Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 մարտի 2022 թվականի թիվ 48-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի ԹԻՎ 2-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով նպաստել անկանխիկ եղանակով վճարումների զարգացմանը` մանրածախ գործիքի օգտագործման համար գործարար սովորույթ և բարենպաստ պայմաններ ստեղծելու միջոցով, ինչպես նաև նվազեցնել կանխիկի սպասարկման հետ կապված հնարավոր ռիսկերի ի հայտ գալու հավանականությունը,

i

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 55-րդ հոդվածը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, 19.1-րդ հոդվածի 7-րդ մասը և 25-րդ հոդվածը,

i

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2015 թվականի հունվարի 13-ի ««Էլեկտրոնային փողի թողարկման և սպասարկման (շրջանառության) կարգն ու պայմանները, էլեկտրոնային փողով գործառնությունների իրականացմանը ներկայացվող պահանջները» Կանոնակարգ 16.02-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի ապրիլի 13-ի թիվ 73-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 2-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրոնային փողի թողարկման և սպասարկման (շրջանառության) կարգն ու պայմանները, էլեկտրոնային փողով գործառնությունների իրականացմանը ներկայացվող պահանջները» կանոնակարգ 16.02-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) Կանոնակարգի 3-րդ կետի 7-րդ ենթակետից հանել «, Տարածողի» բառը:

2) Կանոնակարգի 3-րդ կետի 8-րդ ենթակետի «և (կամ) կանխիկացնել (ներկայացնել մարման)» բառերը փոխարինել «և (կամ) ներկայացնել մարման» բառերով:

3) Կանոնակարգի 3-րդ կետի 8-րդ ենթակետը լրացնել 8.1-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«8.1) Օգտագործողի գրանցում` Թողարկողի Համակարգում Օգտագործողի անունով Հաշվառման հաշվի բացման գործընթաց,»:

4) Ուժը կորցրած ճանաչել Կանոնակարգի 3-րդ կետի 11-րդ, 12-րդ և 16-րդ ենթակետերը:

i

5) Կանոնակարգի 3-րդ կետի 14-րդ ենթակետից հանել «, ինչպես նաև լիցքավորման քարտերի և մեկանգամյա օգտագործման չվերալիցքավորվող էլեկտրոնային փողի քսակների վաճառք» բառերը:

i

6) Կանոնակարգի 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Ընդհանուր նշանակության էլեկտրոնային փող (այսուհետ` էլեկտրոնային փող)` միկրոպրոցեսորում (չիպում) կամ Թողարկողի տվյալների կենտրոնացված շտեմարանում պահվող դրամական արժեք (կանխավճարված էլեկտրոնային արժեք), որի Հաշվառման հաշվին միջոցները կարող են մուտքագրվել միայն անկանխիկ եղանակով,

2) Սոցիալական նշանակության էլեկտրոնային փող (այսուհետ` սոցիալական էլեկտրոնային փող)` միկրոպրոցեսորում (չիպում) կամ Թողարկողի տվյալների կենտրոնացված շտեմարանում պահվող դրամական արժեք (կանխավճարված էլեկտրոնային արժեք), որի Հաշվառման հաշվին (հաշվարկային հաշվին) միջոցները կարող են մուտքագրվել միայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող` սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված կենսաթոշակների, պարբերական բնույթ կրող (որոշակի կամ անորոշ ժամկետով տրվող) նպաստների և դրամական այլ վճարների գումարները:»:

7) Ուժը կորցրած ճանաչել Կանոնակարգի 7-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը:

i

8) Կանոնակարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետում «կանխիկ կամ անկանխիկ եղանակով» բառերը փոխարինել «բանկային հաշվից և (կամ) վճարային քարտից» բառերով:

9) Կանոնակարգի 7-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) էլեկտրոնային փողի մարում` գործառույթ, որի արդյունքում Թողարկողը պակասեցնում է Համակարգում գրանցված Հաճախորդի Հաշվառման Հաշվում առկա էլեկտրոնային փողը մարման ենթակա հրահանգված գումարի չափով` բանկային հաշվին և (կամ) վճարային քարտին փոխանցելու միջոցով` պակասեցնելով իր դրամական պարտավորության չափը Հաճախորդի նկատմամբ: Ընդ որում` սոցիալական էլեկտրոնային փողի դեպքում մարումը կարող է իրականացվել նաև կանխիկ եղանակով,»:

i

10) Կանոնակարգի 8-րդ կետի 10-րդ ենթակետից հանել «և լիցքավորման քարտերի» բառերը:

11) Ուժը կորցրած ճանաչել Կանոնակարգի 8-րդ կետի 11-րդ, 12-րդ, 13-րդ և 16-րդ ենթակետերը:

12) Ուժը կորցրած ճանաչել Կանոնակարգի 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերը:

i

13) Կանոնակարգի 19-րդ կետից հանել «, բացառությամբ սույն կանոնակարգի 20-րդ կետում սահմանված դեպքի» բառերը:

