |            |

|_________________________|__________|___________|_______|____________|

 

__________________________

1) Սույն Ծառայությունը կարող է մատուցվել այն դեպքում, երբ համապատասխան պրոցեսինգային ընկերությունը (համակարգի օպերատորը) թույլատրում է իրականացնել նմանատիպ գործառնություն:

 

|_________________________|__________|___________|_______|____________|

|10.1 Դրամական միջոցների  |-         |-          |-      |-           |

|փոխանցումների հայաստանյան|          |           |       |            |

|և(կամ)  արտասահմանյան    |          |           |       |            |

|համակարգերով փոխանցման   |          |           |       |            |

|նախաձեռնում էլեկտրոնային |          |           |       |            |

|փողի հաշվից, որն ենթակա է|          |           |       |            |

|ստացման կանխիկ           |          |           |       |            |

|միջոցներով` Հայաստանում  |          |           |       |            |

|և  (կամ) արտասահմանում   |          |           |       |            |

|_________________________|__________|___________|_______|____________|

|10.2 Դրամական միջոցների  |-         |-          |-      |-           |

|փոխանցումների հայաստանյան|          |           |       |            |

|և(կամ)  արտասահմանյան    |          |           |       |            |

|համակարգերով փոխանցման   |          |           |       |            |

|նախաձեռնում կանխիկ       |          |           |       |            |

|միջոցներով, որն ենթակա է |          |           |       |            |

|ստացման Հայաստանյան      |          |           |       |            |

|և(կամ)  արտասահմանյան    |          |           |       |            |

|էլեկտրոնային փող         |          |           |       |            |

|թողարկողների էլեկտրոնային|          |           |       |            |

|փողի հաշիվներով:         |          |           |       |            |

|_________________________|__________|___________|_______|____________|

|11. Արտարժույթի          |-         |-          |-      |-           |

|մուտքագրմամբ իրականացվող |          |           |       |            |

|դրամական փոխանցումներ,   |          |           |       |            |

|այդ թվում` առանց         |          |           |       |            |

|հաշիվների բացման         |          |           |       |            |

|_________________________|__________|___________|_______|____________|

|12. Կանխիկ արտարժույթի   |+         |-          |-      |+           |

|փոխարկում կանխիկ         |          |           |       |            |

|Հայաստանի Հանրապետության |          |           |       |            |

|դրամի                    |          |           |       |            |

|_________________________|__________|___________|_______|____________|

|13. Կանխիկ Հայաստանի     |-         |-          |-      |-           |

|Հանրապետության դրամի     |          |           |       |            |

|փոխարկում կանխիկ         |          |           |       |            |

|արտարժույթի              |          |           |       |            |

|_________________________|__________|___________|_______|____________|

|14. Կենտրոնական բանկի    |Ըստ       |Ըստ        |Ըստ    |Ըստ         |

|կողմից թույլատրված նոր   |համաձայ-  |համաձայնու-|համա-  |համաձայ-    |

|ֆինանսական               |նության   |թյան       |ձայնու-|նության     |

|գործառնություններ        |          |           |թյան   |            |

._____________________________________________________________________.

»:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 6 ապրիլի 2022 թվական:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
22.03.2022
N 49-Ն
Որոշում