Սեղմել Esc փակելու համար:
«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 59-ՐԴ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 59-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 8-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

25 մարտի 2022 թվականի N 1

 

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 59-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 8-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՐՈՒԹՅԱՄԲ ԴԻՄԵԼ Է ՓԱՍՏԱԲԱՆ ՍԵԴԱ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ ԿԱՊՎԱԾ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի ՀՕ-261-Ն ՕՐԵՆՔՈՎ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 59-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՎԱԾ 8-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԵՏ: ՓԱՍՏԱԲԱՆ ՍԵԴԱ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՐՁՐԱՑՎԵԼ Է ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԸ. 1. ԱՐԴՅՈ՞Ք ՄԻՆՉԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 1-Ը 150 ԿՎՏ-ԻՑ ԱՎԵԼ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ «ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒՑՄԱՆ (ԻՆՔՆԱՎԱՐ ԷՆԵՐԳԱԱՐՏԱԴՐՈՂ-ԲԱՇԽՈՂ)» (ԿԱՄ ՓՈԽՀՈՍՔԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ)» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐ Է, ՈՐՊԵՍԶԻ ՉՏԱՐԱԾՎԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՈՐ ՓՈՒԼԻՑ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԿՆՔԵԼ ՆՇՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ: ՄԻԵՎՆՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ՓԱՍՏԱԲԱՆ ՍԵԴԱ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԱՐՑԻ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ԻՐ ՏԱՐԲԵՐԱԿԸ. «ՄԻՆՉԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 1-Ը 150 ԿՎՏ-ԻՑ ԱՎԵԼ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ ԻՆՔՆԱՎԱՐ ԷՆԵՐԳԱԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ, ՈՎՔԵՐ ՀԱՍՑՐԵԼ ԵՆ ՕՐԻՆԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԿՆՔԵԼ «ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒՑՄԱՆ (ԻՆՔՆԱՎԱՐ ԷՆԵՐԳԱԱՐՏԱԴՐՈՂ-ԲԱՇԽՈՂ)» (ԿԱՄ ՓՈԽՀՈՍՔԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ)» ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ, ՀԱՄԱՐՎՈՒՄ ԵՆ ԳՈՐԾՈՂ ԵՎ ՆՐԱՆՑ ՎՐԱ ԿՏԱՐԱԾՎԻ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 59-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՎԱԾ 8-ՐԴ ՄԱՍԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ` ՆՇՎԱԾ ԷՆԵՐԳԱԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ ԿԿԱՐՈՂԱՆԱՆ ՕՐԻՆԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԽՈՒՍԱՓԵԼ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆԻՑ:»

 

ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ

 

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ Է`

i

. 4-րդ հոդվածի 13-րդ կետ. «ինքնավար էներգաարտադրող` սեփական կարիքների բավարարման համար էլեկտրական էներգիա արտադրող իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որի տեղակայանքների դրվածքային հզորությունը չի գերազանցում էլեկտրական էներգիայի իր սպառիչների տեղակայված ընդհանուր հզորությունը, բայց ոչ ավելի, քան 150 կիլովատը»:

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի հունիսի 4-ի ՀՕ-261-Ն օրենքով (ուժի մեջ է մտնում 2022 թվականի մայիսի 1-ից) սահմանված են`

i

. 4-րդ հոդվածի 13-րդ կետ. «ինքնավար էներգաարտադրող` վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ սեփական կարիքների համար էլեկտրական էներգիա արտադրող սպառող, որը երաշխավորված մատակարարման լիցենզիա ունեցող անձի հետ կնքել է փոխհոսքերի պայմանագիր և տվյալ ինքնավար էներգաարտադրության տեղակայանքի մասով արտադրության լիցենզիա ունեցող անձ չէ: Սույն կետի իմաստով` սեփական կարիք է համարվում ինքնավար էներգաարտադրողի, իսկ ինքնավար խմբի դեպքում` խմբի բոլոր մասնակիցների` էլեկտրական էներգիայի սպառումը, անկախ դրա օգտագործման նպատակից (կենցաղային, արտադրական և այլն)» հասկացությունը:

i

. 56.1-րդ հոդվածի 5-րդ կետ` «Ինքնավար էներգաարտադրողի տեղակայանքների դրվածքային հզորությունը չի կարող գերազանցել երաշխավորված մատակարարի հետ` բաշխման ցանցին իր յուրաքանչյուր միացման կետի համար իբրև սպառող կնքած պայմանագրով ամրագրված առավելագույն թույլատրելի հզորությունը, բայց ոչ ավելի, քան 150 կՎտ-ը: Ինքնավար խմբի դեպքում խմբում ներգրավված ինքնավար էներգաարտադրողների տեղակայանքների ընդհանուր դրվածքային հզորությունը չի կարող գերազանցել 1050 կՎտ-ը»:

 

Պատճառաբանական մաս

 

i

««Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2021թ. հունիսի 4-ին (ՀՕ-261-Ն) և ուժի մեջ կմտնի 2022 թվականի մայիսի 1-ից:

Հիշյալ օրենքը լրացվել է նոր` 9.1 («Ինքնավար էներգաարտադրությունը և միկրոէներգաարտադրությունը») գլխով, որում տեղ գտած իրավակարգավորումների համաձայն` ինքնավար էներգաարտադրողը, շուկայի կանոնների համաձայն, ունի վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող տեղակայանք կառուցելու (վերակառուցելու), էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և նույն կամ տարբեր կետերում այն սպառելու, ինչպես նաև ինքնավար խումբ ստեղծելու իրավունք:

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններն ուղղված են էներգետիկայի ոլորտում ներդրումային միջավայրի բարելավմանը և պայմանավորված են շուկայի ազատականացված մոդելի անցման գործընթացով, որի արդյունքում վերականգնվող էներգիա օգտագործող կայանները նոր ձևավորվող էլեկտրաէներգետիկական շուկայում իրավունք կունենան էլեկտրաէներգիա վաճառել բացառապես մրցակցային պայմաններով` առանց էլեկտրաէներգիայի գնման երաշխիքների տրամադրման և պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրերի կնքման, ինչպես նաև էլեկտրաէներգիա արտադրել և սպառել էլեկտրաէներգետիկական համակարգի տարբեր հաշվառման կետերում:

 

Եզրափակիչ մաս

 

i

Հիմք ընդունելով վերոգրյալը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերով` 2021 թվականի հուլիսի 4-ի ««Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-261-Ն օրենքով ՀՀ «Էներգետիկայի մասին» օրենքը լրացված 59-րդ հոդվածի 8-րդ մասի կիրառման տարաբնույթ ընկալումներից խուսափելու նպատակով, պաշտոնապես պարզաբանում եմ.

i

համաձայն 2021թ. հունիսի 4-ին ընդունված «Էներգետիկայի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (ՀՕ-261-Ն) ՀՀ օրենքի հոդված 11-ի 8-րդ կետի` 150 կՎտ-ից ավելի տեղակայված հզորությամբ ինքնավար էներգաարտադրողների նկատմամբ, եթե դրանք գործում են մինչև 2022 թվականի մայիսի 1-ը, կիրառվում են մինչև 150 կՎտ հզորությամբ ինքնավար էներգաարտադրողների համար սահմանված կարգավորումները:

Եթե կայանը չի գործում մինչև 2022թ. մայիսի 1-ը, վերոհիշյալ կարգավորումները կիրառելի չեն:

 

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

    ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ          Գ. ՍԱՆՈՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 28 մարտի 2022 թվական:

 

 

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
25.03.2022
N 1
Պաշտոնական պարզաբանում