Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի ԹԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ

 

Թիվ 11-Լ

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի ԹԻՎ 25-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 751-Լ որոշման հավելվածի 20-րդ կետի 8-րդ ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2020 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկային ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 25-Լ հրամանով հաստատված հավելվածում`

1) 11-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

i

«11. Ծառայությունը կազմված է վարչակազմից, վերջինիս ենթակառուցվածքային ստորաբաժանումներից, ինչպես նաև Ծառայության անմիջական ենթակայության ստորաբաժանումներ հանդիսացող Երևան քաղաքի գնդից և մարզային գումարտակներից:»,

2) 12-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«12. Ծառայության անմիջական ենթակայության ստորաբաժանումներ հանդիսացող Երևան քաղաքի գունդը և մարզային գումարտակները բաղկացած են շարային ստորաբաժանումներից (գումարտակ, վաշտ, դասակ և այլն), ինչպես նաև ՃՏՊ գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման, վարչական գործունեության, հերթապահ ծառայության բաժանմունքներից (խմբերից), իսկ Երևան քաղաքի գունդը նաև հետախուզման հատուկ խմբից:»,

3) 14-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

i

«14. Երևան քաղաքի և համապատասխան մարզերի վարչատարածքային սահմաններում Երևան քաղաքի գնդի և մարզային գումարտակների գործառույթներն են`»,

4) 15-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

i

«15. Ծառայության պետի հանձնարարությամբ Երևան քաղաքի գնդի և մարզային գումարտակների ծառայողներն ըստ անհրաժեշտության կարող են իրենց գործառույթներն իրականացնել նաև իրենց կողմից սպասարկվող վարչական տարածքի սահմաններից դուրս:»:

2. Հրամանը ծանոթացնել ՀՀ ոստիկանության իրավասու ծառայողներին և աշխատակիցներին:

 

    ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ            Վ. ՂԱԶԱՐՅԱՆ

 

6 ապրիլի 2022թ.

Երևան

 

Սույն որոշումը հրապարակվել է Ոստիկանության պաշտոնական կայքէջում (www.police.am)` 6 ապրիլի 2022 թվական:

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
06.04.2022
N 11-Լ
Հրաման