Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի ԹԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ

 

Թիվ 12-Լ

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի ԹԻՎ 26-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 751-Լ որոշման հավելվածի 20-րդ կետի 8-րդ ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2020 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոնի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 26-Լ հրամանով հաստատված հավելվածում`

1) 11-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

i

«11. Կենտրոնն իր աշխատանքները կազմակերպում է ենթակառուցվածքային միջոցով:»,

2) 17-րդ կետից հետո լրացնել նոր «17.1.» կետ` հետևյալ բովանդակությամբ.

i

«17.1. Կենտրոնին ենթակա մարզային ստորաբաժանումներն իրականացնում են սույն հավելվածի 14-րդ կետի 1-10-րդ, 12-րդ, 13-րդ և 15-րդ ենթակետերով նախատեսված գործառույթները:»,

3) 20-րդ կետից հետո լրացնել նոր «20.1.» կետ` հետևյալ բովանդակությամբ.

i

«20.1. Կենտրոնին ենթակա մարզային ստորաբաժանումների աշխատանքները ղեկավարում և կազմակերպում են նշված ստորաբաժանումների պետերը:»:

2. Հրամանը ծանոթացնել ՀՀ ոստիկանության իրավասու ծառայողներին և աշխատակիցներին:

 

    ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ            Վ. ՂԱԶԱՐՅԱՆ

 

6 ապրիլի 2022թ.

Երևան

 

Սույն որոշումը հրապարակվել է Ոստիկանության պաշտոնական կայքէջում (www.police.am)` 6 ապրիլի 2022 թվական:

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
06.04.2022
N 12-Լ
Հրաման