14) Կանոնակարգի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«20. Սոցիալական էլեկտրոնային փող Օգտագործողի Հաշվառման հաշվին առկա միջոցներն ենթակա են մարման (կանխիկացման) միայն Թողարկողի միջոցով: Սոցիալական էլեկտրոնային փող Օգտագործողի Հաշվառման հաշվին առկա միջոցներից փոխանցում և (կամ) փոխարկում չի կարող իրականացվել:»:

15) Ուժը կորցրած ճանաչել Կանոնակարգի 22-րդ և 23-րդ կետերը:

i

16) Կանոնակարգի 21-րդ կետից հանել «, բացառությամբ սույն կանոնակարգի 22-րդ կետով սահմանված դեպքի» բառերը:

17) Կանոնակարգի 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«24. Թողարկողի Համակարգում Օգտագործողի անունով Հաշվառման հաշիվ բացելու համար Թողարկողը պետք է ապահովի Օգտագործողի անունով բացված բանկային հաշիվ և (կամ) վճարային քարտ Օգտագործողի կողմից կցելու հնարավորությունը` վերջիններիս վերաբերյալ տվյալները գրանցելով իր Համակարգում: Առանց Թողարկողի Համակարգում Օգտագործողի անունով բանկային հաշվի և (կամ) վճարային քարտի տվյալները գրանցելու օգտագործողի անունով Հաշվառման հաշիվ չի կարող բացվել, բացառությամբ սոցիալական էլեկտրոնային փողի:»:

18) Ուժը կորցրած ճանաչել Կանոնակարգի 25-րդ կետը:

i

19) Կանոնակարգի 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«27. Օգտագործողի Հաշվառման Հաշվում առկա միջոցները Օգտագործողի առաջին իսկ պահանջով ենթակա են Թողարկողի կողմից մարման` անձամբ և (կամ) Գործակալի միջոցով: Անկախ ցանկացած հանգամանքից, Թողարկողն ապահովում է Օգտագործողի Հաշվառման Հաշվում առկա միջոցների մարումն իր կողմից»:

i

20) Կանոնակարգի 28-րդ կետի «կանխիկացումն (մարումը)» բառերը փոխարինել «մարումն» բառով:

i

21) Կանոնակարգի 38-րդ կետի «հինգ աղյուսակից» բառերը փոխարինել «չորս աղյուսակից» բառերով:

22) Կանոնակարգի 38-րդ կետից հանել «լիցքավորման քարտերի թողարկման,» բառերը:

i

23) Կանոնակարգի 39-րդ կետում «, Գործակալի կամ Տարածողի» բառերը փոխարինել «կամ Գործակալի» բառերով:

24) Կանոնակարգի 39-րդ կետի 2-րդ ենթակետի ««մեկանգամյա» կամ «վերալիցքավորվող»» բառերը փոխարինել «»էլեկտրոնային փող» կամ «սոցիալական էլեկտրոնային փող»» բառերով:

25) Կանոնակարգի 39-րդ կետի 6-րդ ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. «կանխիկ միջոցներով», եթե սոցիալական էլեկտրոնային փող Օգտագործողի Հաշվառման Հաշվից էլեկտրոնային փողի մարումը իրականացվել է կանխիկ միջոցներով,»:

i

26) Կանոնակարգի 41-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) «Էլեկտրոնային փողի ձև» սյունակում ներկայացվում է մատուցված ծառայությունների կամ վաճառված ապրանքի դիմաց կիրառվող էլեկտրոնային փողի ձևը` «էլեկտրոնային փող», եթե մատուցված ծառայության կամ վաճառված ապրանքի դիմաց վճարումը կատարվել է էլեկտրոնային փողով, կամ` «սոցիալական էլեկտրոնային փող», եթե մատուցված ծառայության կամ վաճառված ապրանքի դիմաց վճարումը կատարվել է սոցիալական էլեկտրոնային փողով:»:

i

27) Ուժը կորցրած ճանաչել Կանոնակարգի 39-րդ կետի 3-րդ ենթակետի «գ» պարբերությունը, 6-րդ ենթակետի «դ» և «զ» պարբերությունները, 40-րդ կետը, 42-րդ և 43-րդ կետերի 1-ին ենթակետերի «է» պարբերությունը:

i

28) Կանոնակարգի 42-րդ կետը լրացնել 2.1 ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«2.1) «Էլեկտրոնային փողի ձև» սյունակում ներկայացվում է Համակարգում բացված Հաշվառման Հաշիվների ձևի վերաբերյալ տեղեկատվություն, որտեղ նշվում է`

ա. «էլեկտրոնային փող», եթե Համակարգում բացվել է էլեկտրոնային փողի Հաշվառման Հաշիվ,

