Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 304-Ա ՈՐՈՇՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 ապրիլի 2022 թվականի N 374-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 304-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մարտի 24-ի «Ռոբերտ Խաչատրյանին և Գևորգ Մանթաշյանին Սաուդյան Արաբիայի Թագավորություն գործուղելու մասին» N 304-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը`

1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2. Ռոբերտ Խաչատրյանի և Գևորգ Մանթաշյանի` Սաուդյան Արաբիայի Թագավորություն (Էր Ռիադ) գործուղման օրապահիկի և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:».

2) որոշումը լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով`

«2.1. Ընդունել ի գիտություն, որ Ռոբերտ Խաչատրյանի և Գևորգ Մանթաշյանի` Սաուդյան Արաբիայի Թագավորություն (Էր Ռիադ) գործուղման ճանապարհածախսը և գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:»:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. ապրիլի 11

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.04.2022
N 374-Ա
Որոշում