բ. «սոցիալական էլեկտրոնային փող», եթե Համակարգում բացվել է սոցիալական էլեկտրոնային փողի Հաշվառման Հաշիվ:»:

i

29) Կանոնակարգի 43-րդ կետը լրացնել 2.1 ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«2.1) «Էլեկտրոնային փողի ձև» սյունակում ներկայացվում է Համակարգում բացված կամ փակված Հաշվառման Հաշիվների ձևի վերաբերյալ տեղեկատվություն, որտեղ նշվում է`

ա. «էլեկտրոնային փող», եթե Համակարգում բացվել կամ փակվել է էլեկտրոնային փողի Հաշվառման Հաշիվ,

բ. «սոցիալական էլեկտրոնային փող», եթե Համակարգում բացվել կամ փակվել է սոցիալական էլեկտրոնային փողի Հաշվառման Հաշիվ:»:

i

30) Կանոնակարգի Հավելված 2-ի «Թողարկված էլեկտրոնային փողի, լիցքավորման քարտերի, էլեկտրոնային փողի սպասարկման և մարման վերաբերյալ» հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) վերնագրից հանել «լիցքավորման քարտերի,» բառերը:

31) Հաշվետվության 1-ին աղյուսակի 2-րդ սյունակի «մեկանգամյա» բառը փոխարինել «էլեկտրոնային փող» բառերով, իսկ «վերալիցքավորվող» բառը փոխարինել «սոցիալական էլեկտրոնային փող» բառերով:

32) Հաշվետվության 1-ին աղյուսակի 3-րդ սյունակից հանել «Տարածող» և 4-րդ սյունակից` «վաճառք» բառերը:

33) Հաշվետվության 1-ին աղյուսակի 6-րդ սյունակից հանել «/միջոցներից» «տերմինալի միջոցով» և «լիցքավորման քարտերի միջոցով» բառերը:

34) Ուժը կորցրած ճանաչել Հաշվետվության 2-րդ «2. Տպված, վաճառված կամ հետ գնված լիցքավորման քարտերի վերաբերյալ, ըստ անվանական արժեքի» 2-րդ կետը:

35) Հաշվետվության 3-րդ աղյուսակի 2-րդ սյունակի «մեկանգամյա» բառը փոխարինել «էլեկտրոնային փող» բառերով, իսկ «վերալիցքավորվող» բառը փոխարինել «սոցիալական էլեկտրոնային փող» բառերով:

36) Հաշվետվության 4-րդ և 5-րդ աղյուսակները լրացնել 2.1 սյունակով` հետևյալ բովանդակությամբ.

«2.1) «Էլեկտրոնային փողի ձև» սյունակում ներկայացվում է Համակարգում բացված Հաշվառման Հաշիվների ձևի վերաբերյալ տեղեկատվություն, որտեղ նշվում է`

ա. «էլեկտրոնային փող», եթե Համակարգում բացվել է էլեկտրոնային փողի Հաշվառման Հաշիվ,

բ. «սոցիալական էլեկտրոնային փող», եթե Համակարգում բացվել է սոցիալական էլեկտրոնային փողի Հաշվառման Հաշիվ:»:

37) Հաշվետվության 4-րդ աղյուսակի 1-ին սյունակից և 5-րդ աղյուսակի 1-ին սյունակներից հանել «Տարածող» բառը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մայիսի 2-ից:

3. Մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը Թողարկողի կողմից Օգտագործողների համար բացված, ինչպես նաև սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո բացվող Հաշվառման հաշիվներին բանկային հաշիվ և (կամ) վճարային քարտ կցելու պահանջի կատարումը Թողարկողը պետք է ապահովի 2022 թվականի հուլիսի 1-ից` Օգտագործողներին այդ մասին պատշաճ տեղեկացնելու միջոցով: Ընդ որում` 2022 թվականի հուլիսի 1-ից հետո Հաշվառման հաշիվներին բանկային հաշիվ և (կամ) վճարային քարտ չկցելու դեպքում Թողարկողի կողմից Օգտագործողների համար բացված Հաշվառման հաշիվները չեն կարող համալրվել որևէ եղանակով, կամ այդ հաշիվներին առկա միջոցներից չեն կարող կատարվել կանխիկացում, փոխանցում կամ փոխարկում:

4. Մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը Թողարկողի կողմից թողարկված մեկանգամյա օգտագործման չվերալիցքավորվող էլեկտրոնային փողերը ենթակա են Թողարկողի կողմից սպասարկման` մինչև առկա միջոցների վերջնական սպառումը:

5. Սույն որոշմամբ սահմանված այն կարգավորումները, որոնք վերաբերվում են սոցիալական էլեկտրոնային փողերին` գործում են մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ              Մ. ԳԱԼՍՏՅԱՆ

 

2022 թ. մարտի 25

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 6 ապրիլի 2022 թվական:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
22.03.2022
N 48-Ն
Որոշում